width=

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»: Իսկ ահա Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին…»:

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու «Սևակ» առցանց ամսագիրը հայտարարում են ամենակարճ պատմվածքի մրցույթ:

Եթե Դուք ուզում եք մասնակցել մրցույթին, Ձեր պատմվածքը պետք է բաղկացած լինի նվազագույնը 3 և առավելագույնը 15 բառերից ու կազմված լինի պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներից՝ հանգույց, կուլմինացիա, լուծում: Պատմվածքը կարող է գրված լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով:

Մրցույթին մասնակցող պատմվածքների քվեարկությունը տեղի կունենա «Սևակ» առցանց ամագրում 10 օր շարունակ, ամենաշատ ձայներ հավաքած 20 ստեղծագործությունները կանցնեն եզրափակիչ փուլ, որոնցից լավագույնները պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում կարժանանան խրախուսական մրցանակների:

Հայտերն ընդունվում են սույն թվականի հունիսի 6-ից 26-ը ներառյալ`ստեղծագործությունները կարող եք ուղարկել «Սևակ» առցանց ամագրի facebook-յան էջին:
Հաջողություն ենք մաղթում:

Մրցույթը անց է կացվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Լուսաստղ» ամսագրի, «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի (www.gretert.com), blognews-ի ու «Գրական ակումբի» հետ համատեղ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն