Նառ մի քիչ ջոկջկեցի էս գիշերային ուղեղով սրանք թողեցի, մեկն էլ քոպի արեցի, չդրեց, ես էլ ալարեցի ու որոշեցի էսքանը հերիք ա,
տրամաբանություն չգիտեմ ինչքան կա, բայց արդեն կարգին պրիմիտիվ եմ գրում
ու էդ նենց կայֆ ա
մի այլ ձևի
ու ընթացքից հիշեցի, որ էլի չեմ հասցրել թղթերս տամ հգմ անդամության համար
ու
նառ ջան
երևի էդ իմ հետ ա
միշտ տենց արանքներում
բայց երբեք ոչ մեջտեղը:Ճ
սենց նամակ
հին նոթ
հուշերս իրար գլխի ա պետք բերել
շարել իրար մոտ ու նայել
անքթիթ
ուխ
մեկ-մեկ նենց բառեր եմ գտնում
դուրըս գալիս եմ
հուշերս ցրիվ տալ
խառնել ամեն ինչ
ու բան չհիշել
բայց
չի լինի
ես չեմ մոռանա նեղ բարալիկ փողոցները
բարում
սեղանի մոտ հավաքված մարմնավաճառներին
ու անկյունում կույտված կոստյումավոր մուսուլման տղամարդկանց
ծխախոտի խեղդող օդն
ու
ինձ նայող ակնապիշ դեմքերը
ավելին
երանի երանի երանի
մի օր
էլի էնտեղ լինեմ
ուղղակի հիմա ռիսկի գնալ չեմ կարող
հղի եմ
հիմա ինչ
ոչ հոգնած եմ,
ոչ չեմ,
ոչ սոված եմ,
ոչ չեմ,
ոչ տնից դուրս եմ ուզում գնալ,
ոչ չէ, ոչ ծննդաբերում եմ,
ոչ չէ, ոչ մենակ եմ,
ոչ չէ, ոչ գրում եմ,
ոչ չէ,
ոչ ցավ ունեմ,
ոչ չէ, ոչ ուզում եմ էս գիշեր
ամեն ինչ ավարտվի,
ոչ չէ,
ոչ ուզում եմ վաղվանից նոր
կյանք սկսվի,
ոչ չէ
տափակ բանաստեղծություն
ես սահում եմ տողերի վրայով
դանդաղ
մինչ կարդում եմ մի տառը մոռանում եմ մյուսը
ու էդպես համառորեն ոչ մի բառ չեմ կարողանում կարդալ
միայն սահում եմ դանդաղ
տառերի
տողերի վրայով
դատարկ
դատարկ
սահում եմ
սահում եմ
տնից դուրս չեմ գալիս
աբովյանը սառցի մեջ կորած ա
լարումից
որ հանկարծ չսահեմ
չընկնեմ
ջարդուխուրդ չլինեմ
չսահեմ չսահեմ չսահեմ
խառը խշտիկ
կարևոր տեղ գնալուց առաջ պետք ա գրել
ճիշտ եմ ասում
էդ միջիցս հանում ա հոգի մոգի բերանովս գալիս դուրս են թափվում
միջիս օդը
մտքերս գլխիցս դուրս են թափվում
ու ես
միայն մատներիս ընթացքին եմ հետևում
հետո սկսում եմ վերհիշել
հա ճիշտ ա շատ ցուրտ էր
ու ես շատ մենակ էի
բայց ես երջանիկ էի շատ
քանի որ
էդ էն հազվադեպ օրերից էր
երբ տեսնում էի ինձ
երբ զգում էի
ինձ
բժիշկը հարց էր տալիս
ինչ խնդիր ունես
ունես թե չէ
ես էլ
դուբայում հղիանալ էի ուզում ու չէի հղիացել ու մտածում էի վերջ ես մտածում էի վերջ եթե ինձ մոտ չի ստացվում գնում եմ պատերազմի դաշտ
պա-տե-րաաաաաազմ էի ուզում
հիմա չէ
այ մարդ
խաղաղությունից լավ բան կա խի աշխարհում
ու ինչի են պատերազմներն էնքան շատ
ու էնքան շատ ազգեր
որ չես հասցնում հասկանալ
ով ով ա
ինչ կրոն
ինչ արյուն ու պատմություն ա
ու ինչի եմ ես էնքան ծանր տանում
երբ մարդկանց աչքերում հարցականներ են կախվում
հայ են լսում
մի անգամ
չեմ մոռանա
դանիայում
դանիան շատ եմ կարոտել աչքիս
մի մարդ փորձեց ինձ կապել
դե տենց հա լինում ա
հետո
ասեց ես պատմության չգիտեմ ինչ եմ
հետո
ասեց
հայերը մուսուլման են չէ
ասեցի հա առաջին մուսլմաններն աշխարհում հայերն են
հետո էլի ծանրացա
էդ սաղ մեր պատմության զհար զիբիլները էլի լցվեցին աչքերս
որ ես համառորեն փորձում էի գլուխս թափ տալով դրանք դատարկել գարեջրիս բաժակի մեջ
ու մեկընդմիշտ հարցերս լուծել պատմությանս հետ
կարևոր տեղ գնալուց առաջ պետք ա գրել տղաս
ես քեզ պիտի հիվանդանոցից տուն բերեմ
էսօր թե վաղը էդ էական չի
ցավերս կսկսեն
ինչ էլ անեմ դրանցից չեմ ազատվի մինջև ներսից երկար երկար ճամփով,
դե մի կես մետր էլ չկա
դուրս գաս լույս աշխարհ
նշանդրեք
շրջանը մեծ
մեջտեղն առած պարկապզուկ
նվագող ջահելին
գոռում ա
բարձր գոռում ա ու թռչկոտում
շատ բարձր ա գոռում
նշանի մատանիները կարմիր թելով կապված են իրար
վկան
որ հարսի մեծ եղբայրն ա
մկրատով կտրում ա
նվերները բերում լցնում են սեղանին
ոչ մի սեղան առատ ուտելիքների
ոչ մի չարչարանք կանանց
ոչ մի ուտել խմել թափել լվալ
ծախսը
հարսի ոսկեղենն ա
հարսի շորերը
հարսի ժամացույցը
հարսի ծաղիկը
հարսի մազերը
մեկ էլ վերջում մարդկանց բաժանած երկու թխվածքաբլիթն ու փոքր հյութերը
շրջանը գնալով մեծանում-փոքրանում ա
հարսին առնում մեջը
փեսային առնում մեջը
համշենցիներին առնում մեջը
պարկապզուկը կենտրոնում պարում ա հո չի պարում