ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ / Ենոքի աչքըՀայկական վիպաշարերում վերջապես հայտնվել է վեպ…

«Ենոքի աչքը» երկու եղբայրների` պրագմատիկ Գոռի և զգացմունքային Գրոֆոյի կյանքի և, առհասարակ, մարդկային բազմանկյուն կյանքի պատմությունն է: Կյանք, որի համակենտրոնացնող ապակե բիբը տեղավորված է Ենոք պապի կորսված աչքի տեղում: Կյանքի հետ հնարավոր եզրեր գտնելու, գոյաբանական ներքին, երբեմն անհաղթահարելի պայքարն ավելի սրելու համար, հեղինակը եղբայրներից մեկին «օժտում է» արտաամուսնական որդու դաժան ճակատագրի բարդույթով, ինչն էլ չափազանց սրում է վեպի ներքին, առանց այդ էլ խիտ հոգեբանական կառուցվածքը: Ու Գրոֆոյի հայր փնտրել-գտնելու և վերջապես գտնված հորը սպանելու երջանկություն-ողբերգությունը հատվում են հենց նույն ճակատագրական կետում. «Քաշքշեցինք իրար, ջութակն ընկավ գետին, նա օրորվելով ետ գնաց, ոտքը սոթ տվեց, ընկավ գետը…»: Անչափ հետաքրքիր են նաև կանանց կերպարները. միստիկ և սնահավատ Ուման և նոր-նոր հասունացող, սակայն կյանքի պայքարում իր ընտրությունը գիտակցող և մեծ կենսական ուժ ունեցող Նարեն, որ թեկուզ միայնակ առաջ է տանելու սիրո ճեպընթացը …

Վահե Արսենի գրական էջ, «Նյումեգ» ամսագիր N41, ապրիլ, 2013 թ.:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն