ռեպ

Պատուհան ոչնչի մեջ


և այս գիշեր ես արթնացա
բարձր հնչող մի աղմուկից
ծխում էի պատուհանի մոտ
մինչ անձրևն էր կաթում վրաս
որոշեցի դուրս գալ քայլել
և ստուգել այս ինչ ձայն է
որ ասես թե կանչում է ինձ

հարազատ են նրբանցքները
անգիր գիտեմ քաղաքը իմ
այստեղ հարբած էլ եմ եկել
և՛ սթափ և՛ քնատ և՛ առույգ
բայց այսօր ինչ-որ այն չէ
անձրևից թաց կոշիկներս
ուրիշ ձայն են արտաբերում

ամեն բան ինչ-որ այլ է
քամին ուրիշ տեղ է փչում
ծակում ականջս ձայնին միացած
և ես արագացնում եմ քայլքս
ես վազում եմ սայրի բերանով
կողքովս եկող ոչ ոք չկա
ձայնը գոռում է արդեն մոտիկ եմ

ես իջնում եմ սանդուղքով
և կողքիս է մթությունը
անբնականորեն դատարկ
իմ ծնկները դողդողում են
ես նայում եմ ձայնի կողմը
իսկ այնտեղ ոչ ոք չկա
բայց ձայնն էլի ինձ է կանչում

նա ո՛չ սարսափելի է ո՛չ անուշ
նա սառն է ինչպես եղանակը
նա կանչում է ինձ հատակ
որտեղ հաստատ ինձնով կկենամ
նա պատմում է պատմություններ
որոնց մասին ես չգիտեմ
նա ասում է կտա ինձ շանս

ես ուզեցի ամեն բան ուղղել
բայց մարմինս ինձ չի լսում
նա դեռ մի քայլ հազիվ արեց
իսկ ձայնն արդեն զայրանում է
որ չունեմ համարձակություն
որ պիտի թիկունքում թողնեմ
սպի վերք զվարթության պատճառ

ես կպատասխանեի ինչ-որ բան
բայց բառ չեմ գտնում ասելու
նաև կտրուկ ցավեց գլուխս
ես փակում եմ իմ աչքերը
իսկ երբ գտա ինքս ինձ
տեսա էլի պատուհանի մոտ եմ
կանգնած եմ մինչ
ծուխս թռչում է երկինք

այլևս չլսեցի ես այն ձայնը
բայց երբ էլ անցնեմ
հայելիների մոտով
նրանք ճաքում են
ջարդվում թափվում
և ուր էլ գնամ և ուր էլ լինեմ
վրաս են նայում կասկածանքով
իսկ ես չունեմ պատասխանելու բան
ես կորցրել եմ իմ շանսը

հավատ չունեմ նրանք
գնալով բթանում են
ուզում եմ դանակ խրել թիկունքներին
չէ որ արտացոլանքն են նրանք իմ
ես սկսեցի տեսնել
ավելին քան ցանկալի է
ես չդարձա ամենևին ուրիշ
ես չմնացի ինքս ինձնով
իմ երազներում
ես չեմ տեսնում ոչինչ

ոչ մահանալը ոչ էլ ծնվելը
ես չեմ ընտրել ինձ չեն հարցրել
ով կլինեմ և ով եմ եղել
արդեն վճռված է իմ փոխարեն
և վաղուց է ես ինձ լավ չեմ զգում
բայց չափազանց եմ փոխվել
որ մոռանամ
և չափազանց եմ ինձնով
որ գահավիժեմ ցած


Ամենն ինչպես մարդկանց մոտ


այսօր նորություններն էի նայում
հիվանդ մոլագարը
սպանում է ագռավ
ու հավաքում գանգերը նրանց
ասում են հավաքել է հարյուրներով
հնարավոր է նաև որ հազարներով

երբեմն ինձ թվում է
այստեղ ոչ ոքի չեմ ճանաչում
մարդիկ բոլորը դիմակով են
դերասանն են ասես նույն դերի
և միայն ես եմ որ իսկական եմ

վերջերս ես գնացել էի գործի
և օրն էլ շատ սովորական էր
բայց շենքի մուտքին մոտիկ
մարդիկ գտան թռչուն անգլուխ
և զզվանքով շրջեցին իրենց դեմքերը

եթե անկեղծ լինեմ ինձ թվում է
այդ պահին նրանք իրական էին
ինձ նույնիսկ դուր եկավ ահագին
տեսնել դեմքերին իսկական մի բան
իսկ թռչունների վրա
թքած ունեմ արդեն

գուցե մարդկանց պետք է դնել
չխաղարկված իրադրության մեջ
գուցե տառապանք է անհրաժեշտ
որպեսզի տեսնես ապրումը նրանց
որպեսզի տեսնես նրանց իսկապես

հարևանուհիս այս առավոտ
բարձրացրեց մեծ աղմուկ
նրա կատուն բերեց մարմին
որ ագռավ էր գլխից զուրկ
հիստերիկ դարձավ դրկիցը իմ

դեմքին տեսա տարօրինակ մի բան
չլինի ինքն է ագռավներ սպանում
չէ որ նա կարծես թե ուրախ էր
և ասես ուշադրություն էր հրավիրում
խղճալի է այս ամենը նայվում

հետաքրքիր է ինչ տեսք ունի
իմ ապրումը
և ինչ տեսք կունենամ ես մեռած
գուցե ես էլ անգլուխ լինեմ
ինչ-որ տեղ գետնին ընկած
և գուցե ոչ ոք չնկատի էլ ինձ

մի երկու ամսից եթե անկեղծ
կարծես հասկացա ագռավասպանին
արդեն ճանաչում էի նրան մեկ էլ ինչ
գտան մի մարդ առանց գլխի
խոր փոսում
գարշահոտի պատճառով

լավ դե ագռավները բայց մարդիկ
սա արդեն լրիվ ուրիշ բան է
մարդիկ չէ որ ողջ են կարծես թե
ինչ-որ բան պիտի մտածեն սակայն
աշխատանքի են շտապում ինչ է

սկզբունքորեն տարբերություն չկա
արձագանքներն էին տարբեր
ես նայում էի և՛ ահելին և՛ ջահելին
նրանց հայացքում վախ
կար ահագին
ատելություն ու
նախահարձակի կամք

և շատերն իրենք էին
արժանի մահվան
տհաճ ատելի բարոյապես այլանդակ
հետո դիակները շատացան
նույնիսկ գտան ինչ-որ մի նկուղ
ուր հավաքված էին բոլոր գանգերը

գեղեցիկ կարգավոր
շարել էին այնտեղ
բայց ես հոգնեցի հետևել սրան
ես պարզապես որոշեցի մեկնել
նոր տուն վարձեցի ինձ համար
տեղափոխվեցի նոր քաղաք

Ես չհասկացա թե ինչու
բայց այնտեղ կատարվում է նույնը
նույն մարդիկ ու նույն դեմքերը
ոչինչ ոչինչ չփոխվեց
և ես որոշեցի նայել նորությունները

Leave A Comment