­­­Մեկ­նար­կը տրվում է ա­ռաս­տա­ղից մահ­վան պա­րա­նի փո­խա­րեն կախ­ված փո­շոտ լամ­պի ա­ղոտ լույ­սով: Եր­կար ո­րո­նում­նե­րից հե­տո ուր­վագծ­վում է սե­ղա­նի առջև նստած ա­կա­նա­տե­սի ստվե­րը: ­Նա ա­ռանց ա­ռար­կե­լու լռում է, ինչ­–որ ա­նէ տագ­նապ հե­տապն­դում է սկզբնա­վոր­ված մտքե­րին՝ քնած ու չծա­գած, ո­րոնք դեռ ճա­նա­պարհ ու­նեին անց­նե­լու նախ­քան շուր­թե­րի մի­ջո­ցով ի­րա­կա­նութ­յուն դառ­նա­լը: Ի­րա­կա­նութ­յունն ու ճշմար­տութ­յու­նը չէին գրա­վում ա­կա­նա­տե­սին: Ն­րան հե­տաքրք­րում էին իս­կութ­յան բարձ­րա­ձայն­ման ի­րա­րա­մերժ դրդա­պատ­ճառ­նե­րը: ­Նա նա­խընտ­րում էր նետ­վել ժա­մա­նա­կի և ­տե­ղան­քի ի­մա­ցութ­յան ո­լո­րա­նը, որ հան­գեց­նում էր ի­րա­կա­նութ­յան խճա­պատ­կե­րի ամ­բող­ջաց­մա­նը:
­Հե­ռու չէ հօ­գուտ ար­դա­րութ­յան վճիռ կա­յաց­նե­լու պա­հը, և, որ­պես նա­խազ­գու­շա­ցում՝ կա­տար­վե­լիք ի­րա­դար­ձութ­յան ա­կա­նա­տե­սը զբա­ղեց­նում է իր տե­ղը, ու մինչ «հյու­րը» կգա, ծա­նո­թա­նում թեր­թի լրա­հո­սին: Լ­րագ­րող­նե­րը քա­ջա­տեղ­յակ էին դեպ­քի սար­սա­փազ­դու ման­րա­մաս­նե­րին, սա­կայն ան­պա­տեհ ժա­մա­նակ էին սրտաճմ­լիկ հոդ­ված հրա­պա­րա­կել՝ հույ­սով ջրի ե­րես հա­նել ճշմար­տութ­յու­նը: ­Հա­յաց­քը թեր­թից բարձ­րաց­նե­լով՝ ա­կա­նա­տե­սը թվար­կում է ամ­փոփ խո­հե­րը՝ կնոջ հույ­զե­րի ան­հա­վա­սա­րակ­շիռ բաշ­խում, կես­գի­շեր, մթութ­յամբ քո­ղարկ­ված ծփա­ցող լճի հան­ցանք:
Վս­տահ քայ­լե­րով ներս է մտնում տղա­մար­դը, նա նստում է սեն­յա­կի կետ­րո­նում լքված շար­ժա­թո­ռին, Տ­ղա­մարդն ու ա­կա­նա­տե­սը միմ­յանց նա­յում են ո­խե­րիմ հա­կա­ռա­կորդ­նե­րի նման, սա­կայն ա­կա­նա­տե­սի հա­յաց­քում հան­կար­ծա­կի բո­ցա­վառ­վում է կա­րեկ­ցան­քի կայ­ծը: Տ­ղա­մար­դը բարձր-բարձր քրքջում է: Ա­կա­նա­տե­սը կրկնօ­րի­նա­կում է ծի­ծաղն ա­ռա­վել բարձր ձայ­նով և ­շա­րու­նա­կում կար­դալ օ­րա­թեր­թը՝ հորդ անձրև էր տե­ղում, մար­դիկ հե­ռա­ցել էին ա­փից դե­պի փայ­տա­ծածկ տնակ­նե­րը: Անձրևից լճի մա­կար­դա­կը բարձ­րա­ցել էր ու ծած­կել ե­րե­խա­նե­րի պատ­րաս­տած ա­վա­զե պատ­նեշ­նե­րը, ո­ղո­ղել մեր­ձա­կա տա­րածք­նե­րը: Եվ ա­հա այդ օ­րը հրե­շա­վոր սպա­նութ­յուն է տե­ղի ու­նե­նում, խեղդ­վում է դե­ռա­տի մի կին: ­Հան­ցա­գոր­ծը հե­տապն­դել և ­դա­րա­նա­կա­լել է զո­հին՝ հար­մար պա­հի կտրող գոր­ծի­քով հար­ված հասց­նե­լու: ­Նա ա­զա­տութ­յան մեջ է, ու յու­րաքանչ­յուր կին վա­խե­նում է, որ հա­ջորդ զո­հը հենց ինքն է լի­նե­լու: ­Մենք բո­լորս գի­տենք, որ կի­նը մա­հա­ցել է, սա­կայն ես հարց­նում եմ՝ ին­չո՞ւ: ­Հա­վե­լել էր հոդ­վա­ծա­գի­րը:
«Ին­չու­ն» ա­կա­նա­տե­սին նոր խորհր­դա­ծութ­յուն­նե­րի տե­ղիք տվեց: ­Նա հա­զաց, վա­ռեց սե­ղա­նին դրված մո­մը, ա­սես լամ­պի լույ­սը չէր բա­վա­կա­նաց­նում տես­նել տղա­մար­դուն: ­Փոր­ձեց կռա­հել տղմար­դու ակն­կա­լիք­ներն ի­րե­նից, զուր ջան­քե­րից հե­տո խո­սեց մտքում՝ ե­րե­կո­յան ուժ­գին քա­մի­նե­րից տան ծած­կը սկսում է ցնցվել, և ­կինս հա­ճախ պնդում է՝ տա­նի­քը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի: Ես ա­մեն օր հետ­ևում եմ տղա­մարդ­կանց և ­կա­նանց մուտ­քը լճափ: ­Կի­սա­մերկ կա­նայք փայ­լում են մար­մին­նե­րի թար­մութ­յամբ, և­ ես բաց պատշ­գամ­բից վա­յե­լում եմ ե­րի­տա­սարդ­նե­րի ողջ գե­ղեց­կութ­յու­նը: ­Նա դե­ռա­տի կին էր, ե­թե ողջ լի­ներ, իր փար­թամ կազմ­ված­քով կհա­մալ­րեր նրանց շար­քե­րը: Ես հա­մոզ­ված չեմ՝ նա նախ­կի­նում ապ­րել է: ­Գու­ցե ծնվել է մա­հա­ցած, ա­մեն դեպ­քում նա ինձ հետ է ինչ­պես նախ­կի­նում: Ես վա­ղուց եմ ճա­նա­չել կնո­ջը, զգում եմ նրա ա­ռօր­յա ներ­կա­յութ­յու­նը: ­Կի­նը չի մա­հա­ցել, նրան սպա­նել են: «Ես հան­դի­պել եմ նրան տնտե­սա­կան խա­նու­թում, բար­ևե­ցի, հարց­րի՝ ինչ­պե՞ս­ ե­ս»: ­Պա­տաս­խա­նեց՝ «Շ­նոր­հա­կալ եմ, վեր­ջին ժա­մա­նակ­ներս սուր գլխա­ցա­վեր ու­նեմ, թվում է՝ շուրջս ա­մեն ինչ պտտվում է ժա­մա­ցույ­ցի հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ, ու­զում եմ գնալ լճափ՝ ան­դորր գտնե­լո­ւ»: Ես փնտրում էի ա­նե­լա­նե­լի վի­ճա­կից դուրս գա­լու ել­քը, ու­զում էի լքել հան­ցան­քի վայ­րը, քա­նի դեռ ոչ ոք չէր նկա­տել ինձ: ­Վա­զում էի, ոտ­քերս խրվում էին ա­վա­զի մեջ: ­Կանգ ա­ռա շնչա­ռութ­յունս կար­գա­վո­րե­լու: Իմ առջև վեր էր խո­յա­ցել բարձր ա­տամ­նա­վոր աշ­տա­րա­կը: ­Վեր­ևում կանգ­նած հսկի­չը, աչ­քե­րը կկո­ցած, նա­յում էր հե­ռուն, ե­թե որ­ևէ մե­կը մո­տե­նար, նա կխփեր կոչ­նա­կը ի լուր բո­լո­րի: Ես գտա վկա­նե­րից ա­զատ­վե­լու ել­քը: ­Վերց­րի բահն ու սկսե­ցի փո­րել մինչև խո­նավ ա­վա­զա­հա­տիկ­նե­րի հայտն­վե­լը: ­Փուխր աշ­տա­րա­կը ճեղք­վածք­ներ տվեց: Հս­կիչն ըն­կավ փլվող աշ­տա­րա­կի ա­վա­զի շեր­տե­րի տակ: ­Նա չէր կա­րող գա­յատ­ևել ստո­րո­տում, ո­րով­հետև իր աշ­խա­տան­քը բար­ձուն­քում գտնվելն էր ու հե­ռուն նա­յե­լը, թեև միշտ պնդում էր հա­կա­ռա­կը: ­Հի­մա ոս­տի­կա­նը, նստած շար­ժա­թո­ռին, բջջա­յին հե­ռա­խո­սով պա­տաս­խա­նում է վե­րա­դա­սի հար­ցե­րին, ո­րով­հետև նա է հսկում այս հար­ցաքն­նութ­յու­նը: Ոս­տի­կա­նի ծնկնե­րը ծան­րա­ցել են, դող է զգում: Ս­պա­նութ­յան բա­ցա­հայ­տու­մը ձա­խո­ղե­լու դեպ­քում կզրկվի աշ­խա­տան­քից: Իր գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում հան­դի­պած հեր­թա­կան սպա­նութ­յու­նը խորհր­դա­վոր շղար­շով է պատ­ված, և ­նա չի գի­տակ­ցում՝ ին­չու է կեն­սագ­րա­կան եզ­րեր փնտրում սպան­վո­ղի և­ իր միջև. նա կա­րեկ­ցում է մա­հա­ցած կնո­ջը: Օգ­նել գտնե­լու ճշմա­րիտ ու­ղին, քայլ առ քայլ կամ միան­գա­մից բա­ցա­հայ­տել հան­ցան­քը՝ նման թու­նե­լի մեջ հրա­վա­ռութ­յան փոր­ձի:
Ա­կա­նա­տեսն ա­ռա­ջար­կում էր դա­դա­րեց­նել ճշմար­տութ­յան ա­փի զննութ­յու­նը, քա­նի դեռ փո­րե­լուց չէր քրտնել վերջ­նա­կա­նա­պես, հա­կա­ռակ պա­րա­գա­յում ոս­տի­կա­նը ձեր­բա­կալ­վե­լու էր, տղա­մար­դու ա­զա­տութ­յու­նը ա­կա­նա­տե­սին էր պատ­կա­նում: ­Վեր­ջի­վեր­ջո սե­ղա­նին դրեց ոս­տի­կա­նի ձեռ­նաշղ­թա­նե­րը ու իբրև ա­վարտ՝ փչեց մո­մը՝ թույ­լատ­րե­լով մահ­վան ուր­վա­կա­նին թևա­ծել սեն­յա­կում:
Տ­ղա­մար­դը չա­րախն­դում էր, թերթ կար­դա­ցող ա­կա­նա­տե­սին նա­յե­լիս ա­փե­րը զար­կում էր միմ­յանց, ու ծա­փի ձայ­նե­րից կի­սա­դա­տարկ սեն­յակն ար­ձա­գան­քում էր: Գ­տել էր խճճված կծի­կի եզ­րա­թե­լը: ­Սեղմ ժամ­կե­տում սպա­նութ­յու­նը կբա­ցա­հայտ­վի, և ­գու­ցե տղա­մար­դու պաշ­տո­նը բարձ­րաց­նեն բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի հա­մար, ինչ­պես մի ան­գամ ակ­նար­կել էր վե­րա­դա­սը: ­Նոր փաս­տարկ­նե­րի բա­ցա­հայտ­ման հե­տաձ­գու­մը են­թադ­րում է սպա­նութ­յան կրկնութ­յուն: ­Քա­նի դեռ հան­ցան­քը բա­ցա­հայտ­ված չէ, տղա­մար­դը մե­ղա­վոր է, պարտ­քի զգա­ցու­մը ծան­րա­ցել է հո­գում: ­Նա նա­յում է փակ դռան ուղ­ղութ­յամբ և ­զար­մանք ապ­րում՝ ան­տար­բեր օր­վա ըն­թաց­քում ոչ ոք չէր խախ­տում լռութ­յու­նը: Տ­ղա­մար­դու հե­տաքրք­րութ­յու­նից վառ­վող աչ­քե­րում մթագ­նել էր հան­ցան­քի հի­շո­ղութ­յու­նը:
Ոչ՝ մտքում ա­ռար­կեց տղա­մար­դը: ­Ծեր ա­կա­նա­տե­սը չի գտել ել­քը: ­Նա միայն ցան­կա­նում է վե­րա­դառ­նալ տուն, ի­րեն սպա­սող կնոջ մոտ, ով, հա­վա­նա­բար, ան­հանգս­տա­նում է եր­կար ժա­մա­նակ ա­մուս­նուց տե­ղե­կութ­յուն չու­նե­նա­լու պատ­ճա­ռով: Ես սպա­սում եմ վե­րա­դա­սի հրա­հան­գին, թե ինչ­պես վար­վել այ­սու­հետ: ­Նա կպա­հան­ջի չո­րեք­թաթ քայ­լել սեն­յա­կում՝ նման խա­ղա­լիք շնի­կի, ում տե­րը հրա­մա­յել է ծած­կել ա­րարք­նե­րի հետ­քե­րը: ­Նա թույ­լա­տրում է տե­ղա­վոր­վել ճամպ­րու­կի մեջ, դուրս գալ կե­րակր­վե­լու ժա­մին և ­տաք կեր ու­տե­լուց հե­տո մոր­թին թափ տալ թան­կար­ժեք գոր­գի վրա՝ ջրի շի­թեր ցայ­տե­լով գոր­գի փա­փուկ խա­վին, սա­կայն զան­գը ու­շա­նում է, ինչ­պես միշտ…
Ուշ ե­րե­կո­յան մենք քայ­լում էինք լճա­փով, այլևս տեղ չու­նեինք գնա­լու, վե­րա­դար­ձի բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը փակ­վել էին: Լ­ճա­փը միակ վայրն էր, որ­տեղ կա­րե­լի էր ա­զա­տութ­յուն տալ միմ­յանց պատ­ճա­ռած դառ­նութ­յուն­նե­րին: ­Կինս ա­սաց, որ այս կերպ հնա­րա­վոր չէ շա­րու­նա­կել, հա­վա­քե­լու է ի­րե­րը և­ ան­վե­րա­դարձ հե­ռա­նա: Ես բա­ցատ­րութ­յուն­ներ էի պա­հան­ջում: Ին­չո՞ւ­ ա­մու­սին-ոս­տի­կա­նին փո­խել վե­րա­դա­սի հետ: Ին­չո՞ւ ­հենց նա: ­Վե­ճի թեժ պա­հին ես ձեռքս ըն­կած բա­հով հար­վա­ծե­ցի կնոջս: ­Հե­տո ցան­կա­նա­լով ա­զատ­վել նրա­նից՝ մար­մի­նը նե­տե­ցի լի­ճը: Ա­րագ նա­յե­ցի շուրջս՝ ստու­գե­լու՝ արդ­յոք ա­կա­նա­տես կա՞, և հե­ռա­ցա: ­Հի­մա ա­մեն գի­շեր նույն զգա­ցո­ղութ­յունն ու­նեմ, ե­զա­կի ցատ­կով աշ­տա­րա­կից գա­հա­վի­ժել եմ ցած: ­Կար­ծում էի՝ հսկում եմ կնոջս յու­րա­քանչ­յուր քայ­լը, հաշ­վար­կում վտան­գի հնա­րա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րը: ­Կանգ­նած եմ աշ­տա­րա­կի վեր­ևում ու նա­յում եմ հե­ռուն: ­Ձեռ­նաշղ­թա­ներն իմն են, հա­վա­նա­բար մո­ռա­ցել եմ դեպ­քի վայ­րում, սա­կայն հնա­րա­վոր չէ խլել ա­զա­տութ­յու­նը՝ այն, ինչ ինձ չի պատ­կա­նում:
Բջ­ջա­յի­նը զան­գում է: ­Վե­րա­դա­սի հե­ռա­խո­սա­հա­մարն է: Լս­վում է հան­դարտ խոր շնչա­ռութ­յուն: ­Հան­ցա­գոր­ծը բա­ցա­հայտ­ված է, գնա տուն: ­Քեզ հայտ­նի ճա­նա­պար­հով մտիր ննջա­սեն­յակ: Ատր­ճա­նակ կգտնես, գի­տես՝ ինչ ա­նել, մտքում ա­սում է վե­րա­դա­սը և­ ան­ջա­տում հե­ռա­խո­սը:
Լ­ռութ­յու­նից ա­հա­բեկ­ված ոս­տի­կա­նը շշնջում է՝ ջո՜ւր, և ­թու­լա­ցած ընկ­նում հա­տա­կին: Ա­կա­նա­տե­սը բարձ­րաց­նում է ոս­տի­կա­նին, շշով ջու­րը մո­տեց­նում շուր­թե­րին:
Ոս­տի­կա­նը վա­ղուց տա­նը չէր գի­շե­րել: ­Նա բա­ցում է դու­ռը ու մտնում ննջա­սեն­յակ: Ան­կող­նուն նստած է իր կի­նը, նա­յում է ա­մուս­նուն, ու շուր­թե­րին եր­ևում է խո­նավ ժպի­տը: ­Կող­քին դրված է ատր­ճա­նա­կը: Ոս­տի­կա­նը ան­շար­ժա­նում է, որ­պես­զի արթ­նա­նա, ցնցում է գլու­խը և ­չի էլ նկա­տում՝ ինչ­պես են քրտին­քի կա­թիլ­ներն ընկ­նում փա­փուկ գոր­գին:
­Մահ­վան զգա­ցու­մի կրկնութ­յամբ ոս­տի­կա­նի գի­տակ­ցութ­յու­նը կաս­կա­ծա­միտ ազ­դակ է հա­ղոր­դում՝ ե­րախ­տա­պարտ լի­նել վե­րա­դա­սին կնո­ջը տղա­մար­դուն վե­րա­դարձ­նե­լու հա­մար:


­Հու­լիս 2021 թ.

Leave A Comment