Մենք ա­մեն վայրկ­յան պա­տե­րազ­մի մեջ ենք` մեր ներ­սի ու դրսի հետ: ­Պա­տե­րազ­մը եր­բեք չի ա­վարտ­վում, մենք պայ­քա­րում ենք, որ հաղ­թենք, որ սի­րենք, որ խա­ղաղ ապ­րենք:

Ես հի­մա քեզ ա­վե­լի շատ եմ սի­րում: ­Հի­մա հե­ռու ես: ­Պի­տի ա­վե­լի շատ սի­րեմ: Չ­վեր­ջա­ցող ա­նի­մաստ ձայ­ներ: Ս­պա­սում: ­Մեզ պա­տե­րազմն այն­քան բան է պարտք: Ես սպա­սում եմ, որ ա­ռա­վոտ­յան աչ­քերս կբա­ցեմ ու կող­քիս կլի­նես: ­Հե­տո սպա­սում եմ, որ ձայնդ լսեմ ու մի ամ­բողջ գի­շեր սպա­սու­մով է լցվում ա­ռանց քեզ: Այն­քան բան կա ա­սե­լու այս հի­մար պա­տե­րազ­մի մա­սին, բայց բա­ռե­րը կգան, երբ ա­մեն ինչ ա­վարտ­վի:

­Մի քա­նի հար­յուր կյանք կա ապ­րե­լու: ­Ճիշտ ապ­րե­լու: Այն­քան սեր կա այս սպաս­ման մեջ: ­Վե­րա­դար­ձի՛ր, մենք լի­քը հույ­սեր ու սեր ենք տվել քա­մուն: ­Հա, մի օր ինչ-որ մե­կը փչաց­րեց էս աշ­խար­հը: Ու, գու­ցե, ա­վե­լի լավ կլի­ներ վեր­ևից նա­յել ու վեր­ջա­պես հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ է էս աշ­խար­հը էս­քան ծուռ։

­Մա­րին ա­ղավ­նի­նե­րի հետ էր խո­սում: Եր­կար զրույց էր: Չ­գի­տեմ՝ ինչ ո­րո­շե­ցին, բայց ա­ղավ­նի­ներն էլ էին խա­ղա­ղութ­յուն ու­զում:

Ես հոգ­նել եմ պա­տե­րազմ­նե­րից, այն­քան եմ հոգ­նել: Ա­մեն օր պա­տե­րազմ է ներ­սում, դրսում, սահ­մա­նին: Էլ սահ­ման­ներ չկան, հատ­վել են սահ­ման­ներն ու գծե­րը ջնջվել: Ես գի­տեմ` կա մե­կը, ով լսում ու հաս­կա­նում է: Չ­գի­տեմ ին­չու է լռում, բայց կա, հաս­տատ կա ու շու­տով ա­մեն բան լավ կլի­նի: Ս­պի­տակ վար­դերն էլ չփրկե­ցին, գու­ցե սպի­տակ դրոշ ու­ղար­կես: ­Ծա­ղիկ­ներն էլ չեն դի­մա­նում, բայց ստի­պում եմ նրանց սեն­յա­կում մնան, մինչև գաս: Կ­գաս չէ՞: ­Սեն­յա­կում այն­քան տխուր է, վա­խե­նում եմ մտնել: Ես հի­մա ու­ժեղ պի­տի լի­նեմ, շատ ու­ժեղ: ­Մա­րին նա­յում է աչ­քե­րիս ու գի­տի, որ տխուր եմ: Ժպ­տում եմ, իսկ ին­քը չի ժպտում: Ա­մեն ինչ հաս­կա­նում է: ­Բան չի ա­սում, միայն նա­յում է իր սի­րուն, կա­նաչ ա­չուկ­նե­րով ու լռում: ­Մի քա­նի ամ­սա­կան աղ­ջի­կը հաս­կա­ցել է, որ պա­տե­րազմն աշ­խար­հի ա­մե­նա­վատ բառն է, իսկ ո­մանք չեն ու­զում հաս­կա­նալ: ­Սեն­յա­կի լռութ­յու­նը գի­շեր­վա մեջ մի քա­նի ան­գամ արթ­նաց­նում է: ­Հե­տո փա­կում եմ աչ­քերս ու է­լի լռութ­յուն է: ­Գի­տե՞ս ա­մե­նադժ­վա­րը որն է։ Որ կյան­քը պի­տի շա­րու­նակ­վի, մար­դիկ պի­տի ժպտան, լաց լի­նեն, սի­րեն: Ե­րա­նի մի պա­տե­րազմ լի­ներ, որ վերջ տար բո­լոր պա­տե­րազմ­նե­րին: ­Բայց պա­տե­րազ­մը սկսվում է ու չի ա­վարտ­վում, եր­բե՛ք: ­Չի ա­վարտ­վում նրանց հա­մար, ով­քեր էլ չեն տես­նե­լու նրան, ում ա­մե­նա­շատն էին սի­րում: ­Չեն գրկե­լու, չեն լսե­լու ձայ­նը: ­Պա­տե­րազ­մի հա­կա­ռակ կող­մում սեր է: Տ­խուր ա­շուն ստաց­վեց, գի­տե՞ս: Ու հի­մա մի ցան­կութ­յուն ու­նեմ։ Ու­զում եմ միայն իմ ու ­Մա­րիի հե­րո­սը լի­նես, որ սե­րը չպա­կա­սի էս հի­մար աշ­խար­հից, որ մեր սերն ա­վե­լի ու­ժեղ լի­նի պա­տե­րազ­մից: ­Պա­տե­րազ­մը պատ է: ­Քան­դի՛ր ու ա­րի՛:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն