Երկնքից թաքուն
Հորինածդ հրեշտակները ներվերս կերան ամμողջ գիշեր,
Քեզ նման` հրեշտակների վրա ջղայնանալս չի գալիս,
Քունս պառկել էր կողքիս,
Սիրահարված նայում էր ինձ,
Էլի հանդիպել էինք գիշերը,
Քունս սանրում էր մազերս,
Հորանջում էինք,
Երկնքից թաքուն հրեշտակներդ հանկարծ
սկսեցին անմեղ, անդիպչել համμուրվել,
Մի պահ երկրային դարձան երկնքից թաքուն,
Ու ինչ-որ հորինված էր գիշերս,
Ինչ-որ ֆրանսիական դրախտ կար սենյակում,
Ֆրանսիական երաժշտություն,
Անծանոթ ֆրանսիական μառերով,
Ինչ-որ թևերի շարժ կար,
Համμույրներ ֆրանսիական,
Ու հրաշալի էր ..
Ու հրաշալի է,
Երμ դու ես հորինում գիշերս,
Երμ դու ես փակում աչքերս,
Երμ խանդում է քունս քեզ,
Ու երμ ամեն ինչ ֆրանսիական է:
Ջուր դառնամ
Մի μուռ ջուր կսահի վրայովս,
Կկաթեմ գետնին,
Օդի հետ կշփվեն շուրթերս,
Ներքինն ու վերինը կխառնվեն,
Կհամμուրվեն,
Կչորանան օդից,
Շնչից,
Մի տեսակ կորցրել եմ հերթականությունս,
Արտաշնչիր գոլորշիանամ մարմնիդ,
Կաթեմ աչքերիցդ, այտերիցդ,
Գնամ ձեռքիցդ,
Ջուր դառնամ, համμարձվեմ,
Կաթեմ ամպերից,
Գլխիդ, ուսերիդ,
Թրջեմ շուրթերդ,
ՈՒ անհետանամ ծիածանի հետ:
Արևամոլ եմ
Վազիր արևիս վրայով, միջով, տակով,
Ես շողքդ եմ,
Կապիր թևերս. հրեշտակներից վախդ դեռ չի անցել,
Համաձայն եմ, երկրային եմ,
Փոխիր ինչ ուզում ես,
Օդային, ջրային, ցամաքային,
Մարդկային անմարդկային,
Նորմալ աննորմալ,
Համաձայն եմ,
Ինձ քանդիր, հավաքիր,
Գտիր իմ մեջ ինձ,
Կուզես, սպանիր, նորից ծնիր,
Համաձայն եմ,
Լսել ես, որ արևամոլությունից մեռնում են,
Ինձ քիչ է մնացել,
Համաձայն եմ: