Մեկ-մեկ թվում է, թե սա­րե­րի քա­մին չի ա­վարտ­վե­լու, ու դեռ հասց­նե­լու ես ո­տա­բո­բիկ վա­զել կա­նա­չի մի­ջով՝ ինքդ քեզ գտնե­լու: Իսկ ար­ևը փչաց­նում է քո ո­րո­շում­նե­րը ու ինչ-որ պա­հի, թե­կուզ մի քա­նի ժա­մով, օ­դը կանգ­նեց­նում պա­տի նման՝ քո ա­ռաջ: Քո ձեռ­քի տակ էլ գնդակ չկա, ո­րին շե­ղա­կի հար­վա­ծե­լով՝ կա­րե­լի կլի­նի պա­տը օդ թռցնել, ու դու ա­թոռ ես դնում անկ­յու­նում մի կերպ ձգված ծա­ռի տակ, կանգ­նում վրան, ա­մե­նա­հաստ ճյու­ղից թե­լից ճո­ճա­նակ կա­պում: Ա­ռաջ-հետ, ա­ռաջ-հետ. կյան­քը փոր­ձում է փախ­չել քեզ­նից ու քո սա­ռը ոտ­նա­թա­թե­րից, ո­րոնք ա­մեն ան­գամ հե­նում ես տաք մեջ­քին, բարձր ծի­ծա­ղում ու գրկում: Կ­յան­քը՝ միշտ նե­ղա­ցած, հոգ­նա­տանջ, հիաս­թափ­ված, ըն­կել է ձեռքդ, ու դու նրա­նից քա­մում ես վեր­ջին գրամ ժպի­տը, թող­նում նրան մերկ մտքով ու խո­տե­րի մեջ թռվռա­լով՝ հե­ռա­նում: Ինքն էլ ո­րո­շում է խլել քեզ­նից ա­մե­նա­թանկն ու ար­ժե­քա­վո­րը: Կ­յան­քիդ մեկ տա­րի էլ է ա­վե­լա­նում, իսկ կա­րոտ­նե­րիդ՝ ա­մե­նա­մե­ծը:
Ետ­դար­ձի ճա­նա­պարհ չկա. ա՜յ, որ լավ սո­վո­րեիր ֆի­զի­կա, հի­մա ժա­մա­նա­կի մե­քե­նա էիր ստեղ­ծել ու… չէ, ե­թե հետ գնա­յիր, չէիր հաս­կա­նա դրա հա­ճույ­քը: Հի­մա, երբ դա ան­լի­նե­լի է, ու քեզ մնա­ցել են միայն չշո­շա­փե­լի, զգա­յա­ցունց հի­շո­ղութ­յուն­ներ, ա­մե­նա­կար­ևո­րը մնում է տասն­յոթ տա­րե­կա­նը:

Կ­յան­քի ա­մե­նա­մեծ խաչ­մե­րու­կը դու անց­նում ես տասն­յո­թում՝ ա­ռանց լու­սա­ցույց, ա­ռանց վթա­րա­յին ել­քե­րի. անհ­նա­զանդ ես՝ չես թող­նում որ­ևէ մե­կին ընտ­րե­լու քո փո­խա­րեն, չես կար­դում կա­նոն­նե­րը, չես նկա­տում կողմ­նա­կի ազ­դե­ցութ­յուն­նե­րը կամ հետ­ևանք­նե­րը ու չհաս­կա­նա­լով, որ ըն­թա­նում ես միա­կող­մա­նի ու քո ուղ­ղութ­յա­նը հա­կա­ռակ ճա­նա­պար­հով, ծի­ծա­ղե­լով ու փո­րիդ մեջ խու­տուտ զգա­լով՝ վա­զում ես:
Տասն­յո­թի հետ ա­վարտ­վում են քա­մի­նե­րը. ի­հար­կե, ի­րենք կան, բայց դու վա­խե­նում ես տրվել դրանց, փոր­ձում ես, բայց էլ չես զգում նույ­նը, ու ոտ­քից գլուխ քո ներս լցվող սև ն­յու­թը, ո­րը ոչ մի դեպ­քում նավթ չէ, դառ­նաց­նում է ներ­կադ, քեզ գցում հին սո­վո­րութ­յուն­նե­րի ու մարդ­կանց գիր­կը, կո­րաց­նում մեջքդ, հա­նում պա­հա­րա­նիցդ ա­մե­նա­բա­րակ զգես­տը ու հա­յե­լու մեջ նա­յե­լով հաս­կա­նում՝ ժա­մա­նակ­ներն ան­ցել են:
Տասն­յո­թում կգտնես Բու­կովս­կուն, Ս­տա­լի­նին, Տա­րան­տի­նո­յին, Տար­կովս­կուն, Կոմս Մոն­տե Ք­րիս­տո­յի որ­դուն ու է­լի շատ միմ­յանց հետ կապ չու­նե­ցող մարդ­կանց. կկորց­նես ըն­կեր­նե­րիդ, ա­մե­նա­սի­րե­լի գուլ­պա­յիդ զույ­գը, քաղց­րի հան­դեպ թու­լութ­յու­նը, ու­տել-չչա­ղա­նա­լու սինդ­րո­մը ու մի քիչ էլ ժպի­տիդ պատ­ճառ­նե­րը: Քո սի­րե­լի եր­գիչ­նե­րը կգո­ռան ա­կանջ­նե­րումդ, որ կար­ևո­րը էս ա­մե­նի մեջ քեզ չկորց­նելն է, բայց, սի­րե­լի՛ս, լսիր ծեր ու բա­րի պա­պի­կին ու միշտ, գրե­թե ա­մեն օր, մի բան կորց­րու քո հին ես-ից, ո­րով­հետև ա­մե­նա­կար­ևոր բա­նե­րը միշտ էլ մնում են: Կորց­րու ու գտիր նո­րե­րը, մեկ է՝ դրանք էլ ես կորց­նե­լու՝ ինք­նա­կամ, ստի­պո­ղա­բար, տան­ջա­հար:
Հայ­րե­նիք ու մայ­րե­նիք ճա­նա­չե­լու ըն­թաց­քում քո հե­ղա­փո­խա­կան հո­գին ձեռք թափ կտա գնդա­կա­հա­րութ­յան պա­տե­րի տակ կանգ­նած, ու դու չես հաս­կա­նա, որ ճա­նա­պարհ ես հար­թում տան­կե­րի ու կրա­կոց­նե­րի, ար­յու­նոտ ծա­ղիկ­նե­րի ու շա­րու­նա­կա­բար կրկնվող լռութ­յան ա­ռաջ, բայց դա քեզ կներ­վի, բո­լո­րի աստ­ված­նե­րը վկա, դա քեզ միշտ կներ­վի, ո­րով­հետև էս աշ­խար­հում բո­լո­րը ե­ղել են տասն­յոթ տա­րե­կան ռո­ման­տիկ­ներ, ո­րոնք ա­րել են նույ­նը, նույ­նը, նույ­նը:
Հար­թութ­յուն­ներ գծե­լու վեր­ջը տուր, հատ­կա­պես մաշ­կիդ խոր­դու­բոր­դե­րին. փա­կե­լու կա­րիք չու­նես: Դու այն ես, ինչ որ ես: Դու նա ես, ով որ ես: Դու նա ես՝ տասն­յո­թից ա­ռաջ էլ, հե­տո էլ, ում սի­րե­լու են ու ճա­նա­չեն: Ի­մա­նա­լու են քո ա­մե­նա­սի­րե­լի գույ­նը, քո մա­զե­րի փափ­կութ­յու­նը, քո ա­մե­նա­սար­սա­փե­լի ե­րազ­նե­րը: Ճա­նա­չե­լու են քեզ անձր­ևի տակ պա­րե­լիս ու քա­մի­ներ փնտրե­լիս:

Տասն­յո­թը միշտ վե­րա­դառ­նում է մար­դու տես­քով: Ն­րա հետ դու լի­նե­լու ես հա­վերժ չար ու կյան­քի թե­լիկ­նե­րից կախ­ված, օվ­կիա­նո­սը չընկ­նող, աս­ֆալ­տին պառ­կող աստ­ղեր հաշ­վո­ղը:
Դու ձանձ­րա­նա­լու ես, գո­ռաս, լաց լի­նես, չզգաս ո­չինչ, արթ­նա­նաս՝ չքնե­լով, ճտտաց­նես մատ­ներդ, լսես ձայ­ներ, իսկ բա­ռե­րը փա­կես ա­կանջ­նե­րիդ հա­մար: Դու սո­վո­րե­լու ես ու աշ­խա­տես, հա­ճախ ո­չինչ, բայց դա քեզ կօգ­նի գտնել ա­մե­նա­կար­ևո­րը՝ ժա­մա­նակ սի­րե­լի­նե­րի հա­մար:
Ու դու նրան կմո­ռա­նաս մի քա­մոտ ակն­թարթ:
Ու դու տուն վե­րա­դառ­նա­լիս, ա­մե­նաեր­կար ճա­նա­պար­հին պա­տու­հա­նից դուրս նա­յե­լիս չես հի­շի, որ ինչ-որ պա­հի ե­ղել ես տասն­յոթ:
Որ էս վա­զող ծա­ռե­րի ու թափթփ­վող սպի­տա­կե­ղե­նի ա­րան­քում դու մտա­ծել ես՝ «լո՞ւ­սինն ա գա­լիս մեր հետ­ևից, թե՞ մենք ենք ի­րեն հետ­ևում»:
Դու չես հի­շի, որ ան­ցել ես ինչ-որ խաչ­մե­րուկ­ներ, ո­րոնք չկան տիե­զեր­քի ոչ մի քար­տե­զի վրա:
Դու չես հի­շի, որ տասն­յո­թում ռու­սե­րե­նը չէիր սի­րում, մա­տա­նի­ներ չէիր դնում ու մա­զերդ գրի­չով էիր հա­վա­քում:
Չես հի­շի:
Չես կա­րո­տի:
Դա կտևի մի ակն­թարթ, մի եր­կար, կյան­քի չափ տևող դան­դաղ ակն­թարթ, ո­րը կընդ­հատ­վի կնոջ տա­րի­քը չհարց­նե­լու ու ե­կե­ղե­ցու կող­քով խա­չակնք­վե­լով վա­րող տղա­յի մահ­վան ել­քով ավ­տով­թա­րից:

Leave A Comment