­Հաս­միկ ­Սի­մոն­յան / ­Լա­ցի և ­լա­ցը սրբե­լու ժա­մա­նակ­ներ

­Հաս­միկ ­Սի­մոն­յան բանաստեղծ ­Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հե­կե­կան­քով է լե­ցուն… Վ. ­Տեր­յան 90-ա­կան­ներն էին, մենք փոքր էինք, տաք ջրի ու հո­սան­քի կա­րոտ, լո­ղա­նում էինք մի դույլ ջրով, ցուրտ լո­գա­սեն­յա­կում: Ու հի­շում եմ՝ ոնց էր մայրս մեզ ա­րագ-ա­րագ քի­սա­յում ու պնդում, որ նույն ա­րա­գութ­յամբ կրկնենք, որ շոգ ա, շատ շոգ ա, շո­գում ենք: ­Հի­մա […]

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Կանաչ խնձորներ Ու եթե հարցնես՝ որտեղից եմ գալիս, պիտի ստիպված խոսեմ ջարդված բաներից: Պաբլո Ներուդա – 1 – Դատարկվելու համար, դատարկվելու համար, դատարկվելու համար քեզնից և անցածի համար, և ապրածի համար քեզ շնորհակալություն թեթևության համար սորուն չունեցածս կրկնապատկելու և թևերի համար` ջրերի վրայով հանդուգն սահելու – 2 – մենք ունեինք սև ձեռնոցներ, սիրելիս, մենք ունեինք […]

Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆ

Ես շախմատ էի խաղում, դու ճառ էիր կարդում դատարաններում, ես նկարում էի կատուներ դռներին ու բազմոցի գլխին, դու գրադարակին քեզ ծանոթ մարդկանց ծաղրանկարներն էիր անում երբեմն մենք կռվում էինք, երբեմն գիրք կարդում միասին դու ինձ էիր գրկում, ես` քեզ ես պատահաբար ինչ-որ բաներ էի շրջում` հյութով լի բաժակ, աթոռ սրճարանում, աթոռ տանը, աթոռները գրեթե միշտ […]

Հասմիկ Սիմոնյան / մանիֆեստ

գրել փոքրատառով նշանակում է բաց թողնել առաջին տառը, ոսկե մեդալը հանել վզից, կանգնել երկրորդ հարթակին, տեղ տալ նրան, ով առաջնորդ է: ես առաջնորդ չեմ: երբեք էլ չեմ եղել և ոչ էլ ցանկություն ունեմ, ես չունեմ կուռքեր, չունեմ հերոսներ ու աստվածներ, փոխարենը կարդում եմ գրքեր, սիրում եմ իմ սերը, որ նիհար է ջրիմուռի պես և բոլորովին […]

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Ամառ Ես նորից արևածաղիկներ էի գնել ու վազում էի իմ տուն, սիրելիս, ես նորից ծաղիկներ գնեցի հենց քո պատշգամբի տակից ու աչքով արեցի կնոջդ, ով լվացք էր փռում: Ձեռքիս մրգերի տոպրակն էր, ես դեղձ ու խաղող էի գնել… հիշո՞ւմ ես՝ կայարանում վանաձորյան ռոք խմբի երգն էր միացրած գնացքը չէր եկել. մենք նորից գնում էինք Թբիլիսին […]

Հասմիկ Սիմոնյան

*** ես մի օր կվազեմ գրադարանների աստիճաններն ի վար կարևոր գործից ուշացողի նման բազրիքներից կառչելով ու ընկնելով գրքերի հոտից խեղդվելով մի օր աստիճաններով կիջնեմ ու կփորձեմ փրկվել չար վհուկ-գրականությունից դռների մոտ ինձ կսպասեն ագռավները ագռավները` սև, մեծ ճանկերով, կտցահարելու պատրաստ սրված կտուցներով ագռավները որոնց երբեք չեն սիրում բայց ես կասեմ` ագռավներ, ուշադրություն ես չեմ ատում […]