Հերման Հեսսե

Հանդիպում Դու մոռացել ես բոլորովին, Որ կար ժամանակ, երբ քո ձեռքը ափերում էր իմ, Եվ երանությունն անսահման Իմ ձեռքից քո ձեռքը, Քո բերանին էր անցնում բերանից իմ, Եվ որ մազերը քո խարտյաշ` Գարնան պես հպանցիկ, Իմ սիրո երանելի պատյանն էին, Ու աշխարհը բուրում էր և հնչում այնժամ, Իսկ հիմա վրդովված է մռայլորեն այսպես. Սիրո ոչ […]

Ռոբերտ Փեն / Ուորեն Ցնորք

Կկառուցեմ ինձ համար տուն այնտեղ, որտեղ դլփնակն է ծաղկում` Նեղ բացատում լաստենու անտառի, Որտեղ վերջալույսի ստվերները քողարկում են մանուշակը, Իսկ խոլոմուկը կանչում է ձայնով ահարկու: Կպառկեմ գետեզերքին` կնյունի վրա, և կլսեմ մութը թափանցիկ, Պատուհանագոգին կհորդի լույսը, Մինչ մի սպիտակ բու սևեռուն ինձ կնայի: Կհրկիզեմ տունս արևածագին Ու հետևում կթողնեմ միայն մոխիր և ծուխ, Եվ երբ […]

Մերի Օլիվեր

  Օլիվերը մահացել է 2019 թ.-ի հստակ հինգշաբթի օր` հունվարի 17-ին, Ֆլորիդայի նահանգի Հոբ Սունդ քաղաքում գտնվող իր տանը: Մահվան պատճառը լիմֆոման էր: (Ըստ Վիքիպեդիայի` հի­վանդության ախտանիշները ներառում են մեծացած ավշային հան­գույ­ց­ներ, տենդ, առատ քրտնար­տադ­րու­թյուն, չպատ­ճառաբանված քաշի կո­րուստ, քոր և հոգնածության մշտական զգացում): Սարսռում եմ: – Նյու Յորք Թայմս-ում ինչ-որ Ստեֆանի Բուրթ գրում է (2019 […]

Վոլֆգանգ Բորխերտ / Հացը

Հանկարծ կինը վեր թռավ: Երկուսն անց կես էր: Մի պահ վարանեց՝ մտածելով, թե ինչու այդպես հանկարծակի արթնացավ: Ա՜խ, հա՜. խոհանոցում ինչ-որ մեկը աթոռին բախվեց: Նա ականջ դրեց: Լռություն էր: Ոչ մի ձայն չկար, և երբ նա ձեռքը մեկնեց դեպի անկողնու մյուս կողմը, այն դատարկ գտավ: Նրան լսելի եղավ ամուսնու ծանր շնչառությունը: Կինը վեր կացավ և […]

Բոլոր պոետները տարեկից են / Նիլգյուն Էմրե

Նիլգյուն Էմրե Իրական անունը` Էմրե Շահին Ծնվել է 1997թ. օգոստոսի 23-ին, Թոքաթում: Բանաստեղծությունները տպագրվել են «Վարլըք» (Varlık), «Դուվար» (Duvar), «Չեվրիմդըշը Իսթանբուլ» (իevrimdışı İstanbul), «Յենի Է» (Yeni E), «Մյուհյուր» (MՖhՖr), «Շիիրի օզլյույորում» (Şiiri ՃzlՖyorum) հեղինակավոր պարբերականներում: ԴԱՌԸ ԼՈՒՍԻՆ միմի, որջդ պահիր մետաքսյա վարագույրդ մի կողմ քաշիր քեզ նայեցի անկշտում գիշերներին սիրով և հնացած սև քունջութով ոսկյա […]

ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍՔԻՆԴ / Խորության փնտրտուք

Շտուտգարտցի մի երիտասարդ կնոջը, ով նաև լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով քաջալերել նրան նրա առաջին ցուցահանդեսին, ասաց. – Դուք տաղանդավոր եք և այն, ինչ անում եք, շատ հաճելի է, սակայն դեռ բավարար խորություն չունեք: Երիտասարդ կինը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ քննադատը և շուտով մոռացավ նրա ասածը: […]

Նիհաթ Օզդալ

  «Կոճակներն արձակվելուն պես մաշկն է սկսվում, իսկ մաշկն ավարտվելիս՝ կոորդինատները»: «Մաշկը» (Deri, Yasakmeyve, 2017) հայկական արմատներով ժամանակակից թուրք բանաստեղծ Նիհաթ Օզդալի (Հալֆեթի/ Ուրֆա, 1984թ.) հայտնի եռապատումի («Կոճակներ», «Մաշկ» և «Կոորդինատներ») երկրորդ գիրքն է, որի համար 2017 թ. հեղինակն արժանացել է «Ոսկե դափնի» գրական մրցանակի: «Կոճակներ» (DՖğmeler, Yasakmeyve, 2015) ժողովածուն բաղկացած է 50 «կոճակ» բանաստեղծությունից, […]

Սիլվիա Փլաթ

Պերսևս Հնարամտության հաղթանակը տառապանքի հանդեպ Գլուխն է միայն քեզ ի ցույց դնում անսովոր կերպով մարսելիս այն, Ինչ դարեր են պետք մարսելու համար՝ Ցավի հնոտի քանդակ մամոնտին՝ Անմարսելի այնքան, որ կետի փորոտիքում Խառն անցքեր կբացի ու արնաքամ կանի Աղի ծովերում. Հերկուլեսի արածն ինչ էր որ՝ Ախոռ էր լվանում. մանկան արցունքն էլ կհերիքեր դրան, Բայց ո՞վ կհանդգներ […]

Էնն Սեքսթըն

Ներկայացումը Ես միակ դերասանն եմ: Մեկ կնոջ համար դժվար է մի ամբողջ ներկայացում խաղալ: Ներկայացումն իմ կյանքն է, իմ մենակատարումը: Ձեռքերի հետևից իմ վազելն ու երբեք չհասնելը. (Ձեռքերը տեսադաշտից դուրս են, այսինքն՝ բեմին չեն) բեմի վրա արածս միայն վազելն է, վազել հասնելու համար ու երբեք չհասնել: Հանկարծ դադարում եմ վազել: (Սցենարը փոքր-ինչ փոխվում է:) Ճառեր […]

ՋԻՄ ՄՈՐԻՍԸՆ

Չոր ջուր Կրոնի թավշյա կաշին Դանակի փայլեցված կոթն ու մետաղադրամը Տիեզերքը կենդանի սարքերի Կամ մանրադիտակը մեխանիկական սաղմ մետաղյա տիկնիկ Գիշերը կեղտոտ անիվները դանդաղ շարժող պողպատե մեքենա է Ուղեղը՝ լցված ժամացույցի ձայնով ու շաղափի ու առվով վար հոսող ջրի դանակի կոթ, թանձր արյուն մետաղադրամի պես ու կտորի որ տրորում են ու մաշկի որին սիրում են հպվել […]