Ո­րո­շել էի քո մա­սին եր­բեք չգրել: ­Դու անս­պա­սե­լիո­րեն մո­տե­ցար սեն­յա­կիս պա­տու­հա­նին: Չ­հասց­րի հա­վա­քել գրքերս ու գի­շե­րը խզբզած թեր­թերս: ­Դու այդ ա­մե­նը քո­նը դարձ­րիր:

Ապ­տա­կում եմ քեզ: ­Լա­ցիր:

Իմ ա­սած­նե­րը եր­բեք չես ա­նում: Ինչ ու­զում ես քոնն է՝ կյանք, ե­րա­զանք, նպա­տակ, տուն, տեղ… ա­մեն ինչ: Իսկ ես երբ­ևէ այս­քան դա­տար­կա­ձեռն ե­ղե՞լ եմ: ­Հա՛րց եմ տա­լիս:

­Գի­տեմ, չես պա­տաս­խա­նե­լու, ո­րով­հետև դու նա չես, որ խո­սել ի­մա­նաս: ­Դու լուռ ես գոր­ծում, բայց հա­ճախ ես աղմ­կում:

Խ­լա­ցել եմ քո խա­ղե­րից:

Ա­րագ-ա­րագ հա­վա­քում եմ ի­րերս, որ մե­նակ չթող­նեմ ինձ, որ մե­կը հետս լի­նի: ­Կո­շիկ­ներս մո­ռա­ցել եմ, որ ցե­խոտ էր: Ու­զում էի վերց­նել, գո­նե էդ ցե­խե­րը հի­շա­տակ կմնար իմ հայ­րե­նի հո­ղից: Ու քա­նի օր է ե­րա­զումս ա­նընդ­հատ այդ ցե­խերն եմ տես­նում ու չեմ նե­րում ինձ, որ ժա­մա­նա­կին են­քան նվնվա­ցել եմ այդ ա­մե­նի հա­մար: ­Հի­մա մեծ ե­րա­զանք է: Իսկ ես դեռ հա­վա­տում եմ, որ ե­րա­զանք­ներն ի­րա­կա­նա­նում են…

Մ­տա­փոխ­վե­ցի: ­Չեմ հա­վա­տում, ո­րով­հետև ա­մեն ինչ դե­պի սուտն է գնում կամ դե­պի սուտն են տա­նում: Ա­մեն ինչ:

Եվ այդ ա­մե­նի հետ ես նո­րից եմ քեզ կան­չում, խա­ղա­ղութ­յուն, դու նա­մուս չու­նես, որ շուտ գաս… դու շատ ես վա­խե­նում իմ զին­վո­րից, դու վա­խե­նում ես զին­վո­րիս հար­վա­ծից:

Ես քեզ մի օր նկա­րել էի, բայց հի­մա ջնջում եմ, ո­րով­հետև հի­մա ա­վե­լի տխուր եմ, քան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: ­Հի­մա ա­վե­լի վտան­գա­վոր ես դու:

­Վերջ: ­Ձեզ հետ զրույցս ա­վար­տե­ցի: Էլ չեմ խո­սե­լու, դուք ի­րար հետ կռվեք, ինձ մի պա­տաս­խան կտաք… սպա­սե­լու եմ:

Ու այդ սպա­սու­մի մեջ ես սառ­նութ­յուն զգա­ցի, պա­տե­րը ճա­քե­ցին այդ սառ­նութ­յու­նից, երբ ա­սա­ցիր կգամ, բայց ներս չմտար։ ­Տունս այդ­պես դա­տարկ թո­ղե­ցի, նկարդ գրկե­ցի ու դուրս ե­կա, իմ ա­մե­նա­թանկ եր­կիր…

­Հի­մա այս ա­նո­րո­շութ­յան մեջ ո՞ւմ փնտրեմ. քե՞զ, թե զին­վո­րիս, որ դեռ չգի­տեմ փո­շոտ հա­մազ­գես­տով ո­րե­րորդ օրն է լու­սաց­նում, իսկ մենք այս սոց­ցան­ցե­րի մեջ փո­շի ենք մաք­րում իբրև…

Իսկ հի­մա որ­տե՞ղ ես, ըն­կեր, որ իմ հար­ցերն ան­պա­տաս­խան ես թող­նում, որ նո­րից բո­լորս ա­սենք` սպա­սում ենք…ու այդ­պես էլ սպա­սենք շատ, սպա­սենք ա­նընդ­հատ, սպա­սենք անտ­րա­մա­բա­նա­կան, բայց է­լի չգաս, մենք է­լի մեր մտքե­րը խառ­նենք ու նստենք, չի­մա­նանք էլ ին­չի հա­մար ենք հան­գիստ նստել` կա­րո­տը սրտի մեջ սեղ­մած, շուն­չը եր­կինք հաս­նող…

­Մի մո­ռա­ցիր, ա­րի, որ էլ ան­գութ ար­շա­լույ­սը չմո­ռա­նա բար­ևել, որ չմո­ռա­նանք պա­տաս­խա­նել ու հաս­կա­նալ, որ սպա­սե­լը մի արդ­յունք տվել է։

­Պա­տե­րազ­մի հետ զրու­ցել ես, հի­մա խա­ղա­ղութ­յան հետ զրու­ցիր ու ինձ ա­սա, թե ինչ պա­տաս­խա­նեց…

 

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն