***
ցանկանալ ամոքվել ծաղկած իրականության վարդագույն արյունով,
երբ անվհատությունը երաշտանում է թվացյալ անհնարելիությունից,
շրջվել մի կողմ, հետո մյուս ու անհետանալ սեփական տեսադաշտից,
երբ եսայական կերպարը մարմնավորվում/ ծանրանում է կոպերից,
ցանականալ քաղցած լճից եղյամով թրմված (կիսա)պատկերներ բառել,
երբ խոսքերը սպառելիորեն օդազրկվում ու (ինքնա)հատակ են անցնում,
թաքնվել աչքերի հետևում ու լռել բարձրաձայն, միահոսվելով անեզրությանը,
երբ բանականությունը սուբյեկտացված ասեղնաչափից դուրս է մղվում,
ցանկանալ խոնավ քամիով լցվել թռչնաբներն ու բարձրացնել ի կենաց ամանները,
երբ թռչնաձագերը բերանբաց գոյիմացության ալիք են որսում,
հեղեղել ճանաչման արցունքի զանգը աղեղված մտահեռավորութունից,
երբ արմատական հենակետը կարծրանում ու տունը գտնվում է ներսում
***
օջախները կուչ են լինում
դարակի փոսացող քաղաքում
աստղերը աճում են գրերի վրա,
տողերը բարակում ու գունատվում են,
շուտով ամբողջապես կվերանան
երբ սպառվի տառերի հիշողությունը
ստվերախաղն անքամի է,
եզրերը գլխիվայր են շուռ գալի
հետբառի փոշիացող լռության պես,
երբ եգիպտական մագաղաթի
ու տրամվայի անգամյա տոմսի պես
խոսքը ծալվում/շրջվում է արտաբերումից
հեռավորությունը անհետա(ց)նում է
ցեցից հյուծված թելի պես,
ժամանակը սնվում է իրավիճակներով,
աճեցնելով դատարկության ընդերքը,
մինչ մեր/ձեր միջև միայն
հանդիպակած իրականությունը
կատարուն անդրադարձող
դիպվածական կետերի մնալը
***
գրել աշխարհի մասին,
ուր գալիս ես ուշ լուսաբացին,
երբ ժամանակն է նոր կյանք սկսելու,
մինչդեռ կայարանի լույսերը
հանգչում են նոր օրվա բարևին
քայլերով նկարագրել քաղաքի բոլոր հետքերը,
որ նշան թողեցին քեզ վրա,
կարծես շարժվող փոքրիկ քարտեզի
շնչել խորը ու արտաշնչել քեզ
մաս- մաս/
ճանաչում առ ճանաչում
նայել քայլերին,
որոնց կորությունը դիպչել է
գոյության վերջնալույսի
պահպանել աշխարհը ներսում հեռանալիս,
ինչպես տեսանելի լույսը, որը մարում է,
մարում ու վերադառնում կրկին
verse Ա
առավոտյան ուղևորի պես հպվում ես պաղությանը
բարձի կողմափոխելուց, կարծես վայրկյանաչափ իրականությունը,
որի օդանավերն անընթացք սառցակալել են եթերում,
(կերպարա)փոխում ես կահավորումը ու ես տրոհվում եմ,
ես մթնոլորտ եմ սիրելիս, անքամի դառնում/ հեռանում,
արտաքնափոխվում եմ ժամանակակետերի հուշաձևափոխումներից,
ես կարող էի Բանդար Աբբաս այդպես էլ չհասած
ամբողջական բեռնանավը լինել, բայց միայն
մասնիկն եմ արևազարդող ներկայությանդ,
լուսաբիբերս այնքան լայն են, որ այնտեղ կտեղավորվենք՝
ես, դու, քո բոլոր դրամաները, մելանխոլիադ,
ձայնային պատնեշները հաղթահարող ինքնաթիռներիդ վերելքներն,
ու փրկության համար անշտապ բացվող օդապարիկներից
կառչած վիրտուոզ օդաչուներիդ վայրէջքները,
անանկյուն մտահոսքը սավառնող այս տեքստի վրայով,
ուր տիեզերքը խորտակվում է մանրուքների խոնավությունից,
մոլախոտը անպայքար աճում սփրթնած ասֆալտի միջով,
ու ամեն լուսաբացին այցելում է այս զրոյանալու զգացումը,
ուր այնքան շատ ես, որ՝ չկաս, ուզես արմունկներդ կրծի,
ուզես ուսերդ համբուրի, սիրելիս,
ինձ պարտադիր չէ ունենալ քեզ հետ պատահելու համար,
ես կարող էի միայն ու միայն պոեզիայի միջոցով
art()ասող
զգայա-գիտակցությունը լինել(,) գիշերվա պատսպարման մեջ(,)
լող տվող երազը նրա բոլոր (ան)հնարավոր տարբերակներով,
ի՞նչ բարդ բան կա գրելու մեջ ուղղակի գրվելու համար,
բայց դու չես ուզում ընդամենը նամակ լինել,
դեհ, շնորհավոր սիրելիս, հիմա դու բանաստեղծություն ես
***
արևը կեսընկավ ու ծածկեց կողադեմդ,
երկպատկերացար, կարծես յանուսը միաերեսվեց,
երկու իրականություն խաչվեցին վրադ,
հիմա մտածում եմ՝ որքան համերաշխություն կա
հատման կետերում, կարծես սեր է գործել
ու տիեզերքը ցրիվ եղել ու բազմազանացել
վիբրացիայի/զգացման աննկարագրելի ուժից
ինչ անխռով է շողքդ հարմրարվել երեսիդ,
Կեսարը ասում էր՝ ամենամեծ թշնամին այնտեղ է,
որտեղ իրեն ամենաքիչն ես փնտրելու,
կարծես անսահման մոտ տեղում գտել ես
աշխարհը գլխիվայր տալուց հետո,
այն էլ այն ինչ երբևիցե չես որոնել
տես ինչ սիրուն է լռությունը գրկում
այս երեկոն, որքան ներանձնացված է,
ինչ կերպարախոս են հիմա դիմագծերդ,
ուր ալեկոծվում են լուսատատանումները,
ինչ անմասնորեն են մեկ տեղում գտնվել
ժամահատվածների երանգախաղերը
ուրեմն չկան բաժանումներ,
անսահմանությունը տեղ է գտնում կետում,
իսկ ակնթարթում՝ հավերժությունը,
այս գիշերագալու պես ընթեռնելի
ու նրա (չ)հեռանալու պես բնականոն,
կարծես ամենը պարտված է մեկ դառնալուն,
ու կյանքը վերադարձ է դեպի (ինքդ) քեզ
***
այս քաղաքը անդադար փոխվում է,
բայց մի բան անփոփոխ է մնում,
ու ես չգիտեմ, թե դա ինչն է
սրտատակում թաքնված այս քաղաքի
փողոցները արյունալցվում են ամեն երեկո,
ապա քաղաքը գիշերախաղում է ստվերներով,
մինչ անշչությամբ նորովի լուսաբացվելը,
բայց մեկ է մնում նույնը
քաղաքը արևազարդվում է,
քաղաքը խավարում է,
քաղաքը դատարկվում ու լցվում է,
իրարանցվում ու լռում
քաղաքը ասում ա՝ սիրուն լինելու համար
անպայման չէ սիրուն լինել,
քաղաքը գիտի՝ ուր ենք փախչելու իրարից
ու որտեղ հանդիպելու իրար կրկին,
գիտի անուններով իր բոլոր կատուներին,
օգտատերերին, սպառողներին ու սպառվողներին
քաղաքը համբուրում է իրեն հարդարող
բնորդ բնակիչներին, ինքնախոստովանվում,
հանդուրժում նրանցում իր միամարմնավորումը,
այս քաղաքը մենք ենք սիրելիս,
բաց()արձակիր մտքերդ, ու այն ցրիվ կգա
(միմյանց) չասեղնաթելած մասնիկների
up
մեկ օր կպատմեմ քեզ
ափերիս մեջ տեղ գտած
այս բանաստեղծությունը
անծով քամիներով քշված
մայրախավարին, ու կգտնես
քեզ նրա մթարում (կարծես
պատկերացումների ու
չպատկերացւոմների միջև
հայտնված անդունդում),
օրորող շողքերը լուսադեմին,
իր անվրդով արտաշուքով
մեկ օր կգտնեմ քեզ
երազից դուրս ու զատ,
ինքնագիտակցող մտքի պես,
անկանխատեսելիորեն արթնացած
անառարկայական արձագանքից,
ու պատահելու անդարձությամբ
խիստ ինքնապատված
ժամանակագնացում իրար
հերթափոխող վայրկյանների
անբաժանելիությամբ
***
Հովհարել շշնջացող կրակների լեզուները,
մինչ մոխրանալը բոլոր ձայնությունների,
մինչ կիսաբառերի անստվերացումը
լայնատարած արձագանքի,
մինչ մերկացած ձայնակույտի
հասունացումը՝ անվրդով ու անշփոթ,
միակ աղոթքը՝ լռությունն է
տիեզերական մենապարի