-ես
hիշու՞մ ես, երբ
կանաչ ազատութեան դաշտում
վազեցինք ու վազեցինք մինչեւ
տարածութեան ու ժամանակի վերջը,
եւ մետաղէ ցանկապատը գտնելով
խնդացինք նրա վրայ
ու թողեցինք անձրեւը լուայ այն
մինչեւ քամին փչեց, քշեց այն
ժանգոտուած
ու մենք վազեցինք
դեպի անցեալն ու ապագան
չէ՞ որ անձրեւը մեզ էլ լուաց
մինչեւ քամին փչեց, քշեց մեզ
սիրահարուած:

-դու
հիշու՞մ ես, երբ
մագնետոսֆերայում
ցատկրտեցինք հետ առաջ հետ
լարերից, որ մեզ պահում էին
մարիոնետի պէս կապուած,
եւ եթե ուժ տայինք, փորձէինք,
համարեայ անհետացած կը լինէինք
բայց միշտ կային արեւն ու ձգողութիւնը
կիջնէինք նորից փորձելու
լուսաւորուելու հիւսիսափայլում
կրկնելու անցեալն ապագայում
չէ՞ որ իոն ենք
e- եւ H+
ձգուած, հրուած, միասին, հեռու
ընդմիշտ միասին
էլեկտրականացուած, գրաւուած:

Նայիրի Ավանեսեանը ամերիկահայ է, որ այժմ ապրում է Հայաստանում: Աշխատում է որպէս լրագրող, սիրում է ուսոմնասիրել գրականութիւն ու գրել բանաստեղծութիւններ: Նա Անն Արբըր քաղաքի Միչիգան Համալսարանում ուսանել է քաղաքագիտութիւն եւ լեզուագիտութիւն: Տպագրուող բանաստեղծութիւնները բնագրով անգլերեն են, թարգմանութիւնը՝ հեղինակինը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն