ԱՓՍՈՍ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ / Արքմենիկ Նիկողոսյան

Հա­րա­բե­րութ­յան տե­սակ­ներ ու ձ­ևեր կան, որ այդ­պես էլ ի­րար չեն հան­դուր­ժում, թե­պետ ա­մե­նից շատ հենց դրանց պա­րա­գա­յում է հա­րա­բե­րում աս­վա­ծը կա­յա­նում: Գրողն այդ­պես էլ չի հան­դուր­ժում կյան­քը, ի­րա­կա­նութ­յու­նը, ա­նընդ­հատ ձգտում է յու­րո­վի տես­նել այն, ձ­ևա­փո­խել է ու­զում, ու երևի այդ պատ­ճա­ռով է կյան­քը չի սի­րում գրո­ղին: Գրաքն­նա­դատն այդ­պես էլ չի հան­դուր­ժում գրո­ղին, նա կար­ծես թե […]

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՐՈՒՆՈ / Արամ Պաչյան

Ընթերցել Բրունո Շուլց` նշանակում է առանց մտածելու թռչել բաց պատուհանից, վերապրել ու վերաբնակվել, ներարկվել, քարանալ նախադասությունների ստվերներում, ֆանտասմագորիական զգացողությունների աննկարագրելի շտրիխներում, շունչդ պահած թափառել «Կոկորդիլոսների փողոցով»… հետո ծխախոտ վառել կամ անձայն մտնել խոհանոց` սուրճ պատրաստել կամ թեյ` տաք, պինդ թեյ և հաշվել սենյակում մենակության մեջ արձագանքվող նրա տխուր քայլերը…  Ահա սեղանի առջև նստած` դանդաղ, չափազանց […]

ԵՍ ԷԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / Նառա Վարդանյան

«Նառան որոշել է ամբողջ կյանքում գրո՞ղ լինել»,- ասել էր քեռակինս դեռ առողջ ժամանակ: Երևի տխրել էր, որովհետև դպրոցում աշակերտներին գրողների մասին ինքն էր պատմում: Կուզեի նրա հետ նկարված լինել, բայց քանի որ մահվանը մոտ ծերերին ենք համարում, գյուղում  ամեն առիթով տատիս հետ եմ նկարվել: Երբ հասանք գյուղ, քեռակնոջս արդեն սիրուն հագցրած պառկեցրել էին երկրորդ հարկում: […]

ԱՆՏԻՖԻԶԻՍԻՑ ԴԵՊԻ ՊՍԵՎԴՈՖԻԶԻՍ (հակաբնականությունից դեպի կեղծ բնականություն) / Ռուբեն Իշխանյան

Մարդը վաղուց հեռացել է բնականությունից` իր համար սոցիալական ու հակաբնական հասարակություն ստեղծելով: Երևույթը ժամանակակից հայացքի ներքո դիտարկելով` պարզ է դառնում, որ ժամանակակից հասարակությունը գտնվում է դեպի այլ տարածության ու իրականության անցման շեմին: Արժե՞ տվյալ պարագայում խոսել «սոցիալական ճգնաժամի» մասին, իսկ միգուցե արդեն սխա՞լ է «սոցիալական» բառի գործածումը, միգուցե դա ոչ թե ճգնաժամ է, այլ հակառակը` […]

…ԵՒ ԵՂԵՒ «ԳՐԵԹԵՐԹ» / Արքմենիկ Նիկողոսյան

Հինգ տարի առաջ, «Գրեթերթից» առաջ, «Գրեթերթ» չկար, երիտասարդ գրողներ կային, ծաղկաձորյան խորհրդաժողովները կային, շատ բան կար, կյանքը շարունակվում էր, ու երիտասարդ գրողները ծերանում էին, ու ծերացած երիտասարդ գրողները տպագրվում էին «Մուտք» մատենաշարով, ու ծերացած երիտասարդ գրողներին առաջին անգամ մամուլում տպագրում էին իբրև նոր անուն, ու ամեն անգամ նրանք անսպառելի համբերությամբ սպասում էին իրենց հատկացված փոքրիկ […]

ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ. ԿՅԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / Էլիզաբեթ Մուրադյան

Հայհոյանքների* գործածությունը գրավոր և բանավոր խոսքում առաջ է բերում հակասական արձագանքներ թե՛ գրողների, և թե՛ ընթերցողների շրջանում: Առաջին հայացքից աչքի են ընկնում մի կողմից` խոսքը հայհոյանքներով համեմելու կամ էլ դրանցով խեղդելու մոլի կողմնակիցներ ու այս երևույթի դեմ համառորեն պայքարողներ, մյուս կողմից` անտարբերներ ու չկողմնորոշվածներ: Սակայն, բացի վերը նշված միանշանակ կողմերից, դեմերից, անտարբերներից ու չկողմնորոշվածներից, գոյություն […]

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ` ՄԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՈՉ ՄԻ «ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ» «ԳՐԵԹԵՐԹ»-Ը / Վարդան Հակոբյան

Բանաստեղծություն կամ պատմվածք գրելը, գրական երկ ստեղծելը դեռ քիչ է գրող, առավել ևս` գեղագետ լինելու համար: Անգամ թե ոսկի էլ դառնան խոսքերդ` փրկություն չէ: Կան Հատկանիշներ, որոնցով եթե օժտված չէ ստեղծագործողը, ուրեմն,  նրա քարը «թողարած» հաշվիր: Այդ ի՞նչ արժեքներ են, որ բառը բառ են դարձնում, միտքը` միտք, զգացումը` զգացում, ասվածը` ասված, չասվածը` չասված, մարդուն` անհատ […]