Իր ե­րազ­նե­րից առ­կախ՝ քայ­լում է հա­յը՝ այս քսան­մե­կե­րորդ դա­րի քի­միա­կան օ­դում թի­թե­ռոր­սիչ ցան­ցեր թափ տա­լով: Գր­պան­նե­րը դա­տարկ են, ծո­ցը՝ պարպ­ված, խու­զարկ­ված ու բռնա­գանձ­ված:
…Հա­յին չնչին բա­ներ են հար­կա­վոր կե­ցութ­յան պարզ­միտ ըն­թաց­քը ա­պա­հո­վե­լու հա­մար. հյու­սի­սից՝ քա­մի, հա­րա­վից՝ հապշ­տապ ու ճոճ­վող լաս­տեր, ար­ևել­քից՝ մի բո­սոր զո­րա­խումբ, որ ար­շա­վի այր­վող արև­մուտք՝ դրդած սադ­րանք­նե­րին հու­րու­սուր քա­շե­լու: Երկն­քից՝ սփո­փան­քի անձրև, իսկ հո­ղից… հո­ղից պա­հանջ­վում է ըն­դա­մե­նը դի­մադ­րութ­յուն: Եվ, վեր­ջա­պես, մի ներ­քին արճ­ճե հեր­յու­րանք է պետք՝ իբրև ա­ռաջ մղող պար­տա­դիր ցա­սում: Ու հա­յը նո­րից… պար­զա­պես կշա­րու­նա­կի իր գո­յութ­յու­նը…
Հայն ո՞վ է: Կոտր­վող ծաղ­կա­մա­նի պես տա­րած­ված ա­մե­նուր, ա­մե­նո՛ւր, բա­ցի իր զարկ­վե­լու տե­ղից: Մարդ­կա­յին մոխ­րա­գույն մի տե­սակ, ո­րին անհ­նար է ճա­նա­չել, ա­ռա­վել ևս տե­ղա­վո­րել ե­րեք հո­մա­նիշ բա­ռե­րի մեջ: Լա­լու պատ­րաստ աչ­քեր, ա­պա­թարց հի­շեց­նող քիթ, գյու­ղա­կան ճամ­փե­քի պես ճա­կատ և բե­րան՝ քթի եր­գը կրկնող: Երգ, որ փո­խանց­վում է սերն­դե­սե­րունդ: Երգ, որ կյան­քի ո­ղորկ պա­հե­րին պի­տի մրմնջա ա­մեն մի հայ: Երգ, որ հնչում է ար­գան­դից մինչև մե­ռե­լին տված համ­բույ­րը: Դա մի շշու­կա­յին մե­ղե­դի է, որ ել­նում է ա­սես ճա­քած խե­ցուց. ինչ-որ բա­ռեր են հան­գած լե­զու­նե­րից, ու կա մի թա­խիծ՝ ե­ղե­րերգ հի­շեց­նող:
Հա­յը բա­նաս­տեղծ է – ա­հա, թե որ­տեղ է թաքն­ված ձա­խոր­դութ­յան թնջու­կը: Ք­նա­րա­կա՜ն, քնքո՜ւյշ, ման­կա­մի՜տ: Ման­կա­միտ, բայց ծե­րե­րին բնո­րոշ, շատ բան տե­սած­նե­րին հա­տուկ ման­կամ­տութ­յուն: Պատ­րանք­ներ է հո­րի­նում՝ պոե­տա­կան սյու­ժեի պես, ու հա­վա­տում դրանց մինչև իր ար­նա­քամ լի­նե­լը: Այս ա­մե­նին զու­գա­հեռ՝ սի­րում է զոհ­վել՝ հա­նուն ստեղծ­վե­լիք մի նոր եր­գի ու տո­ղի:
Մեր մեջ ա­սած՝ ե­րա­զեց եր­կիր, ու­նե­ցավ, բայց չի հար­մար­վում պե­տա­կա­նութ­յան պար­տադ­րան­քի հետ. գե­րա­դա­սում է սե­փա­կա­նը, այ­սինքն՝ հո­ղա­կտոր, բայց ոչ եր­բեք «պե­տա­կան-մե­տա­կան» ա­վե­լոր­դութ­յուն­ներ: Իսկ նա­խա­գա­հին սի­րում է մեկ հայ՝ հենց ին­քը՝ նա­խա­գա­հը, և մ­յուս­ներն ա­տե­լով ա­տում են, քան­զի նա­խա­գահ են մտո­վի: Սի­րում է խորթ հա­մեր, խորթ հո­տեր, խորթ ա­նուն­ներ՝ ա­մեն ինչ, միայն թե ու­րի­շի­նը լի­նի: Շոգ է՝ ձյուն է ու­զում, ձմեռ է՝ ա­վազ ու ծով (այս պա­հին ա­նի­ծում է տիգ­րան­մեծ­յան օ­րե­րից ի­րեն հա­սած աղ­քա­տիկ ժա­ռան­գութ­յու­նը), մի խոս­քով, մտա­ցա­ծին ճոխ ու ե­րա­նութ­յուն է սու­րում իր մտքում՝ Էլ­դո­րա­դո­յի պես մի աշ­խար­հի բա­ցա­կա­յութ­յուն:
Թե մի բան ա­նում է, ա­նում է տա­ղան­դով: Կռ­վում է տա­ղան­դով, զոհ­վում է տա­ղան­դով, հող է փո­րում տա­ղան­դով, եր­գում է, գրում է, օրհ­նում ու ա­նի­ծում է տա­ղան­դով: Հե­րո­սա­կան է իր է­պո­սի նման (թեև միառ­ժա­մա­նակ անխղ­ճա­բար ծաղ­րում է Վեր­գո­յին, բայց չի կա­րող եր­բեք վա­նել ի­րե­նից իր ինք­նութ­յան այդ ճշմա­րիտ մաս­նի­կին): Հաղ­թա­նա­կը սոսկ մի­տում է, բայց պար­տութ­յունն էլ՝ մի նոր վի­պա­կի հաղ­թա­կան սյու­ժե: (Ա­մեն բան լավ է, քա­նի կա թշնա­մու տե­սակ. դրա բա­ցա­կա­յութ­յու­նը հան­գեց­նում է լոդ­րա­կան ա­ռօր­յա­յի: Թշ­նա­մի, այ­սինքն՝ չմա­հա­վան ար­յու­նա­կից, այ­սինքն՝ գո­ռոզ հար­ևան, այ­սինքն՝ ուշա­ցող ըն­կեր կամ օ­տար դրո­շով սպառ­նա­ցող):
Հա­յը և՛ ա­ռաս­պե­լա­կան ճգնող է, և՛ պա­րա­պութ­յան հա­մար խեն­թա­ցող: Մա­նա­վանդ ինչ-որ տե­ղից սնուց­վող պա­րա­պութ­յան հա­մար, և­ այդ պա­տե­հութ­յունն օգ­տա­գոր­ծում է՝ խո­սե­լով իր ե­րա­զանք­նե­րի ու չու­նե­ցած­նե­րի մա­սին՝ տնտե­սութ­յուն ու քա­ղա­քա­կա­նութ­յուն: Այս վեր­ջի­նը մի թե­մա է, որ բաց­վում է ա­մե­նու­րեք՝ բար­ևե­լիս, ու­տե­լիս, քնե­լուց ա­ռաջ, հե­տո, ե­րա­զում, արթմ­նի, կնոջ ծո­ցում և­ ան­դին… Մինչև հող կներծծ­վի ու կպա­հի իր եր­կի­րը՝ տեն­չա­լով ան­կա­խութ­յան ե­րազ, բայց մի ու­րիշ վայրկ­յա­նի հո­գի կտա մեկ այլ դրո­շի քղանց­քում պատս­պար­վե­լու հա­մար, որ ու­նե­նա պա­րա­պուրդ՝ շա­հե­կա՜ն պա­րա­պուրդ, քան­զի դան­դա­լո­շութ­յունն իր է­պի­կա­կան բնո­րո­շում­նե­րից է…
Անհ­նար է ա­ռա­ջին հա­յաց­քից ճա­նա­չել հա­յին, ինչ­պես չի լի­նի ար­տաք­նա­պես բնո­րո­շել ա­ռողջ պո­պո­քին, տռուզ ձմե­րու­կին, ձևա­վոր ա­ճած դդմին և­ ա­մոթ­խած ու տակ­ևանց նա­յող կույ­սին: Հա­յը բարդ է՝ խրթնա­գույն, ինչ­պես իր հետ ա­սո­ցաց­վող հար­ցերն են բարդ և­ ան­լու­ծե­լի…
Ա­մեն ինչ ժա­մա­նա­կա­վոր է՝ հըն­թացս. լռում է, գո­ռում է, կռվում է ժա­մա­նա­կա­վոր, զի­նա­դա­դար է՝ է­լի ժա­մա­նա­կա­վոր: Գաղ­թում է՝ ժա­մա­նա­կա­վոր, ներ­գաղ­թում է՝ սե­զո­նա­յին:
Այս­քա­նով հան­դերձ՝ հա­յը մեն ու միայն ե­րա­զել գի­տի ու շա­րու­նակ ե­րա­զե­լով՝ ճա­ռում է ինքն ի­րեն՝ ու­նե­նալ մի հայ­րե­նիք, որ­տեղ Հի­սուսն էլ թե գա, չու­զե­նա էլ եր­կինք համ­բառ­նալ, բայց հենց ա­ռա­ջին ան­վա­նա­կան­չին լքում է, լքում է ա­մեն օր, ա­մեն ժամ ու րո­պե՝ սե­փա­կան ե­րազ­կոտ ու­ղե­ղից սկսյալ: Այս էլ ա­սեմ. կա ու գո­յութ­յուն ու­նի մի քա­նի Հա­յաս­տան. իր ե­րա­զանք­նե­րի­նը, ո­րը եր­բեք չի ի­րա­կա­նա­նա, և­ ե­րա­զե­լու թով­չան­քը հենց դրա­նում է, թշնա­մու վա­յելք­նե­րի գիրկն ան­ցած Հա­յաս­տա­նը, որ օր օ­րի շար­ժում է հա­յոց հնա­մե­նի քե­նը ու մի նոր ոգ­ևո­րութ­յամբ ժայթ­քում Մուշ-­Սա­սուն-Ար­դա­հան հան­գած հան­գե­րում… վեր­ջա­պես, սրանց զու­գա­հեռ՝ մոմ­պա­սի պես հալ­վող մի հո­ղակ­տոր կա, որ ներ­կա Հա­յաս­տան է կոչ­վում, ո­րին լքում են պար­տադ­րա­բար, ե­րա­զում՝ հեռ­վից, գրկա­խառն­վում՝ մե­ռած…

Leave A Comment