Չծնված Աստծո մահը

Ո՛վ չծնված, մեռած աստված…

Նվիրվում է մարդուն։


Քամու թաց գուլպաները
(Քամու ընտանիքն էլ մի հայ ընտանիք է…)

Քամին թակում էր
որովայնս ցուրտ,
շնչում էր
կոնքիս պատերին հենված,
գրկել էր Քամին
Մրրիկ ամուսնուն
ու փոքրիկ զեփյուռ կաթնակեր, մեռած եռացած

քաղցիս մարմինը սառած սավան էր թրջում ծոցերում լեզվիս, որտեղ դեռ վաղուց պտղատու ծառեր, բառեր պտղատու, հայրաքաղց հայրենիք ու ոչ մայրական կաթեր են լցված: Իսկ կոնքիս հենված Մրրիկի այրին, Մրրիկը գրկած մի հիմն է երգում, դե դուք հիշում եք՝ հիմնի ժամանակ անգամ անհատակ լեզուն է կանգնում, ձերն էլ խոնարհվեց: Թակոցը սառած կտրեց լեզուներ ու մի հիմնաքար նետեց այդ հիմնի քարե ճակատին: Արև, այգաբաց, ու երգող քամու գուլպաները թաց, հենված իմ կոնքին, որովայնս մերկ
փականը կոտրած
նայում է ներքև՝
հեռու ծխացող 
ձեր տանիքներին,
ու նետում փայտեր
ծխնելույզից դուրս
հնչող հիմներին:
Արև, այգաբաց…
Միայն մի զեփյուռ
կաթնակեր, մեռած
Քամու
կաթնահունց բարձրալեռներից
դեռ կաթ է խնդրում,
հերթական Բոսխի
հերթական քաղցած
մեռած գլխակեր
գիշատչի նման,
որ խնդրում էր խոտ
ու նման մի բան,
ինչպես դեռ վաղուց
որովայնս մերկ
փականներ կոտրած
մուրում էր հացից
փշուրը վերջին:
Արև, այգաբաց:
Ցորենի փարթամ
կեղծամ եմ գնել
կոնքերիս հենված
դաշտերի համար:
Ես էլ մի զեփյուռ
կգրկեմ հիմա
ու տաք ասֆալտին
կպառկեմ ինչպես
մրսող մի սառույց:
Արև, այգաբաց…
Միայն դեռ Քամու
գուլպաներն են թաց:
Ժպտա հայրենիք:

Քամին թակում էր
որովայնս ցուրտ,
շնչում էր
կոնքիս պատերին հենված,
գրկել էր Քամին
Մրրիկ ամուսնուն
ու փոքրիկ զեփյուռ կաթնակեր, մեռած եռացած քաղցիս մարմինը սառած սավան էր թրջում ծոցերում լեզվիս, որտեղ դեռ վաղուց պտղատու ծառեր, բառեր պտղատու, հայրաքաղց հայրենիք ու ոչ մայրական կաթեր են լցված: Իսկ կոնքիս հենված Մրրիկի այրին, Մրրիկը գրկած մի հիմն է երգում, դե դուք հիշում եք՝ հիմնի ժամանակ անգամ անհատակ լեզուն է կանգնում, ձերն էլ խոնարհվեց: Թակոցը սառած կտրեց լեզուներ ու մի հիմնաքար նետեց այդ հիմնի քարե ճակատին: Արև, այգաբաց, ու երգող քամու գուլպաները թաց, հենված իմ կոնքին, որովայնս մերկ
փականը կոտրած
նայում է ներքև՝
հեռու ծխացող 
ձեր տանիքներին,
ու նետում փայտեր
ծխնելույզից դուրս
հնչող հիմներին:
Արև, այգաբաց…
Միայն մի զեփյուռ
կաթնակեր, մեռած
Քամու
կաթնահունց բարձրալեռներից
դեռ կաթ է խնդրում,
հերթական Բոսխի
հերթական քաղցած
մեռած գլխակեր
գիշատչի նման,
որ խնդրում էր խոտ
ու նման մի բան,
ինչպես դեռ վաղուց
որովայնս մերկ
փականներ կոտրած
մուրում էր հացից
փշուրը վերջին:
Արև, այգաբաց:
Ցորենի փարթամ
կեղծամ եմ գնել
կոնքերիս հենված
դաշտերի համար:
Ես էլ մի զեփյուռ
կգրկեմ հիմա
ու տաք ասֆալտին
կպառկեմ ինչպես
մրսող մի սառույց:
Արև, այգաբաց…
Միայն դեռ Քամու
գուլպաներն են թաց:
Ժպտա հայրենիք:

ԱՌՅՈՒԾԱՑԱԾ ՀՈՐԻԶՈՆԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ


Հալածակամ և հալածվող
Հորիզոններն իմ լուծարված
Կհալեցնեն սառցե առյուծ,
Կսառեցնեն լացող ու թաց
Մտացածին կենաց ծառեր,
Գուցե հեռվում անէացած,
Բայց լուծարող հորիզոններ,
Որ հալվեցին առյուծացած։
Իսկ ծառերին հն«Է»ապաշտ,
Կոչված որպես կենաց ուղի,
Ընկան թագեր առյուծաբաշ
Եվ դեռ կընկնեն ամեն ճյուղին,
Երբ կարթնանա ուղու երաշտ,
Հորիզոնում հալածվողի։
ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ ՎԱՆՔԵՐ
Շշուկով խոսիր,
Դեռ վաղ է լռել
Դեռ չի թնդացել
Որոտը մտքիդ։
Փնտրիր ամենում,
Ամենը գամիր,
Դեռ դու ես միակ
Քո զիլ թշնամին։
Բռունցքդ դեռ խակ
Առաջ է վազում
Կառչած չէ ասես
Մսե խրճիթից
Թող այն դեռ ապրի
Կանաչ երազում
Դեռ վաղ է նետվել
Ամեն տանիքից։
Կրքերում ժայռոտ
Վնասեց հոգին
Ուսյալ ապաշնորհ
Մի խենթ պատանի,
Նա նոր է այսօր
Աշխարհում՝ հնի,
Բայց հինը, ցավոք,
Նորանալ չունի։
Դու էլ կուշանաս,
Թե շտապես անհերթ
Լինելու մի ժայռ,
Երբ բեկոր ես դեռ։
Դառնալու անցյալ,
Երբ չունես ներկա
Եվ զուր ապառնին
Դարձյալ կուշանա։
Եղիր մշտարթուն
Թափառուն սրինգ,
Որսա մեղեդին
Նզովյալ մարդու,
Երգիր ղողանջներ
Այդ լուռ մեղեդուց
Եվ այդ կերպ կերտիր
Մարդե վանախուց։
Եվ գուցե մի օր
Հայելու առջև
Կանգնի մի դաշույն՝
Մարտերում չընկած,
Ի հայտ գան մտքի
Ու ոգու հանգեր,
Հանգեր ավարտված
Ու դարձած վանքեր։


ՄԻԱՅՆԱԿՆԵՐԸ ՃՅՈՒՂԻ ՎՐԱ


Բալը դարձյալ մնաց ճյուղին,
Դարձան ճախրուն ուղի ու մարդ,
Վերադարձավ մուկը թակարդ,
Բալը դարձյալ մնաց ճյուղին։
Մտան այգի տարեց ու ճիժ,
Մրգի գորգեր կտավեցին,
Դարձյալ մնաց բալը ճյուղին,
Իսկ փոթորիկը` անպատիժ։
Գուցե այդ պարզ, կենաց հիմքով,
Բալենիներն օտարացան,
Եվ երբ դարձյալ վերադարձան,
Բալն սկսեց ծնվել զույգով։


ՄԻԱՅՆԱԿ ԳԱՆԳԵՐ


Գանգս փորում է ժլատ մի ցնցուղ,
Զարկում ուղեղիս նվազ կաթիլով,
Եվ թույլ այդ բազկից
փախչում են կակուղ՝
Մտքեր մարզված, նաև անխռով։

Սակայն միայնակ փախուստն անարգող
Մտքերն իրենց հետ տարան իմ ուղին
Եվ ես էլ չկամ գանգում մտածող,
Այլ գանգն է իմ մեջ պատառել իր դին։

Ահա, այստեղ եմ՝ շեմին դռների,
Որոնք փակված են մարդե կողպեքով,
Երկի՞նքն է այնտեղ, թե՞ մի անթերի,
Անշուշտ հորինյալ, ինչ-որ սուրբ դժոխք։

Չունեմ հոգևոր և նյութի արքա,
Ամենն իմ մեջ է, և ես՝ ամենում,
Ուստի կկոտրեմ դռներն այս հսկա,
Կորչեն թող տերերն իրենց վանքերում։

Բայց գանգ, էլ չկա, նաև պարանոց,
Որ միտքն իմ ծռեց անհայտ ուղղությամբ,
Ունեմ և խղճուկ կյանքի մի դպրոց,
Որն ինձ ամենում կորցրեց հավիտյան։

Քայլում են հիմա մտքերն ու ուղին,
Իսկ ես մենակ եմ առանց ինքս ինձ,
Դռներն էլ չկան իմ մահվան շեմին,
Ամենն իմ մեջ է և դուրս ամենից։

Եվ ո՞ւմ խոնարհվեմ, և ո՞ւր խոյանամ,
Ես դուրս եմ խաղից համայն տերերի,
Գեթ ինձ ես ունեմ, մտքերն իմ վկա,
Դա՛ է իմ ուղին առանց դռների։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն