ՄԵՂՎԻ ԿՈՐԻԶԸ ԿԱՄ ՏԱՍՆՈՒԹ ՐՈՊԵ / Վահե Բուդումյան

Իմ սենյակում ենք: Դրսում ամպերը շատ ցածր են: Լույսը շատ ա: Հիշում եմ` ճիշտ սեղանի աջ կողմում հատակը պլաստիլինի նման փափուկ ա. ոտքս այդտեղ չեմ դնում: Լուսամուտի դիմաց հատակի ծածկը մասնատված ա, կարերի տեղում մեխերի հետքեր են: Լինոլիումը քշտում եմ հետ ու հեռախոսս տեղավորում ամենախորքում, որտեղ հատակը խորություն ունի: Ինքը ինչ որ բան ա ասում: […]

Categories Պատմվածք

ԲԱՐԲԱՋԱՆՔ / Միքայել Աբաջյանց

Ժամանակին ընկերություն էի անում տարօրինակ մի մարդու հետ, որը բանաստեղծություններ էր գրում: Գիշեր-ցերեկ հետևիցս ընկած ամեն ինչ անում էր, միայն թե ես իր բանաստեղծություններին հայացք նետեմ  և գնահատեմ: Գրվածքներն, անշուշտ, գովում էի… դժվար չէր, մանավանդ որ քննարկումն անցկացնում էինք որևէ սրճարանում կամ ռեստորանում: Գերազանց հյուրասիրություններ  էին, սեղանին միշտ  պեծին էր տալիս գարեջուրը կամ մթին էր […]

Categories Պատմվածք

ՊԱՀՄՏՈՑԻ / Արմեն Օհանյան

Երբ կասեմ «գիշեր»`աչքերդ փակիր, «ցերեկ»`բաց արա: Խարդախություն չանես: Տես`աչքերս փակ հաշվում եմ. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Պահն եկել է` բացում եմ, ում որ տեսնեմ` թքում եմ: Գիշեր: Բոլորը փակում են աչքերը, իսկ դու` բացում: Գետը գիշերով քեզ մեծ ու փափուկ նվեր է բերել. խաղալիք է ու չի հասկացվում` արջուկ […]

Categories Պատմվածք

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ ԿԱՄ ԱՌԱՋ / Անի Հովհաննիսյան

Քո հեռանալուց ցեխոտ ասֆալտին լսվեցին կտկտոցներդ: Պառկեցի գետնին ու մենակությունից գրկեցի երկինքը. սառն էր: Ոչինչ չունեմ ամպերի դեմ, բայց ուզեցի, որ պատառ-պատառ լինեն: Ցեխի մեջ թավալվելով` տուն հասա: Բացեցի ծորակը. ջուրը որոշեց չգալ: Համակերպվեցի. սևը միշտ սազել է ինձ, մտածեցի` հիմա էլ կսազի, երբ դու բոլորովին հեռու ես: Քանի որ աշխարհում ոչինչ չի կարող ազդել […]

Categories Պատմվածք

ՍՏՎԵՐՆԵՐԻ ԱՐՔԱՆ / Արա Ալոյան

…բայց կգնաս հլու աշխարհն այն խոլ ու սին` Չայրած վերադարձի կամուրջները, հարկավ: Ա.Ա. Առավոտյան չեմ զարթնում: Առավոտն ինքն է արթնացնում ինձ: Կոպիտ, խիստ, վերակացուի պես: Ձայնը հավանաբար վաղուց է գցել` չեմ լսել: Մի կերպ բացում եմ աչքերս` հնազանդվելով կոնկրետ ոչ ոքի, ուղղակի նրա ձայնին: Իսկ առավոտը ցերեկվա 12-ն է: Ձայն կա ավելի ազդեցիկ է, քան […]

Categories Պատմվածք

ՈՐՁԱՌՅՈՒԾ խտախոս վեպ / Գարսու

Գլուխ 1 Էգը թռավ բերանից, լվացած էմալների ճաքերից, մատնահետքերից, վիրավորանքից, կրքից, պտղաբերության անհրաժեշտությունից, մահվան անկարելությունից: Ոտքի բթամատերը կտրիչներով պահած` կսպասի այնքան ժամանակ, մինչև… Բայց աշխարհը կործանման վտանգի մեջ էր, դեռ չսաղմնավորված: Ուրեմն, անիմաստ է պահել էգին, էն էլ` կտրիչներով, էն էլ` ոտքի բթամատերին կանգնած: – Վերջ: – Ինչի՞ն: – Կարոտելուն: – Ինչի՞ համար: – Մայրամուտը […]

Categories Պատմվածք

ՆԱՐԵԿ / Անուշ Ասլիբեկյան

Երբ Նարեկը թակեց ծեր կնոջ սենյակի դուռն ու ներս մտավ, կինը նրան փարվեց գորովանքով ու իր տարիքին արդեն վաղուց ոչ հատուկ երջանկության լույսով ողողված` ասաց. «Փառք Աստծո, դու ազատության մեջ ես, վերջապես: Մենք այնքան էինք անհանգստանում քեզ համար, ամեն ինչ կմոռացվի, կգնա: Իսկ դու լա՞վ ես, առո՞ղջ ես, ամեն ինչ լա՞վ է: Այդ օրերն անվերջանալի […]

Categories Պատմվածք