-Դեբ­յուտ՝ սկզբնա­խաղ, միտ­տենշ­պիլ՝ միջ­նա­խաղ, էնդշ­պիլ՝ վերջ­նա­խաղ,- ու­ժեղ հե­ռա­ցո­ղի պինդ աչ­քե­րով բա­ցատ­րեց Ա­րոն­յան Լ­ևո­նը: Խաղն ընդ­հատ­վեց եր­րորդ քայ­լով ու շա­րու­նակ­վեց զրույ­ցով։ Եր­կար զրու­ցե­ցին շախ­մա­տի մա­սին։ Միայն շախ­մա­տի: Չ­խո­սե­ցին ոչ ներ­քին, ոչ էլ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նից, եր­ջան­կութ­յու­նից ու դժբախ­տութ­յու­նից: Ն­րանք զրու­ցե­ցին ա­ռաջ­նագ­ծում ի­րար կորց­րած, հե­տո ի­րար գտած եղ­բայր­նե­րի նման, ո­րոնք նո­րից պի­տի բա­ժան­վեին՝ դե­պի կյան­քի տար­բեր ա­ռա­ջադ­րանք­ներ։ Հ­րա­ժեշ­տից հե­տո Տիգ­րան Պետ­րոս­յա­նի դափ­նե­կիր կի­սանդ­րու մոտ Մե­նա­կը եր­կար նստեց ու նա­յեց հե­ռա­ցող մար­դուն՝ եղ­բո­րը պա­տե­րազմ ճա­նա­պար­հո­ղի նման: Լ­ևը երկ­րից հե­ռա­ցավ հայ­րե­նի­քի այն ցա­վով, ո­րը չի ցու­ցադր­վում հար­ցազ­րույց­նե­րի կամ ֆեյս­բուք­յան հրա­պա­րա­կում­նե­րի մեջ: Եվ սա նա­խա­պես մշակ­ված՝ ան­ջա­տում հա­նուն փրկութ­յան միտ­տենշ­պի­լը չէր հաս­տատ: Մե­նա­կը մնաց մե­նակ. դի­մա­ցը վե­րա­դա­սա­վոր­ված խա­ղա­քա­րե­րով ռազ­մա­դաշտ, ներ­սում՝ իր դեռևս միակ ու ա­ռա­ջին շախ­մա­տա­յին դա­սա­խո­սութ­յու­նը: Մե­նա­կը գնաց Ի­լիկ: Խ­մե­լու: Խ­մած շախ­մատ խա­ղա­լու: Գ­րե­լու:

***

-Էնդշ­պիլն ան­խու­սա­փե­լի է, սերս,- հա­ջորդ օ­րը մի­ջօ­րեի խում­հա­րի մեջ մրմնջաց Մե­նա­կը, երբ հի­շեց Աշ­խար­հի մե­կու­սա­ցու­մը։ Մա­րդիկ քայ­լում էին, քայ­լում ու ընկ­նում-մեռ­նում: Կա­յին, ի­հար­կե դեպ­քեր, երբ ար­դեն ըն­կած մար­դիկ էին մեռ­նում: Կա­յին մար­դիկ, որ չէին ծնվում պար­զա­պես. օ­րի­նակ՝ Մե­նա­կի որ­դի­նե­րից մե­կը. Մե­նա­կը ո­րո­շել էր նրա ա­նու­նը Մեն դնել, Ա­րա­րատ­յան դի­ցա­բա­նութ­յան հի­շո­ղութ­յամբ: Բայց որ­դին չծնվեց: Այ­սինքն՝ լույս աշ­խարհ ե­կավ մութ աչ­քե­րով, նոր-նոր սաղմ­նա­յին վի­ճա­կից դուրս ե­կած: Մե­նա­կը վերց­րեց նրան, դրեց ցե­լո­ֆա­նե տոպ­րա­կի մեջ, տա­րավ հի­վան­դա­նոց, տվեց բժիշկ­նե­րին, որ ու­սում­նա­սի­րեն ու հաս­կա­նան նո­րա­հայտ վի­րու­սի ազ­դե­ցութ­յու­նը հղի­նե­րի վրա: Մե­նակն ու­սում­նա­սի­րեց նրան՝ որ­դուն, եր­կար մատ­նե­րից հաս­կա­ցավ, որ աշ­խար­հը հենց նոր կորց­րեց կույր շախ­մա­տի անկրկ­նե­լի չեմ­պիո­նին: Մե­նա­կը հի­շեց իր հո­րի­նած օ­րո­րո­ցա­յի­նը ու մանտ­րա­յի պես կրկնում էր հի­վան­դա­նոց գնա­լու ճա­նա­պար­հին.
Մի՛ քնիր, որ­դիս. փա­կիր աչ­քերդ, որ հանգս­տա­նա մար­մինդ հոգ­նած, միտքդ ան­դադ­րում, բայց եր­բեք, եր­բեք, եր­բեք մի՛ քնիր:
Մի՛ քնիր, որ­դիս:
Աշ­խարհն ու­զում էր մե­նակ մնալ ըն­դա­մե­նը: Կ­յան­քի լու­ծում­նե­րը հե­ռա­վար­վե­ցին՝ աշ­խա­տանք ու ու­սում, սեր ու սեքս, դա­տա­վա­րութ­յուն ու ներ­կա­յա­ցում՝ Կա­պի­տու­լյա­ցիա վեր­նագ­րով: Էլ ինչ… հա, շախ­մա­տի օ­լիմ­պիա­դա, օ­րի­նակ, ո­րը բոյ­կո­տեց շախ­մա­տա­յին գեր­տե­րութ­յան հզոր հա­վա­քա­կա­նը՝ որ­ձին բնո­րոշ ձգութ­յամբ չհան­դուր­ժե­լով եր­կա­կի չա­փո­րո­շիչ­ներն ու ա­նազն­վութ­յու­նը։ Հենց այս օ­լիմ­պիա­դան իր մեջ կրած շախ­մա­տա­յին վիր­տո­ւալ տի­րույ­թի հա­վել­վա­ծը՝ chess.com-ը ըն­կավ Մե­նա­կի աչ­քով:

-Ո՞նց ու­նե­նամ սրա­նից հե­ռա­խո­սիս մեջ, Ջեր:
Ջե­րին՝ Ջե­րեջ­յան Էդ­գա­րը, ա­ռա­ջինն էր ի­մա­նում ու կի­րա­ռում բո­լոր հին ու թարմ նո­րութ­յուն­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում էին թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րին:

-Տու հե­ռա­խոսդ, ա­պեր:
Տ­վեց։ Ս­պա­սեց։ Լ­սեց.

-Մե­մը­րիդ ֆուլ ա, ախ­պե, էփ­լի­քե­շը­նի տեղ չկա. ի՞նչ ջնջեմ։
Լ­սա­ծից հաս­կա­ցավ միայն «ախ­պե»-ն­ ու «ջն­ջե­լը»։

-Ֆեյս­բուքս, ախ­պե։

-Օ­քայ, իմ կտրուկ ախ­պեր։
Մե­նակն ա­վե­լի ա­րագ ու հեշ­տութ­յամբ АГС կքան­դեր, կմաք­րեր, կհա­վա­քեր ու մի ցինկ էլ կհասց­ներ կրա­կել, քան էն, ինչ ա­րեց Ջե­րին:

-Էս ա. քո ա­նու­նը գրե՞մ, թե՞ նիք­նեյմ:

-Նիք­նեյմ ի՞նչ ա:

-Դե կակ բը երկ­րորդ ա­նուն:

-Չէ, ի­մը:

-Օ­քայ, իմ ֆուն­դա­մեն­տա­լիստ ախ­պեր: Չէ­ղավ:

-Խի՞ ա­պեր:

-Կա ար­դեն քո ա­նու­նով լի­քը գրանց­ված:
Ո՞նց՝ մտա­ծեց ֆուն­դա­մեն­տա­լիս­տը, աշ­խար­հում լի­քը Մե­նակ մարդ կա՞:

-Նա­յեմ հլը:

-Նա­յի հլը:
Նա­յեց:

-Բա ի՞նչ ա­նենք:

-Ինչ-որ բան պի­տի ա­վե­լաց­նենք:

-Ի՞նչ:

-Դե չգի­տեմ, ա­սենք, Մե­նակ-մե­նակ, կա­րե­լի ա:

-Չէ, է, հո չա­սիր դու էլ:

-Բա ի՞նչ:

-Մեն Մե­նակ գո­նե:

-Դե ա­րի՝ ManMenak գրենք, որ հա­մ­ էլ բան ըլ­նի, է­լի,- աշ­խար­հի ա­մե­նա­բաց ժպի­տով ժպտաց ու բա­ցեց Մե­նա­կի հա­մար մի նոր աշ­խարհ, ո­րի այ­բու­բե­նը Մե­նակն ա­վե­լի շուտ էր սո­վո­րել, քան իր մայ­րե­նի լեզ­վի­նը:
Այս ի­րա­դար­ձութ­յու­նից 44 օր հե­տո, հուն­վա­րի 28-ին, Մե­նա­կը ո­րո­շեց հան­րա­գիր դնել իր խա­ղա­ցած պար­տիա­նե­րի լա­վա­գույն հաղ­թա­նակ­նե­րի սքրին­շո­թե­րով՝ հետև­յալ գրառ­մամբ.

-Իմ բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը նվի­րում եմ ձեզ, պար­տութ­յուն­ներս ինքս կխնա­մեմ:
Եր­կար ընտ­րեց. աշ­խա­տեց դրոշ­նե­րի բազ­մա­զա­նութ­յունն ա­պա­հո­վել, բայց գե­րակշ­ռում էին եր­կու, ե­րեք ա­ռա­վե­լա­գույ­նը չորս դրոշ: Ինչ­քան էլ հոգ­նած լի­ներ, խմած, տխուր, մի խոս­քով՝ շախ­մա­տի հա­մար ան­բա­րե­բեր վի­ճա­կում, հենց ծրագ­րի ինք­նո­րոն­ման ժա­մա­նակ հայտն­վում էին վե­րոնշ­յալ դրոշ­նե­րը, միան­գա­մից զգաս­տա­նում էր, ոնց որ հե­նա­կե­տում: Էս փաս­տը նրան և­ ու­րա­խաց­նում, և տխ­րեց­նում էր, քա­նի որ խա­ղե­րը մեծ մա­սամբ ա­վարտ­վում էին նրա հաղ­թա­նա­կով, բայց կար մի այլ, չբարձ­րա­ձայն­վող խոս­տո­վա­նութ­յուն, ո­րից նա ցնդվում էր. Մե­նա­կին միշտ թշնա­մի էր պետք: Մե­նակն ապ­րող է, երբ թշնա­մի ու­նի:
Շախ­մա­տը դար­ձավ Մե­նա­կի հետ­պա­տե­րազ­մյան խո­րը դա­տար­կութ­յան, ա­մե­նայ­նի նկատ­մամբ ան­տար­բե­րութ­յան ու մո­լուց­քի ի­րա­կան թե­րա­պիան: Պարտ­վե­լիս կա­տա­ղում էր. պոս­տե­րում ձեռ­քե­րը ցրտա­հար­վել, ճա­քել, հո­գու պես վեր­քոտ­վել էին, իսկ հե­ռա­խո­սով խա­ղա­լիս մատ­նե­րի ա­րագ ճկու­նութ­յուն էր պետք: Ա­վե­լի ա­րագ, քան ԱԹՍ-ներ կա­ռա­վա­րող պլան­շետ­նե­րի դեպ­քում: Հե­տո հաս­կա­ցավ, որ իր հե­ռա­խո­սը դան­դաղ է աշ­խա­տում, քա­նի որ պար­տութ­յուն­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը ժա­մա­նա­կի սպա­ռու­մից էր: Դ­րան էլ սո­վո­րեց: Վար­կա­նի­շը գնա­լով բարձ­րա­նում էր: Այս­պի­սի կրքով Մե­նա­կը գի­շեր­ներ էր լու­սաց­նում մեկ էլ իր վա­ղե­մի սի­րուն վեր­ջերս հան­դի­պե­լուց հե­տո. վա­ղե­մի սեր. Մե­նա­կը ցնդել ա, հորս արև: Ին­չե՞ր ա խո­սում.

-Գր­կում եմ քեզ, արևս: – Թանկս: – Միակս: – Մե­նու­հիս: – Սիրտ: – Սի­րուն ջան:
Վա­ղե­մի սե­րը ի­մա­ցել էր, որ Մե­նա­կը պա­տե­րազմ է գնա­ցել ու տա­ռա­պան­քից ե­րե­խա ու­նե­ցել: Տ­ղա:
Պա­տե­րազ­մից հե­տո նրանք հան­դի­պե­ցին: Պա­տա­հա­կան: Փո­ղո­ցում: Գր­կե­ցին ի­րար: Էն­քան, ինչ­քան չէին գրկել ի­րենց ապ­րած տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ու պոռթ­կում ե­ղավ, որն ա­մեն պար­տիա­յում վե­րած­վում էր կրքի զզվե­լի խտաց­ման, հե­տո մաքր­վում, զու­լալ­վում լա­ցի հետ: Այդ­պես լի­նում էր ինք­նա­ձիգ փո­ղի հետ՝ եր­կար, ան­դա­դար կրա­կե­լուց հե­տո, խո­նավ ու ժան­գոտ, տան­ջան­քով մաք­րե­լիս… էհ: Մե­նակ: Ինչ դարձ­րեց քեզ պա­տե­րազ­մը: Ու դու դեռ սպա­սում ես հա­ջոր­դին:
Մե­նա­կը հի­շեց հե­տա­խու­զութ­յան սպա Ներ­սո­յին: Մեծ նա­հան­ջի ճա­նա­պար­հին էր, նա­յեց եր­կար Մե­նա­կի դեմ­քին, մեռ­նել-ապ­րե­լու ու­ղու վրա: Մե­նա­կը շա­րաս­յան ոչ ետ­ևում էր, ոչ էլ առջ­ևում: Մեջ­տեղ­նե­րը: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ պտտվում, ետ էր նա­յում. զորքն ա­սես մաշ­ված աոր­տա­յով հո­սող է­րիթ­րո­ցիտ­նե­րի շղթա լի­ներ, որ թթվա­ծի­նը թո­քե­րից հասց­րել էր տեղ ու ած­խաթթ­վի բե­ռով կքված՝ հե­ռա­նում էր սրտի՞ց, ու­ղե­ղի՞ց, վեր­ջույթ­նե­րի՞ց, մաշ­կի՞ց, լյար­դի՞ց, ա­ղի­նե­րի՞ց, մի­զա­սե­ռա­կան օր­գան­նե­րի՞ց, ող­նա­շա­րի՞ց… չգի­տեր, դա իր ի­մա­նա­լի­քը չէր: Զոր­քը, զին­վո­րը մի ա­նե­լիք ու­նեն. տեղ հասց­նել թթվա­ծի­նը, վերց­նել ած­խաթ­թուն ու ոչն­չա­նա­լով՝ վե­րա­դառ­նալ ել­ման կետ. այն­տեղ, քիչ հեռ­վում, տնքա­ցող փայ­ծաղն է՝ նոր է­րիթ­րո­ցիտ­նե­րի խմբա­քա­նա­կը փայ­փա­յող: Վեր­ևի ո­լո­րա­նում, խփված ու­րա­լից աջ, կա­րե­լի էր խցի­կը դնել: Ու­ժեղ կադր կլի­նի. զոր­քը մտնում է ու­րա­լի մեջ, ան­վերջ, ան­վերջ, և­ ու­րա­լը տե­ղա­վո­րում է բո­լո­րին, հին հայ­կա­կան հե­քիա­թի ե­կե­ղե­ցու նման, ուր մար­դիկ մտնում էին, մտնում, բայց ե­կե­ղե­ցին, փոքր ե­կե­ղե­ցին չէր լցվում, քա­նի որ նրանք՝ մար­դիկ, դառ­նում էին ա­ղավ­նի­ներ ու պա­տու­հա­նից ճախ­րում վեր: Ներ­սոն զգաց Մե­նա­կի հա­յաց­քը.

-Ե­կել ես կի­նո նկա­րե՞ս, թե՞ կռվես:

-Ու­զում ես ճիշտն ի­մա­նա՞ս:

-Հա բա:

-Է­կել եմ ախ­պորս տղուն գտնեմ. պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից լուր չկա:

-Որ­տե՞ղ էր:

-Թա­լիշ:

-Թա­լիշն ի­րանց ձեռն ա հի­մա:

-Գի­տեմ:

-Բա­րին Աստ­ծուց, ախ­պեր:

-Շ­նոր­հա­կալ եմ:

-Կի­նո որ նկա­րես, ճիշ­տը կպատ­մես մարդ­կանց:

-Ա­ն­պայ­ման:
Մե­նակը հենց էդ պա­հին հստակ ո­րո­շեց, որ կամ ո­չինչ չի պատ­մի, կամ միայն ճշմար­տութ­յու­նը: Հե­տո նա կհաս­կա­նա, որ ին­քը, որ բնույ­թով խա­ղա­ղա­սեր Մե­նակ է, կա­մա­վոր հայտն­վեց ա­ռաջ­նագ­ծում, որ հե­տո պատ­մի Աստ­ծո մա­սին, ո­րի մոտ հի­մա իր բո­լոր եղ­բայր­նե­րի բո­լոր կո­րած տղերքն են ա­ղավ­նա­ցած: Ա­միս­ներ անց Ներ­սոն գտել էր Մե­նա­կի հե­ռա­խո­սա­հա­մարն ու զան­գել.

-Ա­լո՞:

-Լ­սում եմ:

-Ախ­պե՞ր:

-Հա ջան: Ո՞վ ա: Ներ­սոն ա, ախ­պեր, Ջաբ­րաիլ, կռվի տե­ղը որ տե­սանք ի­րար:
Թան­գոն, ու­րեմն, Ներ­սո­յի մա­սին էր ա­սում.

-Ախ­պե՜ր, պոս­տում եմ, իջ­նեմ, կգամ կտե­նամ քեզ:
Էն գալն ա, որ պի­տի գա:

-Ի՞նչ կա, Թանգս, ո՞նց ես, ախ­պեր:

-Լավ, մեռ­նեմ ջա­նիդ, մեր ա­ֆի­ցեր­նե­րից մե­կը քո հա­մարն էր ու­զում, տվել եմ, ու­զում ա զան­գի, խո­սա հետդ:

-Լավ ես ա­րել: Ե՞րբ խմենք:

-Պոս­տից իջ­նեմ գամ:
Էն գալն ա, որ պի­տի գա: Թան­գի հետ էր Մե­նա­կը, երբ հեռ­վից եր­ևաց խա­փան­ված ու­րա­լը, ո­րը ֆիլ­մում պի­տի դառ­նար ե­կե­ղե­ցի: Գլ­խա­վերև­նե­րով սվվաց գնդա­կը: Պառ­կե­ցին.

-Ո՞ր կող­մից էր, Թանգ:

-Գ­յա չեմ մա­նում: Հ­լը սպա­սի, չհել­նես:
Փետր­վա­րի 17-ց հե­տո ձյու­նը ե­կավ, հապ­ճեպ. թափթ­ված ու ա­րա­գա­հալ, էն կարճ նա­մակ­նե­րի նման, որ գրե­լուց մի քա­նի վայրկ­յան հե­տո ջնջվում են: Գիպ­սե դա­գաղ­նե­րի վե­րած­վե­ցին մի պահ փո­ղոց­ներն, ու Մե­նա­կը գնաց քնե­լու: Ե­րա­զում դեռ պառ­կած էր հո­ղին, ձեռ­քին Թան­գի СВД-ն­ էր. իր РПК-ն Թան­գի մոտ էր: Չէր հի­շում՝ ին­չի հա­մար էին փո­խել զեն­քե­րը. նույն պա­հին հի­շեց՝ թշնա­մու դիր­քե­րից մի քա­նի հար­յուր մետր հե­ռու պառ­կած, որ դեռ Նա­խիջ­ևա­նի սահ­մա­նին, պոստ պա­հե­լուց, Ռուս­տա­մը ի­րեն դի­պու­կա­հա­րի դա­սեր էր տա­լիս, ինքն էլ տետ­րի մեջ գրում էր: Տետ­րը հե­տը բե­րել էր ա­ռաջ­նա­գիծ, բայց մյուս ի­րե­րի, սա­ղա­վար­տի, զրա­հա­բաճ­կո­նի ու իր ա­ռա­ջին զեն­քի հետ վառ­վեց Ու­րա­լի մեջ: РПК-ն հե­տո ձեռքն ըն­կավ, երբ ար­կա­կոծ­ման տակ վա­զում էր ու գո­ռում.

-Զենք տվեք, զե՜նք:
«­Զենք տվեք, զեն­ք»-ը դեռ եր­կար ժա­մա­նակ գո­ռա­լու է քնի մեջ, ընկ­նա­վո­րի նման:

-Հը՞, Թանգ:

-Չեմ ջո­կում որ­տե­ղից ա. սպա­սի ստեղ ա­ռա­ջա­նամ:

-Մե­նակ չես գնա, ի­րար հետ ենք:

-Գ­յա մեշկս պա­հի, խոմ չենք հե­լե պռա­գուլ­կի:
Մե­նա­կը դիր­քա­վոր­վեց: Ա­վե­լի փոր­ձա­ռու Թան­գը կռա­ցած քայ­լեց ա­ռաջ՝ ստու­գե­լու հա­մար փոքր թմբի թի­կուն­քը: Մե­նա­կը օպ­տի­կա­կան նշա­նո­ցով հետ­ևում էր նրան: Հե­տո թում­բը: Աջ ու ձա­խը:

-Չկ­րա­կես հան­կարծ,- գո­ռաց Թան­գը:
Նա­հան­ջող զոր­քը նույն բե­ռով քայ­լում էր: Ոչ ոք չգի­տի՝ լսե՞լ են նրանք կրա­կո­ցը, թե՞ չէ: Ներ­սոն ու է­լի եր­կու հո­գի ըն­դա­ռաջ էին գա­լիս, որ ան­փորձ, տե­ղան­քին ան­ծա­նոթ մոբն ու կա­մա­վոր­նե­րը չմո­լոր­վեն: Դեռ չեն հա­սել:
Կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րին կո­չու­մի բարձ­րա­ցում է սպասվում՝ պար­տութ­յու­նից հե­տո. չնա­յած՝ օ­պե­րա­տոր Սու­րոն հա­մոզ­ված է, որ ո՛չ ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հաղ­թա­նակն էր հաղ­թա­նակ, ո՛չ էլ երկ­րոր­դի պար­տութ­յունն է պար­տութ­յուն: Մենք ապ­րել ու շա­րու­նա­կում ենք ապ­րել միան­վագ տրվող բազ­մա­զա­վակ ստի մեջ:
Փետր­վա­րի 17-ից հե­տո Մե­նակն արթ­նա­ցավ՝ կի­սատ թող­նե­լով իր բո­լոր ե­րազ­նե­րը:
Երկն­քից սեր էր թափ­վում՝ ինք­նա­ջինջ նա­մակ­նե­րի նման. ով հասց­րեց՝ կար­դաց: Վա­ռա­րա­նի ծուխն ա­րա­գաց­նում էր նա­մակ­նե­րի մա­հը: Ոչ ոք եր­ջա­նիկ չէր: Ոչ ոք դժբախտ չէր: Ա­մեն ինչ պաղ ու հան­դարտ, հան­գիստ ու ան­շարժ էր: Հաղ­թողն ու պարտ­վո­ղը չեն գի­տակ­ցել ի­րա­կան կո­րուս­տը: Եր­կուս­տեք կո­րուստ­նե­րը: Տ­ղե՞ր­քը: Զոհ­ված տղե՞ր­քը: Չէ. միակ գտնող­նե­րը նրանք են:

-Հի­շո՞ւմ ես, Սերս, տա­րի­ներ, շատ տա­րի­ներ ա­ռաջ քեզ ա­սա­ցի՝ չեմ ու­զում կորց­նել քեզ:

-Հի­շում եմ:

-Հի­շո՞ւմ ես՝ ինչ պա­տաս­խա­նե­ցիր:

-Չէ, կյանք:

-Դու ինձ չես գտել, ո՞նց կա­րող ես կորց­նել:

-Ե՞ս եմ ա­սել:

-Դու: Քո սպի­տակ ակ­նագն­դե­րի մեջ խրված սև բ­բե­րով:
Մե­նա­կը խառ­նեց շախ­մա­տի քա­րե­րը: Մանր են: Կո­պիտ թա­թե­րի մեջ ա­ռավ: Եր­կու բուռ: Սև ու սպի­տակ բբեր:

-Շախ­մատն իմ ա­ռա­ջին սերն է:

-Գ­նա սի­րուդ ետ­ևից:

-Չէ: Ար­դեն սխալ կա: Այ­սինքն՝ սխա­լը բա­ռի կի­րա­ռումն էր:

-Չեմ հաս­կա­նում:

-Ես էլ:
Մ­նաս բա­րով, իմ վա­ղե­մի սեր: Ծ­նունդդ շնոր­հա­վոր,- Մե­նա­կը ջնջեց հե­ռա­խո­սից իր վա­ղե­մի սի­րուն՝ chess.com-ի փո­խա­րեն:
Շա­րու­նա­կեց մնալ Մեն Մե­նակ:

***

Իր ա­ռա­ջին սի­րուն Մե­նակն ա­մե­նա­մա­քուր սի­րով է տան­ջել: Դա­սա­վո­րում էր խա­ղա­քա­րե­րը, եր­կար նա­յում, ուղ­ղում մի­լի­մետր հա­մա­չա­փութ­յամբ ու ար­գե­լում որ­ևէ մե­կին դիպ­չել՝ եղ­բո­րը, քրո­ջը, ըն­կեր­նե­րին, հո­րը: Կա­րող էին վերց­նել ա­մեն ինչ, ինչ ու­ներ, բա­ցի շախ­մա­տից: Շախ­մա­տը Մե­նա­կի կիրքն էր, զզվե­լի կիր­քը, աստ­վա­ծա­յին կիր­քը, ո­րի պոռթ­կում­նե­րից հրաշք­ներ են ծնվել ու մո­ռաց­վել՝ երկն­քից թափ­վող սի­րո նման: Չ­կար վա­վե­րագրող: Չէ՛, կար վա­վե­րագ­րող, չկար վա­վե­րա­գրու­մը: Այդ տա­րի­նե­րի­ն­ էր թե ա­վե­լի հե­տո, Մե­նա­կը հայտն­վեց հա­մա­կար­գա­յին ցուգց­վանգ­նե­րի մեջ: Բազ­միցս: Ով, երբ, ոնց պի­տի նրան մղեր ոչ-ո­քիի հա­մոզ­մուն­քից դե­պի հաղ­թա­նակ: Նա նախ հաղ­թում էր հեշ­տութ­յամբ իր բո­լոր հաս­ա­կա­կից­նե­րին: Ժա­մե­րով նա­յում էր բո­լոր այն պար­տիա­նե­րը, ո­րոնք խա­ղաց­վում էին ա­ռա­ջին հետ­պա­տե­րազմ­յա հաղ­թա­նա­կի թմրութ­յան մեջ: Հար­ևան որ­սորդ Հ­րա­չը հա­մոզ­ված էր, որ Մե­նը մտքում վեր­լու­ծում է բո­լոր պար­տիա­նե­րը, ո­րոնք խա­ղում էին Գա­գի­կը, Գառ­նի­կը, Սե­րո­բը, Հո­վի­կը, Վա­հի­կը, Ալ­բեր­տը: Սա գյու­ղի շախ­մա­տա­յին թի­մի կո­րիզն էր, բո­լո­րն­ էլ Մե­նա­կի հո­պար­ներն էին:-Գա­գի­կը հե­րըս ա:

-Գի­տեմ:

-Բա գրել ես՝ բո­լո­րը Մե­նա­կի հո­պար­ներն են:

-Բայց հե­տո գրել էի՝ նե­րառ­յալ հայ­րը:

-Բայց հե­տո ջնջե­ցիր գրածդ նե­րառ­յալ հայ­րը:

-Հա:

-Խի՞:

-Որ էս դիա­լո­գը գրեի:

-Գիժ ե՞ս դու, ախ­պերս:

-Չէ: Պար­զա­պես գիրք եմ գրում:

-Ներ­սո­յի ա­սա­ծը չմո­ռա­նաս:

-Ո՞­րը: Ֆիլմ նկա­րե­՞­լը:

-Չէ:

-Բա՞:

-Ճիշ­տը պատ­մե­լը:

-Չեմ մո­ռա­նա:

-Դե կպի գոր­ծե­րիդ:
Այս անս­պա­սե­լի երկ­խո­սութ­յու­նից ա­ռաջ գրված հի­շո­ղութ­յուն­նե­րը սկզբնա­խա­ղի ծու­ղակ­նե­րի պես հայտ­նի, բայց անս­պա­սե­լի հայտ­նութ­յուն­նե­րով կլա­նում էին Մե­նա­կին, երբ նա խմում էր հար­բե­լու չափ ու հեր­քում ներ­կան: Եվ այդ օ­րը, 2016 թվա­կա­նի ապ­րի­լի 2-ից ու­ղիղ հինգ տա­րի հե­տո, վերց­րեց հե­ռա­խո­սը, հա­վա­քեց մուտ­քի բա­նա­լի թի­վը ու շաղ­ված աչ­քե­րով, ժա­մա­նա­կի ըն­կա­լու­մը ջնջված, մատ­նե­րի դան­դաղ ու ան­կա­նոն ստեղ­նա­հար­մամբ, մար­տահ­րա­վեր նե­տեց աշ­խար­հին: Chess.com-ն­ էր էդ­պի­սին. խաղ պա­տա­հա­կա­նութ­յան սկզբուն­քով, 1/1, պուլ­յա, բուլ­լետ, գնդակ: Ա­մեն ան­գամ խա­ղի այս տար­բե­րակն ընտ­րե­լով, ո­րի տար­բե­րան­շա­նին կրակ­ված փամ­փուշ­տի գնդակ էր, Մե­նա­կը հի­շում էր գլխա­վեր­ևով ան­ցած կրա­կոցն ու են­թա­գի­տակ­ցո­րեն կամ չգի­տեմ ոնց փոր­ձում վրեժ լու­ծել, կրա­կել իր բա­ժին գնդա­կը: Սա­կայն էս ան­գամ նա կեր­պա­րա­նա­փոխ­վել էր. խա­ղում էր՝ ինչ­պես չի կա­րե­լի շախ­մատ խա­ղալ տրա­մա­բա­նութ­յամբ. նախ հենց սկզբնա­խա­ղում գրո­հի նե­տեց միայն զին­վոր­նե­րին, ո­րոնք, բնա­կա­նա­բար, ա­ռանց ծանր ու թեթև ֆի­գուր­նե­րի պաշտ­պա­նութ­յան ոչն­չաց­վե­ցին պար­զա­պես, ա­ռանց որ­ևէ տա­րած­քա­յին, ո­րա­կա­կան, տեմ­պա­յին կամ կոմ­բի­նա­ցիոն արդ­յուն­քի. հաս­կա­նա­լի է, որ պար­տութ­յու­նը լի­նում էր ժա­մա­նա­կից շուտ: Լի­նում էին պար­տիա­ներ, երբ Մե­նա­կը անտ­րա­մա­բա­նա­կան հրա­մա­նով ա­ռաջ էր նե­տում իր սպա­յա­կան կազ­մը, ծանր հրե­տա­նին՝ կող­քին պա­հե­լով միայն թա­գու­հուն. Մե­նա­կը նա­յում էր էկ­րա­նին ու հրճվում, ա­սես իր ծաղ­րը, որն ար­տա­հայտ­վում էր հա­տուկ պարտ­վե­լով, ինչ-որ թե­րա­պիա լի­ներ, ցա­ված հո­գու մխի­թա­րանք, այս­պես կոչ­ված: Դժ­վա­րութ­յամբ վաս­տա­կած ռեյ­տին­գա­յին միա­վոր­նե­րը փո­շիա­նում էին րո­պե­նե­րի ըն­թաց­քում, քա­նի որ խա­ղը շատ ա­րագ էր ու կար­ճատև. օ­րի­նակ, քայլ ա­նե­լիս, երբ մի վայրկ­յան ա­վե­լա­նում էր, Մե­նա­կը հա­մե­մա­տում էր դա հեր­թա­կան պայթ­յու­նից հե­տո ողջ մնա­լու հետ, ու ո­չինչ չէր զգում: Եվ­րա­միութ­յան հետ ստո­րագր­ված Խո­րը, հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նագ­րի պես խո­րը, հա­մա­պար­փակ դա­տար­կութ­յուն ու ան­տար­բե­րութ­յուն էր միայն ներ­սում: Շախ­մա­տը, ո­րը Ա­րոն­յան Լ­ևի թարգ­մա­նութ­յամբ նշա­նա­կում է Մահ-­Մատ Ար­քա­յին- Շախ/հ/, դար­ձավ Մե­նա­կի ինք­նութ­յան ուղ­ղա­կի ար­տա­հայ­տումն ու նկա­րա­գի­րը: Երբ նա սա հաս­կա­ցավ, մտա­ծեց մի քիչ: Մի քիչ էլ: Ու ո­րո­շեց թող­նել խմե­լը: Թո­ղեց:

***

Շախ՝ մատ: Շախ՝ մատ: Շախ, շախ, շախ, շախ՝ մատ: Մահ ար­քա­յին: Մահ ար­քա­յին: Շախ­մատ: Շախ­մատ: Շախ­մատ: Ոչ-ո­քի: Շախ: Շախ: Ոչ-ո­քի: Շախ: Քայլ: Շախ: Փա­խուստ: Պատ: Շախ: Դիր­քը լավն է: Շախ: Ժա­մա­նակ չկա: Շախ: Ո­րա­կի ա­ռա­վե­լութ­յուն: Շախ: Դիր­քա­յին ա­ռա­վե­լութ­յուն: Շախ: Ժա­մա­նակն ա­վարտ­վում է: Շախ: Եր­կար ես մտա­ծում: Շախ: Ն­յու­թա­կան ա­ռա­վե­լութ­յուն: Շախ: Դ­րո­շակ: Ա­րա­գաց­րու: Շախ: Շախ: Շախ: Հա­վեր­ժա­կան շախ: Այ­լընտ­րանք չկա, սերս. մենք ան­մահ չենք:

***

Հու­լի­սի 5-ին Տիգ­րան Պետ­րոս­յա­նի ան­վան շախ­մա­տի տուն հա­սավ 44 հա­մա­րի ավ­տո­բու­սով, Գա­րե­գին Նժ­դեհ փո­ղո­ցից, որ­տեղ ար­վես­տա­նոցն է, ո­րում՝ հսկա քա­րեր, ո­րոնք տաշ­վե­լով՝ դառ­նում էին խաչ­քար, տա­պա­նա­գիրք, առ­յուծ, հայ­դուկ, հրեշ­տակ ու խո­յակ։
Խո­յակ դար­ձող երկ­մետ­րա­նոց քա­րի վրա­յից գլխի­վայր գա­հա­վի­ժե­լուց հե­տո Մե­նա­կը փոխ­վել է. աչ­քերն ա­նընդ­հատ հոգ­նած են, գլխա­ցա­վեր ու­նի, բա­ցա­կա է։ Ան­գամ բուժզնն­ման չգնաց։ Խոր­հուրդ էին տա­լիս նկա­րել գլու­խը՝ հաս­կա­նա­լու հա­մար ինչ է կա­տար­վել ներ­սում, բայց Մե­նա­կը ա­սում էր՝ չէ, մեկ ա, չեք հաս­կա­նա։ Փո­խա­րե­նը գոպ­րոն ամ­րաց­րեց ճա­կա­տին՝ որ­պես եր­րորդ աչք, ու սկսեց նկա­րել ա­մենն, ինչ ապ­րում էր։
Մր­ցա­շա­րը շու­տով կսկսվի։ Մե­նա­կը, կանգ­նած շախ­մա­տի աշ­խար­հի 9-րդ չեմ­պիո­նի ար­ձա­նի դի­մաց, ծխում էր։ Մի ա­միս ա­ռաջ, հու­նի­սի 1-ին, հենց էս­տեղ, դրսում, Ա­րոն­յան Լ­ևո­նի հետ սկսեց իր կյան­քի հեր­թա­կան էքս­պե­րի­մեն­տը։-Ա­րոն­յա­նի՞։

-Հա։

-Գիժ ե՞ս դու, ախ­պերս։

-Չէ։ Պար­զա­պես ֆիլմ եմ նկա­րում։

-Ներ­սո­յի ա­սա­ծը չմո­ռա­նաս։

-Չէ։

-Դեբ­յուտ՝ սկզբնա­խաղ, միտ­տենշ­պիլ՝ միջ­նա­խաղ, էնդշ­պիլ՝ վերջ­նա­խաղ,- ուժեղ հե­ռա­ցո­ղի պինդ աչ­քե­րով բա­ցատ­րեց Ա­րոն­յան Լ­ևը՝ Պետ­րոս­յան Տիգ­րա­նի բրոն­զե ժպի­տի մրցա­վա­րութ­յամբ,- e2-e4:
Էքս­պե­րի­մեն­տը սկսե­լուց յոթ օր անց Մե­նա­կը ըն­կավ քա­րից. մ­թագ­նեց ու­ղե­ղը, քնեց, արթ­նա­ցավ. միտքն էր ցա­վում, ծունկն ու քուն­քոսկ­րը։ Վի­զը չկոտր­վեց:
Քա­րից ընկ­նե­լուց ի­նն­ օր անց մաս­նակ­ցեց իր կյան­քի ա­ռա­ջին մրցա­շա­րին՝ նվիր­ված Տիգ­րան Պետ­րոս­յա­նի ծննդյան օր­վան: Ու հաղ­թեց ա­ռա­ջին պար­տիան: Հե­տո հաս­կա­ցավ, որ հա­ջոր­դող պար­տութ­յուն­նե­րը ա­ռա­ջին հաղ­թա­նա­կին կառ­չած մնա­լու պատ­ճա­ռով էին։

-Խա­ղից ա­ռաջ պի­տի մո­ռա­նաս նախ­կին, ա­վարտ­ված պար­տիան՝ ան­կախ ել­քից, որ կա­րո­ղա­նաս հաղ­թել հի­մա,- ա­ռա­ջին դա­սի ժա­մա­նակ բա­ցատ­րում էր Լ­ևը։ Սահ­մա­նադ­րութ­յա­նը նվիր­ված մրցա­շա­րը սկսված է: Չի կա­րո­ղա­նում կենտ­րո­նա­նալ: Պար­տութ­յուն: Պար­տութ­յուն: Պար­տութ­յուն: Պար­տութ­յուն: Պար­տութ­յուն: Bye: Տխ­րում է, որ ա­ռանց խա­ղի միա­վոր է վաս­տա­կում, փոր­ձում է հաս­կա­նալ ի­րեն, իր հեր­թա­կան մե­նա­կութ­յու­նը։ Քու­նը տա­նում է, ու ձգտում չհիաս­թափ­վել իր ա­ռա­ջին, վա­ղե­մի ու միակ սի­րուց։

***

Ե­րեկ, հու­լի­սի 5-ին, Շախ­մա­տի տա­նը, 8-ամ­յա Գաբ­րիե­լան ոչ-ո­քիից հե­տո Մե­նա­կին խոր­հուրդ տվեց ու­ժե­ղա­նալ, իսկ Վա­րազ­դա­տը, 22 տա­րե­կան՝ որն է Շախ­մա­տի մայր օ­րեն­քը հար­ցին պա­տաս­խա­նեց.-Սե­րը։
Այ­սօր, Շախ­մա­տի ա­կա­դե­միա­յում նույն ա­ռի­թով շա­րու­նակ­վող մրցա­շա­րից ա­ռաջ, Մե­նա­կը քայ­լում էր ու դի­մում Հո­րը՝ Կաղ Վ­կա­յի նման.

-Հայր, թող քո կամ­քը լի­նի։
Քայ­լում էր ու մտա­ծում՝ կա­րո՞ղ է ին­քը զգալ ի­րեն որ­պես հաղ­թող, ու շա­րու­նա­կում լո­ղալ հաղ­թող և պարտ­վող լի­նե­լու ջրբա­ժա­նում։ Մր­ցա­շա­րից ա­ռաջ Վա­րազ­դատ Համ­բար­ձում­յա­նը զան­գեց, որ ա­սի՝ ա­պեր, Աստ­ված մար­դու կա­րոտ է. հնա­րա­վոր չի՞ մտնել Աստ­ծո տուն՝ որ­պես մարդ, կամ մտնել ու խնդրել մարդ դառ­նալ։ Այս հար­ցի պա­տաս­խա­նը փնտրե­լով՝ Մե­նա­կը սկսեց մրցա­շարն ու ա­ռա­ջին չորս տու­րե­րում պարտ­վեց։ Զ­րո միա­վոր։ Երբ փա­կեց եր­րորդ աչ­քը, հանգս­տի հա­մար, պարզ­վեց ինքն էլ է հանգս­տի՝ bye։ Այ­սինքն՝ չես խա­ղում, բայց մեկ միա­վոր ու­նես։ Մե­նա­կը չգի­տի՝ ու­րա­խա­նա, թե տխրի։ Հի­մա սա ի՞նչ է, հաղ­թա­նա՞կ, թե՞ պար­տութ­յուն:
Bye-ից հե­տո Մե­նա­կը եր­կու ա­նընդ­մեջ հաղ­թա­նակ տա­րավ։

***

Ա­րոն­յան Լ­ևի հետ WhatsApp-ով 17 րո­պե 44 վայրկ­յան խո­սե­լուց հե­տո Մե­նակն ան­ջա­տեց հե­ռա­խոսն ու գնաց խո­յա­կի մոտ։ Հաս­կա­զարդ հսկա է ե­ղել նրա բնօ­րի­նակ նախ­նին, ո­րի հե­ռա­վոր նմա­նութ­յամբ այժմ ար­վես­տա­նո­ցում, երբ բո­լո­րը գնա­ցել են, Մե­նա­կը փո­րագ­րում է հեր­թա­կան սե­պա­ձև տաշ­ված­քով հաս­կը։ Շախ­մա­տի վե­րարթ­նա­ցու­մից հե­տո ա­մենն, ինչ կա­տար­վում էր Մե­նա­կի ներ­սում ու դրսում, կամ հեր­թա­կան քայլն էր, կամ հեր­թա­կան քայ­լին նա­խոր­դող հաշ­վար­կը, կամ հա­ջոր­դող կան­խա­տե­սում-վեր­լու­ծութ­յու­նը։-Լև, շախ­մա­տը իմ ա­ռա­ջին ու թե­րևս միակ խաղն է ե­ղել, ո­րը… գի­տես, ես ա­վե­լի շուտ սո­վո­րել եմ բա­ռե­րը գրել զին­վո­րով ու ար­քա­յով, քան գրի­չով։
Լ­ևը ժպտաց բաց ու ան­կեղծ. կախ անկյուն­նե­րով բե­րա­նը, ա­մուր ծնո­տը ու սև բ­բե­րի խոր­քի սպի­տակ տխրութ­յու­նը նրա ան­ցած ճա­նա­պար­հի, տա­ռա­պանք­նե­րի, զո­հա­բե­րութ­յուն­նե­րի, սպառ­ված ժա­մա­նակ­նե­րի, ցուգց­վանգ­նե­րի, պար­տութ­յուն­նե­րի ու հաղ­թա­նակ­նե­րի ա­մե­նա­կեն­սա­գիրն են։

-Ցա­վը… այ­սինքն` չէ, ցա­վը չէ, կի­սա­տութ­յանս ան­հան­դուր­ժե­լիութ­յու­նը գու­ցե էն է, որ իմ ապ­րած ժա­մա­նակն ու մի­ջա­վայ­րը, իմ ապ­րած հոգսն ու թա­փա­ռու­մը, իմ վատ­նած ուժն ու կիր­քը չդարձ­րին ինձ էն հա­մար­ձա­կը, որ կխո­սեր իր սո­վո­րած ա­ռա­ջին լեզ­վով։ Ես ոչ թե նման­վե­ցի շատ ա­սե­լիք ու­նե­ցող կա­կա­զո­ղի, այլ՝ համր խե­լա­գա­րի, ո­րի ձեռ­քե­րը կտրվե­ցին պա­տե­րազ­մից հե­տո։
Լ­ևը էլ չէր ժպտում։ Հա­յացքն ու միտ­քը դի­պու­կա­հա­րի նշա­նո­ցի պես կենտ­րո­նաց­րել էր ար­քա­յի ծոծ­րա­կին։ Լուռ էր։

-Հի­մա, եղ­բայրս, ես ու­զում եմ գո­նե կա­կա­զել շախ­մա­տե­րեն։
Լ­ևը հա­յաց­քը բարձ­րաց­րեց. պա­տու­հա­նից դուրս հու­լիս­յան զով լու­սա­բա­ցի դեբ­յուտն է նա­խա­պատ­րաստ­վում։ Օվ­կիա­նո­սը վե­րա­դա­սա­վո­րում է խառ­նած մանր ա­լիք­նե­րը, ուղ­ղում կենտ­րո­նա­ցած խա­ղա­ղութ­յամբ՝ խոր­քում զսպե­լով գրո­հի կիր­քը։ Մե­նա­կը հի­մա իր երկ­րում էր, Լևն իր աշ­խար­հում, ո­րը վա­ղուց դուրս է ե­կել 64 վան­դակ­նե­րի սահ­ման­նե­րից, գրա­վել մո­լո­րա­կի հա­սա­րա­կա­ծա­յին ու մի­ջօ­րեա­կան գծե­րի քա­ռանկ­յուն­նե­րը։
Լ­ևը շրջա­պատ­ված է վատ քո­ղարկ­ված ծու­ղա­կի պես քծնան­քով, երբ հաղ­թող է, ու վատ քո­ղարկ­ված ծու­ղա­կի պես բամ­բա­սան­քով, երբ…
Լ­ևը ժպտաց ե­րե­խա­յի նման։
Լևն ու­նի պաշտ­պա­նութ­յան մի տար­բե­րակ միայն՝ դեբ­յու­տից մինչ էնդշ­պիլ, ո­րի հա­կա­խա­ղը չկա։
Լևն ու­նի հար­ձակ­ման մի տար­բե­րակ միայն՝ դեբ­յու­տից մինչ էնդշ­պիլ, ո­րից պաշտ­պա­նութ­յուն չկա։
Եր­կու սկզբնա­խաղն էլ նույն ան­վա­նումն ու­նեն, ու նրա բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րը սար­սա­փել են դրա­նից։
Ա­նու­նը։ Չ­կա աշ­խար­հում մի մարդ, որ չի­մա­նա ա­նու­նը, ու օ­րը գո­նե 44 ան­գամ չբարձ­րա­ձայ­նի այն բա­ռը, ո­րով սկսվում ու ա­վարտ­վում ու սկսվում է ան­հաղ­թա­հա­րե­լին:
Լ­ևը ժպտաց ե­րե­խա­յի նման:
Լ­ևը Մե­նակ է:
Մեն Մե­նակ:
Մե­նակ է բո­լոր խա­ղե­րի ու մրցա­շա­րե­րի ժա­մա­նակ:

-Ես ու­զում եմ կա­կա­զել… գո­նե կա­կա­զել շախ­մա­տե­րեն…,- լսվեց Եր­ևա­նի ար­վար­ձան­նե­րից մե­կում թաքն­ված, քա­րա­ռատ, փո­շոտ ար­վես­տա­նո­ցի անկ­յու­նից, ար­տագր­վող խո­յա­կին փո­րագր­վող հաս­կա­նախ­շե­րի ա­րան­քից, մուր­ճի ու հա­տի­չի կտկտոց­նե­րով հե­ռագր­ված՝ Մոր­զեի այ­բու­բե­նի պես:
Լևն, ի­հար­կե, կա­րող էր եղ­բայ­րա­կան հեգ­նան­քով պա­տաս­խա­նել.

-Դու կա­րո՛ղ ես կա­կա­զել, այ­սինքն՝ ի՞նչ կա­կազ. դու կա­րող ես խո­սե՛լ շախ­մա­տե­րեն, եր­գե՛լ, պոեմ ու վեպ գրել, նա­խընտ­րա­կան ու հե­տընտ­րա­կան, հայ­րե­նի­քի փրկութ­յան ու բյու­ջեի գե­րա­կա­տար­ման ծրա­գիր ու նոր սահ­մա­նադ­րութ­յուն գրել շախ­մա­տե­րեն…
Սա­կայն Լ­ևը մե­նակ է. հա­կա­ռա­կորդ ար­քա­յի ու թա­գու­հու դի­մաց կանգ­նած՝ չհանձն­վող ար­քա­յի նման:

-Շախ­մա­տի լեզ­վով՝ դու, ինչ խոսք, կա­րող ես ա­ղո­թել նույ­նիսկ, բա­նակ­ներ ղե­կա­վա­րել ու երկր­ներ, կա­րող ես, եղ­բայր, ե­թե…
Լ­ևը Մե­նակ է. հա­կա­ռա­կոր­դի՝ a1 դաշ­տում կանգ­նած թա­գու­հու, c3-ում կանգ­նած ար­քա­յի ու h7-ում կանգ­նած իր զին­վո­րի պես…
Դու կա­րող ես, ե­թե…
Դու կա­րող ես, ե­թե…
Դու կա­րող ես:
Այս­քանն ա­սե­լու, ա­վե­լի ճիշտ՝ լռե­լու փո­խա­րեն Լ­ևը ցած­րա­ձայ­նեց օվ­կիա­նո­սին.

-Ար­քա e1 x e8:
Նո­րից ժպտաց՝ դեռ չծնված ե­րե­խա­յի նման ու գրկեց իր վա­ղե­մի ու միակ սի­րուն:

***

-Ար­քա e1 x e8-ը անհ­նար է՝ շախ­մա­տի կա­նոն­նե­րով. սա նշա­նա­կում է, որ սպի­տակ ար­քան խա­ղի ա­ռա­ջին իսկ քայ­լով հար­վա­ծում է սև­ ար­քա­յին՝ ա­ռանց շախ և մատ հայ­տա­րա­րե­լու: Սա այն անհ­նա­րին քայլն է, ո­րը դա­րեր ա­ռաջ ե­ղել է պա­տե­րազ­մի ա­մե­նաազ­նիվ ու ար­դար հան­գու­ցա­լու­ծու­մը՝ ա­ռանց ան­մեղ, ա­նի­մաստ զո­հե­րի: Նույն՝ Հայկ նա­հա­պե­տի ժպի­տը ժպտա­լով՝ Մե­նա­կը գնաց քնե­լու:

07.լ.08.07.2021 թ. Եր­ևան

Leave A Comment