Լիլիթ Պողոսյան
Նկարիչ

Ինչո՞ւ եղավ… Որովհետև մենք թույլ գտնվեցինք և թույլ տվեցինք, որ հարձակվեն։
Երկար տարիներ անձնական շահը հետապնդելով, ամեն ոլորտում դիլետանտներին տեղ տալով, սուտը, կեղծիքը հանդուրժելով թուլացրեցինք երկիրը։
Ի՞նչ արեցինք…
Մենք չարեցինք մեզանից կախված ամեն ինչ ու պարտվեցինք։
Ի՞նչ ենք անելու…
Քանի որ կարծես պետականությունը կորցնելու եզրին ենք, անկախ իրավիճակից ամեն հնարավոր բան պիտի անենք կրթության և գիտության ոլորտի զարգացմանը նպաստելու համար, քանի որ սա է հիմքը և Հայաստանը վերջնական չկորցնելու հույսը։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն