21-րդ ­դա­րում, երբ աշ­խար­հը ան­նա­խա­դեպ ա­րագ է զար­գա­նում, գրա­կա­նութ­յան ա­ռաջ ծա­ռա­ցել է խնդիր՝ ինչ­պե՞ս գրա­վել ըն­թեր­ցո­ղին։ Գ­րա­կա­նութ­յու­նը մարդ­կանց հա­մար մշտա­պես մի­ջոց է ե­ղել բա­վա­րա­րե­լու ի­րենց գե­ղա­գի­տա­կան պա­հանջ­նե­րը, բայց մեր օ­րե­րում ին­ֆոր­մա­ցիոն հոս­քի և ­տեխ­նո­լո­գիա­նե­րի զարգ­աց­ման հետ չա­փա­զանց հեշտ ու հա­սա­նե­լի է դար­ձել այդ պա­հան­ջի բա­վա­րա­րու­մը՝ սկսած ցան­կա­ցած պա­հի ֆիլմ ու սոց­ցան­ցե­րում հո­լո­վակ­ներ դի­տե­լուց, մինչև է­մո­ջի­ներ ու­ղար­կե­լը։ Եվ այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ ա­մեն­ևին պա­տա­հա­կան չէ, որ գրա­կա­նութ­յու­նը, մաս­նա­վո­րա­պես՝ պոե­զիան, ներ­թա­փան­ցում է սոց­ցան­ցե­րի աշ­խարհ՝ ըն­թեր­ցող­նե­րի նոր բա­նակ հա­վա­քե­լու։
Ինս­տա­պոե­զիան ար­դի գրա­կա­նութ­յան շար­ժում է, որ հան­դես է գա­լիս սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում՝ հատ­կա­պես Instagram, Tik Tok, Twitter, Tublr, Pinterest հար­թակ­նե­րում, ու­նի հա­կիրճ, հա­սա­նե­լի բո­վան­դա­կութ­յուն, ա­զատ հան­գա­վո­րում և ­հա­ճախ հան­դի­պում է վի­զո­ւալ պատ­կեր­նե­րի, իլ­յուստ­րա­ցիա­նե­րի հետ միա­սին[1]։ ­Վա­ղուց ար­դեն գաղտ­նիք չէ, թե ինչ մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նեն սոց­ցան­ցե­րը մարդ­կանց վրա, և ­թե որ­քան ա­րագ կա­րե­լի է հա­վա­քել մեծ լսա­րան, ուս­տի պոետ­նե­րը օգտ­վում են 21-րդ ­դա­րի ըն­ձե­ռած այս «բա­րի­քից»՝ ի­րենց գրա­կա­նութ­յու­նը ըն­թերց­վող դարձ­նե­լու հա­մար։ Ան­կախ ազ­գութ­յու­նից, տա­րի­քից և ­սե­ռից՝ ըն­դա­մե­նը պետք է ու­նե­նալ թվա­յին մար­քե­թին­գի բա­զա­յին գի­տե­լիք­ներ և­ ընտ­րել ճիշտ թի­րախ՝ օգ­տա­գոր­ծե­լով ինս­տագ­րամ­յան ալ­գո­րիթ­մը։ Ս­րա­նից հետ­ևում է, որ ինս­տա­պոե­զիա­յի նպա­տա­կը, մեծ հաշ­վով, լայն հան­րույ­թին գրա­վելն է. մեր օ­րե­րում, ցա­վոք, պոե­զիան զգա­լիո­րեն ի­ջեց­նում է իր նշա­ձո­ղը ըն­թերց­վող և ­վա­ճառ­վող լի­նե­լու հա­մար, այդ պատ­ճա­ռով էլ ինս­տա­պոե­զիան հա­ճախ քննա­դատ­վում ու հա­մար­վում է «կեղծ գրա­կա­նութ­յուն»։
­նա այն­քան էր հոգ­նել տղա­մարդ­կան­ցից
որ ա­սում էին «որ­քան ու­ժեղ ես դու»

դա վա­ղուց էր հայտ­նի նրան
Ա­ման­դա ­Լավ­լիս

Այ­սօր հայտ­նի ինս­տա­պոետ­ներ են ­Ռու­պի ­Կո­րը (4.5 մլն ­հետ­ևորդ), Ա­թի­քու­սը (1.6 մլն ­հետ­ևորդ), ­Նի­կի­տա ­Գի­լը (645 հզ. ­հետ­ևորդ), ­Նաժ­վա ­Զե­բիա­նը (1.3 մլն ­հետևորդ) և­ ու­րիշ­նե­րը։ Այս հայտ­նիութ­յու­նը բե­րում է նրան, որ ինս­տա­պոետ­նե­րը վա­ճա­ռում են հա­զա­րա­վոր գրքեր, տա­լիս հար­ցազ­րույց­ներ, ե­լույթ­ներ ու­նե­նում և ­նույ­նիսկ հա­մաշ­խար­հա­յին տու­րեր կազ­մա­կեր­պում, ինչ­պես ներ­կա­յումս ­Ռու­պի ­Կո­րը, ո­րի գրքե­րի վա­ճառ­քը ա­մեն տա­րի գե­րա­զան­ցում է նա­խոր­դին 100+%-ով։ Ըստ New York Times-ի տվյալ­նե­րի՝ այս պա­հի դրութ­յամբ ԱՄՆ-ում պոե­զիա­յի ա­մե­նա­վա­ճառ­ված 10 գրքե­րից 3-ը գրվել են ինս­տա­պոետ­նե­րի կող­մից[2]։
­Մի կողմ թող­նե­լով բո­լոր դրա­կան ու բա­ցա­սա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը՝ ի վեր­ջո, ինչ­պի­սի՞ն է ինս­տա­պոե­զիան ի­րա­կա­նում։ Ա­ռա­ջի­նը հարկ է նշել, որ ինս­տա­պոե­զիա­յի կար­ևոր ա­ռա­վե­լութ­յուն է նրա լիո­վին ա­զատ լի­նե­լը. այն «ապ­րում է» սոց­ցան­ցե­րում՝ այլ մարդ­կան­ցից ան­կախ, միայն օգ­տա­տի­րոջ կամ­քով։ ­Դա հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս պոե­տին ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի գրել՝ բարձ­րա­ձայ­նե­լով յու­րա­քանչ­յուր խնդրի մա­սին։ ­Ռու­պի ­Կո­րը այս մա­սին նրբո­րեն անդ­րա­դառ­նում է «բո­լոր ե­րի­տա­սարդ պոետ­նե­րին» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ.
քո ար­վես­տը
այն մա­սին չէ
թե քա­նի­սը կհա­վա­նեն ստեղ­ծածդ
քո ար­վես­տը
այն մա­սին է
թե ինչ­պես է քո սիր­տը սի­րում ստեղ­ծածդ
թե ինչ­պես է քո հո­գին սի­րում ստեղ­ծածդ
այն մա­սին է
թե ինչ­քան ան­կեղծ ես դու
ինքդ քեզ հետ
ու թե ինչ­պես
եր­բեք չես սա­կար­կի ան­կեղ­ծութ­յունդ
հա­նուն հա­սա­նե­լիութ­յան
Ինս­տա­պոե­զիան, լի­նե­լով ար­դի գրա­կա­նութ­յան դրսևո­րում, ու­նի ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի կա­նո­նիկ դար­ձած կա­ռուց­ված­քա­յին միև­նույն հատ­կա­նիշ­նե­րը՝ հա­կիրճ, ան­հանգ, ա­զատ բա­նաս­տեղ­ծութ­յուն՝ հազ­վա­դեպ հան­դի­պող կե­տադ­րութ­յամբ, ա­ռօր­յա կյան­քից վերց­ված պատ­կե­րա­յին հա­մա­կար­գով, որ­տեղ գլխա­վոր դե­րում մարդն է։ ­Թերևս միակ «շե­ղու­մը» նրա ակն­հայ­տո­րեն զգա­ցա­կան լի­նելն է, ին­չի շնոր­հիվ մար­դը հայտն­վում է ա­ռա­ջին պլա­նում։ ­Սա ո­րո­շա­կիո­րեն հա­կադր­վում է ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յա­նը, որ­տեղ մար­դը խնդիր­նե­րի բե­ռից ան­վերջ փոք­րա­ցող էակ է։ Այլ կերպ ա­սած՝ ինս­տա­պոե­զիան ներ­սից զննում և ­բա­ցում է մար­դու հո­գին զգու­շութ­յամբ ու նրբո­րեն, մի տե­սակ կա­րեկ­ցութ­յամբ և­ ոչ եր­բեք չոր, սա­ռը հա­յացք նե­տե­լով նրա ի­րա­կա­նութ­յա­նը։ Ե­թե ժա­մա­նա­կա­կից պոե­զիան հա­ճախ ի­րա­կա­նութ­յան մա­սին է, ո­րում ապ­րում է մար­դը, ա­պա ինս­տա­պոե­զիան՝ որ­պես նրա դրսևո­րում, մար­դու մա­սին է, ո­րը ապ­րում է այս ի­րա­կա­նութ­յան մեջ։
Ա­հա ինս­տա­պոե­զիա­յի մի քա­նի օ­րի­նակ.
եր­ջան­կութ­յու­նը ծե­րա­ցավ
ինձ սպա­սե­լով
իսկ ես ծե­րա­ցա
փնտրե­լով նրան այն­տեղ
որ­տեղ ես չկամ
­Ռու­պի ­Կոր
ինչ ծա­ղիկ էլ, որ լի­նես
չմո­ռա­նաս
ծաղ­կել
Ա­թի­քուս

Երբ ցա­վը թա­կում է դուռդ

­Ներս թող նրան,
Ե­թե չթող­նես, նա կշա­րու­նա­կի թա­կել
Ա­մեն ան­գամ նա­խոր­դից ուժ­գին
Ն­րա ձայ­նը կհնչի
Ա­մեն ան­գամ նա­խոր­դից բարձր,
Ու­րեմն՝ ներս թող նրան,
Ն­րա հետ ժա­մա­նակ անց­կաց­րու,
­Հե­տո ճա­նա­պար­հիր
Ու ա­սա, որ գնա,
Ո­րով­հետև ե­կել է ժա­մա­նակդ
Եր­ջան­կութ­յա­նը հյու­րըն­կա­լե­լու։
­Նաժ­վա ­Զե­բիան

Ինս­տա­պոե­զիան չի ման­րա­մաս­նում հա­սա­րա­կա­կան ու քա­ղա­քա­կան խնդիր­նե­րը, այլ՝ ցույց է տա­լիս մար­դու զգա­ցո­ղութ­յուն­նե­րը՝ որ­պես դրանց հետ­ևանք։ Ա­հա թե ին­չու է այն այդ­քան գրա­վում և­ ըն­թեր­ցող­նե­րի մեծ բա­նակ հա­վա­քում։
Այս դրույթ­ներն են հենց պայ­մա­նա­վո­րում ինս­տա­պոե­զիա­յում թա­փա­ռող թե­մա­նե­րը՝ խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, պոե­զիա ա­զա­տութ­յան, պա­տե­րազ­մի, կա­նանց ի­րա­վունք­նե­րի, սե­ռա­յին, ազ­գա­յին, կրո­նա­կան խտրա­կա­նութ­յուն­նե­րի և, ի­հար­կե, սի­րո մա­սին։ Ինս­տա­պոե­զիան իր մեծ լսա­րա­նի շնոր­հիվ կա­րո­ղա­նում է բարձ­րաց­նել հար­ցեր, ո­րոնք ակ­տո­ւալ են ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի հա­մար։ Եվ քա­նի որ այն ու­նի ոչ միան­շա­նակ ըն­կա­լում, ո­րոշ քննա­դատ­ներ այդ թե­մա­նե­րը հա­մա­րում են ծեծ­ված, իսկ ո­րոշ­նե­րը՝ բնա­կան անդ­րա­դարձ ժա­մա­նա­կին բնո­րոշ խնդիր­նե­րին։ Ա­մեն դեպ­քում, գրա­կա­նութ­յան գերն­պա­տակ­նե­րից է ար­տա­ցո­լել մար­դուն շրջա­պա­տող աշ­խար­հը ու բա­ցա­հայ­տել մարդ­կա­յին հո­գու մութ անկ­յուն­նե­րը։ ­Ռու­պի ­Կո­րը, օ­րի­նակ, այս­պես անդ­րա­դառ­նում է կա­նանց ի­րա­վունք­նե­րի խնդրին.

Ես ինձ գե­ղե­ցիկ էի զգում մինչև 12 տա­րե­կան,
երբ մար­մինս սկսեց հաս­նել, որ­պես նոր միրգ,
և ­հան­կարծ
տղա­մար­դիկ թաց շուր­թե­րով նա­յե­ցին
իմ նո­րա­ծին կոն­քե­րին։
Տ­ղա­նե­րը չէին ու­զում դա­սա­մի­ջո­ցին
խա­ղալ ինձ հետ,
նրանք ու­զում էին դիպ­չել իմ նոր
և­ ան­ծա­նոթ մարմ­նի մա­սե­րին,
ո­րոնք ես չգի­տեի ինչ­պես կրել,
չգի­տեի ինչ­պես պա­հել,
և ­փոր­ձում էի թա­ղել իմ կո­ղե­րի վան­դա­կում.

կրծքեր,-
ա­սա­ցին նրանք,
և­ ես ա­տե­ցի այդ բա­ռը,
ա­տում էի, որ ա­մա­չում էի ա­սել դա,
ու չնա­յած այն իմ մարմ­նի մաս էր՝
այն ի­մը չէր[3]

կամ՝

ես կանգ կառ­նեմ
երբ մենք կա­րո­ղա­նանք ա­սել
«սե­ռա­կան բռնութ­յուն»
ու նրանք չեն գո­ռա
«ստա­խոս»

Ինս­տա­պոե­զիա­յի մեջ մար­դը փրկութ­յուն է գտնում հա­մա­տա­րած ա­ղետ­նե­րի ու դրան­ցից ծնված միայ­նութ­յան մեջ, ինս­տա­պոե­զիան քա­ջութ­յան ու կա­րեկ­ցան­քի մա­սին է, հա­րա­զա­տութ­յուն է, քա­նի որ ողջ մարդ­կութ­յան խնդիր­նե­րը մի մար­դու խնդիր­ներն են։ Այն կար­ծես հույ­սի փոք­րիկ բե­կոր է՝ ուղղ­ված ա­նօգ­նա­կան մար­դուն. ա­հա թե ին­չու է գրքե­րից դուրս ե­կել, վի­զո­ւա­լի­զա­ցել ու հայտն­վել սոց­ցան­ցե­րում՝ դառ­նա­լով մար­դու ա­ռօր­յա­յի ան­բա­ժան մա­սը. ինս­տա­պոե­զիա­յի մի­ջո­ցով սմարթ­ֆո­նի ետ­ևում թաքն­ված մար­դը վե­րագտ­նում է կա­պը գրա­կա­նութ­յան հետ՝ վե­րագտ­նե­լով նաև ինքն ի­րեն ու աշ­խար­հը և, ինչ­պես ա­սում է Ա­թի­քու­սը՝
ու­շադ­րութ­յուն դարձ­րու
ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է
ԵՐԲ ԸՆՁԵՌՈՒՄ ԵՍ մար­դուն
բա­վա­րար ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
լի­նե­լու այն­պի­սին,
ինչ­պի­սին նա կա
Ար­ձա­նագ­րենք՝ ինս­տա­պոե­զիան սնվում է մար­դու՝ ա­մե­նա­կուլ մե­նա­կութ­յան վա­խից.
միաս­նութ­յուն

միայ­նութ­յան հեգ­նան­քը
մենք բո­լորս զգում ենք այն
միա­ժա­մա­նակ
­Ռու­պի ­Կոր

Ինչ վե­րա­բե­րում է հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յա­նը, այս­տեղ ինս­տա­պոե­զիան դեռևս իր լիար­ժեք ար­տա­հայ­տութ­յու­նը չի գտել։ ­Մե­զա­նում պոե­զիա­յի հա­մար ակ­տիվ հար­թակ է ֆեյս­բու­քը, որ­տեղ գրող­նե­րը հա­ճախ տե­ղադ­րում են ի­րենց բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը կամ լու­սա­բա­նում նոր գրքե­րի, մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին։ Այ­դու­հան­դերձ, մեր ի­րա­կա­նութ­յան մեջ դեռևս հայտ­նի չէ մի «իս­կա­կան» ինս­տա­պոետ, որ գրո­ղի իր կա­րիե­րան սկսի ու շա­րու­նա­կի որ­պես օգ­տա­տեր։ ­Թերևս միայն ո­րոշ նմա­նութ­յուն­ներ կա­րող ենք տես­նել Եր ­Կա­րի (վեր­ջերս լույս տե­սած գիր­քը պա­րու­նա­կում է նաև իլ­յուստ­րա­ցիա­ներ), Ար­մեն ­Սարգս­յա­նի, Ս­լա­վի-Ա­վիկ ­Հա­րութ­յուն­յա­նի և­ է­լի մի քա­նի­սի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում[4].
­սիրտս
թպրտում է
քո լռութ­յու­նից
խո­սեիր
Ս­լա­վի-Ա­վիկ ­Հա­րութ­յուն­յան[5]

­Նա ծնվել,
մե­ծա­ցել էր
սպա­սում էր,
որ մե­կը գա
և­ ի­րեն
թռչել սո­վո­րեց­նի[6]Ար­մեն ­Սարգս­յան

ֆեսյ­բու­քում ծնված հե­ղի­նակ
ինձ ա­սել են,
ինձ հաս­տատ ա­սել են,
որ ես պոետ եմ,
պատ­կե­րաց­նո՞ւմ ես
ինչ կլի­ներ,
ե­թե ես հա­վա­տա­յի նրանց[7]։
Եր ­Կար

Այ­դու­հան­դերձ, ո­չինչ միան­շա­նակ չէ քննա­դա­տութ­յան մեջ։ ­Պոե­զիան մշտա­պես ըն­կալ­վել և­ ե­ղել է բա­ռե­րի ար­վեստ, ո­րի բո­վան­դա­կութ­յան մեջ գա­ղա­փա­րը օ­դից չի ընկ­նում, ո­րի ձևը նույն­պես գա­ղա­փար է են­թադ­րում. ինս­տա­պոե­զիա­յի պա­րա­գա­յում գա­ղա­փար­նե­րը մեծ հաշ­վով զուրկ են ի­րենց հայտ­նի հմայ­քից, շա­րադր­ված են գրե­թե ուղ­ղա­կիո­րեն։ Ս­րա հի­ման վրա ինս­տա­պոե­զիան բազ­միցս քննա­դատ­վում և ­մերժ­վում է գրա­կա­նա­գետ­նե­րի կող­մից։ Այս կոն­տեքս­տում ինս­տա­պոե­զիան հա­մար­վում է ըն­դա­մե­նը ինս­տագ­րամ­յան թրենդ, բայց ոչ եր­բեք գրա­կա­նութ­յուն, իսկ ինս­տա­պոետ­նե­րը՝ ինֆլ­յո­ւեն­սեր­ներ, բայց ոչ եր­բեք գրող­ներ, քա­նի որ «ինս­տա­պոետ­նե­րը, հետ­ևորդ­նե­րի մեծ բա­նակ հա­վա­քե­լով, հեշ­տութ­յամբ և­ ա­րագ հայտ­նի են դառ­նում, գրքեր տպագ­րում, մինչ­դեռ «ի­րա­կան գրող­նե­րը» տա­րի­նե­րով ման­րա­մասն աշ­խա­տում են յու­րա­քանչ­յուր տո­ղի, բա­ռի վրա։ Ինս­տա­պոե­զիան, թաքն­ված գրա­կա­նութ­յուն կոչ­վող քո­ղի տակ, հա­մար­վում է ըն­դա­մե­նը բա­ռե­րի կույտ, շա­րան, որ նույ­նիսկ հա­ճախ զուրկ է գա­ղա­փա­րից»[8][9]։
­Բայց մյուս կող­մից՝ կար­ծիք կա, որ սոց­ցան­ցե­րը միայն նոր հար­թակ են պոե­զիա­յի գո­յութ­յան և ­պոետ­նե­րի գոր­ծու­նեութ­յան հա­մար։ Դ­րանք հեշ­տաց­նում են պոե­զիա­յի տա­րա­ծու­մը, դարձ­նում են գրա­կա­նութ­յու­նը հեշտ հա­սա­նե­լի, ա­պա­հո­վում են վա­ճառք­ներ[10]։ Ինչ վե­րա­բե­րում է գրող­նե­րին, նրանց հա­մար ևս ­նոր հնա­րա­վո­րութ­յուն է ստեղծ­վում ի­րենց գրա­կա­նութ­յու­նը հան­րայ­նաց­նե­լու, գրե­լու ա­զատ, ան­կաշ­կանդ և­ ան­խո­չըն­դոտ[11]։
Ար­դա­րա­ցի լի­նե­լու հա­մար՝ թե՛ մե­կը և ­թե՛ մյու­սը ճշմա­րիտ են։ Ինս­տա­պոե­զիան գրա­կա­նութ­յու­նը հա­ճախ իս­կա­պես պար­զեց­նում, նույ­նիսկ կա­րե­լի է ա­սել՝ ծա­մում ու դնում է ըն­թեր­ցո­ղի բե­րա­նում՝ զրկե­լով նրան մտա­վոր աշ­խա­տանք կա­տա­րե­լուց։ Գ­րա­կա­նութ­յու­նը նաև նրա հա­մար է գրա­կա­նութ­յուն, որ նոր հո­րի­զոն­ներ բա­ցի մար­դու գի­տակ­ցութ­յան ա­ռաջ, ստի­պի նրան մտա­ծել։ ­Մինչ­դեռ ինս­տա­պոետ կա­րող է հա­մար­վել յու­րա­քանչ­յու­րը, որ կհա­վա­քի մի­լիո­նա­վոր հետ­ևորդ­ներ, իսկ թե որ­քա­նով է ո­րակ­յալ նրա գրա­կա­նութ­յու­նը, մղվում է ե­տին պլան։ ­Կար­ևո­րը՝ գրել «հա­սա­նե­լի» պոե­զիա։ Այս­տե­ղից կա­րող է հետ­ևել, որ փաս­տա­ցի ինս­տա­պոե­զիան ա­վե­լի շատ մար­քե­թինգ ու վա­ճառք­ներ է, քան գրա­կա­նութ­յուն։ ­Բայց մյուս կող­մից՝ չենք կա­րող ան­տե­սել տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը, ո­րի արդ­յուն­քում նվա­զում է տպա­գիր կար­դա­լու պա­հան­ջար­կը, կյան­քը տե­ղա­փոխ­վում է թվա­յին աշ­խարհ, գրա­կա­նութ­յունն էլ իր կար­ևոր տե­ղը չզի­ջե­լու հա­մար ևս ­պետք է դառ­նա դրա մի մա­սը։ ­Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը իս­կա­պես նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ կա­րող են ստեղ­ծել՝ հեշ­տաց­նե­լով մարդ­կանց ներգ­րա­վու­մը գրա­կա­նութ­յան մեջ։
Այս ա­մե­նից ել­նե­լով՝ ինս­տա­պոե­զիան կա­րե­լի է մեկ­նա­բա­նել եր­կու տար­բեր կերպ։ ­Նախ, ինս­տա­պոե­զիա կա­րե­լի է հա­մա­րել յուրա­քա­նչ­յուր տի­պի պոե­զիա, ո­րը իր գո­յութ­յու­նը ա­պա­հո­վում է սոց­ցան­ցե­րի մի­ջո­ցով։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այդ պա­րա­գա­յում տեր­մի­նը կու­նե­նա ժա­մա­նա­կա­վոր բնույթ և­ ինչ-որ պա­հի կկորց­նի իր ար­դիա­կա­նութ­յու­նը, քա­նի որ թղթա­յին գրա­կա­նութ­յան կող­քին կսկսի գո­յութ­յուն ու­նե­նալ նաև թվա­յի­նը, և կրկին կզգաց­վի գրաքն­նա­դա­տութ­յան սուր անհ­րա­ժեշ­տութ­յու­նը՝ պա­հե­լու բա­լան­սը գրա­կա­նութ­յան և «չգրա­կա­նութ­յան» միջև։
Երկ­րորդ, ինս­տա­պոե­զիա կա­րե­լի է կո­չել սոց­ցան­ցա­յին այն ա­զատ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, ո­րն ու­նի կարճ բո­վան­դա­կութ­յուն և­ ո­րա­կա­պես զրո­յա­կան ձև՝ պարզ, «հա­սա­նե­լի», ուղ­ղա­կի շա­րադ­րանք՝ հա­ճախ հան­դես գա­լով վի­զո­ւալ պատ­կեր­նե­րի հետ հա­մակց­ված։

­Թերևս ինս­տա­պոե­զիա­յի գո­յութ­յու­նը պետք է ըն­կա­լել որ­պես գրա­կա­նութ­յան՝ հա­սա­րա­կա­կան աշ­խար­հի նոր շեր­տե­րի ներ­թա­փան­ցում, և­ օգտ­վել նրա ըն­ձե­ռած հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից։ 21-րդ ­դա­րի մար­դը, ցա­վոք, օ­տար­վել է գրա­կա­նութ­յու­նից, ին­չո՞ւ չօգ­նել նրան վե­րա­դարձ­նել այդ կա­պը։

[1] https://en.wikipedia.org/wiki/Instapoetry#:~:text=Instapoetry%20is%20a%20style%20of,%2C%20Tumblr%2C%20and%20TikTok).
[2] https://www.theguardian.com/books/2015/nov/23/instapoets-instagram-twitter-poetry-lang-leav-rupi-kaur-tyler-knott-gregson
[3] https://granish.org/arevy-ev-nra-tsaghiknery/?fbclid=IwAR3mXROMCqfznDh_BZjLnLqAQ8Tu1h6Gfbs6fTvEU52u1FIRqegl812H7YE
[4] Հայ արդի գրականության մասին ավելի մանրամասն տե՛ս https://drive.google.com/file/d/1KFdAVyPhJWPDUfJSxCMFKUZ46jKCdGR8/view?usp=sharing
[5] https://granish.org/nra-hamar/
[6] Ա. Սարգսյան, Չկարդացած գրքերի փոխարեն, Անտարես հրատ., Եր., 2016, էջ 31,
[7] Եր Կար, Երկա՞ր, Անտարես հրատ., Եր., 2021, էջ 39,
[8] https://web.archive.org/web/20190410072727/https://tkbr.publishing.sfu.ca/pub800/2018/10/the-legitimacy-of-instapoetry-why-we-need-it-to-save-poetry-publishing/
[9] https://curiosityshots.com/the-future-of-poetry/
[10] https://yaledailynews.com/blog/2021/05/07/yale-poets-experts-weigh-in-on-relationship-between-social-media-poetry/#:~:text=%E2%80%9CSocial%20media%20platforms%20add%20a,and%20technologies%20for%20publishing%20works.
[11] https://www.insidehook.com/article/internet/social-media-poetry

Leave A Comment