Թեհմինա Հարությունյան
լրագրող

­Հա­յերն Ար­ցա­խում ապ­րել են հա­զա­րամ­յակ­նե­րով։ ­Մենք ժա­ռան­գել ենք այդ հո­ղը մեր պա­պե­րից, ա­զա­տա­գ­րել ենք թուր­քե­րից, բայց պարտ­վե­ցինք ինք­ներս մեզ՝ հետ տա­լով դրանք։
­Մենք պարտ­վե­ցինք լյում­պեն մար­դուն, ով ցան­կա­նում էր ա­պա­ցու­ցել, որ ին­քը բացա­ռիկ ա­ռա­քե­լութ­յան կրող է։ ­Բայց նա դա­վա­ճան չէ. թերևս ար­կա­ծախն­դիր է, ապի­կար կա­ռա­վա­րիչ, ե­սա­սեր մի մարդ, ո­րին սնու­ցում են փառ­քի տեն­դա­գին ո­րո­նում­նե­րը։ ­Նա պար­զա­պես բաղ­ձում էր ա­մե­նա­հայ­րե­նա­սեր, ա­մե­նա­հաղ­թա­կան ղե­կա­վա­րը լի­նել, ում կհի­շեին դա­րե­րով։ ­Հենց փառ­քին հաս­նե­լու, հաղ­թա­նա­կի դափ­նի­նե­րին տի­րե­լու մղում­ներն էլ մեզ հասց­րին այս­տեղ։
­Մեր հա­սա­րա­կութ­յան մեջ ա­մեն ինչ ան­ձե­րի շուրջ է հյուս­վում, ա­մեն ինչ, չկա պե­տա­կան շա­հի գա­ղա­փար, չկան դրա շուրջ հա­մախմբ­ված մար­դիկ։ ­Մե­զա­նում ան­գամ պե­տա­կան շա­հը հստակ ձևա­վոր­ված չէ, չկա տար­բե­րա­կում հան­րա­յին շա­հի ու պե­տա­կան շա­հի։ Ազ­գա­յին շա­հի և ­ժո­ղովր­դի շա­հի։ Չ­կա ան­գամ տար­բե­րա­կում պե­տութ­յան և­ իշ­խա­նութ­յան։ Այ­սօր էլ ան­գամ՝ այս ապ­տա­կից հե­տո, ցա­վոք սրտի, հա­յե­րի հա­մար ­Փա­շին­յան֊-­Քո­չար­յան անձ­նա­կան դրա­ման շատ ա­վե­լի սկզբուն­քա­յին հարց է, քան՝ ­Ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յու­նը։ ­Խե­լա­ցի, կիրթ, գրա­գետ, վեր­լու­ծա­կան ու­ղե­ղով մար­դիկ սոց­ցան­ցե­րում գրում են՝ «ե­թե հա­մա­ձայն­վեր, ­Շու­շին պա­հեր, բայց թող­ներ ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նա­յին, մար­դիկ չէի՞ն ա­սե­լու դա­վա­ճան, եթե ա­վե­լի շուտ դա­դա­րեց­ներ պա­տե­րազ­մը, չէի՞ն ա­սե­լու դա­վա­ճան»… այ­սինքն՝ դա­վա­ճան չկոչ­վե­լը ա­վե­լի կար­ևոր է, ա­մեն գնով դրա­նից խու­սա­փելն ա­վե­լի կար­ևոր է, քան մեր պե­տա­կան շա­հը մարդ­կանց մի մեծ խմբի հա­մար։ Ու կապ չու­նի, որ 28 տա­րի շա­րու­նակ «ոչ մի թի­զի­կան» գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն է ե­ղել, որ ինչ­պես փաս­տում էր ­Փա­շին­յա­նը՝ եր­կի­րը չէր հարս­տա­ցրել տա­րի­նե­րի ըն­թաց­քում, որ այն մի­ջոց­նե­րը, որ պի­տի ուղղ­վեին բա­նա­կին, մսխվել էին, փաս­տա­ցի 2.5 տա­րում նա հետ չբե­րեց այդ ֆե­տի­շաց­ված թա­լա­նը և­ ոչ թե այդ տա­րի­նե­րին, այլ այ­սօր է, որ մենք մնա­ցել ենք մի թիզ հո­ղի հույ­սին։
­Հա­յաս­տա­նը կնքել է նվաս­տա­ցու­ցիչ կա­պի­տու­լա­ցիոն հա­մա­ձայ­նա­գիր, ո­րի պատ­ճա­ռով հանձն­վող գյու­ղե­րի հայ բնա­կիչ­նե­րին տրված էր ա­նըն­դու­նե­լի քիչ օ­րե­րի քա­նակ՝ լքե­լու ի­րենց տու­նը, կորց­րել ենք նաև բուն Ար­ցա­խի տա­րած­քի սահ­մա­նագ­ծին գտնվող հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­ներ և ­կար­ևոր ճա­նա­պարհ­ներ։­ Հայ­կա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող տա­րածք­նե­րի մեծ մա­սը, այդ թվում՝ բուն Ար­ցա­խի մի մա­սը, ո­րը եր­բեք բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­մա չէր ե­ղել։
­Մենք ազ­գո­վի մի յու­րօ­րի­նակ տա­ղանդ ու­նենք՝ հա­մախմբ­վել ա­տե­լութ­յան շուրջ, մեր այդ ու­նա­կութ­յու­նը մի ան­գամ ար­դեն աշ­խա­տել է «հա­նուն» մեզ։ 2018-ին ո­չինչ այն­պես չմիա­վո­րեց մեզ, ինչ­պես ա­տե­լութ­յու­նը։ Ա­տե­լութ­յու­նը որ­պես կա­ռա­վար­ման գոր­ծիք որ­քան արդ­յու­նա­վետ է, այն­քան էլ վտա­նա­գա­վոր է, գե­նե­րաց­ված ա­տե­լութ­յու­նը չի պարպ­վում, չի ա­նէա­նում։ Ադր­բե­ջան­ցի­նե­րին էլ, ի դեպ, կա­ռա­վա­րում են՝ որ­պես գոր­ծիք օգ­տա­գոր­ծե­լով ա­տե­լութ­յու­նը, ուղ­ղա­կի մենք էլ, նրանք էլ մեզ ենք ա­տում։ ­Փաս­տո­րեն մենք պարտ­վե­ցինք, ո­րով­հետև սեր չկա։ ­Դեռ 100 տա­րի ա­ռաջ ­Կո­մի­տա­սը հաս­կա­ցել էր գո­յատ­ևե­լու հան­ճա­րը՝ «­Սի­րե­ցեք, շատ սի­րե­ցեք ի­րար, որ­պես­զի կա­րո­ղա­նաք ապ­րել»։
­Թերևս, մենք սկզբում պի­տի վերգտ­նենք մեր հի­շո­ղութ­յունն ու ինք­նա­պահ­պան­ման բնազ­դը, հե­տո միայն կբաց­վի հույ­սը՝ վե­րա­կեն­դա­նաց­նե­լու այն, ինչ մնա­ցել է Արցա­խից…

Leave A Comment