2021 թ. սեպ­տեմ­բե­րի 28-ին եր­ևան­յան սրճա­րան­նե­րից մե­կում հան­դի­պե­ցինք ըն­կեր­նե­րով, պա­տա­հա­բար ի­մա­ցա ֆրան­սա­հայ երգ­չու­հի Ռո­զի Ար­մե­նի՝ Հա­յաս­տա­նում լի­նե­լու մա­սին: Ու­զե­ցի գրել նրա մա­սին: Երգ­չու­հին ինձ ըն­դու­նեց եր­ևան­յան մի գողտ­րիկ բնա­կա­րա­նում: Ռո­զին այն­քան շատ հար­ցազ­րույց­ներ էր տվել, որ թվում էր՝ նո­րութ­յուն չկա ա­սե­լու, սա­կայն Հա­յաս­տա­նը ապ­րում էր պատ­մա­կա­նո­րեն ճա­կա­տագ­րա­կան ժա­մա­նա­կաշրջան, ճիշտ այն­պի­սին, ինչ­պի­սին 100 տա­րի ա­ռաջ էր: Հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մի թա­տե­րա­բե­մին մտքով հետ ես գնում ու վեր­հի­շում, որ Ռո­զիի ար­մատ­նե­րը և կեն­սագ­րութ­յու­նը ու­ղիղ կապ ու­նեն անց­յա­լի «թանկ ժա­ռան­գութ­յան» հետ… Պատ­մագ­րա­կան շատ վկա­յութ­յուն­ներ կան, որ­տեղ նա­խիջ­ևան­յան ար­մատ­նե­րով հայտ­նի հա­յե­րի շար­քում է նաև Ռո­զի Ար­մե­նը, նրա հայ­րը ակ­տիվ պայ­քա­րել է բոլշևիկ­նե­րի դեմ, քա­նի որ, ըստ ժա­մա­նա­կագ­րա­կան վկա­յութ­յուն­նե­րի, Զան­գե­զուրն էլ էր նա­խա­տես­վում բռնակ­ցել Ադր­բե­ջա­նին: Ի­հար­կե, այն հե­տա­գա­յում մնաց Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի կազ­մում:
(Ֆր.՝ Rosy Armen, իս­կա­կան ա­նու­նը՝ Ռո­զի Խուր­շու­դի Հով­հան­նիս­յան): Ռո­զիի ար­մատ­նե­րը սկիզբ են առ­նում Նա­խիջ­ևա­նի Ճա­հուկ գյու­ղում ծնված Խուր­շուդ Հով­հան­նիս­յա­նի և Ան­կա­րա­յի Ս­թա­նոզ գյու­ղում ծնված Ն­վարդ Ա­լոզ­յա­նի ըն­տա­նի­քից, ո­րոնք Մեծ ե­ղեռ­նից հե­տո՝ 1920-ա­կան թվա­կան­նե­րին, գաղ­թում են Փա­րիզ ու ըն­տա­նիք կազ­մում։ Ռո­զիի հայ­րը ծնվել է 1896 թվա­կա­նի մա­յի­սի 10-ին, վախ­ճան­վել է 1980 թվա­կա­նի հու­լի­սի 14-ին: Հոր հայ­րըՄար­գար Հով­հան­նիս­յա­նը, 1905 թվա­կա­նի հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ ու­թամ­յա տղա­յի աչ­քի ա­ռաջ սպան­վել է տուն ներ­խու­ժած թուր­քե­րի կող­մից պա­տից կախ­ված իր իսկ սրով, մայ­րըԹա­գու­հի Գ­ևորգ­յա­նը, ա­վե­լի վաղ է վախ­ճան­վել: Ռո­զիի եղ­բայ­րը Մար­գա­րը, պա­պի ա­նունն է կրել, իսկ քույ­րը՝ Թա­գու­հին տա­տի: Երգ­չու­հու հայ­րը կռվել է Գա­րե­գին Նժ­դե­հի ա­զա­տագ­րա­կան ջո­կատ­նե­րում:

-Հայ­րիկս իր ան­ցեա­լին մա­սին եր­բեք չէր պատ­մեր մե­զի: Մենք ալ շատ չէինք ու­զեր «փորփ­րել» իր ան­ցեա­լը: Միայն գի­տէինք, որ քա­նի մը տա­րի լեռ­նե­րուն մէջ կռիւ­նե­րու մաս­նա­կից ե­ղած է, ա­պա Ա­րաք­սի վրա­յէն Պարս­կաս­տան, Պուլ­կա­րիա, յե­տոյ ալ Ֆ­րան­սա ան­ցած է: Երբ կը հարց­նէինք` «Ին­չո՞ւ Հա­յաս­տա­նէն հե­ռա­ցած էիր», կ­՚ը­սէր. «Ես կար­միր­նե­րու դէմ կռո­ւած էի, ինչ­պէ՞ս կրնա­յի Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի մէջ ապ­րիլ»,- պատ­մում է Ռո­զի Ար­մե­նը:

Ան­ցել են տա­րի­ներ, Հա­յաս­տա­նը ան­կախ և­ ա­զատ Հան­րա­պե­տութ­յուն է, Ռո­զին տար­վա մեջ մի քա­նի ան­գամ է Հա­յաս­տան գա­լիս, տղա­ներն էլ են սի­րում Հա­յաս­տա­նը՝ Րաֆ­ֆին ու Ար­մե­նը:
Ռո­զին ծնվել է 1939 թ. մա­յի­սի 1-ին, Փա­րի­զում: 4 տա­րե­կան հա­սա­կից սկսել է եր­գել: Մեկ բե­մում է հայտն­վել այն­պի­սի հա­մաշ­խար­հա­յին աստ­ղե­րի հետ, ինչ­պի­սիք են Ժիլ­բերտ Բե­կոն, Շառլ Ազ­նա­վու­րը և Ջո­նի Հո­լի­դե­յը: 1961 թ. թո­ղար­կել է ա­ռա­ջին ձայ­նաս­կա­վա­ռա­կը, ո­րից հե­տո սկսել է շրջայ­ցը ար­տերկ­րում՝ Բել­գիա, Ի­րան, Թուր­քիա, ԱՄՆ, Լի­բա­նան, ԽՍՀՄ: 1965 թ. հա­մերգ­նե­րով հան­դես է ե­կել Մոսկ­վա­յում, որ­տեղ ծա­նո­թա­ցել է բազ­մա­թիվ հան­րա­հայտ հա­յե­րի հետ Տիգ­րան Պետ­րոս­յան, Հով­հան­նես Բաղ­րամ­յան, Առ­նո Բա­բա­ջան­յան և­ այլք: 1968 թ. տե­ղա­փոխ­վել է Իս­պա­նիա և հաս­տատ­վել այն­տեղ 15 տա­րի: Եր­գել է ֆրան­սե­րեն, հա­յե­րեն, ի­տա­լե­րեն, անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, իս­պա­նե­րեն լե­զու­նե­րով, ինչն էլ իր հեր­թին նպաս­տել է նրա հայտ­նի լի­նե­լուն տար­բեր երկր­նե­րում: Բազ­միցս հան­դես է ե­կել Հու­լիո Իգ­լե­սիա­սի հետ: 1988 թ. Ս­պի­տա­կի ա­վե­րիչ երկ­րա­շար­ժից հե­տո մաս­նակ­ցել է Շառլ Ազ­նա­վու­րի նա­խա­ձեռ­նած «­Քեզ հա­մար, Հա­յաս­տան» եր­գի ձայ­նագր­մա­նը, ո­րի ամ­բողջ հա­սույթն ուղղ­վել է ա­ղե­տից տու­ժած­նե­րին: 1991 թ. այ­ցե­լել է Հա­յաս­տան: Հայ­կա­կան եր­գա­ցան­կից հայտ­նի են «Երևան», «Բլբուլ», «­Նու­բար, նու­բար», «Օ­րոր, օ­րոր», «­Հին­գա­լա», «­Վայ­րի ծա­ղիկ», «Իմ ա­նուշ մայ­րիկ», «­Հայ­րե­նի եր­կիր» և­ այլ եր­գեր: Թո­ղար­կել է «­Ռո­զի Ար­մեն» (1963 թ., 1967 թ., 1972 թ.), «Si on se ressemble» (1968 թ.), «Gwendolyne» (1971 թ.), «Եր­ևան» (1972 թ.), «Բլ­բուլ» (1981 թ.), «Aranjuez» (1982 թ.), «Hier et demain» (1986 թ.), «Ար­մե­նիա» (1992 թ.), «Le top de l’Arménie» (1996 թ.), «­Մի սիրտ ու­նեմ» (2001 թ.) և­ այլ ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ: Զ­բաղ­վել է նաև հա­գուս­տի մո­դե­լա­վո­րու­մով: 2014 թ. ար­ժա­նա­ցել է Մոսկ­վա­յի «Ար­մե­նիա» ե­րաժշ­տա­կան մրցա­նա­կա­բաշ­խութ­յան Հա­տուկ մրցա­նա­կի: 2013 թ. պարգ­ևատր­վել է ՀՀ Սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յան «­Կո­մի­տաս» շքան­շա­նով, 2015 թ.ՀՀ Պատ­վո շքան­շա­նով: Ռո­զիի ծնող­նե­րի ցան­կութ­յունն էր, որ դուստրն ընտ­րեր բժշկի մաս­նա­գի­տութ­յու­նը, սա­կայն 4-ամ­յա Ռո­զին սկսեց եր­գել, ու Ռո­զի Հով­հան­նիս­յա­նը (այ­նու­հետև՝ Պետ­րոս­յան) ընտ­րեց եր­գի ու­ղին՝ վերց­նե­լով Ռո­զի Ար­մեն բե­մա­կան ա­նու­նը։ Երգ­չու­հու ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հին կար­ևոր էր 1965 թվա­կա­նի հա­մերգ­նե­րի մոս­կով­յան շրջա­գա­յութ­յու­նը: Ֆ­րան­սիա­կան ռա­դիո­յով ունկնդ­րե­լով Ռո­զիին և տե­ղե­կա­նա­լով նրա հայ­կա­կան ար­մատ­նե­րի մա­սին ունկն­դիր­նե­րից մե­կը նա­մակ է գրել խորհր­դա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րին, և­ այդ դեպ­քից կարճ ժա­մա­նակ անց Ռո­զի Ար­մե­նին հրա­վի­րել են Մոսկ­վա: Մոսկ­վա­յում Ռո­զին պետք է ու­նե­նար 12 հա­մերգ: Ռո­զին մեծ հիաց­մուն­քով է հի­շում, թե ինչ հա­ջո­ղութ­յուն ու­նե­ցան այդ հա­մերգ­նե­րը.

-Այս 12 հա­մերգ­ներն այն­քան հա­ջող­ված էին, որ արդ­յուն­քում ու­նե­ցա 28 հա­մերգ: Այդ հա­մերգ­նե­րի ըն­թաց­քում իմ երկր­պա­գու­նե­րի շար­քում էին Տիգ­րան Պետ­րոս­յա­նը, Մար­շալ Բաղ­րամ­յա­նը, Առ­նո Բա­բա­ջան­յա­նը, բա­նաս­տեղծ Եվ­տու­շեն­կոն: Հի­շում եմ, թե ինչ­պես էր մեծն ե­րա­ժիշտ Առ­նո Բա­բա­ջան­յանն ա­մեն հա­մեր­գից հե­տո գա­լիս ինձ տես­նե­լու, որ­պես­զի գնամ իր ըն­տա­նի­քի հետ ճա­շե­լու, և մինչև վաղ ա­ռա­վոտ նա նվա­գում էր իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը` ա­ռա­ջար­կե­լով որ­ևէ բան ընտ­րել իմ եր­գա­ցան­կի հա­մար: Դ­րանք ան­մո­ռա­նա­լի ե­րե­կո­ներ էին,- ա­սում է Ռո­զի Ար­մե­նը:

Երբ Ռո­զին ա­ռա­ջին ան­գամ եր­գել է Ի­րա­նի շա­հի պա­լա­տում, ան­չափ գո­հու­նակ տես­քով շա­հը մո­տե­ցել է ու հարց­րել երգ­չու­հու ծագ­ման մա­սին: Եվ Ռո­զին մեծ հպար­տութ­յամբ պա­տաս­խա­նել է. «ՀԱՅ եմ»:
Մեր զրույ­ցը չէր կա­յա­նա, ե­թե չհարց­նեի Շառլ Ազ­նա­վու­րի մա­սին, Ռո­զին հիաց­մուն­քով ժպտում է, ա­պա՝

-Մեր հայ­րիկ­նե­րը ըն­կեր­ներ էին Թիֆ­լի­սեն, նույն դպրոց կեր­թա­յին, վեր­ջը ա­մեն մարդ փա­խե­ցավ, ե­կավ Ֆ­րան­սիա: Օր մը հայ­րիկս կեր­թա Փա­րի­զի մեկ թա­ղա­մաս, ուր որ հայ­կա­կան ու­տե­լիք­ներ ծա­խող կար: Եվ այն­տեղ կհան­դի­պի Ազ­նա­վու­րին պա­պաեն: Ազ­նա­վու­րենք այդ կող­մե­րը կապ­րեին, մենք քիչ մը ու­րիշ թա­ղա­մաս կապ­րեինք: Մի­շան կը­սե գի­տե՞ս տղաս՝ Շառ­լը կեր­գե, գի­տես գոր, այս գի­շեր տեղ մը կա, կեր­գե հա­յե­րի հա­մար, կը­սե պետք ու­նեմ մե­կը որ օգ­նե ին­ձի թի­քետ­նե­րը կտրե, ե­թե կու­զես գալ։ Պա­պաս կը­սե, ա­յո՛, կու­զեմ գալ, ա­պա պա­պաս կը­սե Մի­շա­յին, իմ աղ­ջիկն ալ կեր­գե, Ռո­զին։ Ռո­զի Ար­մեն չէի այն ա­դեն, Ռո­զի Հով­հան­նիս­յան, կը եր­գե գոր, նոր սկսել է, 17 տա­րե­կան էի։ Մի­շան կը­սե՝ Շառ­լին թող զան­գե, քար­տը կու­տա։ Ես զան­գե­ցի, բայց մեկ մը չպա­տաս­խա­նեց, վազն ան­ցա, այլևս չփնտրե­ցի։

1988 թվա­կա­նի երկ­րա­շար­ժից հե­տո Շառլ Ազ­նա­վու­րը Ռո­զիին և մի շարք այլ եր­գիչ­նե­րի ա­ռա­ջար­կեց ձայ­նագ­րել «­Քեզ հա­մար, Հա­յաս­տան» եր­գը, ո­րը տա­սը շա­բաթ գրա­վեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը ֆրան­սիա­կան TOP 50-ում:
Ռո­զիի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում ա­մե­նա­մեծ պա­հը ե­ղել է նրա հա­մեր­գը Հա­յաս­տա­նում, ա­ռա­ջին շփու­մը հայ­րե­նա­կից­նե­րի հետ, ինչ­պես նաև շփու­մը նշա­նա­վոր ան­ձանց, մաս­նա­վո­րա­պես մեծն մա­սեստ­րո Ա­րամ Խա­չատր­յա­նի հետ: Ա­րամ Խա­չատր­յա­նի գրած հա­տու­կենտ եր­գե­րից մե­կը Ռո­զին ամ­բող­ջո­վին փո­խել էր, և ն­րա վա­խը մեծ էր, որ մաեստ­րոն հա­վա­նութ­յուն չի տա այդ փո­փո­խութ­յուն­նե­րին: Բայց ա­մեն ինչ ե­ղավ հա­կա­ռա­կի պես.

-Մաեստ­րոն իր տիկ­նոջ հետ ե­կավ իմ օթ­յակ, բռնեց ձեռքս և­ ա­սացփոք­րիկս, դու վե­րած­նե­ցիր իմ եր­գը, և­ ես ու­զում եմ քեզ ու­րիշ եր­գեր ա­ռա­ջար­կել: Այդ խոս­քե­րից ես ար­տաս­վե­ցի: Որ երկ­րում էլ որ ե­լույթ ու­նե­նամ, մի տե­սակ ու­րիշ հպար­տութ­յամբ եմ ար­տա­բե­րում Խա­չատր­յան ու Բա­բա­ջան­յան ազ­գա­նուն­նե­րը: Ա­ռայ­սօր հի­շում եմ նրանց խոս­քը եր­գը պետք է մա­տուց­վի հո­գով կամ երգն էլ հո­գի ու­նի:

Մեր ներ­կան միմ­յանց ա­րա­գո­րեն հա­ջոր­դող հո­սանք­նե­րի, մարդ­կա­յին հոգ­ևոր տրո­հում­նե­րի հա­կակ­շիռ է: Ի հա­կադ­րութ­յուն այդ ա­մե­նի՝ Ռո­զին իր եր­գար­վես­տով աշ­խար­հին պատ­մում է, վկա­յում է Հա­յի լի­նե­լիութ­յան գաղտ­նա­գի­րը:

Գա­յա­նե Հով­հան­նիս­յան

Leave A Comment