Անձր­ևի ժա­մա­նակ այդ փո­ղո­ցում այն­պի­սի դա­տար­կութ­յուն էր տի­րում, որ կա­րե­լի էր կար­ծել, թե այն­տեղ ոչ մի մարդ­կա­յին շունչ եր­բեք չի ե­ղել: Ես քայ­լում էի մի հանգս­տութ­յամբ, որ հա­մոզ­ված էի՝ ոչ ո­քի չեմ հան­դի­պի, ո՛չ մի ծա­նոթ չի հարց­նի՝ ին­չո՞ւ ես էս­պես փոխ­վել, ին­չո՞ւ են ձեռ­քերդ վնաս­ված, ին­չո՞ւ են աչ­քերդ էս­պես տխուր և­ է­լի մի ամ­բողջ ին­չու­նե­րի շարք: Եր­բեք չեմ սի­րել նման հար­ցու­փոր­ձը, իսկ այն, ինչ չեմ սի­րում, աշ­խա­տում եմ չա­նել՝ փո­խա­դարձ վե­րա­բեր­մուն­քից խու­սա­փե­լու հա­մար, բայց կխա­բեմ, ե­թե ա­սեմ, թե ստաց­վում է:
Ի­րա­կա­նում ես ա­տում եմ մարդ­կանց, նրանց կեղծ ժպիտ­նե­րը, նրանց ձևա­կան հար­ցերն ու սար­քո­վի ան­հանգս­տութ­յու­նը: Ան­գամ ե­թե հնա­րա­վո­րութ­յուն լի­ներ, սի­րով կտե­ղա­փոխ­վեի մի ան­մար­դա­բնակ մո­լո­րակ, միայն թե այլևս չտես­նեի նրանց՝ այդ ան­պի­տան ա­րա­րած­նե­րին:
Մտ­քովս էլ չէր անց­նի, որ կգա մի օր, ու ստիպ­ված կլի­նեմ մե­կին հարց­նել, թե ին­չու ես ար­տաս­վում կամ ին­չու ես տխուր:
Ես քայ­լում էի նեղ­լիկ փո­ղո­ցով, իմ աջ ու ձախ կող­մում բազ­մա­հարկ շեն­քեր էին, ո­րոնց տա­նիք­նե­րից ա­ռա­տո­րեն թափ­վում էր ջուրն ու էլ ա­վե­լի թրջում թաց աս­ֆալ­տը:
Անձր­ևի խշշո­ցի հետ մեկ­տեղ լսվում էր մե­կի ան­մեղ հե­կե­կո­ցը: Սկզ­բում կար­ծե­ցի, թե թվում է, սա­կայն որ­քան ա­ռաջ էի շարժ­վում, այն­քան ձայ­նը լսե­լի էր դառ­նում: ­Վեր­ջա­պես հա­սա. ձայ­նը լսվում էր աղ­բա­մա­նի հետ­ևից: Ա­ռա­ջա­ցա, ար­տաս­վո­ղը մոտ քսան տա­րե­կան աղ­ջիկ էր:
«Ի՞նչ է ե­ղել, ին­չո՞ւ ես ար­տաս­վում»` հար­ցեր, ո­րոնք ե­թե չտա­յի, տա­րօ­րի­նակ կթվա­յի ան­գամ ինքս իմ աչ­քե­րում: ­Նա սկզբում պա­տաս­խա­նեց. «Ո­չինչ»: Մ­տա­ծում էի, որ պար­զա­պես չի ցան­կա­նում խո­սել այդ մա­սին, ո­րով­հետև չէի կար­ծում, թե ար­ժե ար­տաս­վել մի բա­նի հա­մար, ին­չը չի ե­ղել: ­Հե­տա­գա­յում, երբ ա­վե­լի հա­սուն դար­ձա, հաս­կա­ցա, որ մար­դիկ հենց այդ ժա­մա­նակ են ար­տաս­վում:
Ես նո­րից հարց­րե­ցի, նա կրկին պա­տաս­խա­նեց՝ ո­չինչ:-Այդ դեպ­քում ին­չո՞ւ ես լաց լի­նում,- հարց­րի ես:

-Ինչ է, քի՞չ բան է,- պա­տաս­խա­նեց նա՝ գլու­խը բարձ­րաց­նե­լով և­ իր խո­շոր աչ­քե­րով նա­յեց աչ­քե­րիս մեջ:

-Ո­չինչ է:

­-Կա­րո՞ղ ես ինձ մե­նակ թող­նել:
­Նույն պա­հին ինձ մոտ ցան­կութ­յուն ա­ռա­ջա­ցավ թող­նել նրան ու հե­ռա­նալ, բայց ես լրիվ հա­կա­ռակ կերպ վար­վե­ցի: Նս­տե­ցի նրա կող­քը ու լռե­ցի: ­Նա մոտ հինգ րո­պե շա­րու­նա­կեց ար­տաս­վել, ա­պա լռեց: ­Լուռ նստած էինք կողք-կող­քի մո­տա­վո­րա­պես կես ժամ, հան­կարծ խո­րը շունչ քա­շեց ու ա­սաց՝ կնե­րես: Ես նա­յե­ցի նրան, սա­կայն ո­չինչ չպա­տաս­խա­նե­ցի: Նս­տե­ցինք այն­քան, մինչև անձր­ևը սկսեց դան­դաղ մա­ղել: Աղ­մու­կը մի փոքր խլա­ցավ: Աղ­ջի­կը կրկին խո­սեց.

-Ո­րով­հետև ես նո­րից մե­նակ մնա­ցի, ո­րով­հետև կրկին ոչ մե­կը չե­կավ, որ­ևէ մե­կը չզան­գեց,- ա­սաց նա՝ թաց մա­զերն ուղ­ղե­լով:

-Ո՞ւր չե­կան,- ­հարց­րի հե­տաքրք­րութ­յամբ:

­-Բայց դա նշա­նա­կում է, որ ո­չինչ չի ե­ղել, չէ՞,- դ­րա­կան պա­տաս­խա­նի ակն­կա­լի­քով հարց­րեց նա:

­-Կար­ծես թե ա­յո:

-Իմ ծննդյան օ­րը կրկին ոչ ոք չհի­շեց: Ինձ թվում է՝ դա ակ­նարկ է այն մա­սին, որ դու ոչ ո­քի պետք չես:

-Իսկ ըն­տա­նի՞քդ:

-Ոչ մի լուր:

-Ըն­կեր­նե՞ր:

­-Կեղծ են:

­-Սի­րե­լի՞:

-Գ­րո­ղը տա­նի:

-­Դո՞ւ:
Նա­յեց ինձ՝ հա­յաց­քիս մեջ հար­ցիս պա­տաս­խա­նը որ­սա­լու հույ­սով, բայց, ի­հար­կե, դա նրա մոտ չէր ստաց­վի:

-Ես ի՞նչ,- հարց­րեց:

-­Դու հի­շո՞ւմ էիր, որ ծնունդդ է:

-­Դե, ի­հար­կե:

-Եվ ո­րո­շե­ցիր աղ­բա­մա­նի կող­քի՞ն նշել. կա­տո՞ւ ես, ինչ է:
­Նա ծի­ծա­ղեց, և ­ծի­ծա­ղի հետ թվաց, որ դուրս թռավ նաև նրա տխրութ­յու­նը. գո­նե ես այդ հույ­սով ժպտա­ցի:

-­Դե չէ,- ժպի­տով պա­տաս­խա­նեց նա,- պարզապես ո­րո­շե­ցի քայ­լել, հե­տո անձրև սկսեց, հե­տո ինձ նե­տե­ցի այս­տեղ, մինչև դու ե­կար:

-Ծ­նունդդ շնոր­հա­վոր:

-Շ­նոր­հա­կալ եմ:
Ա­ռա­ջար­կեց ծննդյան օրն ինձ հետ անց­կաց­նել: ­Մենք մի լավ ու­րա­խա­ցանք ու աշ­խա­տե­ցինք ի­րար չտալ անձ­նա­կան ոչ մի հարց: ­Հաս­կա­նում էինք, որ պետք չէ մեր թե­րութ­յուն­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նել, հաս­կա­նում էինք նաև, որ ա­մեն մե­կիս անձ­նա­կա­նը մեր թե­րութ­յան ա­մե­նա­մեծ մասն է կազ­մում: ­Գոհ էր, խոս­տա­ցավ այլևս չար­տաս­վել: ­Հույս ու­նեի ու ձևաց­րի, թե հա­վա­տում եմ:
­Դուրս ե­կա տնից ու կես ճա­նա­պար­հին նո­րից անձրև սկսվեց, լսվում էր միայն անձր­ևի խշշո­ցը, և­ ես հույ­սով փոր­ձում էի որ­սալ մարդ­կա­յին մի հե­կե­կոց կամ ինչ-որ ան­ցոր­դի, որը տխուր է, ո­րով­հետև ո­չինչ չի պա­տա­հել:
­Հա­սա տուն՝ ոչ ո­քի չհան­դի­պե­լով, և զ­գա­ցի, որ կա­րո­տում եմ մարդ­կանց և ­սի­րում եմ այդ ան­պի­տան­նե­րին:

Leave A Comment