Դու Լեո­նար­դո դա Վին­չին չես։

-Ո՞վ։ Ե՞ս։ Ես Ա­շոտն եմ։
«­Դու Լեո­նար­դո դա Վին­չին չես»։ Կրկ­նեց Ֆե­գի­լան, ո­րի աչ­քե­րը լցվել էին հալ­ված սա­ռույ­ցով, որ կա­թում էր հի­սու­նի­նը վայրկ­յան ա­ռաջ ջե­ռո­ցից դուրս բեր­ված մի քա­նի կարմ­րա­հեր սո­խե­րի վրա։ Նա վերց­նում է ա­մե­նա­մեծ սո­խը, ա­գա­հո­րեն կծում եփ­ված հատ­վա­ծը, երբ պա­տա­հա­բար նկա­տում է ազն­վա­գույն «­Դոգ» տե­սա­կի Բոնք ա­նու­նով շանն իր դնչի տակ։ Նա իր գոգ­նո­ցով սրբում է խայ­թող բուր­մուն­քից քրտնած սո­խե ձեռ­քե­րը, այ­նու­հետև՝ շան դեմ­քը, ո­րի վրա նկա­տել էր իր կծած սո­խից ցայ­տած կա­թիլ­ներ։

-Մայ­րի՞կ։
Կան­չեց Ա­շո­տը։ Բայց Ֆե­գի­լան ար­դեն զբոս­նում էր բա­կում և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ քա­շում շան պա­րա­նո­ցին փա­թաթ­ված պա­րա­նը, որն ա­մեն քա­շե­լուց սեղ­մում էր Բոն­քի կո­կոր­դին կանգ­նած բա­ռե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում վե­րած­վել էին հա­չո­ցի։

-Հաֆ, Հաֆ… Հաֆֆ։

-Բոն­քի-­Բոն­քի, թո՛ւհ, ան­պետք տղա։ Քա­նի ան­գամ կա­րե­լի է կրկնել, որ չի՛ կա­րե­լի հա­չել ան­ծա­նոթ­նե­րի վրա։ Դու վի­րա­վո­րում ես նրանց։

-Մայ­րիկ, մի՛ բար­կա­ցիր, Բոն­քը չգի­տի այդ մա­սին։

-Ա­շո՞տ։ Ո՞վ է քեզ թույլ տվել դուրս գալ տա­նից։ Ին­չի՞ մա­սին։

-Որ մար­դիկ վի­րա­վոր­վում են։ Երբ դու տանն ես լի­նում, քե­զա­նի՛ց եմ թույլտ­վութ­յուն խնդրում, երբ տա­նը չես լի­նում՝ ին­ձա­նից։ Տե՜ս, քեզ հա­մար եմ նկա­րել, քե՛զ եմ նկա­րել։

-Սա ի՞նչ այ­լան­դա­կութ­յուն է։ Ո՞ւր է ո­րո­վայնս, ին­չո՞ւ են ա­կանջ­ներս ա­վե­լի մեծ, քան գլուխս, իսկ թար­թիչ­ներս ա­վե­լի շատ, քան մա­զերս։

-Քո թար­թիչ­նե­րը գե­ղե­ցիկ են։ Ու­զում էի շեշ­տել դրանք։

-Այս ի՞նչ ես նկա­րել ոտ­քե­րիս փո­խա­րեն։

-Ձեռ­քե՜ր։

-Ձեռ­քե՞ր։ Ին­չո՞ւ ձեռ­քեր։

-Դե, ձեռ­քե­րը նման են ոտ­քե­րին։ Մենք ձեռ­քե­րի վրա էլ կկա­րո­ղա­նա­յինք քայ­լել։

-Ախ, քե­զա­նից նկա­րիչ դուրս չի՛ գա։ Ա­վե­լի լավ կլի­ներ՝ խա­նութ գնա­յիր, քա­նի դեռ ամ­բող­ջը չեն տա­րել։ Որ­տեղ է ու­ղե­ղը։

-Մայ­րիկ, բայց ու­ղեղդ չի եր­ևում, դրա հա­մար էլ չեմ նկա­րել։

-Ես հարց­նում եմ, թե որ­տե՞ղ է քո՛ ու­ղե­ղը։ Նող­կա­լի է, ես երբ­ևէ չէի կրի այս պա­տա­ռոտ­ված ջրա­ներ­կոտ զգես­տը։

-Մայ­րիկ, բայց քո զգես­տը պատռ­ված է, իսկ ջրա­ներ­կի հա­մար վրձինս է մե­ղա­վոր, այն չա­րաճ­ճի է, ինձ չի լսում։
Ֆե­գի­լան ան­մի­ջա­պես ուղ­ղում է աչ­քե­րը ցե­ցե­րի կե­րակ­րա­տաշտ դար­ձած իր բաճ­կո­նի ծաղ­կա­նախշ թևին և, ա­սես, սպա­նե­լով հեր­թա­կան մի ճանճ, որ հանդգ­նել էր հանգր­վա­նել իր մաշ­կի վեր­նա­մա­սում՝ ծած­կում է ծաղ­կա­նախշ թևի՝ օ­րե­ցօր ըն­դար­ձակ­վող խո­ռո­չը։

-Բո՛ն­քի, դու ան­պետք շուն ես, կուլ ես տա­լիս լեզ­վիս չկպած վեր­ջին կտոր մի­սը, իսկ ցեց չե՛ս ու­տում։ Ի՞նչ պա­կաս միս է։ Դու պար­զա­պես պոր­տա­բույծ ես։

-Մայ­րիկ, բայց Բոն­քը շուն է։ Իսկ շնե­րը ցեց չեն ու­տում։

-Որ քաղ­ցած պա­հենք, քե՛զ էլ կու­տի։

-Չե՛մ հա­վա­տում։ Որ ես քաղ­ցած մնամ, Բոն­քին չե՛մ ու­տի։

-Կու­տե՛ս։

-Չե՛մ ու­տի։

-Կու­տեեե՛ս։

-Չե՛մ ու­տի։

-Կու­տե՛ս։ Իսկ ե­թե ընդ­դի­մա­նաս, ես քեզ ու­ժո՛վ կկե­րակ­րեմ։
Ա­շոտն ա­ռա­ջին ան­գամ իր ջրա­ներ­կի գու­նա­շղթա­յից դուրս մեկ այլ գույն նկա­տեց, ո­րը Բոնք ա­նունն ու­ներ՝ Բոն­քա­գույ­նը։ Եվ մեկ այլ չա­րաճ­ճի վրձին՝ Ա­շոտ ա­նու­նով, որ օ­րե­րից մի օր պետք է գոր­ծա­ծեր Բոն­քա­գույ­նը։ Նա պատ­ռում է Ֆե­գի­լա­յի նկա­րը և զս­պե­լով ա­նօ­գուտ պոռթ­կու­մը՝ նե­տում կտոր­նե­րը, ո­րոնք շան մա­ռախ­լա­պատ աչ­քե­րի սրա­ծայր եր­կայն­քով թափ­վում են իր ե­րա­խից դուրս պրծած ետ ու ա­ռաջ շարժ­վող սո­վաս­պառ լեզ­վի վրա։

-Պա­տե­րազմ­նե­րը շատ են ու միշտ կլի­նեն։ Իսկ Բոն­քը մե՛կն է ու էլ չի՛ լի­նի։ Ինչ­պես և դո՛ւ, մայ­րի՛կ։ Այդ պատ­ճա­ռով ես քե՛զ էլ չեմ ու­տի։

-Ու­րեմն քե՛զ կու­տեն։

-Ե­թե ես հի­մա Բոն­քին չու­տեմ, ինչ-որ մեկն էլ հե­տո ինձ չի ու­տի։

-Եվ կլի­նեն եր­կու ողջ և­ եր­կու սո­ված։

-Մայ­րիկ, չէ՞ որ դու ա­սում էիր, որ մենք միշտ սո­վա­ծա­նում ենք, բայց միշտ չէ՛, որ ողջ ենք լի­նում։

-Ա­շո՛տ, երբ ողջ չլի­նես, սո­վա՛ծ էլ չես լի­նի։

-Ա­տում եմ սո­վը։ Ա­տում եմ պա­տե­րազ­մը։ Ա­տում եմ քե՛զ, մայ­րի՛կ։ Գ­նա՛նք, Բոնք, քեզ հա­մար այս­տեղ վտան­գա­վոր է։

-Հաֆ, հաֆֆ։
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ բա­կում գույ­նե­րի հետ…
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ բա­կում գույ­նե­րի…
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ բա­կում…
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ…
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում…
Ֆե­գի­լան մե­նակ էր…
Ֆե­գի­լան…

Հի­սու­նի­նը տա­րի անց

Աղմ­կոտ աշ­խար­հը կենտ­րո­նա­ցել էր մի ճեր­մակ լռութ­յան վրա և­ այն կուլ տվել։ Ա­մե­նու­րեք թափթփ­ված մար­դիկ, զբաղ­ված ա­թոռ­նե­րը, ման­րակր­կիտ դա­սա­վոր­ված ամ­բոխն ու կտավ­նե­րի՝ գո­յութ­յուն չու­նե­ցող կյան­քը բազ­մել էին գլխա­վոր հե­րո­սի քնե­րա­կի վրա։ Վր­ձին­նե­րի շար­ժով կե­սօ­րը դեղ­նեց, և հե­րո­սի քնե­րա­կը դա­տարկ­վեց, ա­սես ոչ ոք այն­տեղ չէր էլ ե­ղել։ Եվ այդ ճեր­մակ լռութ­յան մեջ ցատ­կեց մի ձայն.

-Դու Լեո­նար­դո դա Վին­չին չես։
Հեգ­նա­կան ափ­սո­սան­քով շշնջում էր Ֆե­գի­լան։ Դո­ղէ­րոց­քից ճոճ­վե­լով, ա­սես մի շղթա­յա­կապ Պ­րո­մեթևս՝ քարշ էր տա­լիս իր ցցուն մատ­նե­րի վրա հա­վա­քած մար­մի­նը՝ գո­յա­կերտ պատ­կե­րաս­րա­հի մար­մա­րե ինք­նար­տա­ցո­լան­քով։
Հի­սու­նի­նը տա­րին դեռ մեկ ժամ չէ և չի՛ դառ­նա։ Ե­թե ոչ ոք ժա­մա­ցույ­ցին չնա­յի։ Ֆե­գի­լան նա­յում էր ժա­մա­ցույ­ցին։ Նա միա­կը չէր։ Բայց ե­թե նույ­նիսկ միա­կը լի­ներ, հի­սու­նի­նը կդառ­նար վաթ­սուն։
Դեռ հի­սու­նի­նը րո­պե ա­ռաջ ա­մեն բան այլ էր։ Ֆե­գի­լան չէր զբոս­նում։ Նա նստած էր։ Բան­տում ծե­րա­ցած մի ա­թոռ խո­նար­հել էր գլու­խը նրա՝ ծնոտ հի­շեց­նող շրջազ­գես­տա­պատ հե­տույ­քի առջև։ Ֆե­գի­լա­յի ժա­մա­ցույ­ցի թվե­րը մաշ­վել էին, ժա­մա­նա­կը՝ մե­ռել։

-Ժա­մա­նա­կը մե­ռավ։
Ար­տա­բե­րեց մի ան­փամ­փուշտ լե­զու՝ թաքն­ված իր օ­տա­րա­ցած բե­րա­նի ջախ­ջախ­ված ա­տամ­նա­շա­րի ետ­ևում։ Բայց դու­ռը բաց­վեց։ Դա միակ ժա­մասլաքն էր, որ եր­ևաց հի­սու­նի­նը տա­րի ժա­մա­ցույ­ցին նա­յող Ֆե­գի­լա­յի աչ­քե­րում։ Ար­դեն հի­սու­նի­նը րո­պե հե­տո նա զբոս­նում էր ա­նա­թոռ տա­րած­քում, որ­տեղ միակ դի­տա­կե­տը ի­րար հերթ չտվող ան­շարժ պա­տերն էին։ Կ­տավ­ներ… Կ­տավ­ներ, ո­րոնց մեջ ապ­րող ուր­վա­կան­ներն ա­վե­լի ողջ էին, քան իր ար­տա­ցո­լան­քը հա­տա­կի մեջ փնտրող Ֆե­գի­լան։

-Ես հա­տա­կի մեջ եմ… Երբ­ևէ հա­տակն այս­քան գե­ղե­ցիկ չի ե­ղել…
Նա դան­դաղ մո­տեց­նում է աջ ճկույ­թը, այ­նու­հետև ձախ աչ­քը, իսկ հե­տո տրո­րում դի­մագ­ծե­րը՝ տա­րա­ծե­լով դրանք հա­տա­կի հա­յե­լա­յին փո­շու վրա։

-Ա՜խ… Հա­տա՜կ։ Ե­թե դու ինձ ա­սեիր, որ մի օր ա­վե­լի գե­ղե­ցիկ ես լի­նե­լու, քան իմ դեմ­քը… Ես եր­բեք քո վրա­յով չէի քայ­լի։
Ակն­թարթ հե­տո, ինչ­պես բո­լոր ան­հա­ջող հե­քիաթ­նե­րում, հայտն­վում է մի ան­պետք բա­րի հե­րոս և­ ի­մի­ջիայ­լոց հարց­նում ինքն ի­րեն սպա­նած մեկ այլ հեո­սին.

-Ա­մեն ինչ կար­գի՞ն է։

-Ո՞վ է։

-Ա­մեն ինչ կար­գի՞ն է, տի­կին։

-Ա­յո, ես պար­զա­պես մի կտավ տե­սա հա­տա­կին։

-Տի­կին, բայց հա­տա­կին կտավ չկա։ Բո­լո­րը կախ­ված են պա­տից։

-Բո­լո­րը կախ­ված են…

-Ես ու­զում էի զգու­շաց­նել, որ թան­գա­րա­նը շու­տով փակ­վում է։ Այ­սօր ցու­ցա­հան­դե­սի վեր­ջին օրն է, և­ ես պետք է կա­խեմ վեր­ջին կտա­վը։

-Վեր­ջին կտա՞­վը։ Ցու­ցա­հան­դե­սի վեր­ջո՞ւմ։

-Դա հե­ղի­նա­կի խնդրանքն է։

-Բայց այն ոչ ոք չի՛ տես­նի։

-Դո՛ւք կտես­նեք։
Եվ մինչ ան­պետք բա­րի հե­րո­սը կեղ­ևազր­կում էր վեր­ջին կտա­վի հի­սու­նի­նը թեր­թա­նոց պատռ­ված և ջ­րա­ներ­կոտ բաճ­կո­նե փա­թե­թա­վո­րու­մը, Ֆե­գի­լան ժա­պա­վե­նա­յին հա­յաց­քով թի­րա­խա­վո­րում էր պա­տե­րը լի­զող ուր­վա­կան-կտավ­նե­րը։

-Բոնք…
Բոնք… Բո­լոր գույ­նե­րի ան­մահ հե­րո­սը, մե­ռած կյան­քե­րի հա­չող ա­պառ­նին։ Միակ Բոն­քին բազ­մաց­րել էին։ Բազ­մաց­րել էին և թաքց­րել կտավ­նե­րի մեջ։ Իսկ կտա­վի մյուս հե­րոս­ներն ապ­րում էին Բոն­քի աչ­քե­րում։ Բո­լոր կտավ­նե­րի բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պատ­կեր­ված էին Բոն­քի աչ­քե­րում։ Բո­լոր կտավ­նե­րի բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կա­տար­վո՛ւմ էին Բոն­քի աչ­քե­րում։ Բո­լոր կյան­քե­րը մեռ­նում էին Բոն­քի աչ­քե­րում։ Բո­լոր մա­հե­րը ծնվում էին Բոն­քի աչ­քե­րում։ Բո­լոր գույ­նե­րը… Չա­րաճ­ճի վրձի­նը… Ա­շո­տը…
Ֆե­գի­լան դեռ ողջ էր, բայց այդ մա­սին չգի­տեր։ Ֆե­գի­լան մե­ռավ և մո­ռա­ցավ այդ մա­սին։ Բայց հի­շեց, երբ հա­սավ վեր­ջին կտա­վին։ Հեռ­վից եր­ևում էին այն­տեղ պատ­կեր­ված սպի­տակ պա­տե­րը, մար­մա­րե հա­տա­կը և բո­լոր կտավ­նե­րը՝ տար­բեր դիր­քե­րով։ Դա կտավ­նե­րի կտավն էր… Գ­լուխ­գոր­ծոց։ Բայց երբ Ֆե­գի­լան մո­տե­ցավ, նկա­տեց անկ­յու­նում իր փոք­րիկ դի­ման­կա­րը և վառ ար­տա­հայտ­ված լո­ղա­ցող տա­ռեր, ո­րոնք ա­ղա­վա­ղում էին հեռ­վից ան­թե­րի թվաց­յալ քաո­տիկ պատ­կե­րը։ Ֆե­գի­լան ա­վե­լի մո­տե­ցավ։ Նա մո­տե­ցավ այն­քան, որ մո­տա­վո­րա­պես հի­սու­նի­նը քայ­լից կա­րե­լի էր մտնել կտա­վի մեջ։ Եվ ի՞նչ… այդ կտա­վում նկար­ված չէր այն սար­սու­ռը, որն այդ պա­հին ներ­կել էր Ֆե­գի­լա­յի ներ­սը։ Դա իր ե­րա­զած դի­ման­կա­րը չէր։ Բ­նավ ոչ…
Այն մնաց փոք­րիկ Ա­շո­տի մաշ­ված թղթե­րում, ո­րոնք հո­գին ա­վան­դե­ցին Բոն­քի լեզ­վի վրա։ Դա գե­ղե­ցիկ կնոջ դի­ման­կար չէր… Եվ ո՛չ էլ մար­մա­րե հա­տակ։ Դա հա­յե­լի էր… Պար­զա­պես հա­յե­լի, որն այդ պա­հին ըն­դա­մե­նը տեխ­նո­լո­գիա­կան մի սարք էր, խո­սող՝ որ­դու ա­նու­նից։
Ա­հա և կ­տա­վի պատ­կե­րը.

-Մայ­րի՜կ։ Ող­ջույն։ Ինչ­պե՞ս ես։ Մեր բա­ժա­նու­մից հե­տո ես քեզ նկա­րել եմ հի­սու­նի­նը հա­զար ան­գամ։ Բայց չգի­տեմ, թե ինչ­պի­սին ես հի­մա։ Փոր­ձում եմ հի­շել, բայց չեմ կա­րո­ղա­նում հի­շել ներ­կան։ Դու ինձ չէիր ա­սել, որ հի­շո­ղութ­յու­նը միայն անց­յա­լի հա­մար է։ Այդ պատ­ճա­ռով այդ­տեղ քո դի­ման­կար­նե­րը չեմ կա­խել։ Չ­նա­յած՝ ստում եմ։ Ես քեզ երբ­ևէ չեմ նկա­րել։


Գի­տե՞ս, կյան­քում ա­մեն բան մո­ռա­ցա, նույ­նիսկ քո թար­թիչ­նե­րը։ Բայց այն փոք­րիկ Ա­շո­տի ըն­կեր­նե­րին, ո­րոնք քո ձեռ­քե­րով լցվում էին իմ ստա­մոք­սը և կր­ծում վրձին­ներս… Ո­րոնք մե­ղա­վոր էին, որ ես քաղ­ցած եմ, և­ որ եր­կու պա­տե­րազմ սի­րող վիժ­վածք չէին կա­րո­ղա­նում ո­րո­շել, թե ով է ե­ղել ա­ռա­ջին կրա­կո­ղը, և­ ով պետք է լի­նի վեր­ջի­նը։ Իսկ Բոն­քը… Տե­սա՞ր, ես թույլ չտվե­ցի, որ նա մեռ­նի։ Նա ա­մե­նուր է։ Իմ ստա­մոք­սում… Քո աչ­քե­րում… Բո­լոր կտավ­նե­րում։ Ու­զում էի՝ ի­մա­նա­յիր, որ նա ողջ է։ Նաև ու­զում էի՝ ի­մա­նա­յիր, որ ի­զուր ես ապ­րել հի­սու­նի­նը տա­րի… Փա­կի տակ։ Ես քո ամ­բողջ սպան­դը վե­րած­նել եմ։ Ն­րանք էլ չեն մեռ­նի կտավ­նե­րի վրա և Բոն­քի աչ­քե­րում։ Բոն­քի աչ­քե­րում դեռ ոչ ոք չի մե­ռել։


Հի­սու­նի­նը տա­րի։ Դա այն­քան էլ եր­կար չէ։ Բայց ես ժա­մա­ցույց ու­նեմ։ Դո՛ւ ես նվի­րել, հի­շո՞ւմ ես։ Այ­սօր իմ ա­մե­նա­սի­րե­լի օրն է։ Ես սպա­սում էի քեզ։ Գի­տեի, որ կգաս, և­ ա­տում եմ այս օ­րը։
Ի դեպ, ես չգի­տեմ, թե ին­չո՞ւ՝ Ֆե­գի­լա ա­նու­նով կի­նը, որ ու­ներ Բոնք ա­նու­նով շուն և Թիլ­դա ա­նու­նով մայր, ո­րո­շեց Ա­շոտ ա­նու­նով որ­դի ու­նե­նալ, բայց նա սո­վո­րեց նկա­րել։
«­Մայ­րի՜կ»։ Որ­քան եմ կա­րո­տել այս բա­ռը։ Երբ այն ժա­մա­նակ ա­սում էի, չէի մտա­ծում, որ մի օր… Էլ չեմ կա­րո­ղա­նա ա­սել այն հաս­ցեագր­ված և… Եվ կկա­րո­տեմ։ Շատ։
Հի­շո՞ւմ ես, մի ան­գամ ա­սա­ցի, որ ա­տում եմ քեզ։ Ես չէի ստում։ Ա­մուր գրկում եմ և համ­բու­րում։ Եվ նե­րի՛ր հա­յե­լու հա­մար։ Ես ու­զում էի գո­նե մեկ ան­գամ ևս փոր­ձել նկա­րել քեզ, բայց մտա­ծե­ցի, որ հա­յե­լին միակ դի­ման­կարն է, որ կհա­վա­նես։ Այն­տեղ կու­նե­նաս ո­րո­վայն… Եվ ոտ­քեր՝ հա­վել­յալ ձեռ­քե­րի փո­խա­րեն։ Եվ քա­նի որ սա մեր վեր­ջին զրույցն է, ու­զում էի՝ ի­մա­նա­յիր… Ես Լեո­նար­դո դա Վին­չին չէի, ո՜չ… Ես Ա­շոտ Ոչնչ­յանն էի՝ Ա­մե­նայն Հա­յոց Ն­կա­րի­չը։
Ֆե­գի­լան դուրս ե­կավ ճեր­մակ տա­րած­քից և հայտն­վեց բա­կում։

Հաֆ, հաֆ, հաֆֆ։
Նա շրջեց սար­սա­փած ի­րանն ու հե­գեց.

Բ-ո՞-ն-ք։
Ո՛չ։ Դե ի­հար­կե, ո՛չ։ Դա Բոն­քը չէր։ Բայց շուն էր, ո­րի բա­ռե­րը ևս վե­րած­վել էին հա­չո­ցի։ Ֆե­գի­լան մո­տե­ցավ և քա­շեց շան պա­րա­նո­ցից փա­թաթ­ված պա­րա­նը.

Բոն­քի-­Բոն­քի, թո՛ւհ, ան­պետք տղա…

Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ բա­կում գույ­նե­րի հետ։
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ բա­կում գույ­նե­րի։
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում հա­ճախ։
Ֆե­գի­լան մե­նակ էր մնում։
Ֆե­գի­լան մե­նակ էր։
Ֆե­գի­լան։

Հի­սու­նի­նը սերն­դաս­լաք հե­տո

Դու Ա­շոտ Ոչնչ­յա­նը չես։

-Ո՞վ։ Ե՞ս։ Ես Ժակն եմ։
Դու Ա­շոտ Ոչնչ­յա­նը չես։
Կրկ­նեց Լու­սէն և շա­րու­նա­կեց զննել ճեր­մակ թան­գա­րա­նի ծե­րա­ցած կտավ­նե­րը։

-Տես­նո՞ւմ ես՝ ի՜նչ կտավ­ներ են, Ժա՛կ։ Իսկ դու ա­սում ես, թե իբր նկա­րիչ ես։

-Մայ­րի՛կ… Ես քեզ բա­կում կսպա­սեմ։
Ժա­կը դուրս ե­կավ թան­գա­րա­նից՝ բակ և նս­տեց խո­նավ գետ­նի եր­բեմ­նի դեմ­քին։

-Ա՛խ։ Այս ի՞նչ գրո­ղի տա­րած ա­պա­կի մխրճվեց հե­տույքս։
Դա ա­պա­կի չէր։ Այլ հա­յե­լու բե­կոր, ո­րի վրա փոր­ված էր մի գրութ­յուն.
«Ես Լեո­նար­դո դա Վին­չին չէի, ո՜չ… Ես Ա­շոտ Ոչնչ­յանն էի՝ Ա­մե­նայն Հա­յոց Ն­կա­րի­չը»։

Leave A Comment