Ար­բան­յակ, երկ­նա­յին մար­մին, ո­րը պտտվում է ո­րո­շա­կի հե­տագ­ծով (ու­ղե­ծիր) մեկ այլ մարմ­նի շուր­ջը (օ­րի­նակ` մո­լո­րա­կի) տիե­զե­րա­կան տա­րա­ծութ­յու­նում, ձգո­ղութ­յան ու­ժի ազ­դե­ցութ­յան տակ։

-Ե­վա՞ :

­-Հի­մա կգամ, Ա­րամ, գնա, ես կգամ։
Ես չէի գնա­լու, հաս­տատ նո­րից չէի գնա­լու։ Ձ­գո­ղա­կան ու­ժը, ար­բան­յա­կա­ցու­մը ինձ ու­րիշ կողմ էր ձգում, ու­րիշ կողմ էր տա­նում։ Ձ­գո­ղա­կան ու­ժը նո­րից տա­րավ դե­պի ­Թիֆ­լի­սի փո­ղոց­նե­րը։ ­Միշտ մտա­ծել եմ, որ ­Թիֆ­լի­սը սի­րո ու գրա­կա­նութ­յան, ար­վես­տի քա­ղաք է։ ­Թիֆ­լի­սում կա­տար­վա­ծը պի­տի դառ­նա գրա­կա­նութ­յուն, պի­տի դառ­նա ապր­ված ա­մե­նա­գե­ղե­ցիկ պա­հը։
Ես հի­շում եմ՝ փոքր էի։ ­Մայրս, ձեռքս բռնած, ինձ քայ­լեց­նում էր։ ­Դեռ ու­սում­նա­սի­րո­ղի դե­րում էի, եր­ևի ման­կուց մնաց այդ սո­վո­րութ­յու­նըու­սում­նա­սի­րել, սպա­սել, հետ­ևել։ ­Հի­շում եմ մորս փոքր կրունկ­նե­րով կո­շիկ­նե­րը։ ­Կար­միր, փոքր կրուն­կով՝ վրան ոչ մի ա­վե­լորդ բան, դրանք ա­րագ-ա­րագ էին ա­ռաջ գնում, սկզբում չէի հաս­կա­նում, որ դրա պատ­ճա­ռը մորս ա­րագ քայ­լելն է. ինձ թվում էր՝ կո­շիկ­ներն ա­ռան­ձին, բո­լո­րո­վին այլ մար­մին­ներ են, հե­տո մե­ծա­ցա, հաս­կա­ցա, որ ինձ ճիշտ էր թվում։ ­Կա­րե­լի է նա­յել մարդ­կանց միայն ոտ­քե­րին, կո­շիկ­նե­րին, հատ­կա­պես քայ­լե­լիս, ու հաս­կա­նալ մար­դու տրա­մադ­րութ­յունն ու հո­գե­վի­ճա­կը։ ­Մորս եր­կար փե­շը հա­մար­յա քսվում էր կար­միր կո­շի­կի վեր­նա­մա­սին։ Այն­քան գե­ղե­ցիկ էր ռիթ­մի մեջ այդ նրբութ­յու­նը։ ­Միշտ ե­րա­զում էի դառ­նալ նկա­րիչ, որ նկա­րեմ հենց այդ պա­հը, կար­միր վրձի­նով ու սև ­ներ­կով։ ­Բայց դար­ձա հա­մար­յա ա­մեն ինչ, գրո­ղը տա­նի, բա­ցի նկար­չից։

-Ա­րագ քայ­լիր, Ե­վա, ու­շա­նում ենք, դեռ պետք է ևս­ ե­րեք տեղ մտնենք։
Ե­վան ո՛չ հաս­կա­նում էր՝ ուր է գնում, ո՛չ հաս­կա­նում էր՝ ին­չի հա­մար։ ­Վա­զում էր կո­շիկ­նե­րի հետ­ևից, մինչև որ տեղ կհաս­նեին։ ­Վա­զում էր ձգո­ղա­կա­նութ­յամբ, ինչ­պես ար­բան­յակ­ներն են պտտվում մարմ­նի շուր­ջը, ու­ժեղ ձգո­ղա­կա­նութ­յամբան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով։ Այդ ինչ մար­մին­ներ են, գրո­ղը տա­նի, որ մեզ պտտեց­նում են ի­րենց շուր­ջը, բռնում մեր քիթ­բե­րա­նից ու քարշ տա­լիս, ա­սում՝ ա­րի, քայ­լիր իմ հետ­ևից, ապ­րիր իմ հետ­ևից։ Եվ էս դեպ­քում հեչ կար­ևոր չէ՝ դրանք լավ, թե վատ մար­մին­ներ են։ ­Կար­ևորն այն է, որ ար­բան­յա­կա­նա­լով՝ դու հաս­կա­նում ես, որ ա­զատ չես, ա­վե­լին, ինչ­քան ձգտում ես ա­զա­տութ­յան՝ ապ­րել ան­Տեր, ա­նիշ­խան, ա­վե­լի ես խցկվում կա­լանք­նե­րի մեջ։ ­Դու շրխկաց­րու գի­նու բա­ժակ­նե­րը, խմիր կե­նաց­նե­րը, գո­ռա ա­զա­տութ­յան մա­սին, միև­նույն է, հո­գուդ մեջ մի փոքր անկ­յու­նում մի սա­տա­նա գի­տի, որ դու ա­մե­նաա­նա­զատ ա­րա­րածն ես էս մո­լո­րա­կի վրա՝ կապկ­ված հա­զա­րա­վոր շղթա­նե­րով։ ­Մա­մա­յի կո­շիկ­ներն ար­դեն հա­սան ինչ-որ շու­կա։ Օ­հո, այս­տեղ ա­վե­լի շատ կո­շիկ­ներ կան, ցած­րակ­րունկ, սև, կա­նաչ, տղա­մար­դու, ծակ, նո­րոգ­ված, նոր ու հպարտ։ Ն­կա­տե՞լ եք՝ երբ մար­դիկ հագ­նում են նոր կո­շիկ­ներ, հպարտ դեմ­քով են քայ­լում. այդ­պես չէ, օ­րի­նակ, երբ հագ­նում են նոր բաճ­կոն կամ կրում են նոր մա­տա­նի։ ­Կո­շիկ­նե­րի դեպ­քում աչ­քե­րի բի­բե­րը լայ­նա­նում են, հոն­քե­րը բարձ­րա­նում, իսկ կզա­կը աջ կող­մով մի փոքր վեր է ձգվում։ Իս­կա­կան հպար­տութ­յուն այ տես, է։
­Մայրս կտկտաց­նե­լով քայ­լում էր, երբ ես տե­սա տղու­կի փոք­րիկ կո­շիկ­ներ, կլոր քթե­րով, մեծ բան­տի­կաց­րած կա­պիչ­նե­րով, ռե­տի­նե տա­կա­ցու­նե­րով, հար­մա­րա­վետ, գե­ղե­ցիկ կո­շիկ­ներ։ Չ­հասց­րի աչ­քերս բարձ­րաց­նեմ, երբ հաս­կա­ցա, որ ձեռքս ան­տեր է մնա­ցել։ Պտտ­վե­ցի, դնչիկս բարձ­րաց­րի վեր, մայրս կող­քե­րումս չէր, դի­մացս տղու­կի փոք­րիկ կո­շիկ­ներն էին։ ­Փաս­տո­րեն ձգո­ղա­կա­նութ­յամբ նո­րից ար­բան­յակ էի դար­ձել, թո­ղել մորս ձեռքն ու քայ­լել կո­շիկ­նե­րի հետ­քե­րով։ ­Մի պահ այ­լայլ­վե­ցի, բայց ո­րո­շե­ցի չար գործս մինչև վերջ ա­նեմ, գնա­ցի կո­շիկ­նե­րի հետ­ևից։ Ն­կա­տե­ցի, որ տղուկն էլ էր մե­նակ։ Ա­րագ-ա­րագ գնա­ցի, հա­վա­սար­վե­ցի նրան ու ու­շա­դիր նա­յում էի կո­շիկ­նե­րին։ Էդ­պի­սի կո­շիկ­ներ ես մեկ էլ տե­սել էի սի­րե­լի ծաղ­րա­ծու­նե­րի հա­գին, մի՞­թե նա էլ փոք­րիկ ծաղ­րա­ծու էր։ Տ­ղու­կը գնաց, գնաց ու հա­սավ մի տիկ­նոջ։ Այ քեզ բան, մորս հետ էր այդ տի­կի­նը։

Ե­վաաա՜, ո՞ւր ես կո­րել, շու­կա­նե­րում ձեռքս ա­մուր բռնիր, կկորց­նենք ի­րար ու չենք գտնի այլևս։
­Մա­ման ինձ գրկեց, համ­բու­րեց աչ­քերս ու ծա­նո­թաց­րեց տիկ­նոջ հետ։ Ն­րանք ան­հաս­կա­նա­լի լեզ­վով էին խո­սում, ես չէի հաս­կա­նում, թե այդ ինչ հա­յե­րեն բա­ռեր են, որ ես դեռ չեմ լսել։ ­Հե­տո հաս­կա­ցա, որ դա վրա­ցե­րենն է, մենք ­Թիֆ­լի­սում ենք։ Այդ տի­կի­նը ինձ գրկեց, մա­ման ա­սաց, որ մնամ նրա մոտ, մինչև ին­քը կգա։ Ես նրա մեծ գրկում էի ու հետ էի մնա­ցել բո­լոր կո­շիկ­նե­րից, մտքումս միայն տղու­կի կո­շիկ­ներն էին։ ­Մեկ էլ տես­նեմ` տղու­կը ե­կավ, գրկեց ինձ գրկած կնո­ջը.

­-Դե­դա…
­Փաս­տո­րեն մայրն էր տղու­կի։ Այ, տես, է, ար­բան­յա­կա­ցումս ի­րոք ու­ժեղ էր, էն­պես էի պտտվել կո­շիկ­նե­րի կող­քե­րով, որ կապ­վե­ցինք ի­րար։ ­Մայ­րը մեզ տա­րավ մի խա­նութ, ուր հա­զա­րա­վոր կար­միր շշեր կա­յին։ ­Մի տե­սակ քիթդ խու­տուտ տվող բույր էր լո­ղում։ ­Մի փոքր այն կողմ գե­ղե­ցիկ, սպի­տակ բա­ժակ­ներ էին, ո­րոնց մեջ կար­միր ինչ-որ բան էր լցված։ ­Չէէ, Ե­վա, ար­յուն չէ դա, ին­չո՞ւ պի­տի այս կի­նը այդ­քան ար­յուն հա­վա­քի։
Տ­ղու­կի ա­նու­նը ­Գու­րիա էր, նրա մայ­րը մեզ նստեց­րեց գոր­գի վրա, տվեց ինչ-որ խա­ղա­լիք­ներ, մի մեծ տիկ­նիկ՝ ինձ, ո­րը ու­ներ մորս կար­միր կո­շիկ­նե­րից։ ­Գու­րիան գե­ղե­ցիկ, մեծ ա­չուկ­ներ ու­ներ, ա­նընդ­հատ ժպտում էր, ու­զում էր ինձ խա­ղի մեջ նե­րա­ռել, բայց նա ինձ չէր հաս­կա­նում, ոչ էլ ես նրան, նա չա­փից դուրս շատ էր խո­սում, բայց ես չէի հաս­կա­նում։ Ա­նընդ­հատ ինչ-որ մար­դիկ էին գա­լիս ու կար­միր­ներ տա­նում, մի կում խմում բա­ժա­կից, ժպտում, ինչ-որ կո­պեկ­ներ էին տա­լիս, վերց­նում շիշն ու գնում։ Ես ու­զում էի խմել այդ հե­ղու­կից։ ­Գու­րիա­յին հաս­կաց­րի, որ թռցնի ինձ հա­մար մի բա­ժակ։ ­Գու­րիան ոգ­ևոր­վեց, որ վեր­ջա­պես կկա­րո­ղա­նա ինչ-որ բան ա­նել ինձ հա­մար, գնաց, թա­քուն մի բա­ժակ թռցրեց և­ ե­կավ։ Ես խնդրե­ցի, որ ա­ռա­ջին կու­մը ինքն ա­նի, գու­ցե նրա մայրն ի­րոք ար­յուն է վա­ճա­ռում, չգի­տեմ։ ­Գու­րիան խմեց, ճպճպաց­րեց ու տվեց ինձ բա­ժա­կը։
Ես խմե­ցի, սկզբում դեմքս ծռմռե­ցի, բայց գրա­վեց, խմե­ցի ամ­բողջ բա­ժա­կը։ ­Գու­րիան ծի­ծա­ղեց, ես էլ ծի­ծա­ղե­ցի։ ­Հե­տո մենք փո­խա­նակ­վե­ցինք կո­շիկ­նե­րով. ես հա­գա նրա ծաղ­րա­ծո­ւի կո­շիկ­նե­րը և­ երբ հա­նում էի իմ կո­շիկ­նե­րը, հաս­կա­ցա, որ դրանց քիթն էլ է կլո­րիկ, ու ի­մոնք էլ նման են նրա կո­շիկ­նե­րին։ Ես դրա­նից շատ ու­րա­խա­ցա։ ­Նա հա­գավ իմ կո­շիկ­ներն ու խոս­տա­ցավ, որ միշտ կպա­հի: ­Մենք խա­ղա­ցինք շատ ու շատ։ ­Հե­տո մայրս ե­կավ, գրկեց ինձ, մենք պի­տի գնա­յինք։ Ես լաց էի լի­նում, ու­զում էի մնալ ­Գու­րիա­յի հետ ու խմել նրա հետ էն հա­մով կար­միր հե­ղու­կից։ ­Գու­րիան գրկեց ինձ ու թա­քուն մի բա­ժակ էլ բե­րեց, բայց ես ար­դեն հա­զիվ մի կում ա­րե­ցի։
Այդ օ­րից մինչև հի­մա ես մտա­ծում եմ ­Գու­րիա­յի, նրա կո­շիկ­նե­րի ու գի­նու մա­սին։
­Զան­գե­ցի մորս.

-­Մա՞մ, կհի­շե՞ս էն վրա­ցի ըն­կե­րու­հուդ, որ գի­նե­վա­ճառ էր, ու­նե՞ս կոոր­դի­նատ­նե­րը։

-Ե­վա՞, ­Սա­լո­մեին ին­չի՞ ես հի­շել։ ­Հա, ու­նեմ, հի­մա կու­ղար­կեմ:
Ես նստե­ցի մե­քե­նաս ու նո­րից ար­բան­յա­կի պես սկսե­ցի պտտվել ­Թիֆ­լի­սով։
Գ­նա­ցի գի­նու խա­նու­թը։ ­Բայց գտա մի տղա­մար­դու, որն ա­սաց, որ ­Սա­լո­մեն այլևս այդ­տեղ չի աշ­խա­տում, սա­կայն ու­նի նրա տան հաս­ցեն։ Ես վերց­րի մի շիշ գի­նի ու գնա­ցի ­Սա­լո­մեի տուն։
­Դու­ռը թա­կե­ցի։ ­Սիրտս դո­ղում էր, ձեռ­քերս դո­ղում էին։ ­Դու­ռը բաց­վեց։ ­Տե­սա մեծ, սև, կլոր ծայ­րե­րով, ռե­տի­նե տա­կա­ցու­նե­րով կո­շիկ­ներ։ Աչ­քերս բարձ­րաց­րի։ ­Գի­տեի՝ ­Գու­րիան էր։ ­Նա մի քիչ զար­մա­ցած նա­յեց ինձ, հե­տո ներս հրա­վի­րեց։ Արկ­ղով կո­շիկ­նե­րը տվե­ցի նրան։ ­Բա­ցեց, նա­յեց, ու­րա­խա­ցավ։ Գ­նաց ու սեն­յա­կից ա­վե­լի մեծ արկղ բե­րեց, որ­տեղ իմ կո­շիկ­ներն էին ու մեր թռցրած գի­նու բա­ժա­կը։ ­Մենք ժպտա­ցինք ու խմե­ցինք գի­նի, շատ գի­նի։ Խ­մե­ցինք մեր գո­ղա­ցած բա­ժա­կով։
Իսկ մտքումս նո­րից մորս կար­միր կո­շիկ­ներն են:

Leave A Comment