***
Մինչև գլխիցդ մեծ գործեր չբռնես` գլուխդ ավելի մեծ չի դառնա:

***
Իմ նյարդային համակարգը նախատեսված է լեռներում այծեր պահելու համար և ես ամեն օր ափսոսալու առիթ են ունենում այն ըստ նշանակության չօգտագործելու պատճառով:

***
Հեղափոխությունը ժայռագույն բզեզի ընդվզումն է ժայռի դեմ:

***
Համբերի, գործս պրծնեմ` գալիս եմ մտնեմ դրությանդ մեջ:

***
Ես հոգնած մեռնում եմ քեզ համար:

***
Լուսանկարելու կիրքը տիրելու կիրք է:

***
Չնայած ստանդարտ դիրքերը լավ եմ իրացնում` ոչ ստանդարտները նախընտրում եմ:

***
ASENQ VO4! LATINATAR HAYERENIN.

***
Թեկնածուս չընտրվեց, P՜RԾ…

***
Հին հունական փիլիսոփաներից ամենաշատը քեզ եմ սիրում, կյանքս:

***
Պետք չէ թերագնահատել հալալ կաթնակերի առկայության գործոնը քաչալ տղամարդու կյանքում:
***
Անտաշա՜տ. ամրացնում է ատամներն ու բարձրացնում է պոտենցիան:

***
Ո՜Չ Ֆեյսբուքին Մեծ պահքի շրջանում:

***
Մարմինդ կերանք, արյունդ խմեցինք ու… վերադարձանք ֆեյսբուք:

***
Ֆոտոշոփով կհեռացնեմ անցանկալի մազածածկույթ և կավելացնում ցանկալի բաներ:

***
Եվ ինչ իմանաս` ինչ է ազատությունը, եթե գոնե մի 50 մետր տկլոր չես վազել ծովեզերքով:

***
Հայերի աշխարհ, մարմարի աշխարհ, գրանիտի աշխարհ, հագուստի աշխարհ, կոշիկի աշ-խարհ, մանկական աշխարհ, գրքերի աշխարհ, մոլիբդենի աշխարհ, խորովածի աշխարհ, բոլտ ու գայկի աշխարհ, թամամ աշխարհ…
6 մ2-ն աշխարհ հիմնելու համար քիչ` աշխարհակալ զգալու համար բավարար է. ախտորո-շումը` գիգանտոմանյա-կառլիկիզմ:

***
Վաճառվում է կախվելու հիանալի կոմպլեկտ` Կիլիկիա առագաստանավից ցրած վուշե պա-րան, սովետական տաբուրետ, անանուխի հոտով ֆրանսիական օճառ, չօգտագործված:

***
Գործից ազատ ժամերին ճաշակի ընկեր եմ փնտրում. աշխատավարձի օրը և կիրակիներին առանձնակի քնքշությամբ:

***
Սեռը` իգական:
Ծննդյան օր` չի նշում:
Ամուսնական կարգավիճակը` դա վաղուց էր, մի հիշեցրեք էդ տականքի մասին:
Փնտրում է` առանց վատ սովորությունների, բարեհամբյուր ու բարեկիրթ, արական սեռի կենսուրախ խառնվածքով շուն:

***
Պայթյուններ արևի վրա. մոլորակով մեկ հանճարների ծնվելու համար հրաշալի պայման-ներ… հիպերտոնիկ հորանջից ավել Երևանը չի ձգում:

***
Իմ վարսավիրը 70 տարեկան է, վատ է տեսնում ու ձեռքերը դողում են, բայց ես արդեն 4 տարի է նրա հաճախորդն եմ, որովհետև` մեկ է իմ մազերն անհնար է լավ կտրել ու մեկ է 35-ում լրիվ քաչալ եմ լինելու:

***
Ինչքան հնարավոր է երկար, ինչքան հնարավոր է բուռն սիրեք իրար և տեսական ֆիզիկան, թե չէ գրականությունը քաք սրտի քաք մխիթարանք է:

© Կարեն Անտաշյան, 2010-2011

Հանրագիր` սոցիալական ցանցում հանրայնորեն տեսանելի գրվող հաղորդագրություն, այսպես կոչված ստա-տուս: Բառն այս նշանակությամբ առաջին անգամ օգտագործվել է հեղինակի կողմից

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն