­Հատ­ված պա­տե­րազ­մից


­Շունն ու­տում է իր կե­րը, խա­ղում մի քիչ ու գոհ է։ ­Նա­յում եմ, ու­զում բալ­կո­նից նե­տել։ Էն­պես բու­թի է հա­յաց­քը։ ­Տես­նում է՝ լա­ցում եմ, լսում է՝ պա­տե­րազմ է, ու ձանձ­րա­ցած գնում ու­րիշ սեն­յակ։ Ին­քը մե­ղա­վոր չէ։ ­Մար­դու խնդիրն ի­րեն ի՞նչ։ ­Հա­նուն հո­ղի մեռ­նելն ի­րեն ի՞նչ։ ­Հո­ղի հետ նրա կա­պը չի­շիկ ա­նե­լով ու փո­րել-խա­ղա­լով է։
Լ­րա­հո­սում մա­հա­ցած­նե­րի ցանկն է։ Ա­ռանց նա­խա­պատ­րաստ­ման։ ­Բաց դրված են։ ­Դու ես ու հա­մա­րա­կալ­ված ա­նուն ազ­գա­նուն­նե­րը, ո­րոնք կար­դա­լուցդ սպան­վում են։ Սկզ­բում կեն­դա­նաց­նում եմ՝ է­ջե­րը փնտրե­լով, նկար­նե­րին պատ­մութ­յուն­ներ վե­րագ­րե­լով, ու վեր­ջում խոս­տո­վա­նում՝ չկան։ ­Մա­հա­ցան։ ­Զոհ­վե­ցին։ Ե­րեկ փոստ էին ա­րել, է­սօր փաս­տում են՝ չկան։
Ո­չինչ չի ստաց­վում։ ­Բա­ռե­րը գլխա­պա­տառ փախ­չում են մատ­նե­րիս տա­կից, չեն ու­զում մաս­նա­կի­ցը լի­նել որևէ մահ­վան, որ­ևէ տխուր պատ­մութ­յան։ Ա­սում են՝ մեզ հետ գործ չու­նես, գնա ոնց ու­զում ես՝ զգա­ցածդ հա­ղոր­դիր, անգ­լե­րե­նով ա­սա, ռու­սե­րե­նով ա­սա, ոտք ու ձեռ­քով բա­ցատ­րիր, նկար­նե­րով ցույց տուր, լին­կեր ու­ղար­կիր, լաց ե­ղիր, բայց մենք քո տխուր պար­բե­րութ­յան մեջ գործ չու­նենք։
­Հայրս ա­ռաջ­նագ­ծում է։ Ա­մեն օր, որ զան­գում է, մտա­ծում եմ՝ ձկան է գնա­ցել, գնա­ցել է ­Կու­բաթ­լու՝ կա­ռալ­յոկ բե­րե­լու, գնա­ցել է թզի, պո­պո­քի։ Գ­նա­ցել է հաց ու­տե­լու։ ­Կարճ եմ կա­պում, ո­րով­հետև չնա­յած չհա­վա­տա­լուս՝ ա­մեն օր լրա­հոսն ինձ պար­տա­դիր հի­շեց­նում է՝ եր­կար չխո­սել, հար­ցեր չտալ ա­ռաջ­նագ­ծում կռվող­նե­րին։ Ան­ջա­տիր, պապ, ան­ջա­տիր։ ­Հայրս ու­զում է եր­կար կա­պել։ Մ­տա­ծում է՝ չի գա։ Մ­տա­ծում է՝ մի բառ ա­վելի ապ­րի։ Ինձ բան չի ա­սում, աս­մուն­քում է։ Ես սրտա­տրոփ հար­ցեր եմ տա­լիս, ին­քը ­Շի­րազ աս­մուն­քում։-­Հա՜, պապ ջան, ո՞նց եք…

-Ել­նում ենք մենք քա­րերն ի վեր,
Ել­նում ենք մենք սա­րերն ի վեր,
­Քա­րեր, սա­րեր, դա­րերն ի վեր…

-Իսկ ի­րա­վի­ճա՞­կը։

­-Մեզ ել­նե­լու քա­րեր կան դեռ,
­Մեզ ել­նե­լու սա­րեր կան դեռ,
­Քա­րեր, սա­րեր, դա­րեր կան դեռ…
Գ­րա­ռում եմ կա­տա­րում ֆեյս­բու­քում, ու հայրս հա­վա­քում է հա­զա­րա­վոր լայ­քեր, նրան շնոր­հա­կա­լութ­յուն են հայտ­նում, սրտի­կում, կիս­վում ի­րենց է­ջե­րում։
­Պա­տե­րազ­մը չի կիս­վում։ ­Կիս­վում են բա­ռե­րը։ ­Պա­տե­րազ­մի հաշ­վին կա­ռուց­ված։ ­Կիս­վում են մար­դիկ։ Ոգ­ևոր­վում են մար­դիկ, իսկ զին­վոր­ներն ան­վերջ կրում ան­կի­սե­լի ծան­րութ­յուն։
­Բո­լո­րով նույն կեղ­տի մեջ ենք։ ­Կող­քից գործ եմ վերց­րել՝ փող աշ­խա­տեմ, ցրվեմ, խոս­նակ­նե­րը, ո­րոնց պատ­մած­նե­րի շուրջ պի­տի կա­ռու­ցեմ սցե­նա­րը, մեկ­նել են ճա­կատ։
­Խոս­նակ­նե­րը գնա­ցին, բա­ռե­րը գնա­ցին, հի­շո­ղութ­յունս գնում է, ըն­կեր­ներս գնում են։ ­Գա­լիս են, գա­լիս են խմբե­րով, հար­յուր­նե­րով, հա­զար­նե­րով ու ան­թիվ, գա­լիս է մա­հը, էն­պես սո­վո­րա­կան թա­փա­ռում է փո­ղոց­նե­րով, հա­մա­կարգ­չի ու հե­ռա­խո­սա­զան­գե­րի մի­ջով անց­նում էն­պես վստահ ու իմի­ջայ­լոց՝ որ­պես շա­րու­նա­կութ­յուն, որ­պես ա­պա­ցույց մի բա­նի, ո­րի մա­սին լսում են միշտ, տես­նում՝ եր­բեմն։ ­Հի­մա նա միշտ է, հի­մա նա եր­բեմն չի։ ­Մա­հը գա­լիս է որ­պես վե­րա­դարձ։
Ինձ մի քիչ ­Նալ­չաջ­յանն է օգ­նում։ ­Գուգ­լում եմ Ալ­բերտ, բե­րում է ­Հով­հան­նիս­յան։ 19-ամ­յա զին­վո­րը, ո­րի նկա­րով աշ­խարհն ի­մա­ցավ ­Ղա­րա­բաղ­յան պա­տե­րազ­մի մա­սին, ո­րի նկա­րը նույ­նիսկ այդ ստոր­նե­րը տա­րան ի­րենց լրատ­վա­կան­ներ՝ իբրև ադր­բե­ջան­ցի, ինչ­պես տա­նում են Ե­ռաբ­լու­րի գե­րեզ­ման­նե­րը, լա­ցող ծնող­նե­րին։ Աշ­խարհն ի­մա­ցավ ու լռեց։ Խ­լա­ցավ։ ­Համ­րա­ցավ։ Ալ­բեր­տի հայ­րը ֆեյս­բուք­յան իր է­ջում հրա­պա­րա­կայ­նո­րեն խնդրում է քիչ տա­րա­ծել որ­դու նկա­րը ու քիչ գրել նրա մա­սին. ի­րենք քա­նի օր է՝ հե­տը չեն խո­սել։
Խնդ­րում եմ՝ գո­նե նկա­րի տղան, ո­րով այս մի քա­նի օ­րում հպար­տա­ցանք, հա­վա­տա­ցինք, պնդա­ցանք, գո­նե նա է­սօր տուն զան­գի ու խա­բի՝ լավ եմ։ ­Գո­նե նա։ Ե­րե­կո­յան հեր­թա­կան քա­ռա­սուն հո­գա­նոց ցու­ցա­կը։ ­Հատ-հատ կար­դա­լով ա­նու­նը, ազ­գա­նու­նը, հայ­րա­նու­նը, ծննդյան թի­վը՝ ծա­նոթ­նե­րի ենք փնտրում այն­պի­սի հա­մակ­վա­ծութ­յամբ, ա­սես ան­պայ­մա­նո­րեն մե­կին կգտնենք, ու էդ ցու­ցա­կում նրան տես­նե­լը հան­դի­պե­լու պես կլի­նի. կխո­սենք, կհի­շենք մեր՝ ի­րար հետ ապ­րա­ծը, իր մա­սին մի բան լսած լի­նե­լը։ ­Ցու­ցակ­նե­րը պար­տա­ճա­նա­չո­րեն տա­լիս են մեր բա­ժին զին­վո­րին։ ­Տա­լիս են՝ կորց­նում ենք։ ­Տա­լիս են՝ մա­հա­նում ենք։ Ա­կանջ­նե­րումս երգն է պտտվում՝ քույր իմ, նա­զե­լի, նա­յիր քո դի­մաց, վի­րա­վոր ա­վեր, ուր սիրտս եմ բա­ցել, ա՜խ, նվի­րա­կան ինձ քո գիր­կը առ և ­գուր­գու­րիր ինձ, ես շատ եմ լա­ցել….
Ք­նի՜ր, Ալ­բերտ, քնիր, եղ­բա՜յրս… ցու­ցա­կում քո ա­նու­նը կար։

Leave A Comment