Արքմենիկ Նիկողոսյան / Վահագն Գրիգորյան «Պողոս-Պետրոս»

#ԿարդաԿիսվիր Անսալով Hasmik Hakobyan-ի ֆլեշմոբին, կիսվում եմ իմ՝ վերջին մեկ տարում կարդացած գրքերից մեկի շուրջ տպավորությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 50 գիրք եմ կարդացել, ու դրանց շարքում անպայման ուզում եմ առանձնացնել Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը: Ընդհանրապես, Վահագն Գրիգորյանի ոճն այնպիսին է, որ միշտ դժվարությամբ եմ «մտել» նրա վեպերի մեջ: Այս գործն էլ բացառություն չէր: […]

Սարգիս Զաքարյան / Ուիլյամ Ֆոլքներ. Շառաչ և Ցասում

Ընդունելով Hasmik Hakobyan -ի գրական մարտահրավերը միանում եմ #ԿարդաԿիսվիր ֆլեշմոբին… Նկարում կարդացածս վերջին գիրքն է… Գրքի մասին. Կարդացել եմ սեպտեմբերին, դրանից հետո գիրք չեմ կարողացել կարդալ մոտ 4 ամիս… Հիմա արդեն ամեն ինչ նորմալ է, կամաց֊կամաց էլի… ։Ճ

Վիտալի Ասրիև / Կառլոս Ֆուենտես. Արտեմիո Կրուսի մահը

Անօթևան հեղափոխական երիտասարդը հայտնվում է հեղափոխության և քաղաքացիական պատերազմի կիզակետում, երբ երկրում տիրում է միայն քաոսը: Օգտվելով տարբեր իրավիճակներից, նա շարքային զինվորականից հասնում է մինչև բարձրաստիճան սպայի աստիճանի: Պատերազմի ավարտից հետո, դավաճանելով սեփական սկզբունքներին, նա «բարելավվում է» իր դիրքերը, և կարճ ժամանակում դառնում է միլիոնատեր: Վեպը հարուստ է գրքի հերոսի բազում հիշողություններով, որոնք խառնվում են […]

Աիդա Հարությունյան / Սերգեյ Փարաջանով. «Պատմվածքներ և սցենարներ»

Սիրով ընդունելով Hasmik Hakobyan-ի գրական մարտահրավերը՝ որպես գիրք նվիրելուց, գնելուց և «ներաձնային» ընթերցանությունից դուրս գրքի շուրջ խոսակցություն ծավալելու շատ լավ միտք, կիսվում եմ Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ և սցենարներ» գրքով։ Թերևս գաղտնիք չէ, որ Փարաջանովը տեսակով խելագար էր և մեկ առանցքի շուրջ ստեղծված ազատությունների մի շերտավորում, մարդ-ամբոխ, ռեժիսոր, որը նկարում և ֆիլմի պես ստեղծում էր(է) կյանքը, խելագարություն, […]

Մելո Հարությունյան / Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»

Սիրով միանում եմ գրքային այս գեղեցիկ ֆլեշմոբին և առաջարկում ընթերցելու համար Վարուժան Ոսկանյանի <<Շշուկների մատյան>> վեպը: Եթե անկեղծ ես միշտ գերադասել եմ կարդալ արտասահմանյան հայտնի գրողների գործերը, բայց այս գործը պարզապես ցնցեց ինձ ամեն առումներով: Բացի գեղեցիկ շարադրված նախադասությունները, այն վեպ է պարզապես ամեն ինչի մասին, ինչը իմ կարծիքով պետք է կարդան բոլորը, անկախ տարիքից, չնայած […]

Մարտուն Հովհաննիսյան / Լեոնիդ Անդրեև «Հուդա Իսկարիովտացի»

Վերջին կարդացած գրքով միանամ Հասմիկ Հակոբյանի ֆլեշմոբին: Լեոնիդ Անդրեև «Հուդա Իսկարիովտացի» [Թրգմն.` Լեռնիկ Դալլաքյան Խմբագիր` Զավեն Բոյաջյան] Սյուժեն կառուցված է բոլորիս հայտնի իրադարձությունների վրա` մատնություն, խաչելություն, Պետրոսի ուրացում, Հուդայի ինքնասպանություն: Հորինվածք թերևս միայն Հուդայի խոսակցությունն է աշակերտների հետ իր ինքնասպանությունից անմիջապես առաջ: Հիսուսը վիպակում ունի աշակերտների պահվածքին (շեշտը` Հուդայի վրա) հետևողի ու ժամանակ առ ժամանակ […]

Տիգրան Գրիգորյան / Միլան Կունդերա. «Կեցության անտանելի թեթեւությունը ․․․»

Հետևելով Հասմիկի գրքի և գրականության մարտահրավերին․ ես կանդրադառնամ Կունդերայի նշանավոր վեպին, չխախտելով հեղինակի «անմեղության կանխավարկածը․․․» #կարդաևկիսվիր Հեղինակը – ազգությամբ չեխ, գրող, հրապարակախոս, էսսիստ և գրականության տեսաբան՝ Միլան Կունդերա։ Գրվել է – 1982 թ․ Թեման – Վեպն արծարծում է 20-րդ դարի երկրորդ կեսի Արևելյան Եվրոպայի պատմական իրողությունները՝ ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա, «Վարշավյան պակտի» ստորագրմանը հաջորդած աշխարհաքաղաքական […]

Գոհար Գրիգորյան / Էդգար Պո

Ես նույնպես միանում եմ ֆլեշմոբին Hasmik Hakobyan֊ի մարտահրավերով։ Էդգար Պոն՝ ամենաառեղծվածային ու սարսափ ռակուրսից։ “Առեղծվածի և երևակայության պատումներ”… Ինձ կատաստրոֆիկ թվաց գիրքն այն առումով, որ տարավ Պոյի հալուցինացիաների մութ ու խորհրդավոր աշխարհ, ուր իլյուզիաներից, կարմիր մահերից ու ոսկորներից զատ կա նաև սառը դատողություն։ Գաղտնիք չէ, որ Պոն իր խորը ազդեցությունն է թողել իր ընթերցողների, այդ թվում՝ […]

Հասմիկ Հակոբյան / Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը»

#ԿարդաԿիսվիր Վերջերս հոգեբանության մի գրքում նման միտք հանդիպեցի. «Դու կամ ճիշտ ես, կամ երջանիկ». մոտավորապես միտքը այն էր, որ քանի դեռ շարունակում ես քո ճիշտ լինելու վերաբերյալ փաստարկներ ու ապացույցներ փնտրել, քննարկել՝ ուրիշների կողմից ընդունված լինելու, ուրիշների ներմանը արժանանալու համար, ուրեմն չես կարող ազատ ու երջանիկ լինել: Ամբողջ ընթացքում, երբ ընթերցում էի Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի […]

Հասմիկ Հակոբյան / Պետեր Հանդքե. «Դանդաղ վերադարձ տուն»

Համացանցում գրականագետ Հասմիկ Հակոբյանի նախաձեռնությամբ և մարտահրավերների արդյունքում թափ է առնում #ԿարդաԿիսվիր հեշթեգով կարծիքները կարդացած գրքերի մասին: Ձեզ ենք ներկայացնում Հասմիկ Հակոբյանի առաջին կարծիքը գրքի մասին: Իրականության անհուսությունն ինչպես որ կա Պետեր Հանդքեի հայերեն թարգմանված գրքում՝ «Դանդաղ վերադարձ տուն» վերնագրով, ընդգրկված են հետևյալ գործերը՝ «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ», «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի […]