Երեկոն
մեղավոր չէ,
որ միշտ
հայտնվում է
մթին:

***

Կախաղանից
առաջ
երգերը
ինքասպան են
լինում:

***

Աստղերը
դեռ
երկինքը
նվաճելով են
զբաղված:

***

Քեզ համար
խոստովանությունը
ճանապարհ է:

***

Պարզ բան է սերը,
երբ չես հասկանում:

***

Ինձ մինչև հիմա
ուրիշներն են
պատմում,
թե ինչ է
մանկությունը:

***

Էն աղջիկը
ինձ
դուր է գալիս.
չնայած դրսում աշուն չէ:

***

Փակում եմ պատուհանը,
որ
դրսում
մեր փոխարեն
չմրսեն:

***

Աշունը
հեռանում է,
որովհետև
տեսել է
քեզ
տերևների հետ:

***

Մշուշից հետո
ամպերը
քեզ նման են:

***

Վախենալու բան է
սերը,
երբ
նրա պատճառով
սկսում ես
սիրահարվել:

***

Երբեք
չեմ նկատել,
որ
քաղաքում
մարդիկ են ապրում.

***

Գիշերը
միշտ
նույն բանի
մասին է խոսում:

***

Ամպերը
հետո
կպատմեն,
թե ինչու
մնացին
երկնքում:

***

Երկար
սիրելն էլ մի բան չէ։

***

Երգեր կան,
որոնք
կիսատ են
երգվում:

Ձիերը
նրանց փոխարեն են
հայտնվում
ճանապարհներին…

Եվ որքան կուզեք՝
աղավնիներ
բաց թողեք.

միևնույն է,
խաղաղությունը
բերում են
արծիվները:

(…ճախրանքի բոլոր զենքերը
հակիրճ կենսագրություն են դառնում, երբ ընդհատվում են վերադարձի արահետներին
խաչվող առավոտները):

Առավոտները
Արցախում
վաղուց
անծայրածիր են…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն