1979, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13

Ենթարկվել
Առաջին լուսաբացին

ՄԵԿՆՈՒՄ

1.
Հայացքը ճանաչում է
Եվ սահում,
Չի տեսնում մեկնումը,
Լռության ալիքները
Տարածվում են
Առաջ…
Եվ ևս խաղաղություն…

2.
Մեր ոտքերը
Մակընթացության
Մեջ ենք լվանում…

ՆՈՐ ՏՈՒՆ

1.
Քառակուսի քարերով
Քո շուրջը
Ժամադրավայր եմ կառուցում
Յոթերորդ երկնքում

2.
Սարդը
Հյուսում է
Առաջին ոստայնը
Նոր տան

ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՍԿԶԲՆԱՏՈՂ

1.
Աքաղաղը կանչում է
Լռության մեջ…
Անսաղարթ նոյեմբեր…
Քամին գուշակում է
Մեր մերկ ճյուղերը…

2.
Աղոթք

Մենք չենք մտածում.
Մեզ են մտածում…

***

Հակիրճություն` ագռավից
Լռություն` օձից
Մինչև հմայք

***
Գիշերները
Լեռներ բարձրանալու
Հավես չկա…

Իմ Կաստալյան աղբյուրը
Սուրճն է…

Մուսաները
Պղտոր ջրում
Ձուկ են որսում…

ԱՅԳՈՒ ԱՌԱՎՈՏԸ

1.
Մի ուշաթափ տերև
Պոկվեց և ընկավ քարին.
Քարը ձայն չհանեց…

2.
Մի վայրկյան հետո
Քարերին սարսուռ կտա
Օձի պաղ մարմինը…

3.
Պտղի արևը.
Քրիստոսն է լույս ժպտում`
Արեգակն արդար…

4.
Ճաքած կեղևից
Մի մրջյուն ջուր է ծծում…
Կանաչը` երկինք…

5.
Նոր դրած դեզից
Պապուս քրտինքն է բուրում
Հորս արցունքները…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն