«Զ­գա՛ստ կանգ­նիր,
մի՛ հեն­վիր,
Ֆ­լոյդ մի՛ մռռա քթիդ տակ,
մի՛ քնիր,
մի՛ ծխիր…
մտա­ծում ես՝
թա­քուն մտա­ծիր,
մի՛ կա­րո­տիր…
մի՛ կա­րո­տիր
մի՛ կա­րո­տիր…»
Աստ­ված հի­մա նե­ղա­ցել է, որ նույ­նիսկ իր տված պատ­վի­րան­նե­րը մի գի­շեր ար­թուն մնա­ցած մարդն անհ­նար է հա­մա­րում կա­տա­րել։
Մի՞­թե ես այս­քան մո­լե­ռանդ եմ դար­ձել կյան­քում ինչ-որ բան ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րե­լու հա­մար։
Կո­ղա­պա­հա­րա­նի վրա է­ջա­նիշն ընդ­հա­տում է Ան­նա Կա­րե­նի­նա­յի և Վ­ռոնս­կու կա­տա­ղի սեք­սը…
«­Մի՛ կար­դա»
Գո­նե չկար­դա՞մ։
«Օ­րա­պա՛հ», տես, թե ինչ պատ­կա­ռե­լի է հնչում ա­ռանց հաս­կա­նա­լու։
Օր պա­հել, պահ­պա­նել, օր­վա տե­րը լի­նել. ես օ­րա­պահ եմ։
Բա­ցի օր պա­հե­լուց, բո­նուս նաև մի պա­հա­րան՝ իր ա­մեն ին­չով, ու հե­ռա­խոս։ Ս­տանձ­նե­լով այս պաշ­տո­նին հա­տուկ կո­ղա­պա­հա­րա­նը՝ ինձ մի տե­սակ ձևա­կան պաշ­տո­նա­վոր զգա­ցի, մտա­ծե­ցի՝ մի՞­թե ա­մեն­քը չեն պահ­պա­նում ի­րենց բա­ժին օրն ու գի­շե­րը, կամ արդ­յոք գի­տե՞ն, որ ան­քուն ոտ­քի վրա մնա­ցած ինչ-որ մե­կը հի­մա ինչ-որ օր է պա­հում, որ գու­ցե ինքն էլ չի գտել։
Միշտ էս­պես է, մինչ ես օր եմ պահ­պա­նում, ինչ-որ մեկն իր տա­նը Ֆ­լոյ­դը միաց­րած, պատշ­գամ­բին հեն­ված՝ ծխում է, մտա­ծում է, և… կա­րո­տում է, իսկ իր «Ան­նան» վա­ղուց լո­գանք է ըն­դու­նել, և­ ոչ մի է­ջա­նիշ ի­րենց ժա­մա­նա­կին չի ընդ­հա­տել։
Ի­րա­վա­սութ­յունս թույլ է տա­լիս այս օ­րը շատ խո­րը և թա­քուն պա­հել։
Կո­ղա­պա­հա­րա­նին դրված ըն­դու­նիչն էլ է քնած, լավ է, որ լռել է, ո­րով­հետև այս սար­քը հիմ­նա­կա­նում հա­ղոր­դում է «տագ­նապ»-ի, «վեր կաց»-ի հրա­ման­ներն ու եր­բեմն էլ ստու­գում, թե ես ար­ժա­նա­պատ­վութ­յա՞մբ եմ պա­հում ինձ վստահ­ված օ­րը։ Թող լռի, թող փո­շոտ­վի։
Միայն թե՝ ներ­սումս մի անհ­նա­րին կրծող ցան­կութ­յուն, որ ա­նի­րա­կա­նա­նա­լի է.
Ֆ­լոյդ լսո­ղի զան­գը, որ վերց­նեմ ու ա­սեմ.
«Օ­րա­պահ շար­քա­յին Գ­րի­գոր­յա­նը լսում է» ու վերջ, կար­ծում եմ՝ կզար­մա­նա։
Ու­զում եմ բա­ցել գիր­քը, որ շա­րու­նակ­վի ընդ­հա­տած գոր­ծո­ղութ­յու­նը։ Գիրք կար­դալ չի կա­րե­լի։ Դպ­րո­ցում չեն սո­վո­րեց­րել։
Վա՞տ օ­րա­պահ եմ։
Խախ­տում եմ ա­մե­նագլ­խա­վոր կար­գը, ին­չի արդ­յուն­քում բո­լոր կար­գերն են ու­զած-չու­զած շու­տով խախտ­վե­լու։
ես կա­րո­տում եմ
կա­րո­տում եմ
կա­րո­տում…
և շու­տով շուր­թե­րիս կմռռա Ֆ­լոյ­դը, ու ես
թա­քուն կմտա­ծեմ, կհեն­վեմ ու կծխեմ գի­շեր­վան։

Ես հմուտ օր պա­հող եմ, ոչ ոք չի գտնի։

Leave A Comment