Բա­լի­կիս


Զ­գում եմ, որ ու­ժեղ ես լի­նե­լու,
Շա՜տ ու­ժեղ։
Չ­գի­տեմ ին­չու՝ ինձ թվում է,
Որ աղ­ջիկ ես,
Եր­ևի նրա հա­մար,
Որ ու­զում եմ ինձ հաս­կա­նաս
Ինչ­պես աղ­ջի­կը աղջ­կան,
Եր­ևի նրա հա­մար,
Որ հետդ ա­մեն ինչ խո­սում եմ,
Բայց ե­թե տղա լի­նես,
Իմ պաշտ­պանն ես լի­նե­լու,
Իմ ա­պա­վե­նը։
Ու ես իմ հոգ­սե­րը կսփո­փեմ քեզ­նով,
Կա­սեմ՝ տղես, որ մե­ծա­նա,
Բո­լո­րին ցույց կտա իր տե­ղը։
Դու ա­պա­գա ար­քա­յա­դուստր ես լի­նե­լու
Թե հզոր զին­վոր, հստակ չգի­տեմ,
Բայց գի­տեմ,
որ ան­սահ­ման գե­ղե­ցիկ աչ­քեր ես ու­նե­նա­լու,
Ու երբ ժպտաս, ես դրախ­տում կհայտն­վեմ։
Գի­տեմ, որ քեզ չա­փից շատ կսի­րեմ
Ու եր­բեմն կգժվեմ էդ սի­րուց,
Եր­բեմն քո սի­րուց կմո­ռա­նամ,
Որ քեզ­նից բա­ցի ինձ էլ եմ սի­րում։
Գի­տեմ, որ էլ ա­վե­լի շատ ինձ կտան­ջես,
Ու ներ­կա­յիս վի­ճա­կը հրաշք կթվա
դրա հա­մե­մատ։
Գի­տեմ, որ խե­լա­ցի ես լի­նե­լու, ու­ժեղ,
Գի­տեմ, որ սկզբուն­քա­յին ես լի­նե­լու ու քո ա­սա­ծի,
Գի­տեմ, որ ան­քուն գի­շեր­ներ եմ ու­նե­նա­լու,
Գեր­հոգ­նած եմ լի­նե­լու, բայց եր­ջա­նիկ։
Բայց ա­մե­նից լավ գի­տեմ մի փաստ,
Որ դեռ չծնված՝ ինձ ուժ ես տա­լիս,
Ս­տի­պում ես հաղ­թա­հա­րել բա­ներ,
Որ ա­ռանց քեզ չէի կա­րող,
Ս­տի­պում ես ինձ ան­չափ ու­ժեղ զգալ,
Ու­ժեղ՝ քեզ­նով,
Դու իմ մեջ ես, ես՝ քո մեջ։
Ու քո մի­ջի ե­սին շու­տով ես կա­ռե­րես­վեմ, ու
Կփ­շա­քաղ­վի մար­մինս։
Շու­տով կգրկեմ քեզ
Ու կլռեմ՝
Մ­տա­ծե­լով, թե լռութ­յունս էլ ես հաս­կա­նում։
Չու­շա­նաս, սպա­սում եմ քեզ։

 

Անձր­ևա­յին եմ


Անձր­ևա­յին եմ
Մի քիչ թաց, մի քիչ հոգ­նած,
Ա­նուղ­ղա­կի եմ,
Ա­նու­ղղութ­յուն եմ,
Խառն եմ,
Քա­մոտ եմ,
Քա­մով հար­բած։
Անձր­ևա­յին եմ,
Թա­խիծ բե­րող,
Ա­մե­նա­խոր­քից
Խոր­հել ստի­պող եմ,
Սա­ռը ցո­ղով
Քեզ նուրբ շո­յող
Ու համ­բու­րող եմ։
Անձր­ևի պես
Բա­ռերս նույն­պես
Գլ­խիդ թափ­վող են,
Քեզ հե­ղե­ղող են,
Մինչ ոս­կոր­ներդ թրջող
Ու տրա­մադ­րութ­յունդ
Հա­րա­մող են։
Անձր­ևի նման ես էլ կա­րող եմ
Բա­նաձ­ևե­րից ի­մաստ­ներ կա­րել,
Թեև կա­րուձ­ևից հե­ռու եմ,
Ա­վե­լի շատ ա­սեղ եմ, քան թել։
Անձր­ևի նման ես էլ վա­նող եմ,
Պետք ե­ղած դեպ­քում պատ­րաստ եմ քան­դել,
Իմ կյան­քից հա­վետ ետ վտա­րող եմ
Չեմ սի­րում մարդ­կանց իմ կյան­քում բան­տել։
Անձր­ևի նման ա­նուղ­ղե­լի եմ,
Պա­տա­հա­կան եմ, հան­կար­ծա­կի,
Անձր­ևի նման ա­նու­շա­դիր եմ
Ու չեմ տար­բե­րում փի­ղը մո­ծա­կից։
Անձր­ևի նման սկսվող-վեր­ջա­ցող եմ,
Բայց է­լի ե­կող ու հե­ռա­ցող եմ,
Անձր­ևի նման դու­ռը թա­կող, բայց ներս չե­կող եմ,
Մի կի­սատ տող եմ…


Մամ…


Մամ, փաս­տո­րեն էս ա­մուս­նա­կան կյան­քը
էդ­քան էլ հեշտ չէ,
Այ­սինքն՝ ի­մը դժվար չէ ա­վե­լի,
քան մյուս­նե­րինն է,
էս կյան­քը ինք­նին բարդ է,
խառն է,
քեզ­նից կտրված ու ու­րի­շին միա­ցած ես,
ու­րի­շի սի­րով քո սե­րը մա­րած
ու էդ մե­կին նվիր­վա­ծութ­յամբ
ինքդ քեզ դա­վա­ճա­նած ես,
հաա, ապ­րում ես ա­մուս­նուդ հա­մար,
ա­պա­գա ե­րե­խա­յիդ,
հե­տո ար­դեն ե­րե­խա­յիս հա­մար կապ­րեմ,
ինչ­պես դու էիր ինձ հա­մար ապ­րում,
հա, մամ, եր­ևի քո օ­րի­նա­կով լավ մայր կլի­նեմ,
բայց քո օ­րի­նա­կով ինձ չեմ սպա­նի ա­մեն ան­գամ
շուրջ­բո­լորս կյանք սփռե­լու հա­մար,
քո նվիր­վա­ծութ­յու­նը չա­փա­զանց էր, մամ,
ու ես հի­մա եմ հաս­կա­նում դա,
երբ հե­ռու ես ինձ­նից,
ոչ հե­ռա­խո­սը, ոչ տե­սա­զան­գը,
չի լրաց­նում բա­ցը,
գրկե­լու բա­ցը,
քեզ փա­թաթ­վե­լու, տա­քա­նա­լու բա­ցը,
մայ­րա­կան ջեր­մութ­յունդ ինձ կլա­նե­լու,
ու էս աշ­խար­հից կտրվե­լու բա­ցը,
քո մա­սին, մամ, վա­ղուց չեմ գրել,
բայց էն ժա­մա­նակ գրածս ու­րիշ էր,
ման­կա­կան էր, հա­սա­րակ էր,
ուղ­ղա­կի սեր էր՝ օ­դի մեջ կախ­ված,
ար­հես­տա­կան ծա­ղի­կի նման
կար, բայց քիչ էր,
հի­մա ու­րիշ ա,
հի­մա ես էլ եմ շատ ու­րիշ, գի­տե՞ս,
մամ, ես գի­տեմ, որ քո միա­կը,
քո աղջ­նա­կը պի­տի միշտ ժպտա,
պի­տի միշտ շո­ղա,
պի­տի միշտ հաղ­թի,
պի­տի միշտ գոր­ծի, միշտ ա­ռաջ գնա,
չհանձն­վի ու էլ չտրտնջա,
բայց, մամ, գի­տե՞ս,
լա­ցել եմ ու­զում, քո պես,
երբ ու­ժերդ չա­փից շատ էին,
ու դու հոգ­նել էիր ու­ժեղ լի­նե­լուց,
ուղ­ղա­կի նստում ու լա­լիս էիր
քո չա­փից ա­վե­լի ու­ժե­րի վրա,
մեջ­քիդ շա­լա­կած հոգ­սե­րի վրա,
մե­նա­կութ­յան ու կա­րո­տի վրա,
որ­ևէ մե­կին չհեն­վե­լու, հոգսդ չկի­սե­լու վրա,
լա­լիս էիր, մամ, հի­մա էլ թույլ տո՛ւր, աղ­ջիկդ լա­ցի,
քո ապ­րած կյան­քի, հե­ռա­վո­րութ­յան,
էս կա­րո­տի ու նրա վրա,
որ շու­տով ես էլ կլսեմ, մամ, մի լա­ցի,
ես սի­րում եմ քեզ,
կլսեմ, սա­կայն, դեռ կզգամ ինձ փոք­րիկ ե­րե­խա,
Աղջ­նա­կը քո…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն