86460528_1523757967799411_3982625115182465024_nՍիրով ընդունելով Hasmik Hakobyan-ի գրական մարտահրավերը՝ որպես գիրք նվիրելուց, գնելուց և «ներաձնային» ընթերցանությունից դուրս գրքի շուրջ խոսակցություն ծավալելու շատ լավ միտք, կիսվում եմ Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ և սցենարներ» գրքով։
Թերևս գաղտնիք չէ, որ Փարաջանովը տեսակով խելագար էր և մեկ առանցքի շուրջ ստեղծված ազատությունների մի շերտավորում, մարդ-ամբոխ, ռեժիսոր, որը նկարում և ֆիլմի պես ստեղծում էր(է) կյանքը, խելագարություն, որը հանճարեղության հիմքն էր։ «Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես կբուժեմ նրան»(Կարլ Գուստավ Յունգ), հետևաբար՝ Փարաջանով, այսուհետ՝ առողջ խելագար։
Գրքի յուրաքանչյուր պատմվածքում կարելի է տեսնել, թե ինչպես է կառուցվում պատկերը, նկարագրությունները կարծես ֆիլմի կադրն ուղեկցող և ևս մեկ(երբեմն նույնիսկ ավելորդ) բացատրություն լինեն, նույնիսկ կես էջի սահմանում պատմությունը պատմվում է ինքն իրեն, հասունանում ու ավարտվում՝ թողնելով քեզ հորինվածքի և իրականության երկմտանքի սահմանին, բայց իհարկե Փարաջանովը դրա պատասխանն էլ է տալիս։
Իսկ սցենարները, կարելի է ասել, ֆիլմերի տառային քանդակներն են, որոնք արտացոլում են Փարաջանովի ֆիլմային ձեռագիրն այլ տեսանկյունից՝ նույնքան խոսուն, անխոս, հնչեղ և անձայն։

Կարծում եմ Դենիել Բըրդի “The world is a Window: Making The Colour of Pomegranates”(«Աշխարհըս մէ փանջարա է. Նռան գույնի ստեղծումը») ֆիլմում Տիգրան Մանսուրյանի հնչեցրած միտքը շատ դիպուկ նկարագրում է Փարաջանովի ստեղծած արվեստի լեզուն՝

«Փարաջանովի էսթետիկայի հիմքում ամենապարզ կենցաղային իրերն են, որ գետնից բարձրացված և դրված են շրջանակի մեջ»


«Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք՝ դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, ես վերջում հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել»։ Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա ինչ-որ իմ հիվանդ երևակայությունն է… Ֆանտազիա։ Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է։ Բայց այդ կյանքին հավելվում են արվեստագետի աչքերն ու սիրտը։ Եվ դրանից այն զարմանալի է դառնում… Զարմանալի…
Վերջերս մի երիտասարդ գրողի ես պատմեցի, որ տեսել եմ թզուկի թաղում։ Թզուկը մահացել էր, և նրա վերջին կտակն այն էր, որ իրեն թաղեն… մեծ դագաղում…»

Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

«ակտուալ արվեստ» հրատարակչություն

Leave A Comment