Ես նույնպես միանում եմ ֆլեշմոբին Hasmik Hakobyan֊ի մարտահրավերով։
Էդգար Պոն՝ ամենաառեղծվածային ու սարսափ ռակուրսից։
“Առեղծվածի և երևակայության պատումներ”…
Ինձ կատաստրոֆիկ թվաց գիրքն այն առումով, որ տարավ Պոյի հալուցինացիաների մութ ու խորհրդավոր աշխարհ, ուր իլյուզիաներից, կարմիր մահերից ու ոսկորներից զատ կա նաև սառը դատողություն։
Գաղտնիք չէ, որ Պոն իր խորը ազդեցությունն է թողել իր ընթերցողների, այդ թվում՝ մի շարք գրողների ու ստեղծագործողների վրա։ Օրինակ՝ The Beatles հայտնի ռոք խումբը իրենց Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի շապիկին են պատկերել Պոյին։ Իսկ Ջոն Լենոնը հիշատակում է Պոյի անունը ” I Am The Walrus” երգում։
Բիթլները նույնպես գտնվում էին հալուցինացիաներ առաջացնող թմրանյութերի փորձարկումների մեջ։ (LSD lysergic acid diethylamide)։
Ենթադրվում է՝ Պոն նույնպես օգտագործել է նման թմրանյութեր՝ իր յուրահատուկ գրական արքայություն մուտք գործելու համար։
Ես իհարկե բնավ չէի ուզի, որ գիրքն ընթերցողների մտքով նման բան անցներ, և իհարկե իմաստ էլ չկա. չէ՞ որ Պոյի գրականությունն իսկական այլ իրականություն է։
Իմ սիրած պատմվածքներն են՝
The Black cat- Սև կատուն
The Gold Bug- Ոսկե բզեզը…
Եվ էլի պատմվածքներ։
Ես կարդում եմ բնագրով։ Անգլերեն լավ իմացողներին ևս խորհուրդ կտամ կարդալ բնագրով, որովհետև այլ հաճույք է պատճառում բնագիրը։