գիշերն ինքն իր պես սուս ա
ու ստեղնաշարի աղմուկի պես բարձր
գիշերը պատերին կախված նկարների պես աղմկոտ ա
ու հեռավոր քաղաքների լույսերի պես պայծառ
գիշերը երազներիս աղոտ ուրախությունն ա
զարթնում ես
ու
չկա
շուտ մոռացվող ա գիշերը
ճմրթված
միայնակ ա
ընկերական անպատկերացնելի մեծ շրջապատով
բայց միայնակ
գիշերը տափակ ա
լուսնի պես տաք ա ու կլոր
լուսնահոտով լիքը
որ մեկ ա
քթիդ միջով անցնելով
ինչ-որ չափով խառնվում ա քթահոտիդ
ու քեզ դուր ա գալիս
ծնված օրվանից ծանոթ մի բան ա
գիշերը սենյակի մի հատիկ մոծակի տզզոցն ա
որ չի թողնում քնել
քորում ես կծած տեղերը մուշ-մուշ անուշ
ու ատելով ատում ես էդ մի հատիկ մոծակին գիշերը
բայց երբեք զահլա չես անի վեր կենաս ու գլուխը ջարդես
հաջորդ առավոտյան տեսնում ես դրան պատին հանգիստ նստած
գիշերը
գիշերը
լավ տզզալու ժամանակ ա
քնելու ժամանակ ա
մտքերը մաղելու
պարզելու
գիշերը
պարզելու ժամանակ ա
չնայած ինքը մութ ա
բայց էդ մթության մեջ գայթակղիչ մի բան կա
չգիտես ինչի ծնվելուց հետո սկսում են վախեցնել մթնից
լույս չեղած տարիներին
տան մի հատիկ մոմը զուգարան չտանելու համար
քրոջս խնդրում էի մոտս կանգնել
եթե մենակ էի բարձրանում աստիճաններով հանրակացարանի մեր մութ
ինքս իմ հետևից ընկած վազում էի
բոբո ա գիշերը
մեշոկ պապիների ճկուն պարն ա
ու էլի մութ ա մութ ա գիշերը
չնայած երբեմն սպիտակում ա
երբեմն էլ ցերեկից չես տարբերի
իսահակյան-նալբանդյան խաչմերուկի անդորրն ա գիշերը
էս առումով ֆեյսբուքը նմանվում ա մեր խաչմերուկին
գիշերը
շերը
շերը
շըշշշշշ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն