Արթ­նաց­րու ինձ, մա՛մ։
­Դա­սից չե՞մ ու­շա­նում։
­Գո­նե մեջքս թաց չի՞։
­Բա… նա­խա­ճա՞շս։
Արթ­նաց­րու ինձ, մամ…
­Վիզ ծռե­ցիր, որ սո­խա­կը բա­լիդ հա­մար տա­ղե­րով քուն բե­րի, բայց բա­զեն բե­րեց ու չտա­րավ։
«­Թող որսդ, ա­րի, քա­ջա­սիրտ բա­զե,
­Քո եր­գը գու­ցե իմ որ­դին կու­զե,
­Բա­զեն որ ե­կավ, որ­դիս լռե­ցավ,
­Ռազ­մի եր­գե­րի ձայ­նով քնե­ցավ»:
ՔՆԵՑԻ
Ե­րազ եմ տես­նում.
շա­ղախ­ված պատ ե­րազ մը…

«Իսկ ինչ­պե՞ս է դա սկսվում…»:
Խ­րա­մա­տի թունդ հո­ղը խժռեց ու խլաց­րեց ձայն ա­ռած այս միտքս սեպ­տեմ­բե­րի 27-ի լույս գի­շե­րին։
­Լու­սա­բա­ցին, ժա­մը 07։10-ին (ստույգ ի­մա­ցել եմ հե­տո), նույն հո­ղը շփման գծում գի­շեր­վա իմ խլա­ցած հար­ցադ­ր­անը բա­ցա­հայտ դա­վա­ճա­նութ­յամբ չդի­մա­ցավ ու բարձր պատ­մեց բո­լո­րին, բղա­վեց։
­Վա­խե­նում եմ ա­սել, որ պա­տաս­խա­նեց…
«Այ թե ինչ­պես»:
­Հա­մե­նայն դեպս հո­ղը պայ­թեց, թնդաց հենց շփման գծին։
­Ձայ­նիս ա­րա­գութ­յու­նը ա­լի­քա­վոր­վել ու ըն­թացք էր ստա­ցել հո­ղի տակ։
­Սա մինչև գե­րեզ­ման տա­նե­լու պատ­մութ­յուն է. գե­րեզ­ման, ո­րով­հետև հա­շիվ­ներս հո­ղի հետ չմաքր­ված են մնա­ցել։
­Հո­ղը թշնա­մի­ներ ու­նի՞։

Հողն էլ մայր է։ ­Մայր հող։
­Տես­նես նա՞ ում էր քնած թո­ղել։
­Մայր հո­ղը, որ բո­լո­րիս մայրն է, այ­սօր սկսում է ցա­վալ կա­խո­վի կրակ­նե­րից։ Եր­կին­քը, որ­տեղ նստած է ­Տե­րը, իր ոտ­քե­րի տա­կով սրըն­թաց թռչում են ռում­բե­րը, և­ ամ­պա­կա­լում է, և չ­գի­տեմ էլ՝ ինչ է կա­լում։

­Վա­խե­նում եմ բարձր մտա­ծե­լուց, հո­ղը խա­բարբ­զիկ դուրս ե­կավ։ ­Բայց դե մայր է։ ­Մեր մայր հո­ղը թշնա­մանք չու­նի՞ հար­ևան մայր հո­ղի հետ։
­Մոր հետ կիս­վել է պետք, հատ­կա­պես, երբ քո ի­րա­կան մայ­րը քեզ դեռ չի արթ­նաց­րել։
«­Մա՞մ… դեռ ու­շա­նում եմ դա­սից, քրտնել եմ, սո­ված եմ»։

Կ­րա­կա­հեր­թի տակ չդի­մա­ցա ու հայ­հո­յե­ցի մե­կի տի­րոջ մո­րը. հո­ղը, որ սա լսեց, ար­դեն հան­գիստ սկսե­ցի բարձ­րա­ձայն մտա­ծել, ինչ­քան էլ ին­քը թշնա­մի չու­նե­նա։
«Ե­րա­նի ոչ ոք ինձ տա­նը չսպա­սեր, ո­չինչ չմղեր ինձ շարժ­վե­լու, ոչ ոք մարմ­նիս հա­մար շար­ժիչ ուժ չհան­դի­սա­նար։ ­Շունչս կտրվում է, ես էս­տեղ ընկ­նել եմ ու­զում։ ­Նոր, ա­ռանց պատ՝ ե­րազ մըն եմ ու­զում…»։

Ե­րա­զում մեռ­նե­լը եր­կար ապ­րե­լու նշան է, չէ՞։ Ես ձեռ­քի վի­րա­վո­րու­մով պրծա։ Աջ ձեռ­քի։
­Մեր «Уазик»-ը, ո­րի դան­դա­ղա­շար­ժութ­յան վրա բո­լորս ա­միս­ներ շա­րու­նակ ծի­ծա­ղում էինք, այդ օ­րը հու­նից դուրս ե­կավ ու տղա­մար­դա­վա­րի ա­պա­ցու­ցեց` ին­չի է ըն­դու­նակ։ Էս ա­րա­գութ­յամբ մեկ էլ էն հար­ցադ­րումս էր շփման գծին հա­սել։
­Հինգ հո­գի էինք, հինգս էլ վի­րա­վոր այս ե­րա­զում, շա­ղախ­ված պատ՝ ե­րազ­մում։

Արթ­նաց­րու ինձ.
Արթ­նաց­րեք մեզ, մայ­րեր։
­Համ­բույ­րով արթ­նաց­րեք։

Ար­կե­րի անդ­րա­դարձ­րած հո­ղը մե­քե­նա­յի ա­պա­կի­ներն էր թա­կում։
Դր­սից շա­գա­նա­կա­գույն ցե­խա­կո­լոլ մեր «Уазик»-ը ներ­սից տեղ-տեղ ար­դեն կար­միր էր ներկ­վել. ինձ ան­ծա­նոթ զին­վոր­նե­րից մե­կը վի­րա­վոր ոտ­նա­թա­թը դրել էր ծնկիս, ու ար­յու­նը կար­միր գի­նու պես կաթկ­թում էր.
կե­նաց՝ վե­րածնն­դիս ա­ռի­թով։

­Հադ­րու­թը անշն­չա­ցել էր։
Медслужба-ի «М»-ն­ էլ չդի­մա­ցավ էդ թթված­նա­քաղ­ցին ու նա­հան­ջեց, պոկ­վեց ու մի քա­նի վայրկ­յան դրսից մնաց իմ կող­մի պա­տու­հա­նի վրա: ­Վի­րա­վոր ձեռքս դուրս հա­նե­ցի, որ բռնեմ («М» տա­ռով է սկսվում նրա ա­նու­նը, ով եր­ևի ա­ղո­թում էր այդ պա­հին), բայց քա­մին սա էլ ա­ռավ ձեռ­քիցս՝ թող­նե­լով հե­ռու կա­ծան­նե­րում։
Թ­քե­ցինք. էս­պես ա­վե­լի խո­ցե­լի դար­ձանք։
«едслужба».

Ե­րազ­նե­րը տեղ-տեղ մո­ռաց­վում են, հատ­կա­պես ան­ցան­կա­լի­նե­րը։
­Կեղ­տի մեջ կո­րած՝ քայ­լում եմ ինչ-որ հի­վան­դա­նո­ցի մի­ջանց­քով, շնչա­կ­տուր… ­Զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը միշտ էլ իմ հա­գին մեծ է լի­նում։ Այդ օ­րը  տա­բատս հա­գիցս ա­նընդ­հատ ընկ­նում էր, ո­րով­հետև գո­տին մե­քե­նա­յի մեջ որ­պես ժգուտ էի օգ­տա­գոր­ծել։ ­Փամ­փուշտ­նե­րով լի գրպան­ներս ծան­րութ­յու­նից կախ­վել էին. փամ­փուշ­տ­ներն ի­րենց հեր­թին էին սպա­սում։
­Տա­բատս մի ձեռ­քով վեր քա­շե­լով՝ բա­ցում եմ պա­լատ­նե­րի դռնե­րը՝ ծա­նոթ զին­վոր-ըն­կեր­ներ տես­նե­լու հույ­սով։
­Սամ­վելն էր։ ­Մո­տե­ցա, ժպտա­ցի, այդ օ­րե­րին առ­հա­սա­րակ ողջ լի­նե­լը ար­դեն ժպտա­լիք էր։ Ժ­պիտս կախ ըն­կավ դեմ­քիցս, շուր­թերս դո­ղա­ցին.
«­Սա՞մ»
­Ճա­նա­չեց ձայնս ու նույն պա­հին թե­քեց գլու­խը, աչ­քե­րը չէին բաց­վում։
­Կու­րա­ցել էր։
­Պի­տի կա­րոտ մնար լույ­սին։
­Պի­տի։ Իսկ ո՞վ է ո­րո­շում «պի­տի»-ն։
Բժշ­կութ­յունն ու «պի­տի»-ն­ ի­րար հետ 44 օր կռիվ տվե­ցին ու առ այ­սօր էլ տա­լիս են։

Ես պի­տի կի­նո­ռե­ժի­սոր դառ­նամ։
Ա­յո, պի­տի։ Այ սա պար­տադ­րանք է։
44 օր մտքի այս ներ­գոր­ծութ­յամբ ապ­րել, տես­նել, զգալ ա­մեն ցավ, ցա­վի մեջ ապ­րող ու­րա­խութ­յուն, մահ, վե­րած­նունդ, սպա­սում։
­Դի­մա­նում էի, ո­րով­հետև ա­մեն ինչ ճա­նա­չել է պետք, որ կա­րո­ղա­նաս ճիշտ ֆիլմ նկա­րել։
Հ­նա­րա­վոր է՝ շատ խիստ ձև ­կամ թե­մա  եմ ընտ­րել ա­մեն ին­չին ռե­ժի­սո­րի աչ­քե­րով նա­յե­լու, պա­տե­րազ­մի ըն­թաց­քը որ­պես ռե­ժի­սո­րի լա­բորա­տո­րիա օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։
Եր­ևի եր­բեք էլ չեմ նկա­րի այն ֆիլ­մը, ո­րի սցե­նա­րը գրեց ճա­կա­տա­գիրն այդ ըն­թաց­քում։

Ավ­տո­մատս մնաց մայր հո­ղի վրա, նա եր­ևի մինչև այ­սօր էլ ինձ է սպա­սում, կամ ար­դեն հասց­րել է դա­վա­ճա­նել ու հա­կա­ռակ կող­մից է գոր­ծած­վում։ Ար­դար է, ես ա­ռա­ջի­նը դա­վա­ճա­նե­ցի նրան։
Այդ զգա­ցու­մը նման է «М» տա­ռը բաց թող­նե­լուն. գի­տակ­ցութ­յանս մեջ մնա­ցած։

Ե­րազ­նե­րը տեղ-տեղ լու­սա­վոր­վում են, իսկ ես այդ պա­հին ա­մեն գնով ու­զում եմ կառ­չել այդ լու­սա­վոր պա­հե­րից։

Ե­րազ­նե­րը 7 վայրկ­յա՞ն են տևում, իսկ ի­մը դեռ շա­րու­նակ­վում է։
Եր­ևա­նում եմ։
Չ­գի­տեմ՝ ոնց ու երբ հա­սա։
Ե­րազ­նե­րում հա­ճախ են փո­փոխ­վում տա­րա­ծութ­յուն­նե­րը։
­Կա­րո­տած եմ, ան­գի­տա­կից, սպա­սու­մով։
Ես ար­դեն ան­գի­տա­կից ժա­մա­նակ էլ սո­վո­րել եմ սպա­սել։
Ա­նուշ հո­տով սպի­տակ բինտ էր փա­թա­թած ձեռ­քիս, գիպ­սով էի։
Սև ու եր­կար դեմ­քով, կարմ­րած աչ­քե­րով։
Ան­ծա­նոթ զին­վո­րի ոտ­նա­թա­թից կաթկ­թած ար­յու­նը դեռ տա­բա­տիս էր։
­Բուժ­քրոջը հա­տուկ պատ­կա­ռե­լի կրծքեր ու­նե­ցող մե­կը նե­րար­կի­չով կանգ­նած է գլխա­վեր­ևումս։
«­Հեր­թա­պահ բուժ­քույր՝ Հ­ռիփ­սի­մե…»: Ազ­գան­վա­նը չէի հա­սել, դեղն ազ­դեց։

­Դեմքս խու­տուտ է գա­լիս։
­Վա­ղուց աղջ­կա­կան մա­զե­րի եր­կա­րութ­յու­նը դեմ­քիս վրա չէի զգա­ցել։
Աչ­քերս՝ փակ, ար­դեն ար­ցուն­քոտ­վել էին, ո­րով­հետև այն հո­տը, որ զգա­ցի, ես եր­բեք չեմ շփո­թի։

ՎԵՐ ԹՌԱ։
­Դու լսե­ցիր ինձ, մամ։
­Դու ինձ արթ­նաց­րիր այդ պատ ե­րազմ ից։
­Դե ստու­գիր մեջքս։ ­Կե­րակ­րիր։
­Չե՞մ ու­շա­ցել դա­սից։

Ա­ղո­թողս էլ էր այս­տեղ։ Այն «М»-ն` իմ ժպտե­րե­սի­կը, ում այս ան­գամ հասց­րի բռնել։

«­Թո՛ղ դու, տատ­րա­կի՛կ,
քու ձագն ու բու­նը,
­Վու­վո­ւով տը­ղիս բե՛ր ա­նուշ քու­նը.
­Բայց նա լա­լիս է.
տատ­րա­կի՛կ, մի՛ գալ,
Իմ որ­դին չու­զե սը­գա­վոր դառ­նալ»:

Leave A Comment