84211494_4103373976354833_796218771252445184_oԱնօթևան հեղափոխական երիտասարդը հայտնվում է հեղափոխության և քաղաքացիական պատերազմի կիզակետում, երբ երկրում տիրում է միայն քաոսը: Օգտվելով տարբեր իրավիճակներից, նա շարքային զինվորականից հասնում է մինչև բարձրաստիճան սպայի աստիճանի: Պատերազմի ավարտից հետո, դավաճանելով սեփական սկզբունքներին, նա «բարելավվում է» իր դիրքերը, և կարճ ժամանակում դառնում է միլիոնատեր: Վեպը հարուստ է գրքի հերոսի բազում հիշողություններով, որոնք խառնվում են գեներալ Արտեմիո Կրուսի զառանցանքներին, ու ակամայից շփոթվում ես՝ դա իրողությո՞ւնն է, թե՞ մահամերձ ծերուկի հիվանդ երևակայություն: Վեպը շատ հավանեցի, առավել ևս, որ կարդալիս շատ դեպքեր և դեմքեր նմանեցնում էի մեր երկրում եղած իրավիճակներին ու մարդկանց: Անգամ, ընթերցելիս մտածում էի՝ այս գեներալին ես տեսել եմ․․․ Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:

 

Leave A Comment