Տե­ղա­տա­րափ անձր­ևի կա­թիլ­նե­րը թեթ­ևա­շարժ մի հար­վա­ծով տա­պա­լում են կի­սա­վեր բնա­կա­վայ­րե­րը բա­ցա­հայ­տող պա­տա­հա­կան կայ­ծե­րը: Անխ­նա թրջում են օ­տա­րա­կա­նի դի­մագ­ծե­րը և­ այ­նու­հետ` տղա­մար­դու մա­սին հի­շո­ղութ­յու­նը: Մտ­քերս հա­վա­քե­լով և հասց­նե­լով նոր գա­ղա­փա­րի խո­նավ մա­կեր­ևույ­թին, այն է՝ գտնել ա­պաս­տա­րան՝ ծանր քայ­լե­րով հաս­նում եմ քա­րան­ձա­վին ու կանգ առ­նում մուտ­քի մոտ:
Մո­գը նստել էր խա­րույ­կի առջև, եր­բեմն-եր­բեմն կա­խար­դա­կան հնչյուն­ներ էր ար­ձա­կում կրա­կը բոր­բո­քե­լու հա­մար: Ն­րա եր­կար զգես­տի փե­շե­րը քսվում էին գետ­նին, ու երբ կրա­կի շուր­ջը խենթ պար էր բռնում՝ թևե­րը տա­րա­ծած աջ և ձախ, հա­գուս­տի եր­կար ծոփ­քե­րը ճոճ­վում էին օ­դում:

-Սսսսսսս, նրանք այս­տեղ են,- մո­գը մատ­նա­ցույց է ա­նում ճամպ­րու­կը: Մի ցատ­կով նստում է ճամպ­րու­կի վրա, որ­պես­զի ոչ ոք չտի­րա­նա նրան:
Մո­գի խե­լաց­նոր շար­ժում­նե­րից վար­դա­պե­տը կծկվում է սքե­մի մեջ, ան­քուն ու ջլատ­ված ու­ժե­րով նստում քա­րայ­րի մի անկ­յու­նում: Մո­գը ձեռ­քի մի շար­ժու­մով հրա­վի­րում է վար­դա­պե­տին մո­տե­նալ կրա­կին: Նա խա­րույ­կից վա­ռում է եր­կար ծխա­մոր­ճը, ծխի մի քա­նի քու­լա փչում օդ ու փո­խան­ցում վար­դա­պե­տին, վար­դա­պե­տը ա­ռանց ծխե­լու՝ ինձ, եսմո­գին: Եր­կար թվա­ցող այս նո­րա­հայտ բա­րե­կա­մութ­յան պտտվող շրջա­նը խա­թար­վեց անձր­ևի շշյու­նի փո­խա­րեն հրա­ցա­նի ընկ­նող փամ­փուշտ­նե­րի, այ­նու­հետև պայ­թող ար­կե­րի ձայ­նից: Քա­ռա­սուն ու մի փոքր ա­վե­լի տևած պա­տե­րազ­մը հի­շեց­րեց իր մա­սին: Շու­տա­փույթ ծա­գած այն հար­ցին պա­տե­րազ­մի ո­րե­րոդ օրն է, պա­տաս­խա­նեց մո­գը՝ կա­րե­լի է ո­րո­շել զո­հե­րի թվով, ու ձայ­նեց՝ գնդա­պե՛տ, ո˚ղջ­ ես:

-Ա­յո՛,- ար­ձա­գան­քե­ցին քա­րայ­րի պա­տե­րը:

-Ու­րեմն՝ պա­տե­րազ­մի յո­թե­րորդ օրն է, հա­ջորդ ա­ռա­վոտ նա կզոհ­վի:
Խ­րա­մա­տը լքած զին­վոր­նե­րը ծի­ծա­ղում էին մահ­վան աչ­քե­րի մեջ: Նռ­նա­կի պայթ­յու­նից հե­տո մար­տիկ­նե­րի ծվեն-ծվեն մար­մին­նե­րը հայտն­վում էին օ­դում՝ որ­պես խի­զախ­նե­րի ընտ­րած մար­տի­րո­սութ­յան ու­ղի: Տան­կը ճզմում էր շղթա­յի տակ ըն­կած ա­մեն ինչ, մո­տե­նում էր քա­րան­ձա­վին, երբ մոգն ա­սացես գի­տեմ թշնա­մու լե­զուն: Ար­դեն քա­նի տա­րի է՝ կա­նանց վա­ճա­ռում եմ նրան­ցից ա­կա­նա­վոր­նե­րին: Կ­մո­տե­նամ հրա­մա­նա­տա­րին, իմ մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի դի­մաց կխնդրեմ խնա­յել կյանքս: Հենց նրանք են ա­մե­նա­գե­ղե­ցիկ կա­նանց տա­րել հա­րեմ, ո­րով­հետև ա­վե­լի լավ է ապ­րել հա­րե­մում, քան քա­րան­ձա­վում ու տա­քա­նալ կրա­կի շուրջ: Հա­վա­նա­բար կզար­մա­նաս ինչ­պե˚ս կա­րո­ղա­ցա: Մո­գութ­յամբ: Կա­խար­դում էի ծնող­նե­րին, ո­րոնք հիմ­նա­կան դրդիչ ուժն էին: Ինք­նա­թի­ռի վայ­րէջ­քից հե­տո խլում էի անձ­նագ­րե­րը ու նե­տում սի­րո ճի­րան­նե­րի գիր­կը: Սե­րը վե­րա­ճում է ա­զա­տութ­յան բա­ցար­ձակ կորս­տի: Քեզ սի­րում է մե­կը, հե­տո մյու­սը, սի­րում են բազ­մա­թիվ տղա­մար­դիկ: Ճ­չում ես, սի­րուց կորց­նում ես գի­տակ­ցութ­յունդ, ա­սես ներ­քին օր­գան­ներդ ա­ռանց ցա­վազրկ­ման վի­րա­հա­տում են, որ­պես­զի հա­նեն վա­ճառ­քի:
Մո­գը մի թռիչ­քով ցատ­կեց ճամպ­րու­կի վրա­յից ու հա­սավ քա­րան­ձա­վի ել­քին: Մեծ խո­ռո­չը տա­րան­ջա­տում էր ար­հա­վիր­քը ի­րա­կա­նութ­յու­նից, անց­յա­լըներ­կա­յից: Վար­դա­պե­տը չտե­սավ, ձեռ­քե­րով փա­կել էր դեմ­քը. չեմ տես­նում, ու­րեմն չկա: Ես կան­չե­ցի մո­գին՝ դու մո­ռա­ցար ճամպ­րուկդ: Թշֆշոնա­մի հրա­մա­նա­տա­րը մո­գին կա­պեց տան­կից և հաղ­թա­կան քրքի­ջով քարշ տվեց իր բա­նա­կը:
Պա­տե­րազմն ա­վարտ­վեց:
Բա­ցե­ցի մո­գի ճամպ­րու­կը, կար­ծում էի՝ կա­խար­դա­կան ի­րեր կհայտ­նա­բե­րեմ. պաշտ­պա­նիչ թա­լիս­ման­ներ, դյու­թան­քի օ­ծա­նե­լիք­ներ, ես և վար­դա­պետն ակն­կա­լում էինք բա­ցատ­րա­կան գրութ­յուն, ո­րով կա­րող էինք տնօ­րի­նել մո­գի գույ­քը և մ­նալ անվ­նաս: Փնտ­րում էինք տան հաս­ցեն, որ­պես­զի ծնող­նե­րին հայտ­նենք ցա­վա­լի լու­րը, սա­կայն ճամպ­րու­կում միայն կա­նանց լու­սան­կար­ներն էին: Մո­գը հա­վա­քում էր լու­սան­կար­ներն՝ իբրև կոր­ծան­ված ճա­կա­տագ­րե­րի հաղ­թութ­յան նշան: Վար­դա­պե­տը եր­կար թեր­թե­լուց հե­տո շա­րա­կան մրմնջաց: Ձայ­նի մա­քուր նո­տա­ներն ան­ցան քա­րայ­րի ճեղ­քե­րի մի­ջով, թար­մութ­յամբ բու­րող հե­ռու­նե­րով, ան­ցան ան­տառ­նե­րը, և գու­ցե ել­ևէ­ջը հա­սավ լեռ­նա­գա­գաթ:
Վար­դա­պե­տը հուզ­մուն­քից դո­ղում էրես տես­նում եմ լե­ռը. բարձ­րա­ցիր գա­գա­թը և հայտ­նիր ինձ ինչ­պես են մար­դիկ ապ­րում լեռ­նե­րից այն կողմ:
Սե­փա­կան տե­սիլ­քից պայ­ծա­ռա­ցած դի­մագ­ծե­րը ճա­կա­տի խոր կնճիռ­նե­րում ստվեր դար­ձան, իջ­նե­լով՝ բե­րա­նի անկ­յուն­նե­րը ընդգ­ծե­ցին փոքր-ինչ ձգված կոր շրթունք­նե­րը: Վար­դա­պետն ան­հանգս­տա­ցած բռնեց ձեռքս՝ որ­պես մի պար­մա­նու­հու, ո­րին ուղ­ղոր­դում է ձյու­նա­ճեր­մակ ցնորք լե­ռը: Լե­ռան ստո­րո­տում թու­լութ­յուն զգաց, գլու­խը ծու­լո­րեն դրեց ժայ­ռից պոկ­ված քա­րին ու փա­կեց աչ­քե­րը: Վար­դա­պե­տը կրկին երգ էր մրմնջում: Ես վերց­րի մո­գի ճամպ­րու­կը և սկ­սե­ցի բարձ­րա­նալ լեռն ի վեր: Անհ­նար է կան­խո­րո­շել` տղա­մար­դու մա­սին հու­շե՞րն են ծան­րա­ցել, թե՞ լու­սապ­սակ­նե­րով լի ճամպ­րուկն է ծանր հետք թող­նում դե­պի վեր ձգտման ան­փո­փոխ ցան­կութ­յան վրա: Չէ՞ որ ես տղա­մար­դուն հան­դի­պել էի նախ­քան պա­տե­րազ­մը: Ինձ եր­ջան­կութ­յան ի­րա­գոր­ծումն ա­ռա­վել հա­վա­նա­կան էր թվում, քան մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վերսկ­սու­մը: Ա­ռա­ջին ար­կե­րը պայ­թեց­րին մո­տա­կա փոս­տի շեն­քը, հե­ռագ­րե­րը լռե­ցին, և­ ես այլևս ոչ մի տե­ղե­կութ­յուն չստա­ցա նրա­նից:

Հե­ռա­գիր 1
Պա­տե­րազմ է: Սե­րը հնա­րա­վոր է, ե­թե ար­թուն է կորց­նե­լու վա­խը և կամ­քը:

Հե­ռա­գիր 2
Կան բա­զում զոհ­ված­ներ և գե­րի­ներ: Մոգն այլևս մեզ հետ չէ:

Հե­ռա­գիր 3
Բարձ­րա­ցիր լեռն ի վեր:

Ես կառ­չում էի քա­րե­րից, կոտ­րում խնամ­քով եր­կա­րաց­րած ե­ղունգ­ներս, արդ­յուն­քում՝ ար­յան բծեր էին հայտն­վում մատ­նե­րիս. վճա­րում էի բար­ձունք հաս­նե­լու գի­նը: Հե­նա­րանս վստա­հում էի ժայ­ռա­բե­կոր­նե­րին, որ սայ­թա­քում էին ցած, գլխապ­տույտ ա­ռա­ջաց­նե­լու չափ հու­շում ստո­րո­տի մա­սին: Բար­ձուն­քում նկա­տե­ցի ար­յան հետ­քե­րով պլաստ­մա­սե ար­ձան­ներ: Հա­վա­նա­բար կաթ­նա­սուն­ներ էին զո­հա­բեր­վել նրանց: Ու­զում էի ճամպ­րու­կը նե­տել մի կողմ և ս­պան­ված ա­մուս­նու կող­քին բաց կրծքով կե­րակ­րող մոր հետ ար­տաս­վել հա­վա­սար ար­ցունք­նե­րով:
Ձայ­նում եմ վար­դա­պե­տին, որ կուռ­քեր եմ տես­նում, մար­դիկ պաշ­տում են աստ­ված­նե­րին: Ի պա­տաս­խան հնչում էդեռ վաղ է հան­գիստ առ­նել, դու լե­ռան գա­գա­թին չես: Միայն ար­ևով ներծծ­ված օր­վա կե­սօ­րին, 789-րդ դեղ­նա­շա­գա­նա­կա­գույն քա­րակ­տո­րին կանգ­նած, ա­ղոտ եր­ևաց լեռ­նա­գա­գա­թը: Թ­վում էր տղա­մար­դը ա­պա­ռա­ժից էր պոկ­վել. բի­բե­րի մեջ թշնա­մու խոց­ված տան­կի ար­հա­վիրքն էր: Ն­րա մա­զե­րը թաց էին, ա­սես ոչ թե քրտինք էր, այլ ա­ռատ անձր­ևի կա­թիլ­ներ, որ պի­տի սնու­ցեր ուժ տվող երկ­րի հո­ղը: Չո­րուկ մո­լա­խո­տե­րով ծածկ­ված հո­ղը ճաքճ­քել էր մաշ­կի պես ու լցվել ե­ղունգ­նե­րի տակ: Տ­ղա­մար­դը խնամ­քի կա­րիք ու­ներ, նա հող­մա­հար­ված ա­նուր­ջի պես հայտն­վել էր կար­ծեց­յալ աշ­խար­հում, ուր պա­տե­րազ­մի վախ­ճա­նից հե­տո ա­վարտ­վում է ուխ­տի ե­լած կնոջ ճա­նա­պար­հը: Ա­ռանց գուր­գու­րան­քի բա­ռեր թռան կո­կոր­դից` բա՛ց թող ճամպ­րու­կը, քո ու­ժե­րը չեն բա­վա­կա­նաց­նի հասց­նել գա­գաթ: Բա­ցի՛ր, ու քա­մին ողջ թեթ­ևութ­յամբ կթռցնի նրանց խենթ ուղ­ղութ­յամբ:
Ժա­մա­նա­կի տա­ռա­պանք­նե­րին չհանձն­ված հո­գի­նե­րը սի­րո մո­գա­կան շնչով միա­վոր­վում են երկ­փեղկ­ված սա­րի գա­գա­թին: Ն­րանք նա­յում են վեր. երկն­քում շղթա­ներ կազ­մած՝ պտտվում են վա­ճառ­ված կա­նանց լու­սան­կար­նե­րը, որ աս­տի­ճա­նա­բար լու­սապ­սակ­ներ են կազ­մում և վար­դա­պե­տա­կան օրհ­նութ­յամբ հայտն­վում գլխա­վեր­ևում: Դեռ չծնված վա­յել­քի պես կնոջ և տ­ղա­մար­դու շուր­թե­րին զգու­շո­րեն գծա­պատ­կեր­վում է ան­թա­քույց մի ժպիտ:

Մարտ 2022 թ.

Leave A Comment