Երբ հեր­թա­կան ան­գամ ձեռ­քե­րը խնամ­քով ներս տա­րավ վեր­նա­շա­պի­կիս ա­րան­քից ու տի­րոջ սկզբուն­քով սկսեց կա­մաց շո­յել մեջ­քս, հաս­կա­ցա, որ էլ չեմ սի­րում: «­Բան չա­սես»,- կի­սատ-պռատ շշնջաց շո­յանք­նե­րի ա­րան­քում ու շնչա­հեղձ ա­նե­լու աս­տի­ճան փա­թաթ­վեց պա­րա­նո­ցիս, կար­ծես զգում էր, որ կու­տակ­ված բան կա կո­կոր­դիս մեջ, ու ա­մեն կերպ ջա­նում էր սպա­նել, որ աշ­խարհ չգա: «­Բան չա­սես»,- շշնջաց մի ան­գամ էլ, ու դրա­նից հե­տո ե­կող ժա­մե­րին ինձ մխի­թա­րե­ցի այն հույ­սով, որ թույլ չտվեց, դրա հա­մար չա­սա­ցի, որ սի­րա­հար­վել եմ:
­Սի­րա­հար­վել էի, սիրտս ա­մեն տեղ զար­կում էր. մատ­նե­րիս ծայ­րե­րը սիրտ էին, մա­զերս սիրտ էին, ոտ­քե­րիս տակ սիրտ էր: Ես հա­մա­տա­րած բա­բա­խող ինչ-որ բան էի, որ կորց­րել է իր տե­ղադ­րութ­յու­նը օր­գա­նիզ­մում ու խա­թա­րել մնա­ցա­ծի աշ­խա­տան­քը:
­Սի­րա­հար­վե­ցի հան­կար­ծա­կի, սկզբում թվում էր, թե մի­ջանց­քում եր­կար սպա­սե­լուց, ձանձ­րույ­թից, հե­տո պարզ­վեց, որ մի­ջան­ցիկ սի­րո տակ եմ ըն­կել: Սկզ­բում մտա­ծե­ցի՝ սո­վո­րա­կան գրիպ է, պարզ­վեց՝ թա­րա­խա­յին կու­տա­կում՝ ճա­կա­տիս վրա, որ զգաց­նել է տա­լու իր գո­յութ­յու­նը եր­կար ու խախ­տե­լու է գլխիս ու բար­ձի միութ­յու­նը: ­Սի­րա­հար­վել էի. երբ մե­կին՝ քո մո­մե կոն­քե­րով ու մեջ­քով բա­րակ, ու­զում ես ար­ժա­նաց­նել «հայ­րիկ» լի­նե­լու կոչ­մա­նը, ու ին­քը հա­վա­տա, որ դու քայ­լող տա­ճար ես ու իր հա­մար նոր կրոն ես կրում սրտիդ տակ։ Ով ար­ժա­նի լի­նի հրեշ­տակ­նե­րի հետ ա­միս­ներ տևող քո զրույց­նե­րին, ում հա­մար դժոխ­քից կեն­դա­նա­ցած դուրս գաս՝ ծո­ցիդ մեջ գա­րուն­ներ, ու ներ­կես օ­րե­րը՝ ար­ևով ոս­կի։ Ն­րան­ցից, երբ ու­սե­րին կնստի ա­մե­նա­թան­կը, ու եր­ջան­կութ­յու­նից աչ­քե­րիդ ա­կոս­նե­րում լույ­սը խու­տուտ տա։ Կ­հա­վա­տաս, որ իս­կա­կան սե­րը այդ­պի­սին է լի­նում՝ անձր­ևոտ օ­րե­րին փրկա­րար ծած­կի նման։ ­Մե­կը իր ու­ժեղ բա­զուկ­նե­րով կար­ժա­նա­նա ա­մե­նա­թույ­լը գրկե­լու կոչ­մա­նը, ու հո­գին կփա­ռա­վոր­վի, ու մի քիչ ա­վե­լի մար­դա­մոտ կդառ­նա, ծի­ծեռ­նակ­ներ կապ­րեն գլխի մեջ, ու կսո­վո­րի շնոր­հա­կալ լի­նել, ում հա­մար կդառ­նաս կլոր, կգլոր­վես ա­ջու­ձախ, ու եր­ջան­կութ­յու­նից սիրտդ կխառ­նի:
Ինձ չէր սի­րում՝ չնա­յած ա­մեն ան­գամ համ­բու­րե­լու ա­րան­քում աչ­քե­րը ար­յու­նով էին լցվում, ու տպա­վո­րութ­յուն էր, որ կուլ կտա յու­րա­քանչ­յու­րին, ով կդիպ­չի սրտիս: Ան­հա­մես­տութ­յուն չհնչի ա­սածս, բայց ինձ նման­նե­րին կյան­քում ու­նե­նա­լը տղա­մարդ­կանց հա­մար «պրիս­տի­ժի» հարց էր, գլու­խը ցցած քայ­լե­լու ա­ռիթ: Ս­րանք այդ­քան հպար­տութ­յամբ մեկ էլ վեր­ջին դա­սի մե­քե­նա­նե­րի ղե­կին են նստում ու թե­յավ­ճար­ներ են սփռում ա­ջու­ձախ:
Տ­ղա­մար­դը, ո­րի զգաց­մունք­նե­րը վեր­ջին ան­գամ վի­րա­վո­րե­ցի, ե­րե­սիս շպրտեց, որ ե­սա­սե­րի մեկն եմ ու ար­ժա­նի չեմ սի­րո։ Եր­ևի մի քա­նի բան էլ մտքի մեջ մնաց. չար­տա­հայտ­վեց, պա­հեց ա­տամ­նե­րի ա­րան­քում, որ վեր­ջին թե­լը չկտրի։ Ես փոր­ձե­ցի ար­դա­րաց­նել իմ կա­նա­ցի սնա­փա­ռութ­յու­նը, պարզ­վեց՝ շար­քա­յին թեթ­ևա­մի­տի պես եմ վար­վել։ ­Կի­սատ գի­նու շշի հետ վեր­լու­ծե­ցի կա­տար­վա­ծը, հաս­կա­ցա, որ այն նույն սրերն եմ գոր­ծա­ծում՝ ան­գի­տակ­ցա­բար, ո­րով հար­վա­ծում է ինձ, ու լաց ե­ղա, եր­կար լաց ե­ղա, մինչև երդ­վե­ցի՝ այլևս ինձ մոտ չթող­նել որ­ևէ մե­կին ու ա­զատ­վել սիրտ կոչ­վող ան­հե­թե­թութ­յու­նից, միև­նույնն է, ես վեր­ջում լքե­լու եմ հան­կար­ծա­կի, այն­պես, ինչ­պես նա է հե­ռա­նում՝ ա­ռանց զգու­շաց­նե­լու, ա­ռանց նա­խա­բա­նի, կես ճա­նա­պար­հին։
­Նա ինձ այն­քան է լքել, որ հի­մա պատ­րաստ եմ յու­րա­քանչ­յու­րին սեր խոս­տո­վա­նել երկ­րորդ բա­ժա­կից հե­տո կամ ա­ռանց դրա։ Ես այդ խոս­քե­րը այն­քան եմ հա­գել, որ հնա­ցել են, պատ­րաստ եմ նվի­րել պա­տա­հա­ծին՝ միև­նույնն է, ինձ չեն տա­քաց­նում այլևս։ ­Նա այն­քան ժա­մա­նակ չի ե­ղել իմ հո­գու մեջ, որ փա­ռա­կա­լել եմ՝ չնա­յած նրան, որ ե­ղել է կող­քիս։ ­Նա համ­բու­րել է ինձ, ես պա­տաս­խա­նել եմ նրա բո­լոր գգվանք­նե­րին ու այդ վայրկ­յան­նե­րի ա­րան­քում դա­դա­րել եմ սի­րել։ ­Կի­սա­բե­րան, ու­սի վրա­յով շպրտել է, թե ա­բորտ կա­նենք, ու հա­վա­տաց­րել է, որ իս­կա­կան սերն այդ­պի­սին է լի­նում: ­Բայց դու մի սպա­սիր, որ ես հի­մա ճղճիմ բա­ռե­րով պի­տի նկա­րագ­րեմ ցա­վը, քան­զի այն վեր է ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րից։ Ես խնդրել եմ Աստ­ծուն չթող­նել ինձ մե­նակ ու դա­դա­րել եմ սի­րել, միև­նույն ժա­մա­նակ պար­տա­ճա­նաչ կրկնել, թե սի­րում եմ:

Ա­մուս­նա­կան մա­տա­նիով մի գե­ղե­ցիկ աղ­ջիկ՝ իմ տա­րի­քի կլի­ներ, գա­զի բա­լո­նով բարձ­րա­ցավ եր­թու­ղա­յին, դի­մացս նստեց։ ­Նա­յե­ցի բարձ­րակ­րունկ­նե­րիս, մտա­ծե­ցի՝ տես­նես մի օր մե­կին այն­քան կսի­րեմ, որ «մեր» հա­մա­տեղ գա­զի բա­լո­նը վերց­նեմ, եր­թու­ղա­յի­նով տա­նեմ լից­քա­վոր­ման։ ­Հե­տո աչքս ըն­կավ կի­սատ-պռատ ե­ղունգ­նե­րին, ու մտա­ծե­ցի, որ հի­մա կամ մի տա­րի հե­տո հաս­տատ կդժգո­հի, որ ա­մու­սինն ի­րեն դա­վա­ճա­նում է, ու չի մտա­ծի, որ ա­մեն ինչ սկսվեց չխնամ­ված ե­ղունգ­նե­րից։ ­Հե­տո աչքս ըն­կավ գոտ­կա­տե­ղից եր­ևա­ցող ներք­նա­շո­րին ու մտա­ծե­ցի, որ սի­րու­հի­նե­րը դրա­նից չեն հագ­նում, ու ինձ բռնեց­րի այն մտքի վրա, որ սի­րու­հու նման եմ հագն­ված։ Մ­տա­ծե­ցի՝ մի օր կսի­րե՞մ մե­կին այն­քան, որ դա­դա­րեմ հոգ տա­նել իմ մա­սին ու ամ­բող­ջո­վին նվիր­վեմ։ ­Հե­տո բա­լո­նը վերց­րեց, դրա­մը փո­խան­ցեց վա­րոր­դին։ ­Մեջ­քը մի քիչ բաց­վեց ու ձեռ­քը տա­րավ ծած­կե­լու, ու մտա­ծե­ցի, որ մատ­նե­րի մեջ կիրք չկա, ու մի քա­նի տա­րի հե­տո կդժգո­հի, որ ա­մու­սի­նը ջա­հել սի­րած ու­նի։ ­Հե­տո ինձ բռնեց­րի այն մտքի վրա, որ ջա­հել սի­րա­ծի պես եմ նստած: Աղ­ջի­կը հա­զիվ իմ տա­րի­քին էր, վա­զում էր ծանր տոպ­րակ­նե­րով՝ տա­բա­տի փող­քե­րը քսե­լով ի­րար։ Ես բարձ­րակ­րունկ­նե­րով էի, գի­տեի, որ սպա­սում են, չէի շտա­պում, ու զգես­տիս փե­շը ուղ­ղե­լու կա­րիք չկար։ Ն­րան եր­ևի սի­րում էին, ձեռ­քի հետ էլ՝ դա­վա­ճա­նում ա­ջու­ձախ՝ գայ­թակ­ղիչ ներք­նա­շո­րե­րով կա­նանց հետ։ Ինձ չէին սի­րում, բայց ռիսկ չէին ա­նում դա­վա­ճա­նել:

­Սի­րա­հար­վե­ցի, այդ­պես վա­րակ­վում են մա­լա­րիա­յով՝ ան­մեղ տե­ղը, ինչ-որ նա­խախ­նա­մութ­յան սկզբուն­քով։ ­Սի­րա­հար­վե­ցի, ըն­կա աֆեկ­տի մեջ։ Իմ ե­րակ­նե­րը սկսե­ցին պա­հան­ջել սի­րո դո­զան ու գնա­լով մե­ծաց­րին չա­փա­բա­ժի­նը։ Ես էն­դոր­ֆին­նե­րի կա­րիք ու­նեի, ու այ­սու­հետ դրանք ա­մե­նուր էին։ Ես ա­մեն ե­րե­կո զգում էի, ինչ­պես եմ ոտ­քերս քարշ տա­լիս դժոխ­քի մի­ջից, ու սար­սա­փե­լի վա­խե­նում էի ա­կանջս դնել նրա ձայ­նին, ու երբ պա­հը թող­նում էր, ու գի­տակ­ցութ­յունս վե­րա­դառ­նում էր իր նախ­կին վի­ճա­կին, ոսկ­որներս փշրվում էին ան­կա­րո­ղութ­յու­նից։ ­Նա գե­ղե­ցիկ էր, բայց ոչ նրան­ցից, ում մա­զերն ու մաշ­կը նույն սան­րով են գծած, այլ՝ նրան­ցից, ում թևե­րի մեջ մեռ­նելն ա­վե­լի ապ­րե­լու նման է հնչում։ Ե­թե ես վրձին ու­նե­նա­յի, նրան կներ­կեի բաց մա­նու­շա­կա­գույն ու կպա­հեի աչ­քիս ա­ռաջ։ Ն­րան­ցից էր, ու­մից ար­ժեր ե­րե­խա­ներ ու­նե­նալ ու ե­րե­քը։
Ինձ սի­րե­լու ձևը չգի­տեր, գի­տեր՝ ոնց հասց­նի թու­լութ­յան։ ­Գի­տեր՝ երբ եմ պատ­րաստ գնա­լու ու գի­տեր, որ ե­թե ին­քը չգնա, ես գնա­ցո­ղը չեմ։ Ա­մեն ան­գամ, երբ վար­սե­րիցս հոտ էր քա­շում, գի­տեր, որ չսի­րե­լու հոտ է գա­լիս, ու վա­խով էր նա­յում աչ­քե­րիս մեջ, բայց ռիսկ չէր ա­նում խոս­տո­վա­նել։ ­Հաս­կա­ցա, որ բան չկա կի­սե­լու, երբ դա­դա­րե­ցի ե­րա­զել, որ մի օր հաղ­թող դուրս կգամ։ ­Տա­նուլ էի տվել ու հպարտ էի։ Ես գլուխս ա­վե­լի վեր էի քայ­լում, որ չտես­նեմ կո­շի­կիս կպած մեղ­քե­րը։ Ես Աստ­ծուն եր­ջան­կութ­յան մեջ չճա­նա­չե­ցի, բայց հան­դի­պե­ցի նրան ցա­վի մեջ ու խնդրե­ցի ին­ձա­նից հե­ռաց­նել բո­լոր նրանց, ով­քեր ինձ դժբախ­տութ­յուն են բե­րում, ու կորց­րե­ցի ըն­կեր­նե­րիս, եր­բեմ­նի սե­րե­րիս ու ինձ։ Ես ճա­նա­չե­ցի ինձ այն­պի­սին, ինչ­պի­սին չկամ։ Տ­ղա­մար­դը, ում ես սի­րում էի, վերց­րեց ե­րազ­ներս ու փա­խավ, հե­տո ինչ­քան էլ ու­սերս ո­ղո­ղեց ար­ցունք­նե­րով, չմո­ռա­ցա։ ­Դա­դա­րե­ցի սի­րել, բայց շա­րու­նա­կե­ցի հա­վա­տաց­նել, թե սի­րում եմ։ ­Յու­րօ­րի­նակ վրեժ էր։ ­Թույլ տվե­ցի, որ ինձ սի­րա­հե­տեն ու սի­րա­հար­վե­ցի։ ­Հան­կար­ծա­կի, ան­ցան­կա­լի ու չսպաս­ված։ ­Սի­րա­հար­վե­ցի քաղց­կե­ղի նման, բո­լոր օր­գան­ներս շար­քից դուրս ե­կան ու դար­ձան սիրտ։
­Հո­գե­բու­ժա­րա­նից վեր­ջերս վե­րա­դար­ձած մե­կը, որ ան­ձի եր­կա­տում ու­ներ, ու բե­րա­նից մշտա­պես փրփուր էր գնում, կար­ծես փսխում էր կյան­քի վրա, հարց­րեց, թե՝ հնա­րա­վո՞ր է միա­ժա­մա­նակ սի­րել եր­կու մար­դու։ ­Պա­տաս­խա­նե­ցի, որ ան­հե­թե­թութ­յուն է, մե­կին հաս­տատ չես սի­րում։ ­Բայց ես էլ հո գի­տեի, որ հնա­րա­վոր է, այ­լա­պես այս­քան տխուր չէր լի­նի։
­Հեր­թա­կան ան­գամ ձեռ­քե­րը ներս տա­րավ վեր­նա­շա­պի­կիս ա­րան­քից ու տի­րոջ սկզբուն­քով սկսեց շո­յել պա­րա­նոցս, հաս­կա­ցա, որ էլ չեմ սի­րում։ Ու­սի վրա­յով ե­րե­սիս շպրտեց, թե ա­բորտ կա­նենք ու ա­ռե­րես­վե­ցի ցա­վի հետ։ ­Մե­ռած ձևա­ցա, մինչև մե­կը գա, կեն­դա­նաց­նի։
«­Բան մի ա­սա»-, շշնջաց կի­սա­բե­րան ու այդ­պես էլ չի­մա­ցավ, որ սի­րա­հար­վել էի, սիրտս վառ­վում էր։ ­Կա­նա­չել էի, բայց վա­խե­նում էի ծիլ տալ։ Տ­ղա­մար­դը, որն ինձ սի­րում էր, ներկ­ված էր բաց մա­նու­շա­կա­գույն ու դրված էր աչ­քիս ա­ռաջ, որ հանգս­տութ­յուն բե­րի հո­գուս։

Leave A Comment