(խաղեր պայմանական լեզվակերպումներով)
[ Դու և 1,5 մլրդ ուրիշներ հավանում եք սա ]

Տեղեկացումներ

Հովհաննես Թումանյան-ը բան է գրել Ձեր պատին (92 տարի առաջ)
Մինաս Ավետիսյան-ը Նկար է փակցրել Ձեր պատին (47 տարի առաջ)
Ինչ-որ մեկը «վստահության դուռ և հույսի լուսամուտ» է փակցրել ձեր պատին (հովանավորված)
Մոնումենտցի Ծյուշը-ը նիվայով հագել է ձեր պատին (անցյալ գիշեր)
Ինչ-որ մեկը «Ապամոնտաժել» պաստառ է փակցրել ձեր պատին (մթ 301 թ)
Աշոտիկ Ճաշոտիկ-ը չիշիկ է արել Ձեր պատին (այս առավոտ)
Կարեն Անտաշյան-ը բացել է Ձեր բախտն ու ահավոր տխրել (4 վայրկյան առաջ)

Լրահոս

› ՀՀ-ում գրանցվել է Աղքատների կուսակցություն (3.2 մլն անդամ) (միանալ | բողոքել )
› Երեկ ադրբեջանական դիվերսիան 4 հայ զինվոր է սպանել (մեկնաբանել | հավանել)
› Պատրոնդաշների միջազգային ցուցահանդես Վենեծիկի Դոդջերի պալատում (մասնակցել | կուսակցել)
› 2012-ին Երևանը հռչակվել է գրքի մայրաքաղաք (թքած ունենալ | կիսվել թքած ունեցողների հետ)
› Մենք դե՛մ ենք հայալեզու դպրոցների վերաբացմանը (քոմենթել |լայքել )
› Ուլտրաձախերի առաջնորդ-ը խնամյացել է ուլտրաաջերի առաջնորդ-ի հետ (վատամարդ ըլնել | թաքցնել տարեգրքից)

Տարեգիրք

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը փոխել է շենգենի մերժումով իր անձնագիրը:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը միացել է Չտեսություն խմբին:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ին դուր է գալիս Տավարի Ցավ-ը
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը մեկնաբանել է Հովհաննես Դրասխանակերտցի-ի վերջին գրառումները:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը նշվել է սեքսուալ և քաղաքական նախապաշարումներով, մարդատյացության տարրեր պարունակող այս գրառման մեջ:

Մտքիդ ի՞նչ կա…

-Բախտատե՛րը թաղեմ :Ճ

Նունի՛կ,
Փոխգնդապետ Բաղոյան-ը 7 ժամ առաջ Բզել է քեզ:
Ե՛տ բզել:
Չարբախցի Մենչը 4 ժամ առաջ Բզել է քեզ:
Ե՛տ բզել:
Տ. Տաշի արքեպիսկոպոս Տուշյանը 3 ժամ անընդմեջ Բզել է քեզ` իր մերձավորին:
Մտնե՛լ դրության մեջ |Թաքցնել տարեգրքից

Շնորհավորո՛ւմ ենք,

Ձեր շնորհիվ Ձեր ընկերներից շատերն արդեն գրանցվել են
մաշկավեներական դիսպանսեր-ում։

Այս նկարում` տուն, մամա, պապա, հարևանի շուն, Ձմեռ պապ:
Տեսնել և լսել արձագանքները…
-Նու-նիկ-թո-ղիք:Ճ
-Տա-կանք-կյանք-գա՞նք:Ճ
-Փչացած-շան-քած:Ճ
Թաքցնել արձագանքները | Կիսվել մեջտեղից | Դառնալ անցանց

Մտքիդ ի՞նչ կա…

-Ո՞վ ես դու:

Ցավում ենք, բայց Ձեր հաշիվն ապաակտիվացվեց:
25 վայրկյան առաջ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն