***
Ճանապարհը կապ ա։
Քաղաքում սով ա։
Փիս պեն ա, հա՛.
բայց ես էս կյանքան մի պէն հաստատ ում գիդյում.
Մաման հինչքան լյավ ա պահում ուրյան խուխին,
էնքան խոխան ապերախտ ա մըծանում.
Հինչքան փիս ա պահում ուրյան խուխին,
էնքան խոխան շնորհակալ ա ինյում ու գնահատում ա մոր չըրչարանքը։
Մհենգյ մեր մաման Արցախն ա։
Ամեն ձևի մեր մաման չրչարվում ա, վէր ուրյան խոխոցը կարե դաստիարակե։
Ու ամենակարևորը գիդո՞ւմք վէրն ա…
Վէր մունք նկատում չընք, բայց էս տիժերություննեն մեր
մեջ հոգևոր արժեքներ ա դաստիարակում։
Հիշտ կյանքան մարդ լյավ պէն չի սվերել։
Վեչինչ.
Թող գազ չինի, թող լյուս չինի, թող ճար չինի, ինտերնետ չինի,
բայց արժեք ինի, իմաստ ինի ու կամք ինի։
Մունք գիդանք հուվ ընք, մեզ հինչ անուն տանք ու մեր ծնողին սիրելը գիդանք։
Թող սով ինի։
Վեր պետք ինի կչըրչարվինք, մի պեն վարինք, հինձինք, սարքինք,  օտինք։
Ծերք էլ օնինքյ, վենն էլ։ Էն դարը չի, վէր ասինք մարդը գործ անելան հեռույա.
Տա ղարաբաղցու մասին չի։
Գազ չի՞ կա՝ պլիտա կվառինք։
Լյուս չինի՝ փիչնք վռլան,
Փիչ չինի՝ մոմնք վռլան,
Մոմել չինի՝ մի շյորում փթաթվելուվնք,
հարազատներավ մի սենյակում նստինք, խոսինք, ծիծաղինք, ապրինք։
Մեզ հինչքան շատ փորձին հեռու պահին մեր ծնողան,
էնքան ավելիյնք սիրլան մեր տոնը, մեր ծնողին արժեքը գիդլաննք։
Մունք ուժ օնինք, ոգի, թասիբ, ինքնասիրություն։
Մենակ գազ չի օնինք։
Էքուծել կարողա լյուս կամ ինտերնետ չի ինի, վեչինչ
Աշխարհի վերջը չի.
Մարդու տրվումա էնքան հինչքան կարե հաղթահարե։
Տիյեր Աստված կա։
Ճանապարհնեն վաղ թե ուշ պիցվելուվա
Սովը անց կենա…
Կարևորը՝ հոգու սով չինի։
Հոգիդ վեր լիգնա, քեզ սովը կոտրող չի։
***
Ճանապարհս փակ է, մամ։
Էլի տուն գալ չեմ կարող,
Էլի ցավի եղանակն է դրսում,
Ու ես էլի հեռվից եմ մրսում
Դու գիտես, չէ՞…
Գիտես, որ ես ձմեռ չեմ սիրում…
Ես ձմեռ չեմ սիրում, մամ…
Առավել ևս ձնհալը…
Ձմռան ցուրտը կարողանում է մխրճվել ոսկորներիդ մեջ ու նաև հոգուդ։
Մամ, դու միշտ ուժեղ ես մնացել…
Ես կարծես քո աղջիկը չլինեմ։
Տերն ինչքան քեզ ուժից է ստեղծել, այնքան ինձ փխրուն է ստացել։
Դու երբևէ թուլություն չես սիրել,
Ու չես սիրել, երբ խղճացել են քեզ երբևէ,
Նույնիսկ երբ քեզնից խլել են  իմաստդ,
Դու եղել ես ամուր կանգնած,
Ու չեն տեսել մարդիկ ցավդ։
Դու միշտ այնքա՜ն ուժեղ ես…
Այնքա՜ն ուժեղ ես,
Շա՜տ ուժեղ ես.
Ես սիրում եմ Աստծուն քո մեջ, մամ,
Ու Քեզնով եմ սիրում Աստծուն։
Սերն այն, որը սրտիդ ու ափերիդ մեջ ապրեցիր,
Արժեքները, որ տվեցիր…
Ու
Սիրում եմ մանուկ հոգիս, որ չնայած մեծ տարիքիս,
քո գրկի մեջ ինձ տանում է միշտ դեպի ետ,
Ստիպում հիշել օրորներդ.
Մեր տան ծիծաղը հանգչում է առանց քեզ , Մամ.
Ուտելիքները սառն են ու անհամ,
Տունը՝
Ցուրտ  անտանելի…
Դատարկ անասելի
Ու ծանր՝ սպանելի,
Լռություններդ միշտ խեղդել են քեզ իրենց ծանրությամբ,
Դու արցունքներդ միշտ կոծկել ես քո մեղմ  բարությամբ,
Ու տառապել ես, բայց բառ չես ասել,
Լուռ էր տառապանքդ ու անխոս, իմ մամ։
Հիմա…
Ճանապարհս փակ է,
Ու երբ քեզ գրում եմ,
Տաք է,
Բայց երբ չկաս, այնքա՜ն ցուրտ է…
Այնքա՜ն մռայլ…
Ասես աշխարհի արևը մեռել է։
Տաքը՝ չքացել։
Հիմա…
Հիմա դրսում ցավի եղանակն է,
Որ մինչև ոսկորներ է սիրում մխրճվել։
Ու տան ճանապարհս միակ, ցավոք, փակ է…
Ես  շարունակում եմ ձմեռը ատել…
Ես ձմեռ չեմ սիրում, մամ…
Հոգո՛ւ,
և առհասարակ
ձմեռ։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն