Օ, ՍԻՐՏՆ ԻՄ… / Ռուզաննա Ոսկանյան

Ռուզաննա Ոսկանյան * * * Օ սիրտն իմ՝ բազմասենյականոց հանրակացարան, ու ամեն թռչուն բույն ունի այնտեղ, ու ամեն անցորդ՝ մի բաժակ թեյ... Դու, թողած դուռը, պատուհանով եկար, թողած բաց փեղկը՝ ապակին կոտրեցիր ու մտար:

2012 (ինքնասփոփում) / Գևորգ Թումանյան

2012 (ինքնասփոփում) Մինչև աշխարհի հերթական վերջը կդիմանամ ցավերիս հիվանդություններիս տղամարդավարի կտանեմ չծխելս չխմելս չեմ էլ տրտնջա որ աստվածային մարմինս վերածվում է պես-պես դեղերի գերեզմանոցի դժվարը դժվարը հետոն է *** Այնկողմնային աշխարհում խիստ ոգեղեն աստվածային ժամանցներից զատ պետք է որ հեռուստացույց դիտելու ընթերցելու գոնե շախմատ խաղալու պահեր լինեն Գարուն Երկինք կապույտ-կապույտ պայծառ-պայծառ ճախրող ինքնամոռաց ցելոֆոնե տոպրակները […]

Էմմա Գրիգորյան

*** Քո վերնաշապկի ճերմակը անխոս, Իմ կարմիր գինին՝ դրված սեղանին, Եվ աչքերը քո կապույտով լցված Հիշել եմ այսօր… Օծանելիքիդ բույրը արբեցնող, Որ գերեց սիրտը կարմիր իմ գինու, Եվ այն լուսնին՝ երազաբեմում սերենադ երգող, Հիշել եմ այսօր… Իսկ թե այդ օրը ինչը գրավեց սրտիդ կամակոր, Հիշել չեմ կարող… Միգուցե ոչի՞նչ, միգուցե գինի՞ն, օծանելի՞քդ Կամ էլ միգուցե […]