1․
Քա­ղա­քը բա­ցում է պա­տու­հանս
ու ներս մտնում,
ես նստե­լու տեղ եմ փնտրում նրա հա­մար,
ո­րով­հետև ա­մեն տեղ
մտքերս են թափ­ված, ցա­քուց­րիվ…
Քա­ղա­քը տե­ղա­վոր­վում է սրտիս մեջ.
այն­տեղ միշտ տեղ կա…
Սր­տումս մութ է,
քա­ղա­քը գրկում է ինձ
ու մենք լաց չենք լի­նում,
ո­րով­հետև լա­ցե­լու հա­մար չենք հան­դի­պել…
Մենք մեր կա­րոտ­նե­րը
կա­խում ենք աստ­ղե­րից և լ­ռում ենք,
զգում ենք, որ նույն սի­րա­հարն ենք մնա­ցել,
որ ոչ մի մեր­ժու­մի չի հա­վա­տում…
Մենք գի­շե­րը կե­տադ­րում ենք հու­շե­րով
ու նո­րից գրում ենք մեր պատ­մութ­յու­նը,
որ գու­ցե մե­զա­նից բա­ցի պետք չէ ոչ մե­կին…
Մենք ի­րար խոս­տա­նում ենք ապ­րել
և բա­ցում ենք բո­լոր պա­տու­հան­նե­րը,
շնչում ենք նո­րա­ծին ման­կան պես,
ո­րին հենց նոր փրկե­ցին,
ո­րին թթվա­ծին է պետք
և մայ­րա­կան ջեր­մութ­յուն…

2.
Մորս
Աչ­քերդ ծաղ­կա­ման­ներ են,
որ­տեղ ծա­ղիկ­նե­րը եր­բեք չեն թա­ռա­մում,
ո­րով­հետև նրանց ար­մատ­նե­րը միշտ թաց են,
ո­րով­հետև նրանց միշտ ջրում է հի­շո­ղութ­յու­նը:
Հի­շո­ղութ­յու­նը ե­ղա­նակ­ներ չու­նի,
նա գա­լիս է տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին,
ան­գամ, երբ օ­րը ար­ևա­յին է,
նա է­լի գա­լիս է,
ծաղ­կա­ման­ներդ չի թող­նում դա­տարկ:
Հի­շո­ղութ­յու­նը չսպաս­ված անձր­ևի պես է,
պի­տի գա, որ հաս­կա­նանք,
թե ինչ­պես է հո­ղը ծիլ տա­լիս ոտ­քի տակ,
ինչ­պես է հա­մո­զում, որ ջրա­փո­սե­րը
կբող­բո­ջեն, ծա­ղիկ կտան մի օր…
Ես ե­կել եմ քեզ մոտ,
ձեռ­քերս դա­տարկ են,
լռութ­յուն­ներ եմ բե­րել ինձ հետ,
որ աշ­խար­հի ոչ մի ու­րիշ ծաղ­կա­մա­նում
չեն տե­ղա­վոր­վի…
Բա­ցիր աչ­քերս, Մա՛մ,
շո­յիր ան­ծա­ղիկ այս օ­րը,
որ վա­ղը շատ չու­շա­նա,
չէ՞ որ այս աշ­խար­հում
բո­լոր ե­ղա­նակ­նե­րը հո­րին­ված են,
որ­պես­զի խա­բեն մեզ
սպա­սու­մի ան­վերջ լա­վա­տե­սութ­յամբ…

3.
Երբ խա­ղա­ղութ­յու­նը բեմ բարձ­րա­ցավ,
բո­լո­րը ծափ տվե­ցին,
նույ­նիսկ սու­լոց­ներ ե­ղան,
դահ­լի­ճը պա­րեց, եր­գեց,
ու հե­տո մե­կը դահ­լի­ճի խոր­քից
հա­նեց ատր­ճա­նա­կը ու կրա­կեց,
ո­րով­հետև կրա­կե­լու հա­մար էր ե­կել
ու չէր թաքց­րել ատր­ճա­նա­կը։
Բո­լո­րը լաց ե­ղան
մե­ռած խա­ղա­ղութ­յան հա­մար,
մի քա­նի­սը ար­հես­տա­կան շնչա­ռութ­յուն տվե­ցին,
ու նրանց թվաց, թե վեր­ջինս շնչում է …
Եվ ոչ մե­կը չե­ղավ, որ բռներ կրա­կող ձեռ­քը…
Ու խա­ղա­ղութ­յու­նը մա­հա­ցավ լուռ,
հենց բե­մի վրա, մարդ­կանց աչ­քի ա­ռաջ…
Հե­տո նոր բե­մադ­րութ­յուն գրվեց,
նոր սցե­նար, նոր հե­րոս­ներ։
Նոր սցե­նա­րում շա­տե­րը ցան­կա­ցան
մարմ­նա­վո­րել մե­ռած խա­ղա­ղութ­յան դե­րը,
բայց դա աշ­խար­հի
ա­մե­նաան­հա­ջող ներ­կա­յա­ցումն էր,
ո­րով­հետև հա­մո­զիչ չէր,
ո­րով­հետև բո­լո­րը ու­զում էին լավ խա­ղալ
ու դրա հա­մար շատ վատ խա­ղա­ցին։
Հան­դի­սա­տե­սը մնաց նստած,
այդ­պես էլ ծափ չտվեց,
ոտ­քի չկանգ­նեց,
ո­րով­հետև նրան խա­բել էին,
իսկ նա գնել էր բո­լոր տոմ­սե­րը…

Ս­տե­փա­նա­կերտ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն