ՎԵՊԸ ԵՐԱԶ է, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԱՉՈՒՄ ԵՍ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻՑ / Վահրամ Դանիելյան

Բորխեսը մի առիթով գրել է. «Պարոնա՛յք: Երազը ժանր է, ահեղ երազը` թեմա»1: Մեկ այլ մտածող` Խոսե Օրտեգա-Ի-Գասեթը, ժամանակակից վեպի մասին իր փորձագրության մեջ նկատում է. «Նոր թեմաներ հայտնաբերելն հիմա գրեթե անհնար է»2: Ժանրի երազային հիշողությունն իր ենթագիտակցության մեջ կրելով` արդի վեպը հայտնվել է «ահեղ երազի» շնորհած թեմայախեղդվածության առջև, դրանով ընթերցողին զրկելով «վիպական երազատեսությունից»: Արդի վեպին […]

ՋՐՀԵՂԵՂ` ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ / Հասմիկ Հակոբյան

Համաշխարհային մեծ ջրհեղեղի մասին հիշատակություններ ունեն բազմաթիվ ժողովուրդներ, վկայությունների հիմքը տարաբնույթ է` սկսած  ամենավաղ պահպանված բաբելոնական, շումեր-աքադական  արձանագրություններից, խալդական Բերուսի պատմությունից (ի դեպ, այս տարբերակն առավել հին է, քան աստվածաշնչյան Ծննդոցի պատմությունը և առաջին անգամ   Արմենիա երկրի անվանումը հիշատակվում է հենց այստեղ), մինչ հնդկական Վիշնու աստծու մասին վկայություններ  ու Գիլգամեշի  առասպել: Սակայն հստակորեն կարելի է […]

ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ / Կարինե Հարությունյան

«Կյանքումս կրկնվող անընդհատ վազքը նման էր պատմվածքի այն պարբերությանը, որն անընդհատ կարդում էի և միշտ նույն տեղից միտքս շեղվում էր,վերադառնում էի` էջը սկսում էի նորից կարդալ, էլի նույն պարբերությունում` նույն միտքը…Երևի բառի ասոցիացիան հեղինակի էներգիայից ուժեղ էր…» Նառա Վարդանյանի «Փոքր աղջիկ» պատմվածքն ըստ ամենայնի «Կանաչ տետր» պատմվածքի առաջին մասն է: «Փոքր աղջիկ» պատմվածքի մուտքը հանգիստ […]

ՆՈՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / Գոհար Աքելյան

Վերջերս աշխարհին հայտնի քաղաքների թվին ավելացավ ևս մեկը` իր հինգերորդ վերահիմնադրմամբ: Այդ ինքնատիպ ուտոպիան բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Անտաշատ» ժողովածուն է: Հեղինակային բնորոշմամբ` 78% պոեզիա պարունակող այդ քաղաք ոտք դնելու համար նախևառաջ հարկավոր է ծանոթանալ հեղինակի` գրքին կցած տուրիստական ուղեցույցին, որի մեջ կարելի է գտնել Անտաշատի բանալին, որն ընդհանրական է գրքի կառուցվածքային բոլոր մասերի համար: Գիրքը […]