Աշոտ Ստեփանյան
արձակագիր

­
Մենք հաղ­թե­ցինք պա­տե­րազ­մում,
­Սա­կայն պարզ­վում է՝
պարտ­վե­ցինք…
­Մեսչ­յան

­Դա­ռը հո­ղը ամ­պե­րից իջ­նում էր վրաս, աչ­քերս թար­թում էի ու կո­րում, կո­րում սե­փա­կան կտրտած մարմ­նիս վրա­յից։ Ա­ղիք­ներս դուրս էին ե­կել, աչ­քե­րիս մեջ դեռ կրակ էր վառ­վում։ ­Մաշկս սլա­ցիկ պոկվում էր, է­պի­թե­լա­յին, հյուս­ված­քա­յին, բջջա­նյար­դա­յին հա­մա­կարգս խառ­նի­խուռն բա­բա­խում էր, սիրտս ա­մե­նուր էր, ես ա­մե­նուր էի` Աստ­ծո նման, քա­րի, ա­վա­զի, հո­ղի, կեղ­տոտ ջրի, թու­նա­վոր­ված ջրի, ըն­կե­րոջս ար­յան, ըն­կե­րոջս ա­ղիք­նե­րի, կտրտած ու­ղե­ղի, ծակծկ­ված ոտ­քե­րի, տի­ֆի, փտած մարմ­նի, մի ո­տա­նի կատ­վի, սատ­կած շան, կիս­ված նկա­րի, թե­լով կա­րած վեր­քի, սի­րե­լիի անու­նը գրած փամ­փուշ­տի։
­Մար­մինս սկսեց շարժ­վել: ­
Վերց­րին: ­
Հայրս է: ­

Հա՞յրս է…
Ե­կել է, կպնում է ա­ղիք­նե­րիս, ար­ցունք­նե­րը ընկ­նում են մարմ­նիս, ա­ղիք­նե­րը հա­վա­քում, դնում է տե­ղը, կար­ծես` ես լե­գո խա­ղա­լուց լի­նեմ։ ­Փոքր ժա­մա­նակ մտա­ծում էի, երբ հա­վա­քեմ իմ լե­գոն, նա կկեն­դա­նա­նա. հայրս էլ է տենց մտա­ծում։ ­Հի­մա ես լե­գո­յի եմ նման, հայրս՝ ա­մե­նան­հա­վա­նա­կան ե­րե­խա­յի, որ հա­վա­տում ա իր ե­րա­զին։ ­Պա, թող, վա­զի, գնա, փրկի քեզ, փրկի էս դա­տա­ր­կութ­յու­նից, ա­ղիք­նե­րիս տե­ղը շո­րերս կդնես, էն շո­րերս, որ շատ էի սի­րում հագ­նել։ Էն մի ըն­կե­րոջս էլ կվերց­նես, վի­րա­վոր է, հեր չու­նի, որ չօգ­նես՝ կնե­ղա­նամ: ­Հա պա, ստեղ էն­քան հեշտ ա նե­ղա­նա­լը… Ա­սում էին պարտ­վե­լու ենք, բայց ինչ է պարտ­վե­լը, մենք մե­ռած­ներս պարտ­ված չենք, դուք եք պարտ­ված, որ զգում եք էդ։ ­Պա, ըն­կե­րոջս մար­մի­նը չմո­ռա­նաս, սիր­տը դեռ բա­բա­խում է, մի մի­նու­ճար մեր ու­նի, ասում էր, որ հետ գնամ՝ մորս ծա­ղիկ­ներ եմ առ­նե­լու, հի­մա, ե­թե չտա­նես` մերն ա ծա­ղիկ դնե­լու տղու շի­րի­մին։ Ող­ջե­րի մա­սին մտա­ծեք, հո­ղե­րի, որ դեռ կվե­րածն­վեն… Ա­մեն ինչ ու­րիշ ա ստեղ, պա, ես ձեզ տես­նում եմ, բայց չեմ կա­րող խո­սել, ստե­ղի օ­րենք­նե­րը չեն թող­նում։ Ս­տեղ բո­լո­րը ի­րար հետ հա­մե­րաշխ են, ստեղ բո­լո­րը հաղ­թած են, պա։
­Մե­ռած­նե­րը հաղ­թած են, պա…

­Շարժ­վում ենք

Օ­դը չի հե­րի­քում, պա

Ո­չինչ չի հե­րի­քում

Ոչ ոք չի հե­րի­քում

Ըն­կեր­ներս կողքս են, ոնց ա­ռա­ջին օ­րե­րին, մար­դիկ կլոր հա­վաք­ված են՝ վեր­ևից նա­յում են, գլուխս պտտվում է։ Ին­չի՞ եք սենց նա­յում վրաս։ ­Գի­տեմ, որ մե­ռել եմ, բայց գի­տակ­ցութ­յունս չկա, որ ըն­կա­լի, թե ինչ է մա­հը։ ­Մա­հը էս ա­մե­նը տե­նալն է, պա։ ­Մա­հը ոչն­չի մեջ ո­չինչ լի­նելն է, պա։ ­Դու ե­կար, բայց շատ ուշ էր, մշտա­պես ու­շա­նում եք, մեզ ա­մեն օր ա­սում էին՝ ձեզ փո­խա­րի­նող­նե­րը ճա­նա­պար­հին են, ձեզ փո­խա­րի­նող­նե­րը ճա­նա­պար­հին են, ճա­նա­պար­հին են, ճա­նա­պար­հին, ճա…

­Շարժ­վում ենք

­Հա­սանք

­Սի­րում եմ բո­լո­րիդ, պա

Կ­հան­դի­պենք, բար­ևի ող­ջե­րին ու ա­սա, որ իրանց մե­ղա­վոր չզգան։ Ընդ­հան­րա­պես ոչ ոք թող ո­չինչ չզգա։ ­Տենց հեշտ ա, պա, տենց հեշտ ա…

Leave A Comment