ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ին, ԺԱՄԸ՝ 17.00-ին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԻ «ԻՆՏԵՐՄԵԴԻԱ ՋՐԵՐԻՑ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ:
Ժողովածուն Էդուարդ Հարենցի պոետական հասունության, ձևավորված աշխարհայացքի, ինքնացող ձեռագրի վկայությունն է: Բանաստեղծն այստեղ ամբողջովին իր տարերքի մեջ է՝ կարծես հանրահայտ, բայց միևնույն ժամանակ՝ զուտ հարենցյան մտածողության, բառերի, պատկերների արաչագործ տարերքի մեջ: Վայելելով իր իսկ լեզվամտածողության արարումների պարգևած ցնծությունը՝ Հարենցը միևնույն ժամանակ այդ վայելումն է պարգևում նաև նրանց, ում հասու է բառի ու բանի ինքնօրինակ աշխարհը: