28.12.2020 Աշ­խա­տա­սեն­յա­կի պա­տու­հա­նից դուրս՝ ­Չա­րեն­ցի փո­ղո­ցում, մի որձ շուն, է­գի հետևն ըն­կած, հա­մո­զում է նրան տրվել։ Խ­րա­մա­տում ծվա­րած մի շուն էլ, ա­կանջ­նե­րում պայթ­յուն­նե­րի դժժոց, լի­զում է ա­կա­նի բե­կո­րից վնաս­ված թա­թը՝ չի­մա­նա­լով, որ աշ­խար­հում ան­հոգ շնե­րով լի ­Չա­րեն­ցի փո­ղոց կա։ Ինչ-որ բան գրել-չգրե­լու ներ­սիս տևա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վեց սեպ­տեմ­բե­րի լույս 28-ի գի­շե­րը, երբ ի­րա­կան պա­տե­րազմն ար­դեն սկսվել էր՝ զո­հեր, ա­պաս­տա­րան­նե­րում խա­ղա­լիք­ներն ա­մուր գրկած փոք­րիկ­ներ, հի­վան­դա­նոց­նե­րի պա­տե­րի տակ ար­յուն հանձ­նե­լու ե­կած մարդ­կանց հեր­թեր, պատ­րաս­տա­կա­մութ­յու­նից ա­րիա­ցած դեմ­քե­րով Ար­ցախ մեկ­նող կա­մա­վոր­ներ, ոգ­ևո­րութ­յուն, հուզ­մունք, բամ­բա­սանք։ ­Տագ­նա­պիս ու հպար­տութ­յանս մար­տում հաղ­թում է երկ­րոր­դը, ու ջրա­կա­լած աչ­քե­րով նո­րից հիա­նում եմ ա­ռաջ­նա­գիծ շտա­պող գոր­ծա­զուր­կի հայ­րե­նա­սի­րա­կան եր­գով, որ հիաց­րել է նաև իր նման­նե­րով լի ավ­տո­բու­սի բո­լոր ուղևոր­նե­րին։ ­Դեռ ե­րեկ բան­կե­րի ա­ռաջ հեր­թե­րում ի­րար միս ու­տող մար­դիկ վա­րակ­վել են պա­տե­րազ­մի հա­մա­ճա­րա­կով ու մեկ­տեղ­վել։ Ար­ևա­ծա­գը ա­ռաջս դրված ­Մար­կե­սի «100 տար­վա մե­նութ­յան» չափ մոտ է, բայց ան­կան­խա­տե­սե­լի, ինչ­պես ե­րեկ էր։ Օրս սկսե­ցի ստով. հո­րաք­րոջս ա­սա­ցի, որ Ար­ցա­խի ոս­տի­կա­նութ­յան գոր­ծըն­կեր­ներս ճշտել են՝ որ­դին ողջ-ա­ռողջ է ու ըն­կեր­նե­րի հետ շա­րու­նա­կում է պաշտ­պա­նել մեզ։ ­Հա­վա­տաց։ Չ­հուզ­վեց. ար­դեն հուզ­ված էր։ Ո­րո­շե­ցի ա­մեն օր էլ խա­բել՝ հա­վա­տա­լով ստիս հաղ­թա­նա­կին։ ­Մի օր կխոս­տո­վա­նեմ կամ գրածս կար­դա­լով՝ կի­մա­նա, որ շատ եմ խա­բել ի­րեն. որ­դուց որ­ևէ տե­ղե­կութ­յուն չեմ կա­րո­ղա­ցել ի­մա­նալ, ու մայ­րա­կան սիր­տը ու­ժեղ մատ­նե­րի ա­րան­քում ճզմվող հո­ղի պես կրկին կփխրվի։
29.09.2020 Չ­նա­յած ոչ մի, նույ­նիսկ կցկտուր լուր չու­նենք ­Գո­ռից, բայց ներ­սիս մարդն ա­սում է, որ նա Մ­ռո­վի վրա կանգ­նած է՝ դեմ­քով դե­պի պա­տե­րազ­մը, մեջ­քով՝ փոքր մարմ­նի հետ­ևում կուչ ե­կած խա­ղա­ղութ­յու­նը։ ­Ներ­սիս մար­դուն հա­վա­տում եմ. սրտիցս է խո­սում։
30.09.2020 Այ­սօր լու­րեր տա­րած­վե­ցին, թե զոհ­ված­նե­րի սև ­ցու­ցա­կից մի քա­նի­սը ողջ են։ Տ­ղեր­քը մտել են թաքս­տոց ու անն­կատ մնա­ցել տա­րած­քում հայտն­ված թշնա­մուց։ ­Տա­ռա­պող մայ­րե­րին այս մա­սին հայտ­նել են ՊՆ-ից ու նոր կյանք մղել ան­ցած ժա­մե­րի տագ­նապ­նե­րից ցամ­քած սրտե­րին։ Հ­րաշք մար­դիկ են զին­վոր­նե­րի մայ­րե­րը։ Ս­տե­րիցս թև­ ա­ռած հո­րա­քույրս ինձ հանձ­նա­րա­րում է՝ ­Ռու­սաս­տա­նում ապ­րող քրոջս ա­սեմ, որ ­Գո­ռը զան­գել է։ Ես նրան եմ խա­բում, նա՝ իր հա­մար սրտա­ցավ մարդ­կանց։ Այ­սօր, այ­նուա­մե­նայ­նիվ, մի քա­նի ճա­նա­պար­հով պար­զե­ցինք, որ ­Գոռն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ողջ է։ ­Տե­ղե­կութ­յու­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կանգ­նեց հո­գի­նե­րումս տագ­նա­պի նոր ու­ղի­ներ բա­ցող որ­դի ճա­նա­պար­հին։ ­Հե­տո պի­տի հաս­կա­նա­յինք, որ որ­դի հա­մա­ռութ­յու­նը մի­ջազ­գա­յին հան­րութ­յան ան­տար­բե­րութ­յան պես վճռա­կան էր։
01.10.2020 ­Հե­րա­ցու փո­ղո­ցից սկսեց սառ­նութ­յուն, տա­ռա­պանք ու ան­զո­րութ­յուն փչել։
02.10.2020 Ա­մե­նազ­գա­յուն սրտե­րը զին­վոր­նե­րի մայ­րե­րինն են։ Դ­րան­ցից մեկն էլ 7 օր որ­դու ձայ­նը չլսած հո­րաք­րո­ջինս է։ Այ­սօր էլ խա­բե­ցի, թե ­Գո­ռից տե­ղե­կութ­յուն ու­նեմ։ ­Հե­ռա­խո­սով խոս­տո­վա­նե­ցի՝ ին­չու մինչ այս չեմ զան­գել՝ կա­պը մե­սեն­ջե­րով պա­հե­լով։ Որ­դու մա­սին խո­սե­լիս կո­կորդս բեր­նե­բե­րան լցվում էր։ Ե­թե զան­գեի, ա­վե­լի կծան­րաց­նեի տագ­նա­պի բե­ռից կուչ ե­կած սիր­տը։ ­Հաս­կա­ցավ։ Ա­սաց, որ ­Գո­ռի ման­կութ­յան ըն­կեր­նե­րից մե­կը ­Հադ­րու­թում զոհ­վել է, ու չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել։ Այ­սօր էլ սև ­ցու­ցակ հրա­պա­րակ­վեց։ Այն կար­դա­ցող հա­զա­րա­վոր սրտեր բե­րա­նից դուրս թռչե­լու չափ փքվել են, մի քա­նի­սը, հա­րա­զատ ա­նուն տես­նե­լով, նաև՝ պայ­թել։ Ա­մեն զոհ­վա­ծի հետ զոհ­վում ենք, ա­մեն ապ­րո­ղի հետ՝ ապ­րում։ ­Վեր­ջին 30 տա­րում ­Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում տա­ռա­պան­քը չի ծե­րա­ցել, չի փոխ­վել. մայ­րերն ու որ­դի­ներն են ու­րիշ։ Գ­րում եմ, բայց աչքս հե­ռուս­տա­ցույ­ցին է։ Է­լի բնա­կա­վայր են հրե­տա­կո­ծել, զո­հեր ու վի­րա­վոր­ներ կան, մի տղա­մարդ քայ­լում է տան ա­վե­րակ­նե­րի վրա­յով։ Ցցված ե­րակ­նե­րով ձեռ­քե­րը դո­ղում են։ Ար­ցունք­ներն աչ­քե­րից շատ չեն հե­ռա­ցել. մխրճվել են դեմ­քի փո­շու մեջ ու կլան­վել՝ ճիշտ թշնա­մու պես։ ­Հա­ջորդ ռե­պոր­տա­ժի «հե­րո­սը» հրե­տա­կոծ­ված Ս­տե­փա­նա­կերտն է. ննջա­րա­նում ար­յան հետ­քեր են, ցա­քուց­րիվ խա­ղա­լիք­ներ, պա­տու­հա­նին ամ­րաց­ված Ար­ցա­խի դրո­շը մթութ­յան մեջ փող­փո­ղում է. հաղ­թե­լու ենք։
03.10.2020 ­Հայ զին­վո­րը շա­րու­նա­կում է ար­յուն մղել մայր հո­ղի՝ հրե­տա­կո­ծութ­յու­նից ծակծկ­ված սրտին։ ­Նոր սև ­ցու­ցակ հրա­պա­րակ­վեց. 51 մոր ա­ղոթք խլա­ցավ պայթ­յուն­նե­րի ձայ­նե­րից։ Մ­տա­ծում եմ՝ ո՞վ կլի­նի այն հա­մար­ձա­կը, որ կա­սի նրանց բո­թը, ի՞նչ բա­ռե­րով կա­սի։ ­Խե­լա­գար­վե­լու է, ծանր է, ան­տա­նե­լի ծանր։ ­Սո­նան մտավ աշ­խա­տա­սեն­յակ ու կրկին հարց­րեց ­Գո­ռի ազ­գա­նու­նը. ցու­ցա­կում ե­րեք ­Գոռ կար։ ­Սիրտս է­լի շուն­չը պա­հեց։ Այս պարզ հար­ցին չգի­տեի ինչ պա­տաս­խա­նեի։ Ի վեր­ջո պա­տաս­խա­նե­ցի, ժպտաց ու գնաց։ Այ­սօր էլ ոչ մի տե­ղե­կութ­յուն չկա­րո­ղա­ցա ի­մա­նալ ու կրկին խա­բե­ցի հո­րաք­րոջս։ Լ­սեց ու ա­սաց, որ ­Գո­ռը դիր­քե­րից ի­ջած մի կա­մա­վո­րա­կա­նի մի­ջո­ցով փո­խան­ցել է, որ լավ է, ու թող չան­հանգս­տա­նան։ Ոգ­ևոր­վե­ցի։ ­Հո­րաք­րոջս ա­սա­ցի, որ վե­րա­դառ­նա, միա­սին կծե­ծենք՝ ան­ձամբ չզան­գե­լու հա­մար։ «­Դու ծե­ծի, իսկ ես ոտ­քերն եմ պա­չե­լու»,- պա­տաս­խա­նեց ու չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել։
04.10.2020 ­Բան­տում պա­տի­ժը կրող ադր­բե­ջան­ցի հան­ցա­գործ­նե­րի ա­զատ­վե­լու հույ­սը պայթ­յու­նից բարձ­րա­ցած սնկի պես մե­ծա­ցավ ու խառն­վեց երկն­քին։ ­Շու­շիի մշա­կույ­թի տան ռմբա­կո­ծութ­յան ու ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րի զոհ­վե­լու լու­րը հրթի­ռի ա­րա­գութ­յամբ հա­սավ Եր­ևան։ ­Պա­տե­րազ­մի գե­տը լայ­նա­նում ու եր­կա­րում էր՝ նոր օ­ջախ­ներ ա­վե­րե­լով։ ­Մի օր գե­տը կցա­մա­քի, ու խա­ղա­ղութ­յան ար­ևի տակ նոր մրցա­վազք կսկսվի պա­տե­րազ­մի հա­մար ինչ-որ բան ա­րած­նե­րի վազ­քու­ղում։ Սր­տա­կե­ղեք ստա­տուս գրած­նե­րը, հա­մա­հայ­կա­կան հիմ­նա­դրա­մին եր­կու կո­պեկ փո­խան­ցած­նե­րը, զո­րա­վար­ժա­րան­նե­րում սել­ֆի ա­րած­նե­րը, պա­տե­րազ­մի օ­րե­րին հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րը մինչև վերջ քո­քած ու ե­ռա­գույ­նը բեռ­նախ­ցի­կին փակց­րած մե­քե­նա­նե­րով քա­ղա­քում զվռնող­նե­րը ա­նո­ղոք պի­տի մրցեն։ Ի­րար ար­ժա­նի մրցա­կից­ներ։ Ե­թե հաղ­թենք, հենց նրանք են հաղ­թա­նա­կը ձեռ­քից ձեռք խլե­լու ու բզկտե­լու, ինչ­պես սո­ված շնե­րը՝ ա­ռաջ­նե­րը նետ­ված թարմ մսի կտո­րը։ ­Պա­տե­րազ­մի հան­դի­սա­տես­նե­րը կդառ­նան մաս­նա­կից, մաս­նա­կից­նե­րը՝ հան­դի­սա­տես. լուռ, ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի՝ ինչ­պես որ կռվել են։
05.10.2020 Այ­սօր ի­մա­ցա, որ հո­րաք­րոջս տագ­նա­պը հա­սել է գա­գա­թին. սիր­տը, ար­ևից հալ­չող սա­ռույ­ցի պես, կա­թիլ-կա­թիլ փոք­րա­նում էր։ ­Սիրտ չա­րե­ցի է­լի խա­բեմ. զգում էի, որ շատ ար­հես­տա­կան կխա­ղամ։
06.10.2020 Զ­գա­ցո­ղութ­յուն ու­նեմ, որ ե­թե ­Գո­ռը ողջ մնա, էլ եր­բեք չի մեռ­նե­լու։
07.10.2020 ­Նոր սև ­ցու­ցակ հրա­պա­րակ­վեց՝ ե­րեք ­Գո­ռով. ոչ մե­կը մե­րը չէր, բայց նաև մերն է։ ­Նոր բո­թե­րը «կա­մի­կա­ձե­նե­րի» պես կսա­վառ­նեն երկն­քում, կգտնեն տղեր­քի տներն ու կա­վե­րեն։ ­Ճահ­ճի մեջ թաղ­ված տան­կի պես ծանր օ­րեր են, երբ զին­վո­րի զան­գը գյու­ղե­րում տոն է դառ­նում, երբ հայ­րը՝ որ­պես կա­մա­վոր, գնում է Ար­ցախ ու զոհ­վում՝ զին­վոր որ­դուն չտե­սած, երբ մեկ ռում­բի պայթ­յու­նը որ­դե­կո­րույս այ­րի է դարձ­նում մի կնոջ։ Մ­ռո­վի դիր­քեր հաց հա­նած տղերքն այ­սօր ի­ջել են հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րի բե­ռով։ ­Զան­գել են զին­վոր­նե­րի ծնող­նե­րին ու փո­խան­ցել սիրտ տվող խոս­քեր։ Եր­ջա­նիկ հայ­րե­րից մեկն էլ հո­րաք­րոջս ա­մու­սինն էր, ո­րը լավ լու­րը մա­տա­ղի պես բա­ժա­նեց բա­րե­կամ­նե­րին։ ­Մի կտոր էլ ինձ հա­սավ։ ­Գոր­ծըն­կեր­ներս աչ­քա­լու­սանք տվին։ Ն­րանց աչ­քե­րում ի­րա­կան սրտա­ցա­վութ­յուն տե­սա։ ­Զան­գե­ցի հո­րաք­րոջս։ ­Կա­րո­տած զրու­ցում էինք, երբ գոր­ծըն­կերս՝ ­Մով­սիս­յան Ա­րան, ի­մա­ցավ, որ հրե­տա­նա­վոր որ­դին շա­րու­նա­կում է կռվել։ ­Զին­վո­րի հոր դեմ­քին ժպիտ ե­կավ։ ­Հո­րա­քույրս խնդրեց՝ աչ­քա­լու­սանք տամ։ Են­թարկ­վե­ցի։ ­Հե­տո խոս­տա­ցավ, որ նրա որ­դու հա­մար էլ կա­ղո­թի։ Այս­պի­սին են զին­վոր­նե­րի մայ­րերն ու հայ­րե­րը՝ պարզ ու ան­կեղծ, որ­դի­նե­րի ող­ջութ­յան լու­րե­րի սպա­սող և­ այդ լու­րե­րից բա­րիա­ցող։ Նս­տում եմ հա­մա­կարգ­չի ա­ռաջ։ ­Հա­մա­ցան­ցը հե­ղեղ­ված է զոհ­ված­նե­րի լու­սան­կար­նե­րով։ Այն­քան սի­րուն ու հո­գա­տար են նրանց աչ­քե­րը։ Այդ աչ­քե­րից շա­տե­րը «ապ­րիլ­յան» պա­տե­րազմն էլ են տե­սել։ ­Հա­մա­ցան­ցում նաև բա­նա­կի հա­ջո­ղութ­յուն­նե­րի մա­սին ի­րա­րա­մերժ լու­րեր կան։ Ազ­գո­վի դի­մա­վո­րում ենք ա­նո­րո­շութ­յան հեր­թա­կան գի­շե­րը՝ նույն կազ­մով արթ­նա­նա­լու հու­սա­ռատ սպաս­մամբ։
08.10.2020 ­Պայ­թե­լուց 12 օր անց պա­տե­րազմն այլևս դա­դա­րեց անց­նել ­Շու­շիի զար­դի՝ ­Սուրբ Ա­մե­նափր­կիչ ­Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու կող­քով։ ­Տի­րոջ վե­հա­շուք տա­ճա­րի հրե­տա­կո­ծութ­յու­նը օր­վա ա­մե­նաան­տա­նե­լի լու­րե­րից էր։ ­Րո­պե­ներ հե­տո հե­ռուս­տա­տե­սութ­յուն ու հա­մա­ցանց հա­սան վի­րա­վոր Ա­մե­նափր­կի­չի կադ­րե­րը. տե­ղա­հան ե­ղած նկա­րում Ք­րիս­տոսն է՝ Աստ­վա­ծա­մոր գրկում, դեմ­քը փո­շոտ է, ինչ­պես հրե­տա­նա­վոր Ալ­բերտ ­Հով­հան­նիս­յա­նի­նը։ Այ­սօր վերջ­նա­կա­նա­պես հայտ­նի դար­ձավ՝ Ալ­բեր­տը զոհ­վել է։ ՊՆ-ի պատ­րաս­տած ռե­պոր­տա­ժից հե­տո նա դար­ձել էր բո­լո­րիս հա­րա­զա­տը։ ­Մենք սի­րե­ցինք նրան, սի­րե­ցինք նրա հո­գա­տար ու հան­գիստ աչ­քե­րը, մրի ու փո­շու մեջ կո­րած դեմ­քը։ Ալ­բեր­տը զոհ­վեց՝ չի­մա­նա­լով, որ սի­րում ենք ի­րեն, չի­մա­նա­լով, թե որ­քան ե­րախ­տա­գետ աչ­քեր են դեռ նա­յե­լու մրի ու փո­շու մեջ կո­րած դեմ­քին։
10.10.2020 ­Մար­դա­սի­րա­կան հրա­դա­դար։ ­Լու­րը տա­րած­վեց նույն­քան ա­րագ, որ­քան պա­տե­րազ­մի սկսվե­լու­նը։ Ար­ցա­խի սա­րե­րում ու ձո­րե­րում ըն­կած տղեր­քը վեր­ջին ան­գամ կդառ­նան տուն՝ ա­ռա­ջին ան­գամ չզգա­լու մայ­րա­կան համ­բույր­նե­րը։ ­Տես­նես եր­կու­սից ո՞ւմ հա­մար է պահն ա­վե­լի դժվար լի­նե­լու։ ­Ժա­մե­րի ըն­թաց­քում պարզ դար­ձավ, որ մայ­րե­րի ու որ­դի­նե­րի հան­դի­պու­մը հե­տաձգ­վում է։
11.10.2020 ­Վերց­նում եմ հե­ռա­խո­սը, հա­վա­քում ­Գո­ռի հա­մարն ու հա­զա­րե­րորդ ան­գամ լսում՝ «­Բա­րի գա­լուստ ­Ղա­րա­բաղ տե­լե­կոմ…»։ Ան­տար­բեր ձայ­նը հա­զա­րե­րորդ ան­գամ ա­սում է, որ իմ ա­մե­նա­կար­ևոր բա­ժա­նորդն իր պաշտ­պա­նած դիր­քե­րի պես ան­հա­սա­նե­լի է։
12.10.2020 ­Պա­տե­րազ­մի աղ­մու­կը խլաց­րեց նաև ման­կան ճի­չե­րը. քա­նի­սը զոհ­վե­ցին՝ այդ­պես էլ չի­մա­նա­լով, որ հայր են դար­ձել։ ­Լուռ զոհ­ված հայ­րե­րի ա­նուն­նե­րը կրող փոք­րիկ­նե­րը հե­տո կի­մա­նան այդ մա­սին, ու վրե­ժը եր­ևի նո­րից կծնվի։ ­Քա­նի հայր գնաց Ար­ցախ՝ որ­դուն թի­կունք լի­նե­լու, և ­տեղ չհա­սավ։ ­Զին­վոր որ­դին հե­տո կի­մա­նա հոր նվիր­ման մա­սին, ու վրե­ժը եր­ևի կապ­րի։ ­Քա­նի հայր կաթ­ված ստա­ցավ՝ զին­վոր որ­դու զոհ­վե­լու բո­թը լսե­լուց։ ­Քա­նի հայր որ­դու բզկտված մար­մի­նը հո­ղը դնե­լիս հի­շեց, թե ինչ դժվար էր մե­ծաց­րել նրան, կե­րակ­րել ու հագց­րել, ա­ռա­ջին բա­ռե­րով հրճվել, գիր­կը նստեց­րել ու մե­քե­նա վա­րել սո­վո­րեց­րել, իր չկա­տար­ված ե­րա­զանք­նե­րը նրան տվել, որ­դու գժութ­յուն­նե­րից զայ­րա­ցել ու նա­խա­տել, սի­րել, հպար­տա­ցել ու կա­րո­տել։
14.10.2020 Եր­ևանն անժ­պիտ է. սուլ­թա­նի ա­ռաջ մե­նակ կանգ­նած հա­յը սպա­սում է ցա­րին և­ ար­դեն ո­րե­րորդ ան­գամ։ Անց­յա­լից ե­կող ծա­նոթ զգա­ցո­ղութ­յուն է. սո­վո­րութ­յա­նը չես հաղ­թի։
15.10.2020 ­Մենք սո­վո­րում ենք պա­տե­րազ­մի հետ ապ­րել կողք կող­քի. սար­սա­փե­լի հա­մա­կեր­պում։ Երևա­նում ա­մեն քայ­լա­փո­խի հի­շում ես, որ պա­տե­րազմ է։ Ա­բով­յան փո­ղո­ցի «SAS»-ի մոտ փող մու­րա­ցող տա­տին, որ 10 ու 20 դրա­մա­նոց­ներ տվող­նե­րին հայ­հո­յում է ու կո­պեկ­նե­րը շպրտում, սկսել է հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ար­տա­սա­նել՝ անվճար: Տն­տե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նի մո­տի գետ­նան­ցու­մում նվա­գող պա­պին «շա­հա­գործ­վե­լուց» մաշ­ված թա­ռով սկսել է «­Զին­վո­րի եր­գը» կի­սատ-պռատ նվա­գել։ ­Փոք­րիկ­նե­րը բա­կե­րում կռիվ-կռիվ խա­ղա­լիս սկսել են եր­կինք նա­յե­լով այս ու այն կողմ վա­զել, որ «բեզ­պի­լոտ­նի­կի» զոհ չդառ­նան։ ­Փո­ղոց­նե­րում օր օ­րի ա­վե­լա­նում են սև ­ժա­պա­վեն­նե­րը։ Սև ժա­պա­վեն­նե­րով փա­թե­թա­վոր­ված Եր­ևա­նում հաս­կա­նում ես, որ Ար­ցա­խում հե­րո­սութ­յան թե­լե­րով նոր պատ­մութ­յուն է գործ­վում՝ վա­ռա­րա­նում չայր­վող պատ­մութ­յուն։
18.10.2020 Կր­կին հրա­դա­դար ու կրկին մար­դա­սի­րա­կան։ ­Պա­տե­րազ­մի անձր­ևը չդա­դա­րեց. տա­ռա­պան­քը շա­րու­նա­կում էր սնկի պես ա­ճել։
20.10.2020 ­Բա­նա­կի հաղ­թա­նա­կի նկատ­մամբ վստա­հութ­յան օր օ­րի հանգ­չող խա­րույկն այ­սօր նո­րից բոցկլ­տաց։ Ս­յու­նի­քի մա­տույց­ներ հա­սած թշնա­մու նա­հան­ջի և ­կո­րուստ­նե­րի մա­սին լու­րե­րը խա­րույկ նետ­ված չոր փայ­տեր էին։ Կ­րա­կի շուր­ջը կրկին մար­դա­շատ դար­ձավ. հա­վաք­վե­ցինք տա­քա­նա­լու։ Օրն ա­վար­տե­ցի հո­րաքրոջս խա­բե­լով. ներ­սիս մար­դը կրկին գո­ռաց՝ ­Գո­ռը չի զոհ­վել։
22.10.2020 ­Պա­տե­րազ­մը մեզ սո­վո­րեց­րեց ա­ղո­թել՝ հա­ճախ ու ան­կեղծ։ ­Շա­տերն Աստ­ծո հետ ծա­նո­թա­ցան հենց ռազ­մի դաշ­տում՝ եր­բեք չբա­ժան­վե­լու խոստ­մամբ։ Այ­սօր սև ­ցու­ցակ չհրա­պա­րակ­վեց, բայց պա­տե­րի տա­կի խո­սակ­ցութ­յուն­նե­րից է­լի ռազ­մա­ճա­կա­տի հա­րա­վի մա­հա­հոտն է փչում։ Հ­յու­սիս-ար­ևել­քից դեռևս հույս է բու­րում, ու ես զգում եմ ­Գո­ռի շնչա­ռութ­յու­նը։
25.10.2020 Ըն­կե­րու­հուս տա­քուկ ան­կող­նում պառ­կած` միրգ եմ ու­տում ու կա­րո­տում ­Գո­ռին։ Մ­տա­ծում եմ՝ ինքն ո՞ւմ է ա­մե­նա­շա­տը կա­րո­տում, ի՞նչ է խո­սում Աստ­ծո հետ։ Ա­կանջ­նե­րումս նրա հա­րա­զատ ձայնն է։ ­Ձայ­նից կա­րոտս մե­ծա­նում է։
27.10.2020 Երբ­ևէ պա­տա­հե՞լ է, որ տաք ջրով լո­ղա­նա­լիս ջուրն ա­նակնկալ սա­ռի։ Ն­ման զգա­ցո­ղութ­յուն ապ­րե­ցի վար­չա­պե­տի լայ­վից։
03.11.2020 Մ­ռո­վից ի­ջած մի կա­մա­վոր զան­գել է հո­րաք­րոջս ա­մուս­նուն ու ա­սել, որ որ­դին ողջ է, ու դեռ դիր­քե­րից չեն իջ­նե­լու։ ­Մեր հույ­սը հո­ղաթմ­բի դեմ ա­ռած ջրի պես կանգ­նել էր։ Այս զան­գը բա­հի պես հար­թեց խո­չըն­դո­տը, և ­հույ­սը շա­րու­նա­կեց հո­սել դե­պի նոր մար­գեր, դե­պի նոր օ­րեր։
04.11.2020 2000-ա­կան­նե­րի սե­րուն­դը գրո­հել է Ե­ռաբ­լու­րը և­ օր օ­րի ա­վե­լի հա­մառ շարժ­վում է Ի­սա­կո­վի պո­ղո­տա­յի ուղ­ղութ­յամբ։ Ն­րանց նոր տնե­րը «շին­վում» են տրակ­տո­րով։ Տ­րակ­տո­րա­վա­րի հոգ­նած դեմ­քը հու­շում է՝ տղեր­քը շատ են, ժա­մա­նա­կը՝ քիչ։
06.11.2020 Գ­րում եմ գի­շե­րը։ ­Մոտ եր­կու ժամ կլի­նի, որ ­Գոռն ար­դեն 20 տա­րե­կան է։ ­Հո­րաք­րոջս տա­նը բո­լո­րով մտանք հի­շո­ղութ­յան այ­գին՝ կա­րո­տի բեր­քա­հա­վա­քի։ Այ­գում տե­սանք մա­նուկ, պա­տա­նի ու զին­վոր ­Գո­ռին։ ­Հի­շո­ղութ­յու­նը ծան­րաց­րեց կա­րո­տի բե­ռը, ո­րը տա­նում ենք ի­րար օգ­նե­լով։ Վս­տահ ենք, որ ­Գո­ռը կվե­րա­դառ­նա ու բե­ռը կվերց­նի սրտնե­րիցս։ Ա­ռա­վոտ­յան ի­մա­ցա, որ մի ար­ցախ­ցի զան­գել է հո­րաք­րոջս ա­մուս­նուն ու ա­սել, որ ­Գո­ռը «լյավ ա»։
08.11.2020 ­Տաք­սիստ­ներն անխ­նա օգ­տա­գոր­ծում են «ՆԱՏՕ» հա­պա­վումն ու «հին­գե­րորդ սերն­դի պա­տե­րազմ» կա­պակ­ցութ­յու­նը։
10.11.2020 ­Շու­շին ըն­կավ։ Ե­րեկ ե­րե­կո­յան հա­մա­ցան­ցում պաշ­տո­նա­պես տա­րած­ված լու­րը սրտին մխված դա­նակ էր։ Ուժ­գին հար­վա­ծից հա­վատ­քի մար­մինն ըն­կավ, ու կար­միր հույ­սը հո­սեց ոտ­նա­տակ՝ հաս­նե­լով ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղե­րը։ ­Ժա­մեր հե­տո այդ մար­մի­նը պի­տի սառ­չեր տղեր­քի՝ բաց երկն­քի տակ մնա­ցած դիակ­նե­րի պես։ ­Հե­տո պի­տի զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նութ­յան լու­րը տա­րած­վեր։ Ի­րա­կան ցա­սում, պա­տե­հա­պաշ­տութ­յուն, նաև գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ու­նե­ցած հին հա­շիվ­նե­րը մաք­րե­լու վճռա­կա­նութ­յուն ար­տա­հայ­տող դեմ­քեր պի­տի մտնեին ­Կա­ռա­վա­րութ­յուն՝ զայ­րույ­թը ա­պա­կի­նե­րի, դռնե­րի, ա­թոռ­նե­րի, սե­ղան­նե­րի ու ­Մար­տի­րոս ­Սար­յա­նի գլխին թա­փե­լու։ ­Հե­տո զայ­րույ­թը պի­տի գե­րա­գո՜ւյն-գլխա­վո՜ր հրա­մա­նա­տա­րին փո­խանց­վեր։ ­Հափշ­տակ­ված ժա­մա­ցույց­նե­րի ու օ­ծա­նե­լիք­նե­րի ցա­վա­գին կորստ­յան ստվե­րում փո­ղոց դուրս ե­կած մար­դիկ շա­րու­նա­կե­ցին մինչև լու­սա­բաց հայ­հո­յել։
11.11.2020 Ար­ցա­խի նոր քար­տե­զը հրա­պա­րակ­վեց։ ­Հա­յե­լի էր, ո­րին նա­յե­լով՝ տե­սանք՝ հայ­րե­նի­քի մարմ­նից մի մաս կտրվել է։
12.11.2020 ­Պա­տե­րազ­մի ա­վար­տը բազ­մա­պատ­կեց տագ­նա­պը, սպա­սու­մը, կա­րո­տը։ ­Հի­մա ­Գո­ռին սպա­սելն ա­վե­լի դժվար է։ Օր­վա ըն­թաց­քում «ին­չու չի զան­գում» հար­ցի բազ­մա­թիվ պա­տաս­խան­ներ եմ մո­գո­նել. տա­ղանդս սպառ­վել է։ ­Լու­սա­բա­ցը ­Գո­ռի ման­կութ­յան պես մոտ է. չեմ էլ հասց­նի նկա­տել՝ ինչ­պես կմե­ծա­նա ար­ևը։ Այդ­պես էլ ե­ղավ, ու սկսվեց մե­ղա­վոր­նե­րի ո­րոն­ման նոր օ­րը։ ­Ցե­րե­կը Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կը լցվեց։ Դժ­վար է ա­սել՝ հայ­րե­նիքն են ա­վե­լի շատ սի­րում, թե ­Նի­կո­լին ա­տում. եր­կու դեպ­քում էլ հիմ­նա­վոր պատ­ճառ­ներ կան։ ­Ժի­գու­լիով հան­ցա­վո­րութ­յան դեմ պայ­քա­րող հա­մա­կար­գիս կյան­քում ո­չինչ չփոխ­վեց։ ­Մենք է­լի Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում ենք՝ այս ան­գամ հա­վաք­ված­նե­րը մեզ կո­չում են ­Նի­կո­լի շներ։ ­Սի­րուն ու կրքոտ ե­լույթ­նե­րին հա­ջոր­դե­ցին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը։ ­Հե­տո արևն ու ցու­ցա­րար­նե­րը ցրվե­ցին։
13.12.2020 Ազ­գը, սի­րե­լի խա­ղա­լի­քը կորց­րած ե­րե­խա­յի պես, լա­լիս է ֆեյս­բու­քում, պա­տե­րի տակ, թա­քուն, հրա­պա­րա­կավ։
14.11.2020 4750.­ այ­սօր տա­րած­ված զո­հե­րի թի­վը ար­նա­հո­սող վեր­քին լցված պղպեղ էր։ Պղծ­ված ­Ղա­զան­չե­ցոց, գո­մի վե­րած­վե­լու ճա­նա­պար­հը բռնած ե­կե­ղե­ցի­ներ, այր­վող տներ, գաղ­թա­կան­նե­րի քա­րա­վան­ներ, բեռ ու բար­ձի հետ վերց­ված հա­րա­զատ­նե­րի ոս­կոր­ներ. չոր աչ­քով ապ­րե­լը գեր­մարդ­կա­յին է։
16.11.2020 Ան­հետ կո­րած զին­վոր­նե­րի ծնող­նե­րը հա­վաք­վել են ­Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան դի­մաց։ ­Հայ­րե­րը հե­կե­կում են՝ հու­սա­հատ աչ­քե­րին աշ­խար­հի ա­մե­նաան­կեղծ ար­տա­սուքն է։ ­Ծանր, շատ ծանր տե­սա­րան է։ Ն­րանք որ­դի­նե­րի դիերն են ու­զում։ Ու­զում են, որ որ­դի­նե­րը գե­րեզ­ման ու­նե­նան. ա­հա­վոր ցան­կութ­յուն է։ Ն­րանք հոգ­նել են հույ­սի ու ան­հու­սութ­յան ա­րան­քում ապ­րե­լուց. ու­զում են կա՛մ հու­սալ, կա՛մ՝ ոչ։
17.11.2020 ­Քա­րե­րից կապ­ված քաո­սի մար­մի­նը ժամ առ ժամ ա­վե­լի է սուզ­վում ա­նո­րո­շութ­յան ա­վա­զա­նում։ Իշ­խա­նութ­յու­նը նոր «զո­հեր» է փնտրում, «զո­հե­րը»՝ նոր իշ­խա­նութ­յուն։ ­Նա­խա­գա­հի այ­սօր­վա ե­լույ­թը փայ­տե­րի թա­ցութ­յու­նից չբոր­բոք­վող կրա­կին լցվող բեն­զին էր։ Կ­րա­կի շուր­ջը վաղն ա­վե­լի շատ մարդ պի­տի հա­վաք­վի։
19.11.2020 Ան­հու­սութ­յու­նից հույս տա­նող լուր Ար­ցա­խից։ ­Գո­ռի ըն­կեր­նե­րից մե­կը զան­գել է հո­րաք­րոջս ա­մուս­նուն ու ա­սել, որ որ­դին դեռ Մ­ռո­վում է և ­սա­րից կիջ­նի մոտ օ­րերս։ ­Հո­րա­քույրս, կար­ծես, հաղ­թում է իր ճա­կա­տա­մար­տը։ ­Հաղ­թա­նա­կի լու­րը ա­րագ ազ­դող դե­ղի պես տա­րած­վեց նրա զի­նա­կից­նե­րի մար­մին­նե­րում։ Աչ­քա­լու­սանք տվե­ցի ու ան­ջա­տե­ցի հե­ռա­խո­սը։ ­Չե­խո­վի փո­ղո­ցում էի՝ գեր­մա­նա­ցի ռազ­մա­գե­րի­նե­րի՝ նա­խորդ դա­րում կա­ռու­ցած կար­միր շեն­քե­րի հատ­վա­ծում, ու ծեր մարմ­նի պես ծռմռված, անհ­րա­պույր այս շեն­քերն այն­քա՜ն գե­ղե­ցիկ թվա­ցին։
25.11.2020 «­Պապ, ես եմ».­ ու 60 օր որ­դու ձայ­նը չլսած հոր սիր­տը պի­տի փուլ գար, ան­բար­դույթ ման­կան պես պի­տի ձայ­նով լա­ցեր, տաք ար­ցունք­նե­րը պի­տի լվա­նա­յին ըն­դա­մե­նը րո­պե ա­ռաջ ան­վեր­ջա­նա­լի թվա­ցող տագ­նա­պից ու տա­ռա­պան­քից փո­շոտ­ված դեմ­քը։ ­Գո­ռի զան­գի լու­րը մի քա­նի րո­պե անց հա­սավ նրան սպա­սող­նե­րին։ ­Հա­վաք­վե­ցինք հո­րաք­րոջս տա­նը՝ նրա ծնուն­դը նշե­լու։
26.11.2020 Դժ­բախտ ու եր­ջա­նիկ հայ­րե­րի ու մայ­րե­րի տագ­նա­պի և ­տա­ռա­պան­քի մա­սին դեռ շատ պատ­մութ­յուն­ներ կգրվեն։ Ա­կա­նա­տես­նե­րը կպատ­մեն ար­նա­քամ­վող զին­վոր­նե­րի վեր­ջին լռութ­յան մա­սին, հա­մար­ձակ­նե­րը գրի կառ­նեն։ ­Դեռ եր­կար եր­թեր, մո­մա­վա­ռութ­յուն­ներ ու բա­խում­ներ կլի­նեն։ ­Դեռ շա­տե­րը կգո­ռան՝ շուր­թե­րին՝ Ար­ցախ, սրտում՝ քրտնած ա­թոռ­ներ։ ­Կա­ռա­վա­րութ­յան, ՊՆ-ի, ցա­րի դես­պա­նա­տան ա­ռաջ դժբախտ հայ­րերն ու մայ­րե­րը դեռ եր­կար Աստ­ծուն կհայ­հո­յեն, եր­ջա­նիկ­ներն ա­վե­լի կսի­րեն։ ­Թարմ փշեր կբուս­նեն Ե­ռաբլու­րում ու չեն հասց­նի փար­թա­մա­նալ. հո­գա­տար ձեռ­քերն ար­մա­տա­խիլ կա­նեն։ Տ­ղեր­քի տա­պա­նա­քա­րե­րին տա­քա­ցող մո­ղես­նե­րը դեռ շատ սե­րունդ­ներ կտան ու կսատ­կեն։ ­Հին սո­վո­րութ­յա­նը գե­րի ժա­մա­նա­կը կանց­նի, բայց ­Հե­րա­ցու փո­ղո­ցից դեռ եր­կար տա­ռա­պանք, ան­զո­րութ­յուն ու չա­րութ­յուն կփչի։
08.12.2020 ­Գո­ռը վե­րա­դար­ձավ տուն։ Վ­րա­յից պա­տե­րազ­մի հոտ էր գա­լիս։ ­Դեռ նրան չեմ ա­սել, որ էլ եր­բեք չի մեռ­նե­լու։

Leave A Comment