#ԿարդաԿիսվիր
Բառացիորեն մի 2 օր առաջ Hasmik Hakobyan-ի հետ թեթևակի խոսեցինք Փամուկի մասին, նրա ծանր, բայց միաժամանակ հետաքրքիր ոճի մասին, ու հենց երեկ բախտ ունեցա «Իմ անունը կարմիր է» պրեմիերային ներկա գտնվել։ Մինչ ներկայացումն այս գործը համարում էի ոչ այդքան հետաքրքիր, որը մի քանի տարի առաջ հազիվ էի հաղթահարել, բայց աննկարագրելի ներկայացումն այս գիրքը բարձրացրեց իմ աչքում, նրա գրական արժեքը միանգամից բարձրացավ ինձ համար, և եթե մտածում էի, որ էլ Փամուկ չեմ կարդա, ապա հիմա վստահորեն ասում եմ, որ մյուս գործերն էլ անպայման կարդալու եմ։
Կարմիրի խորության մասին չեմ ուզում խոսել, ուղղակի կարդացեք այս գիրքն ու անպայմանորեն գնացեք և վայելեք հրաշք պիեսը, սա բացառիկ հնարավորություն է, քանի որ մեկը մեկին լրացնում են ամբողջովին։