Ե­թե ինձ հարց­նեին

Ե­թե մի ան­գամ կյան­քում ինձ հարց­նեին, թե որն է աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկ քա­ղա­քը, բայց հարց­նեին այն­պես, որ հնա­րա­վոր լի­ներ ինչ-որ բան փո­խել, կա­սեի հենց քո քա­ղա­քի մա­սին, որ այդ­քան շատ սի­րում եմ։ ­Բայց չհարց­րին…
Ե­թե աշ­խարհն ստեղ­ծե­լիս ինձ­նից հարց­նեին, թե ինչ­պի­սին ստեղ­ծել այն, ես շատ բան չէի փո­խի, թերևս ա­վե­լի պարզ ու հստակ կպատ­կե­րեի մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կփո­խեի ինձ ու քեզ տե­ղե­րով, որ մի պահ գո­նե հաս­կա­նա­յիր, թե ինչ եմ զգում։ ­Բայց չհարց­րին…
Ե­թե հարց­նեին, թե ինչ­պի­սին ստեղ­ծեն քեզ, կփո­խեի թերևս միայն ինձ…

­Ման­կա­կան ե­րա­զանք­նե­րի մեջ բո­լորս էլ պատ­կե­րաց­նում ենք մեր աշ­խար­հը, մեր տու­նը, աշ­խա­տան­քը, մե­քե­նան, մեր ա­պա­գան, որ­տեղ մենք ա­մե­նա­կա­րող ենք։ ­Հե­տո սկսում ենք փո­խել կամ փոխ­վել։ ­Մենք ե­րա­զում ենք ա­մեն ինչ կա­ռու­ցել նո­րից, մեր ա­րար­չից ա­վե­լի լավ, ա­վե­լի կա­տար­յալ, ու­զում ենք հա­նել այ­տե­ղից չա­րին, վա­տին, տգե­ղին, ու­զում ենք, որ հարց­նեն մեզ մեր կար­ծի­քը, թե ինչ­պես կա­ռա­վա­րել եր­կի­րը, ինչ­պես դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը, ինչ­պես տուն կա­ռու­ցել։ Ու­զում ենք, որ ծա­ռը մեզ հարց­նի իր ա­ճե­լու մա­սին, գետն իր հու­նի ու արևն իր լույ­սի մա­սին, ա­յո, ու­զում ենք աստ­ղե­րը հարց­նեն մեզ դա­սա­վոր­վե­լուց ա­ռաջ։ ­Ման­կա­կան մեր ցան­կութ­յուն­նե­րի մեջ խա­ղերն են, որ խա­ղում են մե­ծե­րը ու մենք ու­զում ենք, որ նրանք հարց­նեն մեզ կա­նոն­նե­րի մա­սին, բայց մենք բո­լոր խա­ղե­րին նա­յում ենք որ­պես միայն հան­դի­սա­տես, իսկ ե­թե մեզ հարց­նեին…
­Հե­տաքր­քիր մի կա­խար­դան­քով բո­լորս էլ դուրս ենք գա­լիս ման­կութ­յու­նից։ ­Մեզ թվում է, թե դա տե­ղի կու­նե­նա պաշ­տո­նա­պես, հան­դի­սա­վոր, մեզ կհարց­նեն, թե ինչ­պես ենք ու­զում մե­ծա­նալ, ինչ պետք է ա­նեն ի­րենք, որ մենք մեզ հար­մա­րա­վետ զգանք, բայց այդ­պես էլ ոչ ոք չի հարց­նում…
­Փո­խա­րե­նը հարց­նում ենք մենք. «ին­չո՞ւ», «ինչ­պե՞ս», «ե՞րբ»։ Ու բո­լոր հար­ցե­րը մնում են ան­պա­տաս­խան։ ­Դեռ եր­կար կփնտրենք այս հար­ցի պա­տաս­խա­նը, իսկ ե­թե մեզ հարց­նեին…
­Մի օր բո­լորս էլ մե­ծա­նում ենք ու կանգ­նում նրանց շար­քե­րում, ում նա­յում էինք ու հարց­նում։ Ու մենք էլ դառ­նում ենք նրանց նման՝ մի տեղ բա­րի, մի տեղ չար, մի տեղ նե­րող, մի տեղ նա­խանձ, մի տեղ կա­րո­տում ենք, մի տեղ խա­բում, սի­րում, նե­րում, զար­մա­նում, մտա­ծում, հարց­նում։ Ու նո­րից մեզ ոչ ոք չի հարց­նում…
­Հե­տո տես­նում ենք այն շարք կանգ­նած ե­րե­խա­նե­րին, որ նա­յում են մեզ մի թա­խան­ձան­քով, որ գո­նե մեկ հարց տանք՝ ի­րենց կյան­քի ա­մե­նագլ­խա­վոր հար­ցը, թե ինչ­պես և­ ինչ են ու­զում ի­րենք որ լի­նի, բայց մենք ժա­մա­նակ չու­նենք նրանց հա­մար. ի՞նչ պի­տի ա­սեն նրանք, որ մենք չգի­տենք, ի՞նչ կա այն­տեղ, որ­տե­ղից մենք ե­կել ենք։ Իսկ կյան­քի գույ­նե­րը եր­բեմն ետ­ևում են ու գո­նե մեկ ան­գամ հար­կա­վոր է շրջվել տես­նե­լու հա­մար։ ­Մե­ղա­վո­րը ժա­մա­նակն է, գոր­ծե­րը, գոր­ծա­տուն, տու­նը, շու­նը, կա­տուն, ե­րե­խա­նե­րը… նրանք դեռ շատ փոքր են ե­րա­զե­լու կամ հարց­նե­լու հա­մար։ Իսկ ին­չո՞ւ մեզ ոչ ոք ե­րե­խա­նե­րից չի հարց­նում, թե ինչ կու­զեինք մենք ի­րեն­ցից։ Այ ե­թե հարց­նեին…
­Մեր ամ­բողջ ան­ցած ճա­նա­պար­հը մեկն է, դա կյան­քի միակ ճա­նա­պարհն է, որ­տեղ միայն հար­ցեր պի­տի տալ կամ պա­տաս­խա­նել։ ­Բայց եր­բեք, լսում եք, եր­բեք մեզ չեն տա­լիս այն հար­ցը, որ մենք ամ­բողջ կյան­քում ու­զում ենք լսել (իսկ ե­թե տա­լիս են, ա­պա այն­քան ուշ, որ տխրում ենք միայն), իսկ ե­թե ժա­մա­նա­կին մեզ հարց­նեին…
Ե­թե ժա­մա­նա­կին ինձ հարց­նեին, թե ինչ­պի­սին կու­զե­նա­յի, որ լի­ներ աշ­խար­հը, ես կպա­տաս­խա­նեի՝ ան­վերջ։ Ե­թե ինձ հարց­նեին…


Կ­յան­քի տևո­ղութ­յու­նը

Կ­յան­քը փոխ­վում է, ու ա­ռա­ջի­նը փոխ­վում է տևո­ղութ­յու­նը։
Կ­յան­քը փոխ­վում է անն­կատ, բայց զգա­լի։
­Չե՞ք զգա­ցել, որ մենք ապ­րում ենք ծննդյան օ­րե­րով, հի­շար­ժան թվե­րով, շարժ­վում ենք կան­գա­ռից կան­գառ, հան­դի­պում ենք ա­ռի­թից ա­ռիթ այն մարդ­կանց հետ, ում հետ հան­դի­պումն ինք­նին ա­ռիթ էր մի ժա­մա­նակ։
Զ­գա­ցե՞լ եք, որ մենք դար­ձել ենք անզ­գա ու ու­րա­խա­նում ենք, երբ զգում ենք (թե­կուզ մեր չզգա­լը)։ ­Մեր օ­րե­րը լցնում են դա­տար­կութ­յուն­ներն ու երբ ետ ենք դառ­նում դա­տար­կե­լու այդ խոր­դա­նո­ցը այն­տեղ այլևս ո­չինչ ու ոչ ո­քի չենք գտնում, սկսում ենք մո­լոր­ված ու կա­ղա­լով քայ­լել այդ ըն­թաց­քում՝ դեռևս չկողմ­նո­րոշ­վե­լով անց­յալն ենք ու­զում վե­րա­դարձ­նել, թե կա­ռու­ցել ա­պա­գա, երբ հան­կարծ հսա­կա­նում ենք, որ դրան­ցից և­ ոչ մե­կը մե­րը չէ։ ­Հաս­կա­նում ենք այն ժա­մա­նակ, երբ նո­րից սկսել այլևս չենք կա­րող և ­պի­տի ըն­դա­մե­նը մաք­րագ­րենք, սրբագ­րենք մեր կյանքն ու հանձ­նենք դա­տա­վո­րին, ով վճիռ կկա­յաց­նի՝ հա­վա­տո՞ւմ ենք դրախտ ու դժոխ­քի գո­յութ­յա­նը, թե այս­տեղ էլ դեռ չենք կողմ­նո­րոշ­վել, հա­վա­տո՞ւմ ենք մեղ­քին ու ան­մե­ղութ­յա­նը, ու­զո՞ւմ ենք մեռ­նել, թե դեռ պետք է գո­յութ­յուն քարշ տալ այս­տեղ, հաս­կա­ցե՞լ ենք մեր գո­յութ­յան ի­մաս­տը, թե ու­ղե­կո­րույս ճամ­փոր­դի նման մի փոքր էլ ենք ար­ևից լույս խնդրում փնտրե­լու հա­մար, բայց ի՞նչ փնտրե­լու։
Կ­յան­քը փոխ­վում է ու զու­գա­հեռ փոխ­վում է կյան­քի մա­սին պատ­կե­րա­ցու­մը։
Կ­յան­քի ի­մաստն է փոխ­վում (ե­թե այն երբ­ևէ ե­ղել է)։ ­Փոխ­վում է ա­մեն օր­վա մեջ, մինչև հաս­կա­նանք, որ կյան­քը հենց այդ օ­րերն են։ ­Ծանր ու դժվար պա­հե­րին աստ­ված ենք փնտրում մի պայ­մա­նով՝ ե­թե գտնենք կհա­վա­տանք, իսկ ե­թե չգտնե՞նք…
Զ­գա­ցե՞լ եք, որ հա­վա­տում ենք վե­րա­պա­հում­նե­րով, պայ­ման­նե­րով ու պատ­ճառ­նե­րով, ու կյան­քը դառ­նում է պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին մի շղթա, որ­տեղ մեզ անհ­րա­ժեշ­տը պատ­ճառն է միշտ, ու մեզ պա­տա­հա­ծը՝ հետ­ևան­քը։ Ս­րա հի­ման վրա յու­րա­քանչ­յուրս սե­փա­կան փի­լի­սո­փա­յութ­յունն է կա­ռու­ցում, որ­տեղ գլխա­վոր գոր­ծո­ղութ­յու­նը ինք­նար­դա­րա­ցումն է։ ­Մի­գու­ցե հենց այս­պե՞ս պետք է լի­նի։
Զ­գա­ցե՞լ եք, թե ինչ թրթի­ռով ենք սպա­սում օ­րա­ցույ­ցի փո­փո­խութ­յա­նը, անձ­նա­կան տվյալ­նե­րում մշտա­պես ա­ճող թվե­րին, իսկ տաս­նամ­յակ­ներ անց անհ­նա­զանդ ա­ռաջ սլա­ցող ձիու սան­ձի նման փոր­ձում ենք ետ քա­շել ժա­մա­նա­կը՝ ա­վե­լի դան­դաղ ըն­թացք հա­ղոր­դե­լու հա­մար, մինչ­դեռ նժույգն ան­կա­ռա­վա­րե­լի է ու նշա­նա­կա­լի անզ­գու­շութ­յան պա­րա­գա­յում մեզ թամ­բից ցած կնե­տի՝ իր ըն­թացքն ա­ռա­վել ան­հոգ անց­նե­լու հա­մար։ ­Նա, միև­նույն է, պի­տի ըն­թա­նա իր ըն­թաց­քով։
Զ­գա­ցե՞լ եք, որ մենք ար­ժևո­րում ենք կյան­քը ոչ թե փո­խա­բե­րա­կան, այլ ու­ղիղ ի­մաս­տով, որ մեր նա­խա­ճաշն ար­ժե­նում է 10 լու­մա, իսկ հան­գիս­տը՝ 20, ու պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րենք եր­կու ճա­շի ու մեկ հանգս­տի մեջ, հե­տո հանգս­տի և ­բուժ­ման, հե­տո բուժ­ման և ­ճա­շի, հե­տո ճա­շի և­ ապ­րե­լու։ Ու միշտ ընտ­րում ենք ճա­շը (չգի­տեմ ին­չու)։
Ու մի՞­թե չկա հա­վա­սա­րակշ­ռում այս ամե­նի մեջ. հա­մոզ­ված ենք, որ կա, բայց ոչ մեզ հա­մար. մենք սո­վո­րել ենք ապ­րել ա­ռա­վոտ­յան 9-ից ե­րե­կո­յան 9-ը, քնել մի քա­նի ժամ և­ ապ­րել նույն օ­րա­ցույ­ցով, սպա­սել աշ­խա­տան­քա­յին ժա­մին, որ հե­տո սպա­սենք դրա ա­վար­տին, գնալ կան­գառ ու սպա­սել մեզ սպա­սող մե­քե­նա­յին, որ մեզ տա­նեն մի տեղ, որ­տեղ կսպա­սենք ե­տ­դար­ձին, սա­կայն ետդար­ձի ժա­մա­նակ մենք այլևս նույ­նը չենք լի­նի՝ ար­դեն մո­տե­ցած կլի­նենք մեր վեր­ջին կան­գա­ռին…
Զ­գա­ցե՞լ եք կյան­քի ըն­թաց­քը։ ­Դե ու­րեմն՝ ապ­րեք…­


Մե­րը


­Մեր չի­րա­կա­նա­ցած ե­րա­զանք­նե­րի հա­մար
Պա­տաս­խա­նա­տուն մենք ենք ու մեր ե­րա­զանք­նե­րը. ու­րեմն՝ ի­րար լավ չենք հաս­կա­ցել։
Բո­լոր չի­րա­կա­նաց­ված ե­րա­զանք­նե­րը նստվածք ու­նեն մեր հո­գում, մեր մտքում ու մեր պատ­մութ­յան մեջ։ ­Բո­լոր ե­րա­զանք­ներն ի­րա­կա­նա­նա­լու հատ­կութ­յուն ու­նեն։ Ե­րա­զող­ներն ու­րիշ մար­դիկ են, այլ ռաս­սա­յի, այլ ազ­գութ­յան, այլ մո­լո­րա­կի, ե­րա­զող­ներն ա­ռան­ձին տե­սակ են։ Ի­րա­կա­նաց­ված ե­րա­զանք­նե­րի հա­մար մենք միշտ ափ­սո­սում ենք, քա­նի որ դրանք կա­րող էին դեռ առջևում լի­նել, դրանք ար­ժեզրկ­վում են այն ժա­մա­նակ, երբ կան, և­ ար­ժևոր­վում չլի­նե­լով։
Մեր ե­րա­զանք­ներն ա­մե­նա­թանկն են, ա­մե­նա­գե­ղե­ցի­կը, որ մենք ու­նենք, ա­մե­նա­գու­նա­վո­րը, որ կա­րող ենք պատ­կե­րաց­նել. ե­րա­զանք­նե­րով մենք ձևա­վո­րում ենք ինք­ներս մեզ ու ներ­կա­յա­նում մյուս­նե­րին, հենց այս­տեղ ենք մենք թաքն­վում ու փնտրում եր­ջան­կութ­յուն՝ մո­ռա­նա­լով, որ այն ապ­րում է մեր մեջ։

Մեր ի­րա­կա­նա­ցած ե­րա­զանք­նե­րից
Աս­տի­ճա­նա­բար հա­սու­նա­նում ենք, լցնում ժա­մա­նա­կը, ե­ղա­նա­կը, օ­րը, օ­դը, կյան­քը։
Ու­զում ենք դառ­նալ նա, ում սպա­սում են. սպա­սում են գո­նե մի տեղ, գո­նե մի ժամ, մի հո­գի։ ­Կար­ևոր չէ՝ որ­տեղ են սպա­սում՝ տա­նը, պատշ­գամ­բում, այ­գում, ան­կող­նում, ծա­ռի վրա, փո­ղո­ցի մի անկ­յու­նում, մտքում՝ պատ­կե­րաց­նե­լով հա­զար ու մի տար­բե­րակ, թե ես ոնց եմ գա­լիս, ու նրանք ոնց են գրկում։
Ու­զում ենք՝ սպա­սեն մեզ, որ կար­ևոր զգանք, ու կար­ևոր չէ, թե ին­չու են սպա­սում, կար­ևոր չէ՝ կգանք, թե՝ ոչ։
Ու­զում ենք՝ բո­լորն ինչ-որ մե­կին սպա­սեն. ա­յո՛, դա տան­ջող զգա­ցում է, իսկ երբ չեն գա­լիս՝ կոր­ծա­նա­րար, բայց և­ ա­ռանց սպա­սե­լու կյանքն ի­մաստ չու­նի։
Ու­զում ենք պար­զա­պես գո­յութ­յուն ու­նե­նալ, լցնել այն տա­րա­ծութ­յու­նը, որ­տեղ դա­տարկ է ու կդա­տարկ­վի հե­տո։
­Կար­ևորն ու ան­կար­ևո­րը հենց մենք ենք վճռում, դարձ­նում, դա­տում ենք մեզ ու ու­րիշ­նե­րին, դատ­վում ան­կար­ևո­րով ու դա­տա­պարտ­վում, լցվում ու դա­տարկ­վում ա­մեն օր, լծվում նոր խնդիր­նե­րի լուծ­ման, նոր ե­րա­զանք­նե­րի հո­րին­ման, հին սահ­ման­նե­րի վե­րաց­ման, մինչև կզգանք բա­վա­րար­վա­ծութ­յուն ու­նե­ցա­ծից, ինք­նար­ժևո­րում, խա­ղա­ղութ­յուն։
Ու կհաս­կա­նանք, որ հենց այս­տեղ է այն եր­ջան­կութ­յու­նը, որ փնտրում ենք, կգի­տակ­ցենք, որ այն փո­ղո­ցը, որ­տեղ քայ­լում ենք, լա­վա­գույնն է բո­լոր մո­լո­րակ­նե­րի մեջ, քա­նի որ մենք հենց այս ենք ընտ­րել եր­կար փնտրե­լուց հե­տո, կհա­մա­կերպ­վենք, որ մեր կո­ղա­կի­ցը թեև ա­մե­նան չէ աշ­խար­հի հա­մար, բայց մեր ա­մե­նան է, քա­նի որ մերն է, ու մենք ենք նրա­նը։ Այդ օ­րը կհաշտ­վենք մեր լի­նե­լութ­յան հետ ու թեև դեռ կյանք ու­նենք ապ­րե­լու, կզգանք եր­ջան­կութ­յուն, կզգանք մեր ե­րա­զանք­նե­րի հետ մտեր­մութ­յուն. մեր ի­րա­կա­նա­ցած ու չի­րա­կա­նա­ցած ե­րա­զանք­նե­րի…

Leave A Comment