Վագրի փայ դառնալուց մի վայրկյան առաջ մտածում եմ. իմ տեղը սեր բառն ի՞նչ կաներ։
Խոսե Մարիա Սոնտա
«ես պայքարում եմ իմ մենության դեմ
դու պայքարում ես քո մենությամբ
հասկացիր, մենք տարբեր ենք»
սա կարող էր լինել
հերթական զվարճալի թվիթը
իմ թվիթերյան պատին
բայց սա կյանքն ա մեր
որը մենք ապրում ենք
առանձին
առանձին
առանձին
ու հա
բա չիմացար
Սուրմալուն այրվեց/այրեցին
մի երկու գյուղ հանձնեցին
բայց ես դեռ համարձակվում եմ
մտածել մեր մասին
մտածել՝
կա աշխարհում մի բան
որը ես կկարողանամ մերը համարել
մե՞ր երկիրը
չէ՛
մե՞ր ճանապարհը
չէ
մե՞ր…
մե՞ր…
մե՞ր…
չէ՛
չէ՛
չէ՛
ճանապարհ ասեցի
ու հիշեցի
որ տրանսպորտում
ես նույնիսկ հղի կանանց տեղ չեմ զիջում
փոքր տարիքից երազում էի
սպանել բոլոր հղի կանանց
որոնց երեխաները
ուզելու և անելու էին այն
ինչ չարեցին նրանց ծնողները՝
իրենց բաժին ուզելիքը թողնելով եկող սերնդին
անիծված սերունդ ենք
հա՞
էս բեռը ես կրում եմ
ու անվանում ազատություն
մոռանալով,
որ հերթական զինվորիկն եմ
էս համակարգի մեջ
ու վատ ցուցարար
ռեժիմը ջարդելու համար
ինչ-որ բան ջարդելու համար
նախ ինքդ պիտի ամբողջական լինես
ես ամբողջական եմ միայն
երբ դիմացս ինձանից ավելի
ջարդված մեկին եմ տեսնում
քեզ հետ ի դեպ սա չաշխատեց
որովհետև
քեզ հանդիպելը
ձեռքով անվերջությանը շոշափելու պես մի բան էր
որովհետև քեզ ճանաչելը
նման էր վարձով բնակարան տեղափոխվելուն
ես չափից դուրս
անհաջող վարձակալ եմ.
ոչնչի վրա դանդաղ կառուցում եմ մի բան
որը փլուզվելու ա հենց իմ աչքի առաջ՝
պակասացնելով իմ ես-ից շատ կարևոր մի մաս
հետգրություն.
ես մեծ սիրով
անցանկալի պտղի պես
անհեստական ընդհատմամբ
վերջ կդնեի քո գոյությանը իմ կյանքում
բայց դու
ինքնակամ
վիժեցիր իմ կյանքից
ու
էս անգամ
վերջնական
դու աղմկում ես իմ մեջ
դու աղմկում ես իմ մեջ՝
անմշակ քառաձայն երգչախմբի պես
ես փողոցի շան պես ուզում եմ հավատալ
ամեն ձայնիցդ եկած բառին
ուզում եմ քռչի կտորների պես հավաքել դրանք
մի հատ մեծ քռչի կտոր ստանալ և
հավատալ նաև դրան
բայց քեզ՝ ինձ չնկատելու համար
պետք ա ընդամենը
մի հատ նեղ փողոց
և
երկու հոգի իմ ու քո միջև
***
ազատության հրապարակ,
դու խաչվեցիր անազատների
ցույցերում,
դու ամենաշատը լսեցիր՝
սիրելի հայրենակից,
մեր հայրենքը վտանգի տակ ա,
երբ վտանգն էր
հայրենիքի տակ պառկած
անփորձ աղջնակից
վերածվում փորձառու կնոջ
ու էնքան անբռնազբոս ձայնով,
որ մի պահ անազատների
թմբկաթաղանթը առանձնացավ
Աստծո ստեղծած կատարյալ մարմնից
և Հուդայի 30 արծաթը համարեց փրկագին
ու ոչ մի փոխարժեքով չմանրվեց